maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet giriş günceljojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişimajbet girişcasibom girişcasibom girişjojobet girişmarsbahis girişimajbet girişdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETcasibomcasibomcasibomcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Կերպարվեստ

Հայաստանի ներկայացուցիչը Տրանսիլվանիայում Գեղարվեստական տպագրության բիենալեի միջազգային ժյուրիի կազմում

15.04.2020

2020-ի ապրիլի 7-ին Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Տրանսիլվանիա, Ռումինիա) միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին հրապարակեց Բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները: Դրանք ընդգրկվեցին Բիենալեի հիմնական ցուցադրության ցանկում։ Մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2100 աշխատանքով։ Տասը շաբաթ տևած նախընտրական փուլի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց 301 աշխատանք, որոնք հետագայում կարժանանան տարբեր մրցանակների ու կզետեղվեն բիենալեի պատկերագրքում։ Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության բիենալեն (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) գործում է արդեն տասը տարի և, բիենալեի նախկին համադրող Ժոլտ Սիկլոդիի շնորհիվ, հանձնել է ժամանակի քննությունը: Այս բիենալեի հիմնական նպատակն է Սեկույի երկրամասը՝ որպես Ռումինիայի յուրօրինակ մշակութային-գեղարվեստական գունապնակ, ճանաչելի դարձնել ժամանակակից արվեստագետներին, տեղի ստեղծագործողներին ներկայացնել կերպարվեստի լեզվով և, միևնույն ժամանակ, երկրում ներկայացնել գեղարվեստական տպագրության ոլորտի միջազգային ձեռքբերումները։ Այսօր Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության բիենալեն Ռումինիայի գեղարվեստական տպագրության ամենամեծ մշակութային միջոցառումն է, այցեքարտը։

Այս տարի Հայաստանը ևս, առաջին անգամ, ի դեմս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի, Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր ստացավ Կովասնայի շրջանի մշակութային կենտրոնից և մասնակցեց աշխատանքների նախնական ընտրությանը։ Ռումինիայի Գեղարվեստական տպագրության բիենալեի կազմակերպիչ և խորհրդատու Իստվան Էրիսը, որը 2019 թվականի սեպտեմբերին ներկա էր եղել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի ցուցադրությանը, այդ մասին պատմել էր Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության բիենալեի համադրող Ապոր Ֆերենզին, որն էլ, համագործակցության հրավիրելով Սոնա Հարությունյանին, իր նամակ-առաջարկում նշել էր. «Հաշվի առնելով Ձեր մասնագիտական փորձը՝ սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի ժյուրիի աշխատանքներին»:

Սոնա Հարությունյան

Այս փաստը մեծ ներդրում է ոչ միայն Հայաստանի և հայ ժամանակակից արվեստի՝ Հայաստանից դուրս հանրահռչակման առումով, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանը, ի դեմս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, դրա լայնածավալ գործունեության ու ջանքերի, և, մասնավորապես, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի նախաձեռնության, արդեն իսկ իր ծանրակշիռ և ազդեցիկ խոսքը կարող է ասել նաև համաշխարհային արվեստի դաշտում։ Եվ այսօր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը հպարտ է, որ հենց ինքը կարող է ներկայացնել Հայաստանը միջազգային նման լուրջ ու պրոֆեսիոնալ հարթակներում։

Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության բիենալեն, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, արդեն 6-րդ անգամ տեղի կունենա Տրանսիլվանիայի՝ 70 000 բնակչությամբ մի փոքրիկ՝ Սֆինտու-Գեորգե կոչվող քաղաքում: Պրոֆեսիոնալ ժյուրին, արդեն տեղում, ներկայացված բնօրինակ աշխատանքներից կկատարի մրցանակակիր արվեստագետների և աշխատանքների ընտրություն։ Ռումինիայում ժյուրիի աշխատանքներին այդ օրերին Հայաստանից ներկա կլինի նաև «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։
Հ.Գ. Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) բացման արարողությունը նախատեսված էր 2020-ի հունիսի 3-ին։ Սակայն, ինչպես մնացած բոլոր՝ թե՛ մշակութային և թե՛ այլ միջոցառումներն աշխարհով մեկ, այս բիենալեն էր հետաձգվեց անորոշ ժամանակով։ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացանք Բիենալեի համադրող Ապոր Ֆերենզի՝ միջոցառման հետաձգվելու մասին նամակը, որում նա նշում էր. «Նախևառաջ, հարգելի Սոնա Հարությունյան, շնորհակալություն ենք հայտնում Ձեր՝ որպես «G6» ժյուրիի անդամ կատարած անգնահատելի աշխատանքի համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր ժյուրիի գնահատման գործընթացի առաջին փուլը չափազանց արդյունավետ էր»:

 Լիլիթ Ալեքսանյան

No Comments

Leave a Reply