maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetbahiscasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobetjojobetjojobetmarsbahiscasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Թարգմանելով Սիրանույշ Գալստյանի անթարգմանելի իրականությունը

23.05.2020

«Թարգմանված իրականություն» վերնագիրն արդեն հմտորեն պատրաստված խայծ է՝ Սիրանույշ Գալստյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի ընթերցողների համար: Նույնիսկ նրանց համար, որոնք ծանոթ են առաջինին և այս գրքում կվերընթերցեն ծանոթ-գուցեև մոռացված որոշ պատմվածքներ:

Ինձ թվում է՝ մարդիկ լավ գործեր են ստեղծում միայն այն դեպքում, երբ գրում են՝ անկախ որևէ պայմանականությունից, գրում են, որովհետև պարզապես չեն կարող չգրել: Սիրանույշ Գալստյանն այս տեսակն է: Մարդն ապրում է բազմազբաղ կյանքով, ունի ինքնադրսևորման այնքա՜ն լայն շրջանակ, որ լիուլի կարող է տրվել այդ խելահեղ հոսքին ու մոռանալ գեղարվեստագրության մասին: Ի՞նչ պակաս գեղարվեստագրեր են նրա գիտական աշխատությունները, որոնք, իրենց խորությամբ հանդերձ, մատչելի-ընկալելի են սովորական գրագետների, գիրք երևույթին փոքրիշատե առնչվելու ունակ ցանկացածի համար:

Եվ այսուհանդերձ, Սիրանույշ Գալստյանն ունի ասելիքի մի խիստ անձական պաշար, իր և այլոց ապրումների մի անպարփակ տիրույթ, որի ոլորաններով մարդկանց քայլեցնելու անդիմադրելի մղումը նրան ստիպում է ձեռքն առնել գրիչն ու գրապատկերել դրանք:

Ի՞նչ ենք գտնում մենք այս գրքի էջերում: Նախ՝ իրեն՝ հեղինակին: Ապա և՝ կյանքը՝ բազմաբովանդակ, անորսալի կենսաթելերով:

Այս գրքում կողք կողքի են հասուն ճանապարհորդի հուշերը, որոնցում հուշագիրն ինքավստահորեն երկխոսում է աշխարհի մեծ ու փոքր քաղաքների, դրանց բնակիչների հետ, միամիտ աղջկա ապրումները, որն իր բախտի դռները բացող բանալին փնտրում է ընկնող աստղի քմայքներում ու ժողովրդական սնահավատության խորաշերտերում:

Այս պատմվածքներում խոսքի և ստեղծագործական երևակայության տարածությունը չունի սահմանափակումներ: Մենք դրանցում գտնում ենք աստղերին ուղղված հայացք՝ սպասումով, անչար հեգնանքով, նաև՝ ինքնահեգնանքով առլեցուն, անտարբերության խաղով տղամարդու սիրտը նվաճելու կնոջ մարտավարություն, դրսեցու հայացքով Հայաստանն ու հայերին գնահատելու հավակնություն, օտարության մեջ դեգերող և անդարձության մեջ խրված-մնացած տղամարդկանց և ճարպկորեն իրենց լքումը քողարկող հայուհիների, կյանքի սանդուղքով վեր բարձրանալ փորձող երիտասարդություն՝ ծնողների հետ օրինաչափ հակասությունների ծիրում, որտեղ, սակայն, չկա կործանարար բախում, որտեղ դեպի փոխհասկացվածությունն անհրաժեշտաբար անցնելիք ճանապարհն է: 

Որոշ պատմվածքներ հնարավոր չէ կարդալ՝ առանց արցունքների: «Դեղին ձնծաղիկներ Մարիամ Ասրիյանի համար» պատմվածքն այդպիսիններից է. Սիրանույշ Գալստյանը նաև այսպես է փորձել ապրեցնել վաղամեռիկ տաղանդավոր գրող-ընկերուհուն: «Հայ գաղթականի եռագիր անթոլոգիա» պատումաշարը ևս սրանց թվում է: Այստեղ ասես մի քանի սերունդ է պատկերացել հեղինակի գրում: Սա մի ողջ տառապյալ ժողովրդի՝ լավատեսությունն ու տոհմիկ հպարտությունը չկորցրած շառավիղների տարեգրությունն է՝ ի մի բերված վանեցի Սալեի կաթով խմած կենացի բոլոր ումպերով: Ու թեև Սիրանույշ Գալստյանն այս դեպքում ուրիշների կյանքը պատմողի առաքելությունն է ստանձնել, թեև, բարեբախտաբար,  հայրենազրկումի, սիբիրյան աքսորի իրականությունն անմիջականորեն իրենը չեն, այդուհանդերձ նրա աներևույթ ներկայությունը բնականորեն ներհյուսվել է իր պատմությունների և դրանց հերոսների խութաշատ ընթացքին:

Կան գործեր, որոնցում հեղինակն ասես ահազանգ է հնչեցնում, զգուշացնում: «Բարության և կարեկցանքի վաշխառուն» դրանցից է: Հեղինակը պատկերում է վաշխառության ամենավտանգավոր տեսակը՝ հայտարարելով, որ այն բացահայտված-քողազերծված է՝ ի հեճուկս բոլոր խորամանկ ջանքերի և ի սեր այդ վաշխառուների «գթասրտությանը» թյուրիմացաբար ապավինածների: 

Բայց գրքում կան նաև այնպիսի գործեր, որոնք ակհայտորեն չեն առնչվում հեղինակի կենսակերպի ու մարդկային տեսակի հետ: Այս դեպքում նա վարպետ հորինող է՝ գուցեև իր տեսած-մեկնաբանած ֆիլմերի անխուսափելի ազդեցությանը տրված: Այդպիսին է, օրինակ, «Խաղամոլի տարփուհու խոստովանանքը» պատմվածքը՝ իր տարաշխարհիկ նյութով, որը զարմանալիորեն չունի ներքին անհամաձայնություն մյուս գործերի հետ:   

Պատմվածքներում նկատում ենք օտար եզրույթների՝ «օտարերենի» (հեղինակի բառ-գյուտն է) ներդաշնակ ներմուծում մաքրամաքուր մայրենիի բառաշերտ:

Ոչ քիչ ստեղծագործություններ ունեն բնաբաններ՝ վերցված մեծանուն գրողներից ու իմաստուններից: Դրանք դառնում են ուղղորդող բանալիներ՝ իրենցով մեկնարկող հղացումների համար:

Անեզրության մեջ ծավալվող այս ասելիքի համար պիտի որ դժվար լիներ համապարփակ խոսք գրելը: Բայց այս հարցում մեզ կօգնի գրքի՝ հնարամտորեն գտնված հեղինակային վերջաբանը: Վերջաբանի փոխարեն՝ Սիրանույշ Գալստյանը մատուցում է «Մեր «Ցանկություն» տրամվայը» խոհաշարը, որում մեր երեքտասնամյա դառն կորուստների խճանկարն է հավաքված՝ կորցրածի վերագտնումի համարձակ հույսով: Առկայծուն այդ հույսին ապավինած էլ հարկ է բացել ու կարդալ Սիրանույշ Գալստյանի «Թարգմանված իրականություն» ժողովածուն:  

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply