maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJojobet Giriş AdresiJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Էդիթ Պրինտ. գրքեր, որ հրատարակվելու են այս տարի

04.10.2019

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը ներկայացնում է հրատարակչության՝ այս տարի լույսընծայվելիք գրքերը:

Բեսթսելերների թիվ 1 հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ շատ շուտով կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի հերոս տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին բառերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ արած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան վերաբերյալ մտորումների մեջ… Գիրքը թարգմանել է Աննա Դանիելյանը:

Ի դեպ, մեր հրատարակչությունն արդեն իսկ լույս է ընծայել Գրինի մյուս բեսթսելերները՝ «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքները», «Անվերջ կրիաները»: Հերթը «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերինն է, որին մեր ընթերցողը երկար է սպասել:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է պատրաստում ամազոնյան հերթական բեսթսելերը, որի հեղինակը Գրեգրի Դիլն է: Առաջատար ու մեծ ընկերության սեփականատեր եք, թե սկսնակ բիզնեսմեն, միևնույն է, «Բրենդի հեղափոխություն» գիրքը կօգնի նոր արտադրանքի զարգացմանը և բիզնես մոդելի ստեղծմանը նպաստող ավելի խելացի և գործուն ձևեր մտածելուն ու կիրառելուն: Սա գիրք է այն մասին, թե ինչպես ստեղծել ընկերության յուրօրինակ պատմություն՝ արտադրանքը գայթակղիչ դարձնելու համար:

Շուտով «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ընթերցողին կներկայացնի «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ» և բեսթսելեր դարձած այլ գրքերի հեղինակ, ժամանակակից պահանջված գրող Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Այն կոչվում է «Հակաքաղաքական» և ինքնատիպ շապիկ ունի:

Էդիթ Պրինտ. գրքեր, որ հրատարակվելու են այս տարի

Բացի այդ, լավ անակնկալ ունենք դետեկտիվ ժանրի սիրահարների համար: Մինչև տարեվերջ հանրությանը կներկայացնենք դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի գործերից, որոնք առաջին անգամ հեղինակային իրավունքով և բնագրային թարգմանությամբ կդրվեն ընթերցողի սեղանին: Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները, ըստ թարգմանության, աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։

Շարունակելով հանրությանը ներկայացնել մեր հայ ականավոր գործիչների մասին ստեղծագործությունները՝ մեր հրատարակչությունն ուրախ է հայտարարել, որ շատ շուտով ընթերցողների սեղանին հայերեն թարգմանությամբ կհայտնվի  աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Վստահ ենք, որ ինչպես նախորդ տարի լույս ընծայված և ազգային բեսթսելեր դարձած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը, այս մեկը ևս մեծ հաջողություն կունենա ընթերցողների շրջանում: Գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:

Ակտիվորեն շարունակում ենք հանրության դատին հանձնել English Classics շարքը: Նշեմ, որ այս շարքի շրջանակում ներկայացնում ենք անգլերեն գրված դասական ստեղծագործությունները՝ բնագրային լեզվով, նոր խմբագրությամբ և ինքնատիպ շապիկով: Այս գրքերը ևս մեծ պահանջարկ ունեն, որովհետև անգլիացի ու ամերիկացի դասականների գործերը, այն էլ՝ բնագրային տարբերակով, մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների շրջանում:


Ռոզա Գրիգորյան

Տարին, վստահաբար, լի է լինելու նաև այլ անակնկալներով, որոնց մասին կպատմենք հաջորդիվ: Դեռևս կբացահայտենք այսքանը:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply