maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Տաթև Ալիխանյան

Տաթև Ալիխանյան․ Մեղուներ պահող մայրս 

12.12.2022

Խոշոր աչքեր ունի, ու մանկական խանդս տարիները չեն խամրեցրել․ մինչ այժմ էլ ամեն լուրջ խոսակցության կեսից կարող եմ դժգոհել բախտից, որ իր խոշոր աչքերը չեմ ժառանգել ու այն անկրկնելի հայացքը, որը նրա  կերպարի յուրահատուկ ամբողջականությունն է ապահովում, այդպես էլ մնում է միակը մի ողջ աշխարհում։ Խոշոր աչքերին էլ ո՛չ ստվերաներկ է պետք, ո՛չ էլ մատիտ, սիրում է միայն թարթչաներկ։ Թարթչաներկ ու շրթներկ՝ ամենանուրբ երանգների․ ահա այս երկու միջոցներն են նրա դիմահարդարման միակ սիրելի պարագաները։ Մի առանձին վեպ կարելի է գրել նրա՝ օծանելիքի հանդեպ սիրո մասին։  

Ու այս կինը, որն ունի խոշոր աչքեր, տանել չի կարողանում իմ դեմքի տոնային կրեմը և խենթանում է օծանելիքի բույրի համար, մայրս է, ում ես «տիկին մամա» պաշտոնն ու «մամաշխարհ» կոչումն եմ տվել։ Դե, իսկ ես, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի փոքր երեխան, մամայի խորհրդականն եմ, մամուլի քարտուղարը, ծրագրավորողը, SMM  մասնագետը ու տարեցտարի նոր պարտականություններ կրողը:

Եղբորս, քրոջս և իմ մայրը լինելուց բացի՝ մաման նաև տասներկու մեղվաընտանիքների համար է մայր․ ուշադիր է նրանց վարքին, հետևում  է նրանց առողջությանը, օգնում է, որ նրանց աշխատանքը լավագույն արդյունքին հասնի։ Սերը, որը մայրս ունի այդ փոքրիկ, աշխատասեր կենդանիների նկատմամբ,  լոկ բիզնես շահ չի հետապնդում, չնայած մեղրաքամին ստացած մեղրն այնքան է լինում, որ դա նաև մամայի փոքր բիզնեսն է․ ինչպես սիրում ենք ասել, ընտանեկան բիզնեսն է մամայի ու նրա աղջիկների։ 

Անգիր գիտեմ՝ որ ամսին ինչ խնամք է ցուցաբերում մաման․ ձմռան ամիսներն ամենահանգիստն են, անհանգիստ է միայն մամայի միտքը։ Նա հաճախ կրկնում է՝ այս մի ձմեռն էլ մեղուները լավ անցկացնեն, ու գարնանը սկսվեն նրանց ակտիվ օրերը։ 

Գարնանը որքան օրերը տաքանում են, մաման ավելի հաճախ է նայում մեղուներին, տարբեր դեղեր տալիս նրանց։ Հետո սկսվում է մեղուների զարգացման շրջանը, երբ ավելի մեծ ուշադրությունը կենտրոնանում է մայր մեղվի վրա, և ամեն անգամ, երբ մաման նրան ողջ ու առողջ գտնում է իր շքախմբի հետ պտտվելիս, ժպիտը նոր փայլ է ստանում։ Ծաղկափոշու շրջան է լինում, հետո՝ նեկտարի, հետո մեղր են պատրաստում, հետո փակում մեղրի երեսը, հետո մեղվաընտանիքը մեծանում է, ու մաման նրանց տնակին հարկեր է ավելացնում․ մաման՝ այն կինը, որը խենթանում է օծանելիքի բույրի համար և երբեք այն չի օգտագործում մեղուներին մոտենալիս․ երևի նրանց ավելի շատ է սիրում։ Ու այն կինը, ում ես «մամաշխարհ» կոչումն եմ տվել, իր աշխարհին գույներ է տալիս նրբությամբ ու այնպիսի ուժով, որը նրա թավշյա ձեռքերին թույլ է տալիս բարձրացնել մեղուների ծանր տանիքն ու կարգավորել նրանց աշխատանքը։ Խոշոր աչքերը չեմ ժառանգել, ոչ էլ մեղուներից եմ գլուխ հանում, բայց կյանքից նվեր եմ ստացել՝ մայրս, մեղուներ պահող մայրս։

No Comments

Leave a Reply