maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Հետաքրքիր փաստեր Կլոդ Մոնեի մասին

28.06.2024

Ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ Կլոդ Մոնեն ստեղծագործել է ամբողջ կյանքի ընթացքում ու կերտել իր յուրահատուկ ոճը։ Մեր օրերում նրան հաճախ անվանում են «կերպարվեստում իմպրեսիոնիզմի շարժման հիմնադիր»։Միևնույն ժամանակ կրկնակի զարմանալի է Մոնեի կենսագրությունը, քանի որ նա համաշխարհային պատմության մեծագույն արվեստագետներից մեկը դառնալու համար որևէ էական նախադրյալ չուներ:

Ահա նրա մասին մի քանի փաստ`

1․ Մանուկ հասակում  ապագա նկարիչը ատում էր դպրոցը։ Նա նախընտրում էր մենակ զբոսնել, ժայռեր մագլցել և քայլել գետի երկայնքով։

2․ Կլոդ Մոնեի հայրը ցանկանում էր, որ որդին գնա նրա հետքերով և դառնա նպարավաճառ, բայց կյանքը նրա համար այլ բան էր նախատեսել:

3․ Կլոդ Մոնեի առաջին նկարները կարելի է համարել ուսուցիչների ծաղրանկարները, որոնք նա վարպետորեն նկարել էր իր դպրոցական տետրերի շապիկներին։

4․ Ընդամենը 15 տարեկանում նա Հավր քաղաքում արդեն հայտնի էր՝ որպես ծաղրանկարչության վարպետ։

5․ Կլոդ Մոնեի կենսագրության մեջ նշվում է, որ երիտասարդ տարիներին նա ատում էր ծովանկարիչ Բուդենի նկարները, որոնք ցուցադրվում էին նույն խանութում, որտեղ իր ծաղրանկարներն էին։ Ավելի ուշ Բուդենը դարձավ նրա գեղարվեստական ​​դաստիարակներից մեկը, և Մոնեն փոխեց իր կարծիքը։

6․ «Իմպրեսիոնիզմ» ժանրի անվանումը գալիս է Մոնեի կտավներից մեկի անունից՝ «Տպավորություն»։

7․ Մոնեն նախընտրում էր աշխատել դրսում, ոչ թե՝ արվեստանոցում։ Դրանով նա տարբերվում էր աշխարհի ամենահայտնի ծովանկարիչներից մեկից՝ Այվազովսկուց, ով իր գլուխգործոցները ստեղծում էր միայն արվեստանոցում։

8․ Մոնեի կյանքի վրա ազդեցություն է ունեցել այն փաստը, որ նա վիճակախաղով բավականին մեծ գումար էր շահել։ Դրանից անմիջապես հետո նա որոշել էր թողնել աշխատանքը և ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։

9․ Չնայած այն հանգամանքին, որ Մոնեն հայտնի դարձավ կենդանության օրոք, սկզբում հասարակությունը չէր ընկալում նրա նկարները: Դրանց վառ գույների պատճառով անգամ խոսակցություններ էին պտտվում հեղինակի խելագարության մասին։

10․ Կլոդ Մոնեի աշխատանքներն աշխարհում ամենաթանկարժեքներից են։ Ընդհանուր առմամբ, բոլոր ժամանակների ամենաթանկ նկարիչների ցանկում նա երրորդ տեղն է զբաղեցնում:

11․ Նա երբեք չի նկարել արհեստական ​​լույսի ներքո, միայն՝ բնական։

12․ Երբ Կլոդ Մոնեն դեռ նոր էր սկսել իր հայտնի «Բարդիները» նկարը, իմացավ, որ մարդիկ ուզում են կտրել իրեն ոգեշնչող ծառերը։ Այդ ժամանակ նա պարզապես գնեց այդ ծառերով հողակտորը, որ ավարտի նկարը։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի

Աղբյուր՝ СТО ФАКТОВ

No Comments

Leave a Reply