maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳիտաՆյութ Տաթև Խաչատրյան

Այլընտրանքային հայացք կորոնավիրուսին

22.03.2020

Ardi.am-ը ներկայացնում է Կաբալայի միջազգային ակադեմիայի հիմնադիր, դոկտոր Միխայել Լայտմանի այլընտրանքային հայացքը կորոնավիրուսի համավարակին: Գիտնականի մտքերից արված այս ծաղկաքաղը, կարծում ենք, կօգնի ոչ միայն կարճել ինքնամեկուսացման ժամերը, այլև անել համապատասխան եզրահանգումներ:

Մարդն ստեղծված չէ վազքի համար, նա պիտի նստի: Ինչպիսի՞ն կարող էր լինել մեր իսկ ձեռքերով մեր գլխին սարքած կյանքը՝ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած: Կա նաև կյանքի մեկ այլ հարթություն, երբ սկսում ես հասկանալ՝ ինչի համար ես ապրում, հանուն ինչի: Թե չէ անվերջ վազում ենք, վազում, մինչև կընկնենք-կմեռնենք:

Մենք չգիտենք, թե որտեղից է եկել այդ կորոնավիրուսը, և դա կարևոր էլ չէ: Բայց այն մեզ ասում է. «Կա՛նգ առեք, մարդի՛կ, երկրացինե՛ր, տեսե՛ք՝ ինչ եք արել երկրագնդի հետ: Դուք ոչնչացնում եք այն, ինչի վրա ապրում եք: Դուք արդեն սպանում եք այն բնությունը, որը ձեզ ստեղծել է, աճեցրել, դաստիարակել: Որի մեջ դուք կաք»:

Մեր երկրագունդը գնում էր դեպի համաշխարհային պատերազմ: Կյանքում կան այնպիսի իրավիճակներ, որոնցից ելքն արդեն անհնարին է: Մենք հենց այդ վիճակում էինք: Եթե չլիներ այս վիրուսը, մենք ուղղակի կսկսեինք պատերազմել: Մենք էգոիստ ենք, և ստեղծում ենք այնպիսի իրադրություն, երբ միայն պատերազմը կարող է հարց լուծել, երբ պիտի ավերենք ամեն բան, որպեսզի հետո վերստեղծենք: Սրանով ենք ահա զբաղված:

Վիրուսն այս լայնամասշտաբ է, որ նույնպես զարմանալի է: Տեսեք, թե բնությունը, արարիչն ինչպիսի պահուստներ ունեն: Մենք պիտի ըմբռնենք այդ վիրուսի հատուկ առաքելությունը: Մենք պիտի խոսենք մեր, ոչ թե վիրուսի մասին: Եվ ոչ այն մասին, թե ինչպես պաշտպանվել նրանից, այլ թե ինչպես նրա օգնությամբ վերափոխվել: Մարդը նստած է տանը՝ կնոջ, երեխաների հետ, որոնց «չի հանդիպել»  վերջին տասը տարվա ընթացքում: Նա հանկարծ հիշում է երեխայի անունը, զարմանում. «Հա՞, դու արդեն 5-րդ դասարանո՞ւմ ես»: Սկսում ես տեսնել երեխաներիդ, կողակցիդ, քեզ: Վիրուսներ միշտ են եղել, և մարդիկ են մահացել: Մենք պարզապես սովորել էինք, որ ամեն տարի որոշակի թվով մարդիկ էին մահանում: Հիմա էլ մահացության տոկոսը մեծ չէ: Մենք խուճապ ենք հրահրում միանգամայն օրինաչափ իրավիճակում:

Այս վիրուսը գործում է մեր ուղեղներում և սրտերում: Այս պատճառով էլ մենք նրան առանձնահատուկ ենք վերաբերվում: Սկսած բարձրագույն ղեկավարներից, նախագահներից մինչև ուղղակի փողոց մաքրողները խոնարհվում են այս վիրուսի առաջ: Եվ ոչ այն պատճառով, որ վիրուսը որևէ մեկին վարակել է կամ մահացրել: Այս վիրուսը մարդկությանը մի լավ ցնցելու համար է: Որպեսզի մարդու միջից դուրս հանի տխմարությունը, որպեսզի մարդը սթափվի, կարողանա լսել, մտածել, այլ վարք դրսևորել: Մենք երջանիկ ենք, որովհետև աշխարհ ենք եկել երկրագնդի համար ճակատագրական ժամանակներում. կատարվում է չափազանց լուրջ վերակառուցում: Եվ հույս ունեմ, որ կլինի գաղափարական վերակառուցում, ոչ թե, ասենք, ֆինանսական: Սա իսկապես հոգևոր վերակառուցում է: Երկրագունդն սկսում է մտածել, թե մենք ինչո՞ւ առհասարակ գոյություն ունենք: Մենք պիտի  հասկանանք, որ սա ոչ էլ վիրուս է: Սա ի վերուստ տրված պարգև է, բարեգթություն, որը հասկացնում է, թե ինչ ահավոր ենք դարձրել աշխարհը մենք և թե ինչպես ենք, ըստ էության, տառապում նրանում: Մենք այնքան ենք բթացել, որ ստրուկի ենք վերածվել: Առավոտյան վազում ենք դեպի մեքենան, միացնում շարժիչը, խցանումների միջով երկու ժամում հասնում աշխատանքի, աշխատում, որպեսզի վառելիքով լիցքավորենք այդ նույն մեքենան, գանք տուն, հասցնենք ինչ-որ տխմար հեռուստահաղորդում դիտել, իսկ առավոտյան ամեն բան սկսել նորից: Ու մարդը տեղյակ չէ՝ ուր է իր կինը, ուր են երեխաները: Նրանք ինչ-որ խմբակներում են, որոնց համար մենք վճարում ենք, որպեսզի աշխատենք և աշխատում ենք, որպեսզի վճարենք: Սա ուղղակի սարսափելի է: Իսկ հիպոտեքնե՞րը… Մենք մեզ համար հատուկ հորինել ենք այսպիսի աշխարհ:

Ուրեմն եկեք այնուամենայնիվ հասկանաք, թե ինչպե՞ս այն փոխենք: Վիրուսը մեզ կօգնի այս հարցում: Թող որ օգնի: Վախերի կարիք չկա: Միայն մի հարցում պիտի ուշադիր լինենք՝ կարողանանք ճիշտ օգտվել ներկա պահից: Եկեք մտածենք՝ ինչի համար ենք մենք ապրում: Մենք կարող ենք մեր կյանքն այլ կերպ կառուցել, ի վերջո: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ չարաբաստիկ վիրուս կարող է մեզ վերածել խաղաղ մարդու: Մենք կնստենք տանը, չենք ջղաձգվի: Մեզ պետք չեն միլիարդներ: Չէ՞ որ մենք ենք հորինել այդ ամեն ինչը՝ փողը, հարստությունը, մնացածը, որպեսզի մեր անսահման էգոիզմով ցուցադրվենք մեկս մյուսի առաջ: Հիմա եկեք այլ կերպ մտածենք, մեզ այլ կերպ դիրքավորենք: Ա՛յ, եթե վիրուսը մի քիչ երկար ձգվեր, բացահայտեր բոլորիս էությունը…

Տեսնո՞ւմ եք, ինքնաթիռները կպած են գետնին, նավերը կառամատույցում են, առևտուր չկա և պետք էլ չէ: Ապահովիր քեզ այն ամենով, ինչն իսկապես անհրաժեշտ է, և վերջ: Կհանգստանան բոլորը: Մենք լրջորեն պիտի ուղեղի լվացում անենք և մեզ նորմալ տեսքի բերենք: Մենք պիտի հասկանաք, որ հարկավոր է ապրել հանուն մեզ: Այսինքն՝ գտնվել այն վիճակում, որում մարդը կարող է գոյություն ունենալ հավերժ: Այս կյանքի ընթացքում մենք միայն այն ենք արել, որ խույս ենք տվել մահից: Վիրուսը մեզ հիմա դնում է այլ իրավիճակում. դու մահից մի՛ փախիր, միևնույն է, չես կարողանալու:

Եկեք այնպես անենք, որ հաղթահարենք մահվան այդ ենթադրյալ սահմանագիծը: Մենք դա կարող ենք անել, հնարավոր է անմահ լինել: Եվ այս հարցում վիրուսը մեզ կօգնի:

Պետք է վեր կանգնել սեփական էգոիզմից, վիրուսը մեզ անդորր է բերում: Այդ էգոիզմը միայն այն չէ, որ մենք ուզում ենք մեկմեկու առաջ ցուցադրվել, լինել մեկս մեկից խելացի, ուժեղ… Այդ էգոիզմը սահմանափակում է մեզ, տալիս է աշխարհընկալման զգացողությունը միայն մեր մարմնի միջով: Եկեք ընկալենք աշխարհը մեր ներքին զգացողությունների միջով, մեր հոգու միջով: Այդ ժամանակ աշխարհը բոլորովին այլ կերպ կտեսնենք՝ անվախճան, հավերժական, կատարյալ: Սա ոչ մի կապ չունի կրոնական ուսմունքների հետ: Ուղղակի եկեք զգանք մեր ներսով, թե որքանով ենք մենք ապրում կատարյալ և հավերժական աշխարհում:  

Կաբալայի ուսմունքն այդ մասին ասում է. այն չի մարտնչում որևէ հավատքի հետ, բնա՛վ: Այն ուղղակի զարգացնում է մարդու հոգին, և դրա շնորհիվ մենք կարող ենք իսկապես երջանիկ դառնալ: Իսկ այդ բոլոր միլիարդները, միևնույն է, կչքվեն, և մարդուն ոչինչ ավելին հարկավոր չի լինի, քան նորմալ, առողջ սնունդը, նորմալ հագուստը, նորմալ ընտանիքը: Սա շատ հեշտ է իրականում: Միայն չպիտի աշխատենք, որպեսզի թափենք: Աշխատում ենք, որպեսզի դուրս նետեք: Դուրս նետենք, որովհետև հարևանն արդեն նորն ունի, իսկ իմը դեռ հին է: Այս ամենը պետք է վերացնենք: Կարծում եմ՝ մարդիկ կհասկանան, որ կարելի է հասնել այս վիճակին: Բնությունն էլ իր հերթին կօգնի մեզ այդ հարցում: Որովհետև հակառակ դեպքում մենք մեզ կհասցնենք ոչնչացման:  

Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=uT5uluzF9KQ&app=desktop

Ռուսերենից փոխադրեց Տաթև Խաչատրյանը

No Comments

Leave a Reply