maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Ռուբեն Ներսիսյան

Ռուբեն Ներսիսյան․ Թարմ միս

08.05.2023

Դեկտեմբեր ամիսն ա։ Էնքան ցուրտ ա, որ մարմիններս չենք զգում։ Հա՛, գիշերները կուչ ենք գալիս, կպչում ենք իրար, որ տաքանանք․ դե, էլի չեղած տեղից լավ ա։ Մի խոսքով՝ շնչում ենք, ամեն ինչ նորմալ ա, եթե չհաշվենք էն փաստը, որ արդեն տասնմեկ օր շրջափակման մեջ ենք։ Զենքի ու պարենի պակաս ունենք։ Հենց հիմա էլ կռիվ ա, անընդհատ կրակում են, բայց իրանք մեզ լավ չեն ճանաչում, չգիտեն, որ շուտ հանձնվողներից չենք ու դիրքը չենք տալու, երդում ենք կերել երկու տարի առաջ (ո՞նց կարանք դրժենք)։ 

«Մենք պադոշ երեսով հայ ենք, կռվում ենք, կռվելու ենք մինչև վերջ»,- շարունակ կրկնում ա կամանդիրը։ Դե, սա մեր հույսի նշանն ա։ Երկու օր առաջ հազիվ կապվեցինք շտաբի հետ։ Ժամանակ ենք շահում, որ տղերքը հասնեն օգնության։ Մեր միջի միակ ողջ մնացած կամավորը՝ ձյաձ Սերոբը (որ երևի հիսունութ տարեկան ա), հիմնականում արթուն ա մնում, շատ ճարպիկ տիպ ա, հոր պես սիրում ա ինձ, աչքը վրայիցս չի կտրում։ Իսկ ես աչքս չեմ կտրում Վանից, ով նոր ա զորակոչվել։ Իրա հետ ինչից ասես խոսում եմ, ոնց որ փոքր ախպերս լինի։ Ժամանակ առ ժամանակ ինձ պարտավորված եմ զգում իրա հանդեպ։ Բոլորը գիտեն, որ եթե Վանոյին բան ասեն, իմ հետ են գործ ունենալու։ 

«Ըհը՜, սրանք մի քանի վիրավոր ունեն, ոնց որ գործը գլուխ ենք բերում»,- քթի տակ մրթմրթում ա ձյաձ Սերոբը։

Տարօրինակ ա, բայց կրակը դադարեց։ Իրիկուն ա, գայլերի ու շների ոռնոցներն են լսվում։ Էտ նշան ա, որ թշնամին զոհեր ունի։ Ես ու Վանը ուրախ-ուրախ վեր ենք ընկնում, որ մի կտոր հաց դնենք բերաններս։ Էնքան ա չորացել հացը, որ մինչև լուսաբաց հազիվ կուլ տանք, բայց էտ մեզ չի խանգարում, որ ժպտանք ու հումոր անենք։ Վանն էլի սկսում ա իրա սիրածի մասին պատմել՝ օգտագործելով գրական բառապաշար։ Ասում ա, որ Եվայի մասին չի կարա քուչի լեզվով խոսա, «Եվան ավելիին ա արժանի». կրկնում ա միշտ։ Ու ես արդեն որերորդ անգամ իրա հարսանիքն եմ պլանավորում, հիշացնում եմ, որ քավոր եմ կանգնելու, ու որ հարսանիքն առանց կռվի չի վերջանալու (էլ ի՞նչ հարսանիք, եթե վերջում կռիվ չի լինելու)։ Ծիծաղում ենք, Վանը սիրում ա ծիծաղալ։ Հացի կտորը դնում ենք բերաններս ու փորձում թքով փափկացնել: Կուչ գալու ու իրար կպչելու ժամն ա։ Հա՛, դժվար ա, բայց մենք զիլ ենք, որովհետև գիտենք, որ հեսա տղերքը հասնելու են, քիչ ա մնացել: Գիտենք, որ ճոխ սեղանի առաջ ենք նստելու, խմելու ենք լիքը-լիքը։ Էնքան լիքը, որ Աստված ու Սատանա իրարից չտարբերենք, ու քնելու ենք։ Հա՜, քնելու ենք մարդավարի (կարոտել եմ քունը): Մենք գիտենք էտքանը, ուղղակի գիտենք, ու մտքներովս էլ չի անցնում, որ․․․

Բան չեմ հիշում, մենակ զգում եմ, որ վրայիցս ինչ-որ ծանր բան են հանում, ոտքերս սկսում են շնչել, ու աչքերս բացում եմ։ Ոնց որ կենդանի եմ, ողջ եմ։ Լուսաբաց ա։ Ինչ-որ ժխոր ա, բոլորը վազվզում են։ Տղերքը․․․ տղերքը հասել են, հա՜-հա՜, հասել են, կրակը դադարել ա, բայց ականջերիս մեջ գայլերի ու շների ոռնոցն ա զրնգում։ Նենց տպավորություն ա, որ քթներիս տակ են, հեսա հասնելու են, իրանց գործը անեն ու գնան։ Վախենում եմ էտ ոռնոցից։ Քայլում եմ։ Ոտքերիս տակ մարմինների մասնատված կտորներ են ընկնում։ Վանին եմ ման գալիս, բայց չկա: Ձյաձ Սերոբն ասեց, որ ինձ բրթել ա էն կողմ, երբ տանկը կրակել ա մեր ուղղությամբ։ Մի քանի քար ա ընկել ոտքերիս վրա, դրա համար էլ թոփալ եմ քայլում, մի կերպ, բայց ես ողջ եմ, իսկ Վա՞նը… «Վանը ու՞ր աաա»,- գոռում եմ հիմարի պես: Կամանդիրն աչքերով ինձ ա հետևում, որ հանկարծ մի ապուշ բան չանեմ: Մարմինս թուլացել ա։ Չոքում եմ։ Արցունքները, իրար հերթ չտալով, թափվում են, խառնվում արյանը (որ չի լերդացել, շարունակում ա շնչել), մոխրին (որ նման ա ճաշերի համար օգտագործվող սև պղպեղին), հետո դանդաղ ներծծվում հողի մեջ, անհետանում։ Հողի, որ միաժամանակ հա՛մ սկիզբն ա մեր, հա՛մ վերջը։ Էս պահին նման ա մի ափսեի, որի մեջ մասնատված թարմ մսի կտորներ են լցված։ Ոնց որ Աստված էս գիշեր ձուլվել ա Սատանային ու ճոխ սեղան ա փռել գայլերի ու շների համար (ավելի լավ էր՝ սատկեի, բայց էս պատկերը չտեսնեի)։ 

Անցել ա երկու տարի, ուզում ա՝ թող անցնի տասը, քսան, երեսուն տարի, մեկ ա՝ ամեն գիշեր վեր եմ թռնում։ Ականջներիս մեջ էտ անտեր ոռնոցն ա․

քուն չկա,

սթրվել չկա,

սովածանալ չկա,

քավոր դառնալ չկա,

ոչ մի բան չկա․․․ 

Ուզում եմ՝ Վանոյի մոտ գնամ, որ գոնե դրական մի բան լինի՝ ծիծաղ։

No Comments

Leave a Reply