maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet twittergiriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Մարմաշենը և հարակից հուշարձանները

04.11.2022

Շիրակի մարզ այցելողներին հետաքրքրող կարևոր հուշարձաններից է Վահրամաբերդ գյուղից հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանքը:  Այն համարվում է 10-րդ դարավերջի հայ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ կառույց: Իր ճարտարապետական հորինվածքով նման է Անիի Մայր տաճարին: Ըստ որոշ ենթադրությունների՝ այս եկեղեցին կառուցել է Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատը:

Մարմաշենի անվան ծագումն ունի տարբեր մեկնաբանություններ: Ղևունդ Ալիշանը «Շիրակ» աշխատության մեջ գրել է, որ այն անվանակոչվել է ի պատիվ վանական համալիրի ճարտարապետի (ասել է թե՝ ճարտարապետի անունը Տրդատ չի եղել): Կան նաև այլ կարծիքներ, համաձայն որոնց՝ համալիրը կրում է սրբի անուն, Մարմաշենը կապվում է աբխազների թագուհի Մարիամի անվան հետ (Մարիամաշեն, որ հետագայում ձևափոխվել և դարձել է Մարմաշեն): Որոշ վկայություներում էլ համալիրը հիշատակվում է Մարիամ Նիշի անունով:

Մարմաշենի վանական համալիրը տեսանելի է դեռ այնտեղ չհասած՝ բարձրադիր գոտով ձգվող ճանապարհից:

Մարմաշենի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, գավթից և գերեզմանատնից:

Մարմաշենի վանքը կառուցել է Վահրամ Պահլավունին, 998-1029 թվականներին:  Մարիամ Աստվածածին գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, կառուցվել է 10-րդ դարում:

Կաթողիկե

Այն կարմիր տուֆից կառուցված գմբեթավոր դահլիճ է՝ կիսասյուներով և արտաքին պատը զարդարող կամարաշարով:

Կաթողիկեի խորանը
Կաթողիկեի արտաքին պատը


Փոքր եկեղեցին՝ Կաթողիկեից դեպի հարավ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցվել է 13-րդ դարում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանը

Կաթողիկեից դեպի հյուսիս 10-րդ դարում նրա նմանությամբ կառուցված ևս մեկ եկեղեցի կա:

Մարմաշենի ավերված եկեղեցին

Եկեղեցին ավերվել է 1883 թվականի երկրաշարժից:

Ավերված եկեղեցու քանդակազարդ լուսամուտը

Ավերված եկեղեցու սյունազարդ պատը

Կաթողիկեի դիմաց Անիի Խծկոնքի եկեղեցու նմանատիպն է եղել, որի ավերակները 1954-1956 թթ. պեղումների ժամանակ են հայտնաբերվել:

Մարմաշենի չորրորդ եկեղեցու ավերակը

Սա, փաստորեն, վանքի չորրորդ եկեղեցին է` կլոր, քառապսիդ, չորս ավանդատներով կառույց: Եկեղեցուց մնացել են միայն բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի երկու ստորին մասերը:

Վանքի արևմտյան մասում պահպանվել են քառասյուն գավթի փլատակները:

Գավթի փլատակները

Այն ծառայել է որպես Պահլավունիների գերեզմանատուն: Այստեղ է թաղված 1045 թվականին Դվինի մոտ կայացած ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունին:

Վահրամ Պահլավունու տապանաքարը

Այստեղ են ամփոփված նաև Վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիայի և ճարտարապետ Շնավորիկի աճյունները: Վանքի տարածքում գտնվող գերեզմանատանը տեսնում ենք հնադարյան կառույցների և խաչքարերի բեկորներ:
Գավթի արևմտյան կողմում հայնաբերվել են վանքի ջրմուղի որոշ հատվածներ:

11-րդ դարում՝ սելջուկների արշավանքի ժամանակ, Մարմաշենի վանքն ավերվել է, Կաթողիկեն վերածվել է բերդի, իսկ վանքի տարածքը` գյուղի: 1225 թվականին Զաքարյան իշխանները վերադարձրել են վանքը Պահլավունիներին: Վահրամ Պահլավունու թոռներ արքեպիսկոպոս Գրիգորը և նրա եղբայր Ղարիբ իշխանը նորոգել են Մարմաշենի վանքը: 13-րդ դարում այն նորից ավերվել է թաթար-մոնղոլների ներխուժման ժամանակ: 19-րդ դարի  30-ականներին՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, Կարսից Մարմաշեն է տեղափոխվել հայերի մի խումբ, և Կաթողիկեն դարձել է ծխական եկեղեցի: 1870 թ. Մկրտիչ Ջալալյանը վերականգնել է վանքը և նրան կից հիմնել դպրոց: 1900 թվականին կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկը) զբաղվել է վանքի վերականգման աշխատանքներով: 1923 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, եկեղեցին դադարել է գործելուց: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Մարմաշենում: Հավանաբար հենց այդ ընթացքում էլ եկեղեցու պատին տեղադրվել է այն ցուցանակը, որը հաճելիորեն զարմացրեց մեզ, քանզի իր պատշաճ տեսքով էապես տարբերվում էր մեր մշակութային հուշարձաններից շատերի տարածքներում հանդիպող նորօրյա անհրապույր ցուցանակներից: Իսկ այն տեղադրել են մեզանում անվերջ քարկոծվող խորհրդային իշխանությունները. ահա այսպիսի հակասականություն:

Խորհրդային տարիներին տեղադրված ցուցանակ

1988-ին Մարմաշենը զգալիորեն տուժել է Սպիտակի երկրաշարժից:

2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ բարերար Գայանե Կազնատիի ջանքերով:

Եկեղեցու մասին այս և այլ տեղեկություններ կարելի է գտնել տարբեր աղբյուրներում: Սակայն առանձնակի տպավորություն և պատկերացում ես ունենում, երբ որևէ մշակութային տարածք այցելելիս հանդիպում ես տեղաբնակի, որը քեզ մատուցում է ոչ թե սոսկ հանրագիտարանային նյութ, այլ դրանից ավելին՝ ներառյալ երևույթի հուզական կողմը: Այդպիսի մեկը, բարեբախտաբար, մշտապես ներկա է Մարմաշենի վանական համալիրում. եկեղեցու բակում իր ձեռքի աշխատանքները վաճառող Սիրանուշ Խաչիկյանն է:

Սիրանուշ Խաչիկյան

«Ես կամավոր աշխատում եմ վանքի տարածքում ամեն օր, հյուրերին պատմում եմ եկեղեցու մասին իմացածս: Նախկինում աշխատել եմ Էջմիածնի Մայր Աթոռում, հետո եկել եմ այստեղ, պատրաստում եմ ազգային տարազով տիկնիկներ և վաճառում»,- պատմում է Սիրանուշը: Ի դեպ, նա երբեք չի ասում, թե ինչ արժեն իր աշխատանքները: Այդ հարցի համար ունի մեկ պատասխան՝ ինչ մտքներովդ կանցնի:

Սիրանուշի հետ շփումը ոչ միայն հաճելի է, այլև անհրաժեշտ: Իրազեկ մարդու ինքնավստահությամբ և մեծ պատրաստակամությամբ նա ուղեկցում է մարդկանց և ներկայացնում Մարմաշենին առնչվող մանրամասներ, ցույց տալիս Վահրամ Պահլավունու գերեզմանը, 7-րդ դարում կառուցված Կարմրավոր եկեղեցու ավերակը, որը գտնվում է Մարմաշենի վանական համալիրից բավականին հեռու:

Կարմրավոր եկեղեցու ավերակը` հեռվում

Կաթողիկեի առջև խաչքարի բեկոր է, որը, ըստ Սիրանուշի փոխանցած տեղեկության, ամենախորը փորվածքն ունեցող հայկական խաչքարն է: 

Ամենախորը փորվածքով խաչքարի բեկորը

Կաթողիկե և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մեջտեղում կանգնեցված է նոր խաչքար: Այն 2015 թվականին է դրվել սրբավայրում, մարմաշենցի Գարենի ընտանիքի նվերն է:

Նորօրյա խաչքար

Սիրանուշից տեղեկանում ենք, որ Ն. Ք. 782 թ.՝ Արգիշտի թագավորի օրոք, Մարմաշենի եկեղեցու մոտակա բարձունքում բերդ է եղել: Այնտեղ պահպանված է ուրարտական սեպագիր: Մենք, դժբախտաբար, չենք կարողանում մեր ուժերով գտնել սեպագիրը, իսկ Սիրանուշին իր գործից կտրել և մեզ ուղեկցելու առաջարկն անել նպատակահարմար չենք գտնում: Սակայն ոչ մի կասկած չունենք, որ այն իր տեղում է ու վկայում է դարերի խորքից եկող հայոց կենսագրության մասին:

Մարմաշենից քիչ հեռու համեմատաբար նոր ժամանակների ևս մեկ հետաքրքիր հուշարձան կա՝ «Հեղնար աղբյուր» ֆիլմից հայտնի աղբյուրը, որի մոտ իրենց երգ-երաժշտությամբ յուրօրինակ տրամադրություն են ապահովում ժողովրդական երգարվեստի վարպետները:

Հեղնար աղբյուր

Իսկ հուշարձանի ցուցանակը վկայում է հայ մարդու և մասնավորապես վահրամաբերդցիների արժանապատվության և մշակութասիրության մասին:

Հեղնար աղբյուրի ցուցանակը

Կա ևս մի մեծարժեք մշակութային նմուշ քաղաքային եռուզեռից հեռու Վահրամաբերդում՝ Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը: Մինասի որմնանկարներից որոշները Սպիտակի երկրաշարժից տուժելուց և վերականգնվելուց հետո տեղափոխվել են Երևան, ինչպես և «Զվարթնոց» օդանավակայանի տարածք: Սակայն Վահրամաբերդի որմնանկարը, բարեբախտաբար, մնացել է իր բնօրրանում: Որմնանկարը արվել է Վահրամաբերդի Մշակույթի տան պատին, 1973 թվականին: 88-ի երկրաշարժից շենքն ամբողջովին ավերվել է, սակայն երջանիկ դիպվածով կանգուն է մնացել որմնանկարով պատը:  Հետագայում կառուցվել է Մշակույթի տան նոր շենքը այնպես, որ Մինասի ստեղծագործությունը մնացել է շենքի ներսում: 

Մեր այս այցելության ժամանակ, այլևայլ հանգամանքների բերումով, մենք բախտ չունեցանք տեսնելու «Արմենիա»-ն: Սակայն կարծում ենք, որ այն իր մշտակայուն տեղում է, և մենք ու շատերը վստահաբար կարժանանանք նրա տեսությանը:

Եվ սա ևս մեկ խթան է, որ մենք կրկին ու շուտով այցելենք Վահրամաբերդ:

Կարինե Ռաֆայելյան

 Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply