maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJojobet Giriş AdresiJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան Թանգարան

«Այսօր հուշարձան ենք կանգնեցնում, անվանում քանդակ»

13.01.2020

Խորհրդային միության տարիներին արված քանդակների զգալի մասը, եթե նույնիսկ գաղափարական առումով այսօր մեզ չեն գոհացնում, դժվար է չհամաձայնել, որ արվեստի բացառիկ նմուշներ էին: Այլ կերպ ասած՝ պատվանդանից ցած են բերվում Լենինն ու բանվոր դասակարգի խորհրդանիշը, բայց տուժում է արվեստը: Ստեղծվում են նորերը: Գրեթե ամեն նոր քանդակ բողոքի ալիք է բարձրացնում: Հանրությունը չի հավանում, մասնագետները իրարամերժ կարծիքներ են հայտնում: Հետո աչքդ սովորում է, քաղաքային համայնապետկերի մասն են դառնում, դադարում ես հավանել-չհավանել, անցում ես՝ չնկատելով, ժամադրավայր դարձնում՝ հանդիպենք այսինչ արձանի մոտ, լավագույն դեպքում՝ լուսանկարվում:
«Խորհրդային շրջանից մեզ բաժին հասած արձաններն ինչո՞վ էին առանձնանում» հարցն ուղղեցինք «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահի տնօրեն, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանին: Նեշենք, որ Սարյան 19-21 հասցեում բացված «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմանդրամի արվեստային տարածքում կարելի է տեսնել անվանի քանդկագործի փոքրածավալ քանդակները: Մեր քաղաքի անբաժանելի մասը դարձած՝ Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, Վահան Տերյանի արձանները ներկայացվելու կարիք էլ չունեն:
Ի՞նչն է փոխվել:

Սարգիս Հովհաննիսյանի կարծքիով դա խոսում է  ժամանակի պրոֆեսիոնալիզմի մասին. «Նույն ինքը՝ Նիկոլայ Նիկողոսյանը, պրոֆեսիոնալ քանդակագործ էր: Ժամանակին բոլոր այն աշխատանքները, որ դրվել են Երևանում և Երևանից դուրս, քանդակներ էին, ընտրվում էր վայրը, աշխատանք էր տարվում ճարտարապետի հետ, իսկ այսօր հուշարձան ենք կանգնեցնում, անվանում ենք քանդակ: Պետք է տարբերել հուշարձանն ու քանդակը: Տարածքը, արվեստագետը, ժամանակը պետք է համահունչ լինեն:   Նիկոլայ Նիկողոսյանի՝ խորհրդային միության շրջանում արած քանդակներով  մոտավորապես կարող ենք պատկերացում կազմել տվյալ ժամանակի քանդկագործության մասին: Նույնը չենք կարող ասել այսօր ստեղծվող քանդակների, հուշարձանների մասին»:

Ավելին, մեր զրուցակիցը կարծում է, որ 20 տարի հետո  գուցե չլինեն էլ այդ աշխատանքները, որովհետև ունենք առողջ սերունդ, որ գուցե փոխարինի դրանք ժամանակի ընթացքին համահունչ քանդակներով:  Նկատում է նաև, որ  մենք Հայաստանից դուրս էլ ժամանակակից քանդակագործներ ունենք, որոնք հաստատ պատրաստ են նվիրատվություն անել, գործեր բերել-տեղադրել հայրենիքում:
Հարց է առաջանում՝  ի՞նչն է խոչընդոտում կառուցողական աշխատանքներին: «Հայաստանում կա մեծ ներուժ, անհատների բանակ, բայց քանի դեռ ինստիտուցիոնալ մոդել չի գործում, չի կարող լինել համակարգված, կառուցողական աշխատանք»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:

«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի արվեստային տարածքի ցուցադրությունը պատկերող լուսանկարները ardi.am-ին տրամադրել է հիմնադրամը:

Նշենք, որ «Նիկոլայ Նիկողոսյան. քանդակ, գրաֆիկա, գեղանկար» ցուցադրությունը կգործի ևս մեկ ամիս, որտեղ ներկայացված են Վարպետի թե՛ քանդակները թե՛ գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքները, որոնք բերվել են Մոսկվայի Նիկո պատկերասրահից: Թանգարանը բաց է Երեք.-հինգ. և շաբաթ 12:00-19:00 Ուրբաթ 12:00-20:00 Կիրակի 12:00-17:00:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply