maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Ազդագիր

Հանրահայտ տավղահար Քսավիեր դե Մեստղի և տենոր Ռոլանդո Վիլլասոնի երևանյան համերգը

23.10.2023

Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

 Քսավիեր դե Մեստղը  մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։

Այս երաժշտական տեսլականը մղել է նրան համագործակցելու Անդրե Պրեվինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի, Դանիելե Գատտիի, Ֆիլիպ Ջորդանի, Քրիստիան  Յարվիի, Բերթրանդ դե Բիլլիի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Դանիել Հարդինգի և Միրգա Գրաժինիտե-Թիլայի հետ։ Նրան նվագակցել են այնպիսի հանրահայտ նվագախմբեր, ինչպիսիք են Չիկագոյի, Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ցյուրիխի Թոնհալե նվագախումբը, Սալցբուրգի Մոցարտեումի նվագախումբը, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը։ Իր հայրենի Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի նվագախմբի, Փարիզի և Լիոնի պետական նվագախմբերի, Ֆրանսիայի, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեյի, Լիլի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շարք այլ վայրերում։

Իր նվագախմբային ելույթներին զուգահեռ՝ դե Մեստղը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ և պարբերաբար համատեղում էր իր երաժշտական գործունեությունը նմանատիպ նախագծերի հետ։ 2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլլասոնի հետ: Նրանք ելույթով հանդես են եկել Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում,  Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում, այցելել են աշխարհի այլ քաղաքներ համերգային շրջագայության: Քսավիեր դե Մեստղը աշխատել է ֆլամենկոյի և կաստանետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ: Նա համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ:

2008 թվականից ի վեր, դե Մեստղը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։ Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ իր ելույթները, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի «Մոցարտեում»-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը:

Ծնված լինելով Տուլոնում՝ դե Մեստղը քնար նվագել սովորել է Վասիլիա Բրիանոյի հետ՝ տեղի կոնսերվատորիայում։ Իր կատարողական կարողությունները նա հետագայում կատարելագործել է Փարիզում՝ Քեթրին Միշելի և Ժակլին Բորոտի հետ: Նա նաև սովորել է Փարիզի «Sciences Po» (Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտ), իսկ հետո Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: 1998-ին նա արժանացել է իր առաջին մրցանակին՝ ԱՄՆ-ի Բլումինգտոնի քնարի հեղինակավոր միջազգային մրցույթում և նույն թվականին դարձել առաջին ֆրանսիացի երաժիշտը, որն ընդունվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ։

Նա 2001-ից դասավանդում է Համբուրգի արաժշտական ավագ դպրոցում։

No Comments

Leave a Reply