maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetbahiscasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobetjojobetjojobetmarsbahiscasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Կարինե Ռաֆայելյան Հրատապ

Լևոն Խեչոյան. մասունք

08.01.2020

                                 

Լևոն Խեչոյանի հիշատակի օրն է: Բազմաթիվ շփումների, ջերմ, անմիջական զրույցների խուռներամ վերապրումների միջից գլուխ բարձրացրեց նրա հիշատակն իր գրով ոգեկոչելու մղումը:

Լևոն Խեչոյանը ոչ միայն գրական գոհարներ է երկնել, այլև իր ուսերին է առել մոլորակաբնակ մարդկության բազմաշերտ խառնարանում տարուբերվող մեր տեսակի պատգամաբերը դառնալու, մեզ իմաստնորեն դաստիարակելու առաքելությունը:

Ըստ Լևոն Խեչոյանի` հայը իր ստորացված պատվի ու զսպված վիրավորանքի մղումով պատրաստ է անգամ դաշն կնքել գիշատիչների հետ: Եվ նրա գիրը վկայում է, որ այդպիսի դաշնակիցները պակաս անվտանգ են, քան գառան մորթի հագած բարեկամ ձևացող շատերը:

Ներկայացնում ենք Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից մի մասունք՝ մի ցնցող պատմություն, որը թե՛ գեղարվեստական, թե՛ հայի տիպաբանական վերլուծության առումով ունի համաժամանակյա նշանակություն: Հատվածում Արշակ արքայի զրույց-խրատներն են` ուղղված իր թագաժառանգ որդուն`Պապին:

Կարինե Ռաֆայելյան

«Թագաժառանգ, քո տարիքին էի, իմ հորը՝ հայոց թագավորին, քո Տիրան պապին, իմ դեմ ածուխը դրեցին աչքերին ու կուրացրին: Ու մեզ բոլորիս՝ թագավորական գերդաստանով, անապատները քայլեցնելով, տարան Պարսից մեծ դուռը՝ աքսոր: Պարսից արքունիքի դրանիկ ծառաները կույր Տիրանին հանում էին պարտեզ՝ զբոսանքի, հետո հանկարծ, իբրև թե որևէ բան էին հիշում, որևէ պատրվակ էին գտնում, նրան թողնում էին տաղավարում նստած ու իրենք ժամերով անհետանում էին: Նրանց բացակա ժամանակ ծառերից իջնում ու պալատից դուրս էին գալիս Շապուհի՝ Որմիզդի տաճարին նվիրված սրբազան, ձեռնասուն կապիկները ու ճաղատ Տիրան թագավորի գլխի վրա ընկույզ էին ջարդում: Հետո մինչև մորեմերկ՝ նրա շորերն էին հանում, իսկ մեծ դռան պատուհաններից ծածուկ նայող աչքերը զվարճանում էին պարտեզի կենտրոնում լուռ ու մունջ կանգնած երբեմնի թագավորով: Էլ ընտրություն չկար, ես բաց թողեցի Շապուհի պարտեզում վանդակված հովազներին նրանց բոլորի վրա: Հովազները պատառոտեցին ու փախստական դարձրին կապիկներին, իսկ Տիրան թագավորին հոտոտեցին ու թողեցին հեռացան: Ես ու մերկ Տիրան թագավորը պարտեզի կենտրոնում իրար փաթաթված լացում էինք …. կարո՞ղ ես գուշակել, թե ինչու, երբ պարսից աքսորում քո Տիրան պապին Շապուհի սրբազան կապիկները պարտեզի կենտրոնում մերկացնում էին, օգնություն չէր աղաղակում, դրանիկ ծառաներին չէր կանչում: Չգիտես, բայց պարտավոր ես իմանալ, իբրև թե նրա ազնվական ծագումը, թագավորական տոհմի հպարտությունը, հայոց թագավոր լինելը թույլ չէր տալիս օգնություն կանչել: Իսկ պարսից արքունի վարագույրների ետևից ու լուսամուտներից նայող մեծամեծերը, ազնվականներն արդեն գուշակել էին այդ ու հենց դրանով էլ զվարճանում էին, փորձության ենթարկելով Տիրանի թագավորական արժանապատվությունը, ստիպում էին նրան օգնություն աղաղակել: Իսկ դու պիտի տարբերես խեղճ գոռոզամտությունը հովազներին միաժամանակ բոլորի վրա արձակելու դեպքից ու այդ երկուսի փորձից, միշտ երրորդը՝ քոնը պիտի ունենաս»:

No Comments

Leave a Reply