maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՕրԸնթաց Կինո

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոն

05.11.2022

Հայաստանի կինոմետոգրաֆիստների միության մեծ դահլիճում կայացավ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացումը: Փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերը՝ նկարահանված աշխարհի տարբեր երկրներում: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը նշում է. «Բոլոր ընտրված ֆիլմերն այս կամ այն կերպ անդրադառնում են փառատոնի հիմնական թեմային՝ կլիմայի փոփոխությանը, որը լայնածավալ իրազեկում ու հրատապ լուծումներ պահանջող գլոբալ բնապահպանական խնդիր է։ Փառատոնը կոչված է ապահովելու այս կարևոր խնդրի շուրջ հանրության իրազեկման մակարդակի բարձրացմումը և արդյունավետ երկխոսության սկիզբը»։ Փառատոնի տնօրենը հավելեց, որ բուն ծրագրից բացի՝ նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն ՀՀ տարբեր մարզերում։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022 թվականի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին։ Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ «Ցավոք, բնապահպանական խնդիրները միշտ չէ, որ մեր երկրում մեծ ուշադրության են արժանանում։ Դրա մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ փառատոնի անցկացման 16 տարիների ընթացքում այն պետական որևէ աջակցության չի արժանացել, փառատոնն էլ ավելի հայտնի է արտերկրում, քան Հայաստանում։ Սակայն հիմնադրամն ի զորու է շարունակել իր գործունեությունը և ամեն կերպ աջակցել փառատոնի կայացմանն ու ընդլայմանը»,- ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Խաչատրյանը տեղեկացնում է, որ հաջորդ տարի հիմնադրամը նշելու է Հայաստանում իր գործունեության 20-ամյակը, որի շրջանակում փառատոնը կներկայանա ընդլայնված ծրագրերով ու միջոցառումներով։ Փառատոնի այս տարվա ծրագրի հավելվածներից մեկն է նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը: Փառատոնի շրջանակներում մեկնարկվող այս նախագծի մասին ազդարարել են «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ի տնօրեն Եվա Մարտիրոսյանը և նախագծի աջակից, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը։ «Կլիմայական լրագրությունն այժմ գլոբալ թրենդ է ողջ աշխարհում, սակայն Հայաստանում այն դեռևս նորույթ է։ Ընդհանրապես՝ բնապահպանական լրագրությունը մեր երկում բավականին սահմանափակ է և ոչ խորքային։ Զուգահեռելով բնապահպանությունն ու լրագրությունը՝ թիրախավորել ենք լրագրությամբ զբաղվող ու հետաքրքվող երիտասարդների։ Ծրագրում ներգրավված են մեդիա և բնապահպանական ոլորտների առաջատար մասնագետներ, որոնք 4 օրվա ընթացքում իրենց գիտելիքը, հմտություններն ու փորձը կիսելու են դպրոցի մասնակիցների հետ», — ասում է Եվա Մարտիրոսյանը։ Շուշանա Սիրականյանն էլ իր խոսքում հատուկ կարևորում է «կանաչ» թեմաներ լուսաբանող արհեստավարժ լրագրողներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա․ «Այդ երիտասարդները նաև որոշակի չափով վերահսկողական գործառույթ կարող են իրականացնել՝ թե՛ մեր պետության, թե՛ մեր՝ որպես հասարակության էկո-վարքագծի դրսևորումների հանդեպ»։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թվականին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։ Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքների ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։ 2022թ. «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։ Լրացուցիչ տեղեկությունների ու փառատոնի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար այցելե՛ք www.sunchild.am կայք:

No Comments

Leave a Reply