maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արցախ ԳիտաՆյութ

Շուշի․ կրթական հաստատություններ

18.10.2020

   Թեմական դպրանոց. հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին: «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության»: 1852 թ. նոյեմբերին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կարգադրությամբ դպրանոցը փակվում է: Վերաբացվում է երեք տարի անց նույն կաթողիկոսի թույլտվությամբ: 1863 թվականաին, շնորհիվ նորանշանակ տեսուչ Պետրոս Շանշյանի ներդրած ջանքերի, դպրանոցը ենթարկվում է արմատական փոփոխությունների:

Մարիամյան օրիորդաց դպրոց. բացվել է 1864 թ. ապրիլի 7-ին: Այն օրիորդաց հնագույն դպրոցներից էր, որով էլ հիմք է դրվել Արցախում աղջիկների կրթության գործին: Դպրոցի կանոնադրությունը մշակել են Եղիշյան Ազգային հոգևոր դպրոցի տեսուչ Պետրոս Շանշյանն ու Պերճ Պռոշյանը: Դպրոցի բացմանը մեծապես նպաստել է նաև շուշեցի Մարիամ Հախումյանը: Դասերն ընթացել են Հախումյանների տան 5 սենյակներում: Տեսուչ է նշանակվել Պետրոս Շանշյանցը, տեսչուհի՝ Մարիամ Հախումյանը, իսկ վերակացու՝ կույս Եղիսաբեթ Սիմոնյանը: Դպրոցը, սակայն, երկար չի գործել: Արդեն 1872 թ. փակված հաստատության մասին նշվում է, որ այն «…զոհ եղավ խարդախ մարդոց ինտրիգներին»:

Հռիփսիմյան իգական դպրոց. հայտնի է, որ Մարիամյան դպրոցի փակվելուց որոշ ժամանակ անց` 1876 թվականին, Արիստակես վարդապետ Սեդրակյանի ջանքերով քաղաքում բացվում է իգական դպրոց և կրում Հռիփսիմյան անունը: Հաջորդ ուստարում դպրոցն ուներ 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի: Վերջիններիս թիվը 1881 թվականին արդեն հասել է 120-ի: Բացումից մեկ տարի հետո նորաբաց Հռիփսիմյան դպրոցն իր ճակատագիրը կապում է թեմական դպրոցի հետ. «…օրիորդաց դպրոցը նեցուկ ունէր թեմական դպրոցի նիւթական աղբիւրները……»: 1884 թ. դպրոցը գործել է 13 ուսուցիչներով և 171 աշակերտուհիներով: Մեկամյա (1885-1886 թթ.) ընդմիջումից հետո Մովսես Մանվելյանի տեսչության ներքո բացվել է որպես երկդասյա իգական դպրոց: 1888 թ. դպրոցում ուսանել է 199 աշակերտուհի, իսկ 1891 թվականին միջնակարգ դասընթացով գործող դպրոցը վերափոխվել է քառամյայի: 1896 թվականին այն փակվել է ցարական կառավարության հրամանով և վերաբացվել՝ 1906 թ. փետրվարին: 1908-1909 ուսումնական տարում երկսեռ կրթօջախը գործել է 5 բաժանմունքով. ուներ 218 սան (29-ը՝ տղա):

Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու երկսեռ դպրոց. դեռևս 1860-ական թթ. Շուշիի թեմական դպրոցի նորընտիր հոգաբարձությունը որոշում է կայացրել քաղաքի 4 եկեղեցիներին կից բացել ծխական դպրոցներ, սակայն շենքային հարմարություններ չունենալու պատճառով այն չի իրագործվել: Միայն գրեթե 40 տարի անց՝ 1908 թվականին, Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու գավթում հիմնադրվել է երկսեռ դպրոց, որը 1912 թվականին ուներ 60 աշակերտ:

Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու արական դպրոց. գտնվում էր Սբ Աստվածածին եկեղեցու գավթում: Բացման ստույգ տարեթիվը դեռևս հստակ չէ, սակայն 1873 թ. դրությամբ ուներ 26 աշակերտ: 1884 թ. ուներ 1 ուսուցիչ և 40 աշակերտ: Վերաբացվել է 1907 թվականին: 1908-09 ուսումնական տարում գործել է 2 բաժանմունքով, 70 աշակերտով: 1912 թվականին ուներ 70 աշակերտ: 1913 թ. դպրոցը վերանորոգվում է Թ. Խաչինյանցի նյութական միջոցներով (3000 ռուբլի), որի համար էլ նույն թվականին նա արժանացել է հայրապետական կոնդակի: 1915 թ. դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 126 աշակերտ:

Վերին թաղի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադևոսյանը ոչ միայն «…աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում», այլև դպրոցի գոյատևման համար հատկացրել է 30.000 ռուբլի, որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի: Կուսանաց անապատի ծխական դպրոց. բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա): 

«Մարիամ-Ղուկասյան» դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ-Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք «…իրանց սեփական երկյարկանի շինութիւնը, որ 50,000 րուբլուց աւել արժէ, նուիրել են հայոց Մարիամեան օրիորդաց դպրոցին, որ իրանց քրոջ անունով պէտք է անուանվի «Մարիամ-Ղուկասեան», ընդ որում, թե՛ նվիրաբերած առանձնատունը և թե՛ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ Էջմիածնի տրամադրության ներքո: 1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերել են 30.000 ռուբլի, իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրել ոն 200.000 ռուբլի: Աշխատանքները սկսվել են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնօրհնեքը: Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը «…կառավարուելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրութեամբ, բոլոր առարկաների դասաւանդութիւնը լինելու է անպայման Հայ լեզուով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմութեան և աշխարհագրութեան դասերից…»: Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը: 1915 թ. դպրոցն արդեն ունեցել է 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի: 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործել է լրիվ միջնակարգի դասընթացով: 

Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց. 1873 թ. այս դպրոցը գործել է Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավթում և ուներ 15 աշակերտ (10-ը` աղջիկ): 

Հայկական մասնավոր դպրոցներ. հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները:

No Comments

Leave a Reply