maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան Թատրոն ՄարզաԴիտակ

Պրեմիերա թատրոնում․ Արտավազդ առաջինը հայտնվում է մեր օրերում

06.02.2022

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում։ Բեմադրվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի «Արտավազք 5 աստղանի» պիեսը։ Բեմադրիչը Արեն Օսիպյանն է։ Առաջնախաղը՝ փետրվարի 17-ին, ժամը՝ 18։00-ին։
Ardi.am-ի զրուցակիցը Սամվել Խալաթյանն է։

— Պարոն Խալաթյան, հանդիսատեսին գրավում են նո՞ր ներկայացումները, թե՞ հին, սիրված։ Ի՞նչ արձագանք են գտնում առաջնախաղերը։

— Որպես կանոն՝ ջերմ: Թատերասեր հանրությունը միշտ էլ զգայուն է նոր բեմադրությունների նկատմամբ: Նոր ներկայացումների առաջնախաղերը, որպես կանոն, միշտ էլ հետաքրքրություն են  առաջացնում, և դահլիճը բազմամարդ է լինում: Առաջին  4-5 ելույթները նաև յուրատեսակ քննություն են հանդիսատեսի առջև: Եթե պիեսը, դրա բեմադրությունը ասելիք ունի և բարձրարվեստ է, չի կարող հնանալ և մոռացության մատնվել, մանավանդ որ, նույն բեմադրության յուրաքանչյուր նոր ներկայացում սոսկ  նախորդի կրկնությունը չէ, դա ստեղծագործական գործընթաց է, և շնորհալի դերակատարն իր կերպարակերտման գործընթացում, որպես կանոն, նոր երանգներ է հայտնաբերում: Շատ-շատերը կան, որ նույն ներկայացումը պարբերաբար դիտում են և դա է «թատրոնի ձգողության օրենքի» ներուժի գաղտնիքը:

Սամվել Խալաթյան

 — Ինչպե՞ս է ընտրվում պիեսը, որի հիման վրա պետք է ներկայացում բեմադրվի։  Դրամատո՞ւրգն է առաջարկում արդեն գրվածը, թե՞ ռեժիսորն է ընտրում կամ գուցե պատվիրում պիեսը։

— Ձեր նշած բոլոր տարբերակներն էլ գործում են: Ավելացնենք միայն, որ եթե կա մի լավ գաղափար, թեմա, ապա պիեսը, թատրոնի լեզվով ասած, ստեղծվում է թատրոնում, բեմադրիչի և դրամատուրգի միատեղ ստեղծագործական քննարկումների արդյունքում: Չի  բացառվում, որ գրական հենքի վրա ունեցած իր ավանդով բեմադրիչը նաև պիեսի համահեղինակ դառնա:

— Դրամատուրգ—ռեժիսոր հարաբերությունները․․․

— Եթե ժամանակակից դրամատուրգ է և նրա հետ հանդիպելը, հարցեր քննարկելը հնարավոր են, ապա հարաբերությունները ստեղծագործական  գործընթաց  են, և դա լավ բեմադրություն ունենալու գրավականն է: Անձամբ ես, ջանում եմ չմիջամտել բեմադրիչներին՝ զուտ բեմադրական մտահղացումների առումով:

Արեն Օսիպյան


—  Ռեժիսորի մեկնաբանությունը, դերասանի խաղը կարո՞ղ են անճանաչելիորեն փոխել դրամատուրգիական գործը։ Ինչպե՞ս եք նայում դրան։

— Կարող են, իհարկե: Ես չեմ ընդունում այդպիսի մոտեցումը: Դա սիրողական, խելքին զոռ տալու մոտեցում է: Այլ բան է, որ բեմադրիչի և հեղինակի ստեղծագործական համագործակցության ընթացքում  երկուսի ջանքերով նոր մտահղացումներ  ծնվեն, որոնք զգալիորեն տարբերվեն պիեսի  նախնական տարբերակից:

— Նոր պիեսի բեմականացման մասին մի փոքր պատմեք։

— Հիմնականում ընդգրկված են թատրոնի երիտասարդ ստեղծագործողները: Նրանց յուրաքանչյուրին ես լավ եմ ճանաչում և գնահատում Աբելյանի անվան թատրոնի տարբեր ժանրերի բեմադրություններում կերպարակերտման իրենց կարողությամբ ու շնորհքով: Երիտասարդ բեմադրիչ Արեն Օսիպյանը ստեղծագործական երևակայությամբ օժտված ռեժիսոր է և այս կատակերգության բեմադրության ընթացքում ևս օգտագործում է իր զինանոցը: Ինչ թաքցնեմ, երբեմն էլ այնքան հախուռն, որ փորձերին, մի քանի անգամ, ստիպված եմ եղել մեղմորեն ակնարկել, որ զսպված լինեն այդ թռիչքները՝ հօգուտ պիեսի հիմնային ըմբռնումների: Թատերախումբում ոգևորություն կա, բարձր մակարդակով կատակերգություն ստեղծելու ձգտում: Խոստովանեմ, ինձ՝ որպես պիեսի հեղինակի, որոշ դրվագներ և կամ կերպարների արտահայտչականության ծայրահեղություններ, այնքան էլ սրտամոտ չեն: Բայց, մտածում եմ, որ «հին մարդ» եմ և, երևի, դա է ինձ  խանգարում երիտասարդության այսօրվա ընկալումները խորապես ընդունելուն ու դրանց համակերպվելուն: Ուստի, ջանում եմ չխանգարել նրանց: Ի վերջո, հանդիսատեսի շարքերում էլ ինձ հասակակից քչերն են մնացել և ներկայացումը, մեծ հաշվով, ժամանակակի՛ց  հանդիսատեսի համար է և ոչ թե 70-ը թևակոխածներիս…

— Ե՞րբ է գրվել պիեսը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրվեց։ Ի՞նչ կտա հանդիսատեսին։

— Կատակերգությունը մեր ժամանակի  հասարակական-սոցիալական կյանքում, ինչ-որ չափով՝ ներքաղաքական դրսևորումներում արմատավորված անընդունելի, ստվերոտ կողմերը  ֆարսի, սատիրայի միջոցով վեր հանելու, ցուցանելու խնդիրն ունի: Թեև այն գրվել է 17 տարի առաջ, բայց, ասես, երեկ կամ այսօր է ստեղծվել և, ցավոք, կանխազգացում ունեմ, որ վաղն էլ է արդիական լինելու: Անցած տարիներին մի քանի բեմադրիչների հետաքրքրեց այս գործը, սակայն, նրանց թվում՝ անվանիներն անգամ, առաջարկում էին կրճատել այս կամ այն հատվածը՝ իշխողների բացասական վերաբերմունքից ապահովագրվելու համար: Չեմ համաձայնել և պիեսը չի բեմադրվել: Սա տխուր իրողություն է, որ մեր բեմադրիչները քաղաքացիական համարձակություն չունեն… Մինչդեռ, հպարտանում ենք, որ «Պեպոյի» առաջնաելույթներից  հետո խոսակցություններ են շրջել պիեսի այս կամ այն կերպարի և Թիֆլիսում հայտնի անձանց նմանողության մասին: Ինչ որ է: Պիեսն արժանացավ  հայտնի բեմադրիչ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հավանությանը և անցած տարի նա ինքն էր մտադրվել բեմականացնել: Սակայն, թատրոնի երիտասարդներին ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություններ ընձեռող գեղարվեստական ղեկավարը որոշեց դրա բեմականացումը վստահել իր երիտասարդ գործընկերոջը՝ Արեն Օսիպյանին, ում նույնպես հետաքրքրել էր գործը: Կատակերգությունը ես վերնագրել էի «Արտավազք 5 աստղանի», նկատի ունենալով, որ պիեսի հնարանքում հայոց արքա Արտավազդ  առաջինն է հրաշքով հայտնվում մեր օրերում, օթևանում 5 աստղանի «Արտավազդ» հյուրանոցում և բախվում այն իրականությանը, որ երկիրն իր հասարակական-ազգային-պետական սկզբունքներից արտավազքի մեջ է հայտնվել: Բեմականացման ընթացքում առաջարկվեց այլ տարբերակ, ազդագրերում գրել ԱՐՏԱԳԱՂԹ և գիծ քաշելով գաղթ բառի վրա ավելացնել վազք բառը: Այսինքն, արտագաղթից զատ, մեր ինքնությունից նաև արտավազքի մեջ ենք:

Իսկ թե ի՞նչ կտա այս ներկայացումը հանդիսատեսին, եկեք չշտապենք և դա կհարցնենք հենց իրեն, երբ դիտած կլինի բեմադրությունը:

Զրուցեց Արմինե Սարգսյանը
Գլխավոր լուսանկարը՝ ներկայացման փորձից, հեղ․՝ Գոռ Փելեշյան

No Comments

Leave a Reply