maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet twittergiriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

«Էդիթ Պրինտ». գրքեր, որ պետք է լույս տեսնեն

10.01.2020

Ամբողջ 2020 թվականի ընթացքում հայ ընթերցողները հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մասնավորապես, մինչև ընթացիկ ամսվա ավարտը ընթերցողներին կներկայացվի  ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, ում մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, նշանավոր բարերար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։

Այս տարի ընթերցողներին վերջապես հասանելի կլինի ֆրանսիացի գրող Անտուան դը ՍենտԷքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել:  

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով: Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ:

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն առաջին անգամ հեղինակային իրավունքով և հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից ևս 5 ստեղծագործություն կընթերցի:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:

Տարին գրքառատ է լինելու, և հայ ընթերցողները հետաքրքիր գրքերի պակաս չեն ունենա: Հրատարակչությունն ընթերցողներին մատուցելու է նաև այլ անակնկալներ: 

No Comments

Leave a Reply