maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJojobet Giriş AdresiJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ

Վովա Արզումանյան, «Ճաքած պատերի լուսանցքից»

06.03.2022

«Ղիշա» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուն, որը հեղինակի հինգերորդ գիրքն է: Այս գրքում զետեղված է հեղինակի արձակ և չափածո այն ստեղծագործությունները, որտեղ ամփոփված է մարդու մենավոր զրույցը ծեր ու անգույն պատերազմի անսովոր լռության, հայրենիքի, բնության ու սիրո հետ:  Ընթերցողը ստեղծագործություններից յուրաքանչյուրի մեջ կարող է զգալ կենդանի շունչ ու սրտամոտ բաբախ, քանի որ ամենը ծնունդ է վերապրածի ու ականատես գրչի: Գրքի խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանն է: 

Նշենք, որ սույն գրքի պոեզիայի բաժնի քաղվածքը  լույս է տեսել առանձին գրքով՝  անգլերեն՝  «Scribbled gliding» («Խզբզված թռիչք») վերնագրով:

Ardi.am-ը ներկայացնում է հատվածներ շուտով լույս տեսնող գրքի արձակ բաժնից: 

***

Ես չեմ ուզում ձանձրացնել քեզ՝ քամելով երկնքի աղոտ արցունքները, որ ամեն գիշեր ձեռքերս վերադարձնում են անսփոփ մի տարածություն՝ կապտագույն անուրջների ու սարերի միջակայք: Տողերումս որոնիր գոյությունս՝ քո գոյության նախահիմքով խնամված: 

***

Լռությունս ծիծաղիս մասին է պատմում: Երբեք այսքան մենացած չկայի, երբեք: Երկու հարյուր տարի առաջ չգիտեմ՝ ուր էի, բայց, ասում են, այդ տարիները լավն էին: Մաքուր սեր կար: Հավանաբար շատ ու շատ անգամներ բոլորդ լսել եք սիրո մասին ու անգամ սիրում եք… երևի: Ես տիեզերքներ չխոստացա իր սիրելու դիմաց, նա ինձ երկինքներ չխոստացավ իրեն սիրելու համար: Մենք իրար սիրեցինք՝ իրար լեզուներ չհասկանալով: Նրա աչքերում ես էի, իմ աչքերում՝ նա: Իրար համար էինք՝ հանուն իրար: Տատիս խոսքը հիշեցի՝ այս ծուռ աշխարհում իրար համար ստեղծված մարդիկ լինում են: Փաստորեն, հա՛, լինում են: Եվ այդ ժամանակ ես  հասկանում, որ երգերը մարդիկ են ստեղծում, բայց, մի րոպե, երգերն է՞լ են լռում: Եվ երբ հասկացա, որ երգերն էլ են խոսում լռության մասին, գրեցի «Մեր լռության երգերը» սցենարը, որտեղ գլխավոր դերում Լիզան էր: 

***

Հողդ ծանր է, երկիրս, հույսս, հավատս, սերս, հողդ ծանր է։ Էությունս կորչում է եռագույնի մեջ, որ գոնե ծածանվեմ ու հաճախ քեզ տեսնեմ, իմ հեռու ու մոտիկ… 

Ինձ մոտիկ, բայց հեռու Շուշի, աչքերդ ինչքան են արցունքոտ, պաշտելի՛ս, այս ցավը մեզ էլ է խեղդում, բայց դեռ աղոթում եմ` սպասման ճանապարհին…  

***

— Դե, այնտեղ միայն իմ տպագրված պատմվածքներն են իմ հյութեղ մանկության ու խաղաղության մասին, որ մի քանի հոգի անիմաստ համարեցին՝ մանկական մտածելակերպս պատճառ դարձնելով: Բայց այնտեղ ամեն ինչ խաղաղ էր…,- արագ արտաբերեցի, հետո կմկմալով շարունակեցի,- իսկ իմ մանկության խաղաղությունը գողացել են, ու այդ ժամանակ պատերազմ էր, բոլոր ծաղիկները թանկացել էին, մարդիկ առևտուր էին անում, մարդիկ… վաճառում էին մի քանի անգամ թանկ: Իմ մանկության խաղաղությունն էլ մեկը վաճառեց, ես իմ պատմվածքների կողքին ինչպե՞ս պահեմ այս թերթը, որը կխանգարի իմ խաղաղությանը… 

***

Ես վերցնում եմ երեք խնձոր ու իմ պատկերացրած երազում դեպի երկինք նետում, որ հետո ցած իջնեն անհամբեր ու խաղաղությամբ։ Չնայած որոշել էի այս բառը չօգտագործել, որովհետև իմաստազուրկ է այս պարագայում։

No Comments

Leave a Reply