maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՕրԸնթաց Ազդագիր

«Ֆրեսկոյի» երևանյան ծրագիրը

29.08.2020

Օգոստոսի 28-ին Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, որով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան համերգային ծրագիրը: Մինչ մեկնարկը՝ մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը կատարեց շարականներ, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ միասին ներկաներն ասացին «Հայր մեր» տերունական աղոթքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց այն, որ «Ֆրեսկո» փառատոնն ապացուցել է՝ ճշմարիտ հոգևոր, կրոնական կյանքի և աշխարհիկ կյանքի միջև հակասություն չկա, քանի որ երկուսի դեպքում էլ թագավորում է հարգանքը մարդու և մարդկային արժեքների նկատմամբ։ ««Ֆրեսկոն» իսկապես մնում է անփոխարինելի իր առջև դրված առաքելության իրականացման գործում՝ բոլոր մարդկային կարևոր ուղերձները մեկտեղելու առումով։ Ուրախ եմ, որ այս տարի ֆառատոնը մեկնարկը տվեց «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով, քանի ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մի շարք մշակութային միջոցառումներ մասամբ կամ ամբողջապես իրականացվում են սահմանաներձ համայնքներում, և «Ֆրեսկոյի» հանդիսավոր բացման արարողությունը Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, հրաշք էր»,- հավելեց Խզմալյանը։


Ներկաները վայելեցին 13 համարից բաղկացած ծրագիր: Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը նշեց, որ զգացվում էր՝ հանդիսատեսը իսկապես կարոտել էր իրական համերգի․ «Այսօր մենք ներկայացրինք ծրագիր, որտեղ ընդգրկված էր թե՛ ազգագրական պարերի շարան, թե՛ Յարխուշտա, թե՛ Քոչարի, ինչպես նաև՝ պարի պետական անսամբլի համար արդեն այցեքարտ դարձած Կինտոների պարը և Կակաչների պարը: Համերգի ընթացքում նաև հայ հռչակավոր կոմպոզիտորներ՝ Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Ալեքսանդր Սպենդարյանի ստեղծագործությունների ներքո բեմադրություններ ներկայացվեցին»։

Մենահամերգին հաջորդեց արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ցուցադրվեց 5 ֆիլմ՝ Պյոտր Լյուդվիկի «3-0» (Լեհաստան), Արջ-Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» (Հայաստան, Ռուսաստան), Շանտալ Քասարջյանի «Բաղադրատոմս աքսորում» (ԱՄՆ), Եվգենյա Յուստուսի «Քեզ սպասելիս» (Ռուսաստան), Կարմեն Պերեզ Գոնսալեսի «Յոթ մահացու մեղքերը և ևս չորս բան» (Իսպանիա):

Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:

Փառատոնին այս տարի ներկայացված ավելի քան 3000 հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Օգոստոսի 29-ին նախատեսված է Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգ, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։


No Comments

Leave a Reply