maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հորդորակ «ը» և «ն» հոդերի գործածության մասին

03.12.2019

Օրինաչափություն է, որ ձայնավորով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, բաղաձայնով վերջացողները՝ «ը», ինչպես՝ առուՆ, այգիՆ, գիրքԸ, տունԸ:

Խոսքում «ն» հոդ կարող են ստանալ նաև բաղաձայնով վերջացող բառերը: Օրինակ՝ Անուշն ուշացավ, գարունն անցավ:  

Ը-ի փոխարեն գործածվում է «ն» հոդը, որպեսզի երկու բառերի միջև արտասանական դադար չլինի, դրանք արտասանվեն միասին, սերտ: Ընդ որում, ոչ թե ԱնուշԸն ուշացավ, գարունԸն անցավ ձևով, այլ ն-ն մյուս բառին ձուլված, առանց ը-ն հնչեցնելու՝ Անուշն/ուշացավ, գարունն/անցավ:  

Այս դեպքերում «ը» հոդի գործածությունը ևս թույլատրելի է, և դա նույնպես պատճառաբանված է: Եթե անհրաժեշտ է առաջին բառն արտասանել առանձին, եթե տրամաբանական շեշտը նա է կրում, կարող է գործածվել ը-ն: Օրինակ՝ Քո՛ւյրը ասաց, Կարե՛նը օգնեց: Իհարկե, նաև՝ Քո՛ւյրն ասաց, Կարե՛նն օգնեց…

Ճիշտ չէ կարծել, որ եթե բառն սկսվում է ձայնավորով, ապա նրան նախորդող բառը պետք է պարտադիր «ն» հոդ ստանա։

Երբեմն հարց է առաջանում. իսկ ո՞ր հոդը գործածել, եթե հաջորդ բառն սկսվում է գաղտնավանկ ը-ով (սկ, սպ, զբ, զգ, շտ և այլ հնչյունակապակցություններով սկսվող բառերից առաջ, ինչպես՝ սկսել, սպասել, զբաղվել, զգուշանալ, շտապ և այլն)։ Ասել (գրել), օրինակ` բառն ստանո՞ւմ է, թե՞ բառը ստանում է։

Հարկավոր է առաջնորդվել դարձյալ նույն տրամաբանությամբ: Ինչպես ասվեց,  բաղաձայնով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, որպեսզի հաջորդ բառի հետ միաձույլ արտասանվեն: Չենք կարող անտեսել բառասկզբում թեև թույլ, բայց արտասանվող «ը» հնչյունը, եթե անգամ դա գաղտնավանկ է (չի գրվում): Այստեղ արտասանությունն է որոշում, թե ինչպե՛ս պետք է գրել:

Այս դեպքում նույնպես երկու տարբերակն էլ ճիշտ է. կարելի է ասել «բառերն ստանում են» և «բառերը ստանում են»: Նույն սկզբունքն է գործում բոլոր այն դեպքերում, երբ բառասկզբում լսվում, սակայն չի գրվում «ը» հնչյունը:

Ճիշտ չէ բաղաձայնից առաջ «ն» հոդի գործածությունը, որը երբեմն հանդիպում է բանավոր խոսքում, որոշ բարբառներում։ Ինչպես՝ Արամն գնաց, Անդրանիկն խոսեց։ Գրական հայերենում ճիշտ տարբերակն է՝ Արամը գնաց, Անդրանիկը խոսեց։

Նկատենք, որ բանաստեղծական խոսքում երբեմն «ն» հոդը գործածվում է նաև «հ» հնչյունից առաջ, որը բաղաձայն է: Օրինակ՝ «Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին», (Ե. Չարենց), «Հարամ է քեզ աղջիկն հայոց, / Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց» (Հ. Շիրազ), «Ասում են՝ հին վերքն հաճախ է ցավում, / Երբ եղանակը ամպոտ է ու վատ»   (Վ. Դավթյան):

Այս պարագայում գործ ունենք սխալի՞, թե՞ բացառության հետ: Ինչո՞ւ են բանաստեղծներն այսպես գրում:

Հ-ից առաջ ն-ի գործածությունը պայմանավորված է վանկերի քանակը պահելու հանգամանքով: Հ-ն, լինելով հագագային (միայն շունչ պարունակող հնչյուն), հնարավոր է լինում արտասանել ն-ի հետ միասնաբար՝ առանց վանկ ավելացնելու: Բերված օրինակներում եթե գործածվեր ը-ն, մեկ վանկ կավելանար, և չափը կխախտվեր (կդառնար «հայացքը հառած»): Ուստի սխալվում են նրանք, ովքեր արտասանում են «հայացքԸն հառած», որովհետև «ն»-ն գործածելու իմաստը այս «ը»-ն չարտասանելն է:

Ասվածն ամփոփելով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

«ը» և «ն» հոդերը գործածել նշված կանոնների համաձայն:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

No Comments

Leave a Reply