maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Տոնական հորդորակ

25.12.2019

            Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող լեզվական միավորներին:

            Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։

Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝ Կաղանդ պապուկին (պապային):

Ըստ մեծատառերի գործածության մասին կանոնի՝  տոների անունները գրվում են մեծատառով՝ Նոր տարի (առաջին բաղադրիչը), Կաղանդ և Ամանոր:

   Ամանոր բառը կազմված է ամ (նշանակում է «տարի») և նոր արմատներից, որոնք միացել են ա հոդակապով: Ամ արմատով են կազմվել ամենամյա, ամավերջ, բազմամյա, տասնամյակ և բազմաթիվ այլ բառեր: Սխալվում են նրանք, ովքեր բառը օ-ով են գրում՝ կարծելով, թե արմատը օր-ն է, մինչդեռ արմատը նոր-ն է։ Բնականաբար, ճիշտ է Ո-ով գրությունը:

Իսկ Կաղանդ բառը փոխառվել է հունարենից (սա էլ իր հերթին վերցրել է լատիներենից):

   Կարծիք կա, թե  ճիշտ է Ամանորի ձևը, իսկ ամանորյա ածականը սխալ է: Ասենք,  որ երկուսն էլ ճիշտ են, երկու ձևերն էլ հավասարապես կիրառելի են:  Ամանորյա բառը սխալ համարողները նշում են, որ նորյա բառ առանձին չի գործածվում, ուստի ամանորյա չի կարող լինել: Այո՛, նորյա բառ չկա, բայց այս դեպքում –յա վերջածանցն միացել է ոչ թե նոր արմատին, այլ ամանոր բառին: Այդպես էլ չունենք ջրյա, բայց ունենք ստորջրյա, չունենք երկրյա, բայց ունենք ստորերկրյա և այլն:

  Ուստի ճիշտ են թե՛ «Բոլոր երեխաները Ամանորի նվերներ ստացան» և թե՛ «Բոլոր երեխաները ամանորյա նվերներ ստացան»:

  Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնի  անբաժան մասն է տոնածառը՝ եղևնին: Բայց եղևնին չպետք է շփոթել տոնածառի հետ: Տոնածառը զարդարված եղևնին է, բայց եղևնին դեռևս տոնածառ չէ. «Եղևնին անտառից եկավ տուն, զարդարվեց ու դարձավ տոնածառ»:

Ջերմորեն շնորհավորելով բոլորի Նոր տարին՝ Ամանորը՝ Կաղանդը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

հաշվի առնել մեր ամանորյա հիշեցումները.

 1. Նոր տարի, Ամանոր և Կաղանդ  բառերը  նույն տոնի տարբեր անվանումներ են, գրվում են մեծատառով (Նոր տարի անվանման դեպքում՝ միայն առաջին բաղադրիչը).

2. նույն նշանակությունն ունեն Ձմեռ պապ / պապիկ և Կաղանդ պապուկ պապա բառակապակցությունները. սրանց առաջին բաղադրիչները գրվում են մեծատառով.

3. Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են.

4.  չպետք է նույնացնել եղևնին և տոնածառը:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

No Comments

Leave a Reply