maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Ռուբեն Ներսիսյան

Ռուբեն Ներսիսյան. Լիճը կանչում էր

18.09.2023

Կեսօր էր։ Արևը վառ կարմիր փռված էր լճի վրա։ Ավազը տաքացել էր։ Ջրի մոտ  երեխաներ էին վազվզում` կարճլիկ ոտքերով, շիկահեր, կարմրած։ Երևի ռուսներ էին։ Առաջին անգամ էին հանդիպում քաղաքից դուրս։ Քայլում էի լճի երկայնքով, ոտքերս փախցնում էի ջրից։ Ափին պառկած սպիտակ լողազգեստով աղջիկներ կային, ենթադրաբար 20 տարեկան։ Կողքի տաղավարից լսվում էր մի խումբ տղամարդկանց քչփչոց։ Շան նման աչքները չռել էին աղջիկների վրա, լեզուները` դուրս գցել։ Շարունակում էի քայլել։ Մի բիձա մտել էր ջրի մեջ, ըստ երևույթին միզում էր: Մեր երկիրն է՝ ինչ կուզենք կանենք։ Բոլոր տաղավարներում երգ էր միացրած։ Տպավորություն էր, որ ռաբիզի բոլոր ներկայացուցիչները՝ ողջ, թե մեռած, մեջլիս էին դուրս եկել։ Ինչքան բարձրանում էր  ձայնը, այնքան մեծանում էր ականջներիս թմբկաթաղանթների պայթելու հավանականությունը։ Մի քանի լիքոտ կանայք խորոված բիբար էին մաքրում։ Գոնչո տղան, որ բուլդոկ էր հիշեցնում, խոզի չալաղաջը ձեռքին՝ տատի խրատներն էր լսում․ չի կարելիները սերտում։

Լիճը․․․ Լիճը կանչում էր․․․

Գրեթե ոչինչ չէր փոխվել։ Կապույտ գեղեցկուհին չկար։ Ոտքս կամաց մտցրի ջրի մեջ, որոշեցի կրկին փորձել։ Սկսեցի առաջանալ։ Քարերը, ապակյա շշերի կոտրված հատիկները ծակծկում էին ոտնատակերս։

Էլ չասեմ, որ ոտքս խփեցի քարին․ մի քանի անգամ։ Չնայած այդ ամենին, ես առաջ էի գնում։ Հասա մի մակարդակի, երբ ջուրը համարյա ամբողջությամբ ծածկել էր մարմինս։ Այնքան զավեշտալի ու խեղճ վիճակում ես հայտնվում, երբ ճար չունես, երբ մահը կզակիդ  է։ Մի քայլ էլ ու․․․ Պատկերացնելն անգամ վախեցնող էր։ Բայց այնքան սիրուն էր տեսարանը, այնքան մեծ էր գայթակղությունը։

-Բոոո՛ոոոո,- գոռում էր լիճը։

Ալիքները ուժեղանում էին։ Մարմնիս հարվածները՝ արագանում։ Ես ջրի մեջ անշարժ խաղալիք էի։ Մի կերպ ոտքերս հետ ու առաջ էի անում։ Շունչս պահել էի։ Կպա բետոն հիշեցնող մակերևույթին․ նորից գետնին էի։ Սիրտս աշխատում էր սրընթաց։ Ձեռքերս շարժելով, ինձ թափ տալով՝ հասնում էի ափին։

-Էս ի՞նչ ձայներ են,- քթիս տակ ասելով՝ որոշեցի մոտենալ։ Մարդիկ էին հավաքվել։ ԱԻՆ-ից  էին եկել։

-35 տարեկան ա ոնց որ, շատ ջահել ա էս բախտին արժանանալու համար,-  կիսամերկ մի տղամարդ խոսեց կողքից։

-Ոտքին ջրիմուռի հետքեր կան,- ասաց ԱԻՆ-ի աշխատակիցը։

Վնգստոց էր լսվում։ Աղջիկ էր։ Արևը կիզակետից անցել էր։ Ջուրը գնալով տաքանում էր։ Մի րոպե դադարեցին երգի ձայները, որպես պարտականություն։ Հետո խաշլաման կրակի վրա դնելու ժամն էր։ Ռուս երեխաները դեռ վազվզում էին, ավազին խեցգետիններ դարձած աղջիկները` հագնվում: Տղամարդիկ դատարկում էին չորրորդ օղու շիշը, կենացի փոխարեն «էհ» էին ասում: Ոչ մեկի պետքն էլ չէր «լեշը»։

Լիճը… Լիճը կանչում էր…

No Comments

Leave a Reply