maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Կինո Սիրանույշ Գալստյան

Մոցա՞րտ, թե՞ Սալիերի

28.07.2019

80-ականների լավագույն ամերիկյան ֆիլմ ճանաչված, «Օսկարի» և 32 այլ մրցանակների արժանացած «Ամադեուսը» (1983) ամեն անգամ նորովի է դիտվում ու ընկալվում: Անհնար է մեկ հոդվածի սահմաններում անդրադառնալ այս կինոերկի բոլոր արժանիքներին: Մոցարտ և Սալիերի. այս անունների շուրջ հյուսված առասպելը վաղուց արդեն ընդգրկվել է մարդկության մշտամնա միֆոլոգեմների հավերժապտույտի մեջ: Պուշկին, Ստենդալ, Վեյս… Ինչքա՜ն հեղինակներ են անդրադարձել այդ արտառոց պատմությանը: Բայց դրանք բոլորը լոկ վարկածներ են, իսկ Ճշմարտությունը, ինչպես միշտ, Անհայտի տիրույթում է: Սակայն գրողի, արվեստագետի նպատակը բնավ կենսագրությունը ներկայացնելը չէ, եթե անգամ խոսքը հանճարի մասին է: Ստեղծագործության մեջ կարևորը գեղարվեստական ճշմարտությունն է, որը միշտ չէ, որ համընկնում է կյանքի ճշմարտության հետ և, սովորաբար, չի կարող կայանալ առանց հորինվածքի:

Հեղինակներից յուրաքանչյուրը, իհարկե, գուշակել է Մոցարտ-Սալիերի փոխհարաբերություններում գաղտնագրված մարդկային կեցության երկու հիմնական նախասկիզբերի՝ մատերիայի և ոգու հակամարտությունը պատկերելու հնարավորությունը: Հանճարեղ Գյոթեի մեծ հայրենակից Հայնեն ավանդել է. «Ամեն ոք պիտի իր «Ֆաուստը» գրի»: Այս պատգամին են հետևել «Ամադեուս» ֆիլմի օսկարակիր հեղինակները` դրամատուրգ Պիտեր Շեֆերը և կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը:

Խորհրդանշան դարձած կերպարներ են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Անտոնիո Սալիերին, որ ազատագրվելով իրենց ժամանակի՝ դարաշրջանի սահմանափակումներից ու ստրկությունից, մշտապես նոր և անսպասելի տեսանկյունից, ոչ միանշանակ ներկայացվելու հնարավորություն են կրում: Այդօրինակ կերպարները, դառնալով հավերժական առասպելի հերոսներ, տարբեր հեղինակների գործերում ձեռք են բերում «նոր» նկարագիր ու դիմագծեր: Նրանց դիմելով` արվեստագետն իրականում արտահայտում է գոյության կարևորագույն խնդիրները, վերջիվերջո, իր կենսադրվածքն ու վերաբերմունքը՝ «հավերժական» հարցերի նկատմամբ:

Ֆիլմում ներկայացված Մոցարտի կերպարն առաջին հայացքից շատ վիճահարույց է թվում, մանավանդ՝ արդեն կարծրացած պատկերացումների հետ զուգահեռներ տանելու դեպքում: Այն առանց վերապահումների ընկալելու համար պետք է փորձել ընկղմվել այդ պատմության մեջ, «ինչպես առաջին անգամ»: Մեծ հանճարի դերը վստահվել է այն ժամանակ դեռևս անհայտ Թոմ Հալսին, որն ապշեցնում է իր անկանխատեսելի խաղով: Դերասանն արժանացել է իտալական բարձրագույն` «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակին, «Լավագույն արտասահմանյան դերասան» անվանակարգում: Սալիերիի դերում նկարահանվել է տպավորիչ մի դերասան՝ Մյուրեյ Աբրահամը, որ այս մարմնավորման համար պարգևատրվել է «Օսկարով»:

Ֆիլմը, ինչպես և նրա հիմքում ընկած պիեսը [1] կառուցված են իբրև խոստովանություն մի մարդու, որն ինքն է իրեն մեղադրում… մեծագույն երաժշտի սպանության մեջ: Դա Անտոնիո Սալիերին է՝ սեփական փառքը վերապրած ու մոռացության մատնված, քառասուն օպերայի հեղինակ, (այնուամենայնիվ) տաղանդավոր պալատական կոմպոզիտորը, որի անունն այդուհետև հիշատակվելու է միայն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անվան ստվերում:

Այս մարդը հավատում էր իր ճակատագրի հրաշքին (հիշեցնենք ֆիլմը՝ թե ինչպես էր մտել Սալիերին իր համար այդչափ փափագելի, սակայն հոր կողմից արգելված երաժշտության աշխարհը և ի՜նչ հաջողություն էր վայելում), քանի դեռ չէր հայտնվել իր իսկ կուռքը՝ Մոցարտը: Ինչպե՞ս հաշտվել այն մտքի հետ, որ քրքիջ հիշեցնող նողկալի ծիծաղով «թեթևսոլիկի, ցանցառի» մեկն է Աստծո ընտրյալը, իսկ իրեն՝ Սալիերիին, Բարձրյալը «ձայն չի տվել ու, համր թողնելով, անանց, անչափելի ցանկություն է միայն իր մեջ դրել»: Հատկապես Մոցարտին երկրպագող հանդիսատեսի համար անընդունելի են այդ ծիծաղն ու պահվածքը, բայց դրամատուրգիական առումով դա պաշտպանական դիմակ է, որ ֆիլմի սահմաններում հանճարին թույլ է տալիս ազատորեն ասել և անել անկարելի բաներ:

Սալիերին ոչ միայն պիտի հաշտվեր, որ Մոցարտի գլխում հնչյունները պատահաբար չեն ծնվում, այլ` Աստծո թելադրանքով ու «ներդաշնակության պահանջով», նաև նրան էր վերապահված ըմբռնել, որ «դա ոչ թե Մոցարտն էր ծիծաղում, այլ Աստված՝ այդ նողկալի ծիծաղի մեջ դնելով իր արհամարհանքը»: Այնպես որ, ֆիլմում Սալիերիի «կռիվն»Աստծո հետ էր. «Ես կոչնչացնեմ նրան, որի մեջ որ մարմնավորվել ես: Այսուհետ Դու և ես թշնամի ենք»:

Այս կոնֆլիկտն է ընկած ինքնատիպ մտահղացման հիմքում: Այդ կերպ յուրօրինակ հավասարակշռություն է ձեռք բերված՝ կերպարները հավասարազոր են. Մոցարտի ողբերգության կողքին առկա է նաև նրա ստվերում մնացած մարդկանց «դրաման»: Սակայն բոլորին հավասար «շանսեր» տալ` չի նշանակում արդարացնել:

Այդպիսով, դիմակահանդեսի տեսարանում Մոցարտի չափից դուրս անկեղծ վարքագիծը գործելու շարժառիթ է դառնում Սալիերիի համար: Մոցարտն առանց դիմակի է դիմակահանդեսում, ինչպես և կյանքում: Դիմակավոր մարդկանց մեջ առանձնանում է հանճարի հայրը: Նրա երկկողմանի մռայլ դիմակը հետո մեզ կհիշեցնի Կոմանդորին «Դոն-Ժուանում»: Սալիերին է գլխի ընկնում, որ մեռյալներից հարություն առած Կոմանդորը Վոլֆգանգի հայրն է. «Մռայլ ծերունին տակավին իր ձեռքերում է պահում  որդուն»: Սալիերին այդ մեներգի մասին ասում է. «Երաժշտությունն իր մեջ ներում էր կրում և մարդկության մեղքերի թողություն»: Այդպես միայն կարելի էր արտահայտվել այն աստվածային հարմոնիայի մասին, որ ծնվում էր՝ ի պատասխան կյանքում ապրված դիսհարմոնիայի: Օրինակ` վերհիշենք, թե ինչպես է Մոցարտի զոքանչի բողոք-ծղրտոցից ծնվում «Կախարդական սրինգի» հեքիաթային մեղեդին:

Մոցարտի պատմությունը, անտարակույս, ազատությանը սիրահարված մարդու պատմություն է նաև: Այնպես որ, նրա հանդեպ ժամանակակիցների ունեցած սկզբում՝ հիացական, հետո անողոք վերաբերմունքով հաստատվում է հանճարի առավելությունը. նա նվաճել է մտքի և հույզի այն տիրույթը, ուր ազատությունը վերագտնում է իր ճշմարիտ դեմքը: Եվ որքան ավելի հասկանալի է դառնում դա, այնքան ավելի են նրան զրկում ազատությունից՝ դատապարտելով թշվառ գոյության:

Սալիերիի գլխում ծնվում է հաղթանակի ծրագիրը, իսկ որպես «զենք»՝ ընտրված է երաժշտությունը: Հենց Սալիերիի կողմից պատվիրված «Ռեքվիեմը» պիտի հնչի հեղինակի՝ Մոցարտի հոգեհանգստի ժամանակ, որպես իր՝ Սալիերիի ստեղծագործություն, իսկ «Աստված ստիպված է լինելու լսել և անզոր կլինի կանգնեցնելու դա»: Բայց այս անգամ Աստված «նոր խաղ» է խաղում Սալիերիի գլխին. ահա ուժասպառ, հանգչող Մոցարտը թելադրում է, իսկ նրա երկնած երաժշտության կատարելությամբ խելագարի պես հիացող միջակությունը՝ գրի առնում այն: Անգին այս հորինվածքը ֆիլմի դրամատիկ բարձրակետն է: Մեռնող Մոցարտը հարցնում է, թե արդյո՞ք չի հոգնել իր «միակ բարեկամը», և դեռ ներում է հայցում… Կա՞ ավելի մեծ պատիժ, քան զոհի օրհնանքը: Եվ Սալիերիին կենդանի է թողնում Աստված, որ տանջվի մինչև մահ, իսկ իր ընտրյալին ոչնչացնելով` ազատագրում է չընդմիջվող ներքին այրումից:

Մոցարտի անփառունակ հուղարկավորությանը հաջորդող հոգեբուժարանի տեսարանով է ավարտվում ֆիլմը, որտեղ Սալիերին «մեղքերի թողություն է շնորհում» մնացած կենվորներին: Հնչում է Մոցարտի աստվածային երաժշտությունը, իսկ վերջում՝ նորից ծիծաղը:

 Այսպես է ավարտվում Սալիերիի մենամարտը Աստծո հետ Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմում:

Այս, հիրավի, հետաքրքրաշարժ կինոերկի սահմաններում անցյալից հառնում են ոչ միայն հանճարի ու նրան շրջապատող մարդկանց կերպարները, այլև այդ դարաշրջանի երաժշտության մեջ տիրող ավանդական պատկերացումները՝ հանձին թատրոնի տնօրենի և կապելմեյստերի: Մենք ասես ականատես ենք դառնում այն անտեսանելի, բայց «շոշափելի գործողությանը», որի արդյունքում մոցարտյան հանճարի ուժով տեղաշարժվեցին նրա իսկ ժամանակի սահմանները: Ֆիլմի ամենաուշագրավ կողմերից մեկն այն է, որ «տեսանելի» է Մոցարտի երաժշտության կերպարը` օգտագործված է կինոյի առանձնահատուկ հնարավորություններից մեկը: Մեր մտապատկերում ասես ուրվագծվում է այն ուղին, որ անցնում է երաժշտությունը՝ ծնվելով հանճարի գլխում և առանց սևագրերի հայտնվելով մաքրագիր թղթին. այնուհետև այն հնչում է մարդկանց ներկայությամբ, որոնք տակավին պատրաստ չեն ըմբռնելու «չափից դուրս շատ նոտաներ» պարունակող ստեղծագործությունները և, վերջապես, այդ ուրվագծի վերջին հատվածը դառնում է հոծ գիծ ու գնում դեպի Հավերժություն: 

Եվրոպական մշակույթ կրող կինոբեմադրիչ Ֆորմանին[2] , հաջողվել է ստեղծել Մոցարտի՝ ժամանակի և հավերժության մեջ շարժվող երաժշտության պատկեր-շարժակերպարը: Նրա երաժշտությունը սկզբում ներկայանում է որպես տիեզերական ներդաշնակության ձևակերպում, բայց… մարդկայինից այնքա՜ն բարձր  ու դրանով իսկ անհասանելի: Այն անչափ հիացնում է, ստիպում մտքի թռիչք ապրել, սակայն դեռևս չի խաղաղեցնում: Հետո, երբ Մոցարտը գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան և փորձում է արդարացնել իր համարձակ քայլը (քանի որ Բոմարշեի կատակերգությունն արգելել էր կայսրը), նկարագրելով, թե ինչպես է մեներգը դառնում զուգերգ, եռերգ, քառերգ՝ վերաճելով խմբերգի, այդժամ նրա երաժշտությունը մի քիչ մոտենում է մարդուն: Տիեզերքից մի աննշան, երկչոտ ճառագայթ իջնում է դեպի ունկնդիրների սրտերը. փոքր-ինչ մերձենալով` երաժշտությունն սկսում է ջերմացնել: «Դոն-Ժուան» օպերայի վրա աշխատելիս կոմպոզիտորի հոր կորստյան ցավն արտացոլվում է հատկապես արձանի մեներգի մեջ: Այստեղ երաժշտությունը ներկայանում է որպես մարդու հոգեկան ապրումների և բանականության ծնունդ. այն խորապես ցնցում է, հուզում: Տիեզերականն ու մարդկայինը, անմատչելին ու ողբերգականը սկսում են ավելի մերձենալ:

Եվ ֆիլմի ֆինալում, երբ հնչում է հռչակավոր «Ռեքվիեմը», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունն արդեն ոչ թե պարզապես նայում է Տիեզերքի բարձունքից, այլ վեհացնում, բարձրացնում է մարդկանց՝ ընդհուպ մինչև Տիեզերք: Մարդկայինի և տիեզերականի մերձեցումն ավարտվում է դրանց լիակատար միաձուլմամբ:

Սիրանույշ Գալստյան
Կինոգետ
, արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Լուսանկարները՝ ըստ Վիքիպեդիայի

[1] Պիեսը գրվել է 1979 թվականին և մինչև էկրանացումը մի քանի անգամ բեմադրվել է բրիտանական տարբեր թատրոններում:
 [2] «Թռիչք կկվի բնի վրայով», «Վալմոն» և այլ  նշանակալի ֆիլմերի հեղինակ Միլոշ ֆորմանը, մինչև ամերիկյան կինոյի ականավոր դեմքերից մեկը դառնալը, եղել է չեխական «նոր ալիքի» կարկառուն ներկայացուցիչներից: Ի դեպ, մոցարտյան դարաշրջանի Վիեննան պատկերելու համար Ֆորմանը նկարահանումները կատարել է Պրահայում:

No Comments

Leave a Reply