maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet giriscasibomtambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adresartemisbetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Չենք կարող հանրությանն առանց նոր գրքերի թողնել»

17.04.2020

«Էդիթ Պրինտ» հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին ardi.am-ին մանրամասներ է ներակայացնում հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, չնայած ծանր իրավիճակին, չի կարող հանրությանն առանց նոր գրքերի թողնել: Մեր հրատարակչության նախաձեռնությամբ ապրիլ-մայիս ամիսներին ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Հեղինակը Արմեն Գասպարյանն է:

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը»: «Սև կոթողը» գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով: Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես, Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ որպես մասնավոր ուսուցիչ աշխատելով գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում:

2013 թվականի Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն բիզնես գիրք» մրցանակի դափնեկիր Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը» գիրքը նույնպես հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին: Այն Amazon-ի ստեղծման պատմությունն է, պատմություն նրա հիմնադրի՝ Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեյզոսի մասին:

Այն 2013 թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից և ընդգրկվել է Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում: «Ջեֆ Բեյզոսը մեր դարաշրջանի ամենահեռատես, ամենակենտրոնացած և ամենահամառ նորարարներից է, որը՝ Սթիվ Ջոբսի պես, ոլորտներ է կերպափոխում և հորինում: Բրեդ Սթոունին հաջողվում է հագեցած ու գրավիչ շարադրանքով թղթին զետեղել նրա կիրքն ու հանճարը»,-այս գործի մասին ասել է «Սթիվ Ջոբս» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը:

«Մանրակրկտորեն հետազոտված այս գրքում բազում մարգարիտներ կան բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Amazon-ի, Ջեֆ Բեյզոսի, ձեռներեցության, առաջնորդության հանդեպ կամ այն խենթության, որի շնորհիվ երկու տասնամյակից էլ պակաս ժամանակում մի ընկերություն կառուցվեց, որն այժմ մոտ 90000 աշխատակից ունի և անցյալ տարի գրեթե ամեն տեսակի ապրանք է վաճառել՝ 61 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ»,-նշել է Washington Times-ի Բեթանի ՄքԼինը:

Նշեմ նաև, որ վերջերս մեր հրատարակչությունը լույս էր ընծայել ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը, որը ապրիլին կներկայացնենք նոր՝ երկրորդ հրատարակությամբ: Ստեղծագործությունը, գրողի բնորոշմամբ, պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:

Վիպակը, ըստ էության, իր մեջ բազում խորհրդանշական տարրեր է պարունակում: Նախ՝ բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր է, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետություններում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply