maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

Սեդրակ Երկանյանը՝ մարտահրավերների սիրահար

07.01.2020

Զրույցի ենք հրավիրել «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանին:

Մաեստրո, նախորդ տարվա համերգներից մեկի ժամանակ հանդես եկաք Հարություն Դելլալյանի՝ Կոմիտասին նվիրված սոնատի կատարումով: Ամեն անգամ այդ գործերը հեղինակի կատարմամբ լսելով՝ մտածել եմ, որ իրենից բացի, ոչ ոք հանձն չի առնի այդքան բարդ գործերի կատարումը: Ինչպե՞ս եկաք այդ ընտրությանը: Եվ առհասարակ, ակնհայտ է, որ Դուք դժվար առաջադրանքներ եք դնում ինքներդ Ձեր առջև, հատկապես նկատի ունեմ Ձեզ՝ իբրև դաշնակահարի: Հանրությանը ներկայացնում եք արդեն կայացած արդյունքը, իսկ մինչև այդ կայացումը ինքներդ Ձեզ հետ կռիվ-անհաշտություն չե՞ք ունենում, չե՞ք ընդվզում ինքներդ Ձեր դեմ, թե ինչու ընտրեցիք այս կամ այն բարդ ստեղծագործությունը, թե ինչու եք գնում խրթին, դժվար հաղթահարելի ճանապարհներով:

— Հենց հիմա էլ ինքս ինձ հետ կռվի մեջ եմ:

— Եվ ո՞րն է կռվի թեման:

— Լիստի «Թզուկների շուրջպարը»: Ինքս ինձ հետ կռիվ եմ անում, թե ես ինչո՞ւ ժամանակին այն չեմ սովորել: Կոնցերտային էտյուդ է, դժվարագույն մի ստեղծագործություն: Այս տարիքում նստել, դա հաղթահարելու վրա եմ տանջվում: Կարծես թե ստացվում է, բայց ես այդ գործը պիտի արած լինեի երիտասարդ ժամանակ: ՈՒ հիմա ինքս ինձ ասում եմ՝ քո ինչ բանն է՝ 65-ից հետո էսպիսի գործ ձեռնարկես:

— Դուք բարդ մարտահրավերների սիրահար եք, այո՞:

— Այո՛: Եվ այս տարի էլ մենահամերգ եմ ունենալու՝ դարձյալ բարդագույն ծրագրով: Նաև ունենալու ենք համերգային ծրագիր՝ նվիրված Բեթհովենի 250-ամյակին, կկատարենք Բեթհովենի սոնատները: Պատրաստվում ենք ներկայացնել նաև բարոկ՝ Պյորսելի «Դիդոնա և Էնեուս» օպերան:

— Խոսքը օպերայի համերգային կատարման մասի՞ն է:

— Ո՛չ, ես ուզում եմ օպերային ներկայացում անել: Նվագախումբը կլինի ներքևում, արտիստները՝ բեմում: Նման փորձ արդեն ունեցել ենք: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի




No Comments

Leave a Reply