maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Գյուղ, որտեղ բոլորը պարում են

28.05.2023

Քամուց թեքված բարդիների ծառուղին տանում է Աշնակ գյուղ: Ֆիդայատոն է, ամեն բարձունքում հայկական դրոշն է ծածանվում:

Մի առավելություն ունի զբոսաշրջիկը, որը նախատեսվածից շուտ է տեղ հասել: Նա կարող է տեսնել, թե ինչպես է Գյումրիից եկած Ազնիվ տատն անշտապ իր փոքրիկ տաղավարում դասավորում տնական շաքարաքլորներն ու քաղցրահամ բրնձե սալիկները, ինչպես են առաջին անգամ բեմ դուրս եկող փոքրիկները մի անկյունում հուզված կրկնում պարաքայլերը, ինչպես է սիրահար զույգը գյուղի տարեցների խեթ հայացքից հեռու համբուրվում կանաչածածկ նրբանցքում, ինչպես է ազգագրական երաժշտությունն առնում ոտքերդ ու ստիպում մենակ պարել հրապարակի կենտրոնում։ 

Գևորգ Չաուշի թանգարանի մուտքի մոտ բոլորին դիմավորում է ֆիդայու ծոռը՝ Լեռնիկ Մելքոնյանը։ Հպարտությամբ պատմում է հորեղբոր՝ Գևորգի մասին, որը 1964-1965 թվականներին կառուցել է շենքը։ Մարմարե տապանաքարի կողքին՝ առանձին անկյուններում, Մելքոնյան ընտանիքի անդամների նկարներն են՝ Սաթիկը, Ղազարը, Մելքոնը, Մարիամը․․․

-Բարլու՜ս, հոպա՛ր։ Իմա՞լ ես,- հարցնում է երիտասարդը։ 

-Է՜, մեծացել եմ, հոգնել,- ասում է Լեռնիկ պապը։ 

Ուզում է թանգարանի խնամքը մեկին հանձնել ու հանգստանալ։ Տանիքից ամեն օր մի քար է պոկվում, տեր կանգնող չկա։

Ֆիդայիների շունչն ապրում է թանգարանում։ Պատուհանագոգին Սասունի Մտկենք գյուղից բերված հողն է, հատակին՝ Չաուշի տան պատից մի կտոր։ Գեղանկարներ, քանդակներ, ծավալուն պատմություններ ու լուսանկարներ ֆիդայական շարժման և ֆիդայիների հետագա կյանքի մասին։ Գյուղում առանձնակի հարգանքով են հիշում Գևորգ Գևորգյանին, որը թանգարանի հայտնի արծվի ու Գևորգ Չաուշի քանդակների հեղինակն է։ Մոտենում ենք հիմնադրողի գեղանկարին․ ձեռնաշղթաներով է։ «Ուզել է ասել՝ այստեղ՝ Աշնակում է իմ վերջը»,- համոզված է Լեռնիկ պապը։

14-ամյա Միսակ Ղազարյանը հանձն է առնում ուղեկցել մեզ։ Փոքրուց սիրել է Սասնա պարերը, որոշել պարող դառնալ, թեպետ զինվորական գործն էլ սրտին մոտ է։ Գյուղի պարի խմբակում է՝ պարուսույց Վարիկ Շեկիկյանի գլխավորությամբ, արդեն մի քանի փառատոնի են մասնակցել։ Մանկական ժպիտով, բայց մեծահասակի լրջությամբ պատմում է, թե Աշնակում ինչ դժվար է կյանքն առանց խմելու ջրի։ Թե հասցրիր մեկ ժամում դույլերդ լցնես, օրդ կհաջողվի։ Երանի կարողանար ինչ-որ բան փոխել․․․

Ճանապարհից մեզ միանում է Վարդանն ու տանում Աշնակի երիտասարդական կենտրոն։ «Արմաթ» աշխատանոցի խմբավար Ալինան տեղից տեղ է վազում, վերջին պատրաստությունները տեսնում։ Գյուղի երիտասարդներով երկու տարի առաջ են կենտրոնը հիմնել համայնքապետարանի ու անհատների աջակցությամբ։ Գյուղի այս լուսավոր անկյունում հյուրընկալում են տարբեր մասնագետների, որոնք ներկայացնում են իրենց փորձը։

Ալինային ուսումը մայրաքաղաք է տարել, բայց հարազատ գյուղի ճանապարհը չի մոռանում․ հանգստյան օրերին միշտ տանն է։ Ինչ էլ որոշի, կյանքը միայն Հայաստանում է պատկերացնում։

-Համը փորձի՛ր,- տաք թոնրից հանած անուշահոտ լավաշը մեկնում է տիկին Մարինեն։ 

-Աշնակի՞ց եք։

-Աստված չանի՝ ուրիշ տեղից լինեմ,- ծիծաղում է։

Իր մեծ տատն է լավաշ թխել, հետո՝ նրա սերունդները։ Կնոջ մատներն ալրոտ են ու կոշտացած․ կարևորը մեջը սեր դնես՝ ասում է։ Խոսքի մեջ ափսոսանք կա․ գյուղերն էլ առաջվանը չեն, մեծ մասը տանը թոնիր չունի, որ թեկուզ միայն իր ընտանիքի համար հաց թխի։ 

Մինչ հետևում ենք, թե ինչ զգուշությամբ են թալինցի դպրոցականներ Նինան ու Անահիտը գործում մի ձեռնաչափ գորգի նախշերը, փոքրից մեծ շարված դհոլչիները զարկում են ողջ ուժով։ Մարդկանց ձեռքերը հյուսվում են իրար, քայլերը՝ դառնում խրոխտ ու համաչափ։ 

Նայում ես ու հասկանում՝ ինչքան էլ սերունդներ փոխվեն, սասունցու ոգին գենետիկ ժառանգություն է։ 

Սա Աշնակն է՝ գյուղ, որտեղ բոլորը պարում են։ 

Անի Անտոնյան
Լուսանկարների շարքը՝ այստեղ

No Comments

Leave a Reply