maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Թատրոն Մարինե Թաթոյան

Տիկնիկը միջնորդ է հեքիաթի ու մարդու միջև

01.04.2023

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն ապրում և ստեղծագործում է Վրաստանում։ Նրա կերպարային տիկնիկները հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ են` լի ամենատարբեր գույներով։ Արմեն Հովհաննիսյանի հեքիաթային ներկայացումներն այնքան են գրավել հանդիսատեսին, որ նրան հեքիաթասաց են անվանում։ Ազգությամբ հայ տիկնիկագործի կերպարներին ծանոթ են ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ հանդես է եկել ներկայացումներով։

— Ե՞րբ ստեղծեցիք Ձեր հեքիաթի աշխարհը։ Ինչու՞ տիկնիկներ։

— Ավելի մեծ տարիքում սկսեցի սիրել հեքիաթները, երևի հասկացա, որ մարդուն պակասում  է հեքիաթը…. Ինչու՞ տիկնիկներ, քանի որ տիկնիկը միջնորդ է հեքիաթի ու մարդու միջև: Նրանք հենց այն կենդանի կերպարներն են, որ պետք է հասցնեն հեքիաթը մարդուն։ Գիտե՞ք, աշխարհի մեջ աշխարհ ստեղծելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու մի օր որոշեցի ստեղծել իմ աշխարհը: Ուզում էի՝ մարդիկ դրսում թողնեն իրական աշխարհը և հյուր գան իմ աշխարհ՝ մոռանալու իրենց հոգսերի մասին և մի քիչ «հեքիաթոտվելու»։ Այդ աշխարհի բնակիչները տիկնիկներն են` հեքիաթ քարոզողներն ու տարածողները։ Նրանք երբեմն կերպարային են` Փարաջանով, Թումանյան, Փիրոսմանի, Ֆրունզ, Շառլ… Տիկնիկների տեսքով ցանկանում եմ վերակենդանացնել մեր մեծերին և ներկայացնել մեր մշակույթը:

— Ներկայացումներ հաճա՞խ եք կազմակերպում։ Ովքե՞ր են տիկնիկասերները։

— Իմ հանդիսատեսը տարբեր տարիքի երեխաներն են։ Նրանք են, ովքեր իրենց դեռ երեխա են համարում։ Ներկայացումներ կազմակերպում եմ, երբ ինքս եմ միջոցներ ունենում։ Քանի որ թատրոնը չունի ֆինանսավորման աղբյուր, ես իմ միջոցներով փորձում եմ գնալ հատկապես հայաբնակ մարզեր ու բնակավայրեր և հայերեն խոսք ու հեքիաթ հասցնել երեխաներին։ Նշեմ, որ ներկայացումները միշտ կազմակերպել եմ անվճար…

— Վերջին անգամ ե՞րբ եք ներկայացումներով հանդես եկել Հայաստանում։ 

— Հայաստանում անցած տարի եմ եղել։ Փարաջանովի տուն-թանգարանում հանդես եկա կոլաժներ ներկայացումով։ Ինձ վրացական կողմն էր օգնել, որ գամ Հայաստան։ Այս տարի ևս Փարաջանովի թանգարանի հրավերով կլինեմ, հավանաբար։ Ցավում եմ, որ հայաստանյան համապատասխան մարմինները հետաքրքրվսծ չեն, բայց անկեղծ ասած` չեմ զարմանում։

— Ի՞նչ անակնկալներ սպասել Արմեն Հովհաննիսյանից։ Առաջիկայում ու՞մ եք կերպավորելու։ 

— Անակնկալներ կլինեն, նոր ներկայացում կլինի։ Եթե գտնեմ միջոցներ, Թումանյանի «Շունն ու կատուն» եմ ուզում բեմադրել։ Մարդկանց այնքան էլ հետաքրքիր չէ. շատերը տիկնիկ են դարձել, ցավոք, իսկ իմ տիկնիկներին ես խնդրել եմ, որ երբեք մարդ չդառնան։

— Տիկնիկների՞ հետ եք շատ ժամանակ անցկացնում, թե՞ մարդկանց։

— Տիկնիկները ինձ համար դարձել են անբուժելի հիվանդություն, բայց էդ հիվանդությունն է երբեմն բուժում այն հիվանդությունը, որ կոչվում է իրականություն։

Տիկնիկները Ձեզ համար…. 

— Տիկնիկները, ինչպես ասացի, միջնորդներ են հեքիաթի ու մարդկանց միջև, ու նաև շատ հզոր ուժ է տիկնիկային թատրոնը։ Իմ տիկնիկների պատգամն է մարդկանց` ներսի հեքիաթը արթուն պահելը, որ եթե ներսի հեքիաթը քնի, շատ վատ կլինի ամեն ինչ։

Զրուցեց Մարինե Թաթոյանը

No Comments

Leave a Reply