maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳիտաՆյութ Սուրեն Սարումյան

Կորոնավիրուսի նախորդները. մարդկության պատմության տասը կործանարար համավարակները

12.03.2020

  

Նախքան նորահայտ կորոնավիրուսը՝ բազմաթիվ ճակատագրական համաճարակներ են միջամտել մարդկության պատմության ընթացքին` սպանելով երկրագնդի բնակչության զգալի մասին: Իր նախորդների հետ համեմատած` COVID-19-ը կարող է թվալ բավականին ձեռնասուն և ոչ այնքան մահաբեր: Ինչևէ, կորոնավիրուսը, եթե շարունակի տարածվել նույն արագությամբ, շուտով կարող է դասակարգվել որպես համավարակ:

Կորոնավիրուսի նորագույն հարուցիչը, որը հայտնաբերվել է Չինաստանում, իսկ ներկայումս տարածվել է շուրջ 80 երկրում, դեռևս չի ցուցաբերում իր սփռման արագությունը նվազեցնելու միտում: Համաճարակը մինչ օրս սպանել է ավելի քան 4000 մարդ, իսկ վարակակիրների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 114000-ը:

Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հիվանդությունն անվանել է COVID-19` հիմնվելով այն փաստի վրա, որ դրա հարուցիչը անցյալ տարվա վերջերին չինական Ուհան քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսն է:

Անսպասելիորեն բռնկված համաճարակը հիշեցնում է այն մասին, որ մարդկությունը վերապրել է բազմաթիվ նման համավարակներ, որոնք դարձել են վիթխարի թվով զոհերի ու տառապանքների պատճառ: Առավել մահաբերները սպանել են միլիոնավոր մարդկանց:

Տխրահռչակ «Սև մահը»

Անվիճելիորեն, ժանտախտն ամենից շատ մարդկանց կյանքեր խլողն է եղել. զոհերի թիվը հաշվվում է տասնյակ միլիոններով: Պատմության ընթացքում ժանտախտի համաճարակներ բռնկվել են տարբեր դարաշրջաններում:           

14-րդ դարում Եվրոպայի բնակչության գրեթե մեկ երրորդը բնաջնջվել է այտուցային ժանտախտի հետևանքով: Հիվանդությունը հայտնի էր դարձել նաև «Սև մահ» անունով, որովհետև այն մաշկի վրա առաջացնում էր սև գույն ունեցող այտուցներ:

«Սև մահը», որն ավերում էր Եվրոպան 1347-1351 թթ., ըստ տարբեր գնահատականների, սպանել է 75-100 միլիոն մարդ: Համաճարակը սկսվել էր Հարավարևմտյան Ասիայում և Եվրոպա էր հասել 1340 թ. վերջերին:

Երեք դար հետո՝ 1647-1652 թթ., այտուցային ժանտախտը տարածվել է  Իսպանիայում: Ժանտախտի մեծ համաճարակի հետևանքով Սևիլիայում մահացել է շուրջ 76 000 մարդ` անդալուզական քաղաքի այդ ժամանակվա բնակչության մեկ քառորդը:

1665-66 թթ. Լոնդոնում հիմնավորված ժանտախտը ոչնչացրել է քաղաքի բնակչության 20 տոկոսը` մոտ 69 000 մարդ:

Ժանտախտի հարուցիչը Yersinia pestis բակտերիան է, որը տարածվում է առնետների ու մկների միջոցով: Այն յուրաքանչյուր տարի շարունակում է սպանել 100-200 մարդ:

Ժանտախտի ախտանշանները տարբեր են` անութներում առաջացած  բշտիկներից մինչ խնձորի մեծության ելուններ շեքում: Ժանտախտի զոհերը կարող են տառապել նաև թոքային վարակով, տենդով, փսխել արյուն, իսկ մարմնի վրա կարող է ի հայտ գալ սև գույն ունեցող ցան:

Cocoliztli  կամ մեծ ծովային ժանտամահ

Էբոլայի կամ դենգե հարուցիչի առաջ բերած հիվանդությունները, ինչպես բոլոր հեմոռագիկ տենդերը, վարակիչ են, տևական և մեծ մասամբ մահացու: 1545 և 1548 թվականների միջև ընկած ժամանակահատվածում հեմոռագիկ տենդը պտտահողմի պես անցել է Մեխիկոյի միջով և սպանել 4-15 միլիոն տեղաբնակների` դառնալով երկրի պատմության ամենից աղետաբեր համաճարակը: Բնութագրվելով հիվանդների բարձր ջերմությամբ և չդադարող արյունահոսությամբ` առեղծվածային վարակը ստացել է «Cocoliztli» ացտեկյան անվանումը, որը թարգմանվում է որպես «Մեծ ժանտամահ»: Կոկոլիցտլին մեզի գույնը դարձնում էր կանաչ կամ սև, աչքերն ու մաշկը` դժգույն դեղին, իսկ լեզուն` չոր և սև: Ականջների հետևում առաջացած բշտերը լինում էին կարծր և ցավոտ: Տենդն ուղեկցվում էր  կրծքավանդակի ու որովայնի սուր ցավերով, դաժան դողէրոցքով ու դիզենտերիայով: Մեքսիակացի նվաճողներին իսպանացիները մեղադրում էին  ջրծաղիկի ու կարմրուկի հետ բնիկների շրջանում նաև այդ ահավոր հիվանդությունը տարածելու համար:

Խոլերայի համաճարակները  

1817-24 թթ. Ասիայում և Եվրոպայում բռնկված խոլերայի համաճարակը սպանել է մոտավորապես 1500000 մարդ: Խոլերայի համաճարակի ամենից մեծ օջախները եղել են Ճապոնիան (1817 թ.) Մոսկվան (1826 թ.) և եվրոպական մայրաքաղաքները` Բեռլինը, Փարիզն ու Լոնդոնը (1831 թ.): Բալկանյան պատերազմի ընթացքում (1912-13 թթ.) Օսմանյան Կայսրությունում բռնկված համաճարակը ևս դարձել է բազմաթիվ մահերի պատճառ:

Հիվանդությունը սկսվում է որպես աղիքային վարակ: Խոլերան փոխանցվում է կոյուղաջրերով աղտոտված ջուր կամ մթերք օգտագործելու ժամանակ: Համաճարակները արագորեն կարող են վերածվել ճգնաժամի` կաթվածահար անելով հակահամաճարակային համակարգը: Վարակն առաջացնում է փորլուծություն, ջրազրկում և կարող է սպանել հաշված ժամերի ընթացքում:

Խոլերան դեռևս պատուհասում է շատ մարդկանց, ըստ ԱՀԿ զեկույցների՝ տարեկան գրանցվում է 1.3-4 միլիոն դեպք:

Ծաղիկ

Ծաղիկը տենդային, վարակիչ ու ծանր հիվանդություն է: Այն հանդիպում է ցանկացած տարիքի և սեռի մարդկանց մետ: Նրա նշանը դեմքն ու ողջ մարմինը պատող հեղուկով լի բշտիկներն են, որոնք սպիանալով, սովորաբար թողնում են տձև հետքեր: Ծաղիկը պատմության ընթացքում եղել է մարդկային մահերի հիմնական պատճառներից մեկը` սպանելով վարակվածների 30 տոկոսին: Կա ծաղկի երկու տեսակ` Variola major 7, Variola minor: Առաջինի դեպքում մահացության ցուցանիշը կազմում է հիվանդացողների  թվի մինչև 90 տոկոսը, երկրորդի դեպքում մահանում է հիվանդների 1-3 տոկոսը: Հիվանդությունը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում: Ծաղկի վերջին դեպքն արձանագրվել է 1977 թ. հոկտեմբերին: 1980 թ. ԱՀԿ-ն հայտարարել է հիվանդության հաղթահարման մասին:

Տիֆի համաճարակներ

Պատմության ընթացքում եղել են տիֆի տարբեր համաճարակներ, սակայն առավել նշանակալի բռնկումներից մեկը տեղի է ունեցել, թերևս, 1848-ին, երբ վարակը սպանել է ավելի քան 20000 մարդ, հիմնականում իռլանդացի տարագիրներին, որոնք ներգաղթել են Կանադա՝ Մեծ իռլանդական սովից փրկվելու համար: Կատաղի տենդը, կարմիր ցանը բազուկների, մեջքի և կրծքի վրա, զառանցանքը, փտող մսի գարշահոտ տարածող վերքերը տիֆի ախտանշաններն են: Շատ ավելի ուշ` Առաջին աշխարհամարտի ընթացքում, հիվանդությունն ամեհի կերպով անցավ արևելյան ճակատի բանակների շարքերով` 150000 մարդ սպանելով միայն Հարավսլավիայում: Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում տիֆից մահացել է մոտ 3 միլիոն մարդ, իսկ 1922-ին վարակվածների թիվը հասել է 25-30 միլիոնի:

Իսպանական գրիպ

Իսպանական գրիպի կամ «իսպանուհու» պատճառը H1N1 հարուցիչի մահաբեր ենթատեսակն էր: «Իսպանուհին» համարվում է նորագույն պատմության խոշորագույն աղետներից մեկը. ընդամենը 18 ամսվա ընթացքում այն սպանել է 50-100 միլիոն մարդ` մոլորակի բնակչության 2,7-5,3 տոկոսը: Շուրջ 500 միլիոն մարդ վարակվել է հիվանդությամբ: Վարակի արագ ու անկասելի տարածման պատճառներից մեկը եղել է ընթացող Առաջին համաշխարհային պատերազմը:

Լայնորեն տարածվել է պատերազմի վերջին ամիսների ընթացքում: Կան տեսակետներ, որ այդ փաստը ևս նպաստել է չորս տարի տևող հակամարտությունն ավարտելուն: Ի տարբերություն հիմնականում երեխաներին ու ծերերին վնասող գրիպի մյուս տեսակների՝ «իսպանուհին» տապալում էր իմունային  համակարգի հետ որևէ խնդիր չունեցող երիտասարդներին: Ախտանիշերն էին դողը, հյուծվածությունը, սրտխառնոցը, փռշտոցը, խզխզոցը և հազը: Ջերմախտի ու փորլուծության ի հայտ գալուն զուգահեռ՝ հիվանդների թոքերը լցվում էին հեղուկով` մաշկին հաղորդելով կապույտ գույն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակը

Մարդու իմունային անբավարարության վիրուսը վարակակիրների մոտ առաջացնում է պայմաններ, որոնք  հանգեցնում են ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ): 1981 թվից ի վեր՝ մոտ 37 միլիոն մարդ մահացել է ՁԻԱՀ-ի հետևանքով, այդ թվում` 940 000-ը 2017-ին: ԱՀԿ-ն ասում է, որ Հարավային Աֆրիկան վարակի ամենից խոշոր օջախն է. այդ տարածաշրջանում կա ավելի քան 7 միլիոն վարակակիր: ՁԻԱՀ-ը քայքայում է իմունային համակարգում կարևոր դերակատարություն ունեցող արյան սպիտակ գնդիկները: Վարակն աստիճանաբար թուլացնում է մարդու բնական պաշտպանությունը: Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց տևական ժամանակ անց: Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային սրսկումների, չախտահանված ներարկիչների միջոցով, արյան ներարկման, հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ:

Ծանր սուր շնչառական համախտանիշը

2002-2003 թվականներին ծանր սուր շնչական համախտանիշը (SARS) Ասիայում և Կանադայում առաջացրել էր իսկական քաոս:

Խիստ վարակիչ հարուցիչի առաջացրած հիվանդությունը մի քանի շաբաթվա ընթացքում տարածվեց 37 երկրում: Հիվանդության ախտանշաններն էին տենդը, դողը, մկանային ցավերը: Սովորաբար ախտորոշվում էր նաև թոքաբորբ: Աշխարհում հիվանդությունը խլել է 8422 մարդու կյանք: ԱՀԿ-ն հայտարարել էր մահացության 10,9 տոկոս: 2004 թվականին հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Ճիշտ է, հիվանդության տարածումը կանխվել է, սակայն դեռևս չի կարելի խոսել դրա հաղթահարման մասին: Փորձագետներն ունեն մտավախություն, որ իր ժամին սպասող վարակի բնական օջախն են որոշ կենդանիների պոպուլյացիաները:

Խոզի գրիպ

1957-1958 թթ. խոզի գրիպը սպանել է մոտ 2 միլիոն մարդ: 2009 թ. հիվանդության համավարակը սպանել է 284 500 մարդ: H1N1 հարուցիչի առաջացրած խոզի գրիպի առաջին զոհը Կենտրոնական Մեքսիկայից էր: Ապրիլին հիվանդությունն արդեն Կալիֆորնիայում էր, հետո արագորեն  տարածվեց աշխարհով մեկ` առաջացնելով տագնապ և զանգվածային խուճապ: Վախերն այդքան էլ անհիմն չէին. հարուցիչը կարծես համադրում է թռչունների, խոզի ու մարդու գրիպի հարուցիչների տարրերը, զուգորդություն, որին մինչ այդ բժշկությունը երբևէ չէր հանդիպել:

Էբոլայի համաճարակը

2013-16 թթ. Արևմտյան Աֆրիկայում բռնկված էբոլայի համաճարակը դարձել է ավելի քան 11300 մահերի պատճառ: Համաճարակը սկսվել է Գվինեայում, 2013 թ. դեկտեմբերին: Շուտով Արևմտյան Աֆրիկայի այլ պետություններում ևս վարակվել են մոտ 27000 մարդ: Վարակվածների և մահացածների հարաբերակցության առումով 2016 թ. ավարտված այդ համաճարակը համարվում է ամենից մահաբերը: Վարակի տարածման հավանական աղբյուրը անտառային չղջիկներն էին: Վարակն օդակաթիլային ճանապարհով չի տարածվում, սակայն արյունը, արտաթորանքն ու  մարմնից արտազատված մյուս հեղուկները վարակիչ են: Ախտանշաններն ի հայտ են գալիս 2 -21  օրվա ընթացքում: Ապաքինվելը խոշոր հաշվով կախված է հիվանդի իմունային համակարգի ամրությունից:

COVID-19

Հարուցիչն առաջին անգամ հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի վերջին: Կորոնավիրուսի նոր տիպը արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Ինչևէ, եթե համեմատենք տխրահռչակ նախորդների հետ, նոր կորոնավիրուսը նույնքան վտանգավոր և մահաբեր չէ:

Մահացության ցուցանիշը կազմում է 3,4 տոկոս` ավելի ցածր, քան սովորական գրիպի բարդությունների դեպքում:

Անգլերենից  թարգմանեց Սուրեն Սարումյանը

No Comments

Leave a Reply