maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան Կինո

Կինոփառատոնային ճգնաժամ

14.05.2020

Միջազգային կարևորագույն իրադարձությունների չեղարկումն արդեն օրինաչափ է ու սպասելի: Համավարակն իր քմահաճույքի խրախճանքն է շարունակում, մարդիկ՝ իրենց հարկադրյալ հակադարձումները:

Կաննի կինոփառատոնի չեղարկումն այս շարքից է: Կանն ընդամենը կինոիրադարձություն չէ, որին սպասում են միայն ոլորտի մարդիկ: Դա մեծ, շենշող հանդիսություն է, որը ոչ միայն մշակույթ է թելադրում աշխարհին, այլև խթանում կարևոր կինոնախագծեր, սփռում հիացումի ցոլքեր, պայթեցնում նախանձի ու թեժ մրցակցության ականներ:

Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանին՝ զրուցելու այս և այլ հարցերի շուրջ:

— Կարե՛ն, որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ համավարակի պատճառով Կաննի կինոփառատոնն անցկացվելու է առցանց: Դեռ չէինք «մարսել» այս տեղեկությունը, երբ ստացվեց երկրորդը՝ կինոփառատոնն այս տարի չեղարկվում է առհասարակ: Սա կինոփառատոնի չեղարկման երրորդ դեպքն է: Նախորդիվ այն չեղարկվել է 1939-ին և 1968-ին: Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:                     

— Այս չեղարկումն ինչ-որ առումով աննախադեպ է, որովհետև 1939-ին և 1968-ին կինոփառատոնը մեկնարկել է, հետո կասեցվել: Սա առաջին դեպքն է, երբ այն իսպառ չեղարկվում է կանխավ: Բանն այն է, որ կինոփառատոնի միայն որոշ բաղադրիչներ կարող են աշխատել ստեղծված պայմաններում, բայց շատ կարևոր կենդանի բաղադրիչների առկայությունը պարզապես բացառվում է: Այո՛, նախ որոշում կայացվեց աշխատել առցանց: Հարցն այն չէ, թե չկար դրա հնարավորությունը: Այս տարբերակից հրաժարվելը գաղափարական հիմնավորում ունի: Կազմակերպիչները մտածեցին, որ եթե իրենք տարիներ շարունակ ջատագովն են եղել այն գաղափարի, որ կինոն նախ և առաջ կինոթատրոնում դիտելու համար է, կոլեկտիվ ծիսակատարության նման մի բան իրականացնելու համար է, ուրեմն սա է առաջնայինը, ոչ թե պատկերի հեռարձակումը համացանցի միջոցով: Սրանից ելնելով էլ՝ որոշում կայացրին այս տարի առհասարակ չանցկացնել Կաննի կինոփառատոնը: Բայց և հայտնի է, որ Կաննի կինոփառատոնն արդեն կազմել էր իր առնվազն մրցութային ծրագիրը, և Թիերի Ֆրեմոն՝ Կաննի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը, հայտնեց, որ իրենք ամեն դեպքում կհրապարակեն այդ ծրագիրը: Դա կարվի ոչ միայն այն նկատառումով, որ ինչ-որ կերպ ի ցույց դրվեն այս տարվա փառատոնային ձեռքբերումները, այլև այն պատճառով, որ Կաննի կինոփառատոնը իրեն պատասխանատու է զգում այդ ֆիլմերի հանդեպ և ձգտում է սատարել դրանց: Թե ինչ ձևաչափով կդրսևորվի սատարելու այդ միտումը, կիմանանք հետագայում: Ասեմ, որ այս իրավիճակը ունեցավ նաև իր դրական կողմը. այն միավորել է միմյանց հետ թեժ մրցակցության մեջ գտնվող կինոփառատոները: Տարբեր կինոփառատոների կազմակերպիչներ պատրաստ են օգնել միմյանց՝ այս կամ այն փառատոնը կայացնելու հարցում, համատեղել տարբեր փառատոների բաղկացուցիչները մի այնպիսի տեղում, որտեղ նահանջած կլինի համավարակը: Բայց հիմա պարզ դարձավ, որ սա էլ հնարավոր չէ անել: Մտածել էին մեկ այլ տարբերակ ևս՝ համագործակցությունը You Tube-ի հետ: Այս ձևաչափում պիտի մի քանի փառատոներ միավորվեին և 2020 թվականին նկարահանված ֆիլմերից իրենց հավաքած ընտրանին ցուցադրեին: Ի դեպ, այս վերջին նախագիծը գուցե մասնակիորեն իրականացվի, գուցե՝ ոչ. սա դեռ պարզ չէ:

— Մայիսի վերջին պիտի վճռվի նաև Վենետիկի կինոփառատոնի ճակատագիրը: Ինքնին հասկանալի է, որ այս դեպքում ևս լավ կանխատեսումների հիմքեր չկան:

— Այո՛: Գոնե կարելի է վստահ ասել, որ որևէ կինոփառատոն իր լիարժեք ձևաչափով չի կայանա այս տարի: Առավելագույնը, որ կարող ենք ակնկալել, այդ փառատոների ինչ-ինչ ցուցադրություններն են առցանց հարթակում: Գուցե՝ միացյալ ցուցադրություններ: Ինչ-որ կայծեր, այնուամենայնիվ, մենք կտեսնենք թվային հարթակների միջոցով, բայց՝ այսքանը միայն: Այս տարի մեծ միջազգային կինոփառատոներից միայն երկուսի՝ Բեռլինի և Ռոտերդամի կինոփառատոների հանդեպ բարեհաճ գտնվեց ճակատագիրը, որովհետև դրանց անցկացման ժամանակը նախորդեց համավարակի բռնկմանը:

Հարություն Խաչատրյանի հետ, «Ոսկե ծիրան», 2019թ.

— Այս իրավիճակը, իհարկե, անդրադառնալու է «Ոսկե ծիրանի» վրա նույնպես: Հիմա նախատեսված է այն անցկացնել նոյեմբերին: Բայց որևէ կանխատեսում անելը այս պարագայում անշնորհակալ գործ է: Ի՞նչ հնարավոր փոփոխություններ են ենթադրվում այս իմաստով:

— Սկզբում մենք նախատեսել էինք «Ոսկե ծիրանն» անցկացնել ամռան վերջին: Բայց քանի որ անհնար էր կանխագուշակել, թե ինչ ընթացք կունենա համավարակի տարածումը, հետաձգեցինք մինչև աշուն՝ ի սկզբանե բացառելով ձմռանն այն անցկացնելու տարբերակը: Դա այն ժամանակ էր, երբ չկար համավարակի բռնկման երկրորդ ալիքի մասին կանխատեսումը: Հիմա հասկանում ենք, որ նոյեմբերը նույնպես պայմանական ընտրված ժամանակահատված է, որովհետև ամեն բան պայմանավորված է լինելու այդ երկրորդ ալիքի հանգամանքով, դրա հետ կապված սահմանափակումներով: Այնպես որ, «Ոսկե ծիրանի» ճակատագիրը ուղիղ համեմատական է մյուս կինոփառատոների ճակատագրերի հետ: Շատ բան է կախված Առողջապահության միջազգային կազմակերպության, արտերկրների իշխանությունների, մեր երկրի Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունների, Պարետատան ընտրած սահմանափակումների մոդելներից նոյեմբեր ամսին: Ինչպիսին որ լինի իրավիճակը, մենք կհարմարվենք և ըստ այդ իրավիճակի կանցկացնենք փառատոնը: Բայց կարող եմ հիմա արդեն ասել, որ այն չի լինի առցանց, որովհետև մենք էլ մեր ավանդույթներն ունենք, մենք էլ մեր քննարկումներն ենք անցկացրել և եկել այն եզրակացության, որ «Ոսկե ծիրանի» առանձնահատկությունն այն է, որ բացի ֆիլմերի ցուցադրությունից, բացի բովանդակային մասից, այն մթնոլորտային մեծ դերակատարություն ունի ամբողջ քաղաքում, որ կենդանի շփման միջավայր է ապահովում մարդկանց համար: Եվ քանի որ մենք մեր այդ առաջնահերթությունից զրկվում ենք մեզանից անկախ պատճառներով, կփորձենք հաշտվել թեկուզ համեստ, բայց կենդանի փառատոնի անցկացման գաղափարի հետ: Բայց սա էլ, իհարկե, կախված կլինի իրադարձությունների հետագա ընթացքից:

— Կինոարտադրության և կինոփարձույթի կրած վնասների մասին կարելի՞ է կանխահաշվարկներ անել այս փուլում:

— Միակ բանը, որ հաստատ կարելի է ասել, այն է, որ բոլոր հաշվարկները բացասական արդյունքի են հանգեցնելու: Բոլոր բաղադրիչներն են այսօր անգործության մեջ՝ և՛ կինոարտադրությունը, և՛ վարձույթը, և՛ փառատոնային կամ այլ կինոցուցադրությունները: Երբ կինոն իր զարգացման երեք հենասյուներից էլ զրկված է, դժվարություններն ու կորուստները մեծ են լինելու: Մյուս կողմից այս դադարին կարծես պատրաստ էինք տեխնիկապես: Այսօրվա ասկետիզմը և մինիմալիզմը մարդկանց ստիպում է ֆիլմեր նկարել հեռախոսների տեսախցիկներով, այլ սարքերով: Սա հնարավորություն է տալիս ինչ-որ կինոարտադրանք ստանալու անգամ այսպիսի պայմաններում: Տեխնիկականից բացի, մենք բովանդակային առումով էլ հիմա մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած: Ստեղծված է աննախադեպ իրավիճակ յուրաքանչյուրի տանը, բակում, փողոցում, քաղաքում, ընդհուպ՝ աշխարհում: Այս ամենը պատկերելու, մեկնաբանելու, վավերագրելու, գեղարվեստական արտացոլման վերածելու հանգամանքն անխուսափելի է: Մանավանդ չափազանց հետաքրքիր կլինեն դիտարկումները հեղինակային հայացքով: Ես այսօր անվանապես չգիտեմ, թե որ ռեժիսորներն են այս ուղղությամբ աշխատում, բայց վստահ եմ, որ կան այդպիսիք: Եվ խոսքը միայն ռեժիսորների մասին չէ, այլ առհասարակ՝ արվեստագետների: Արվեստագետը հենց նա է, որը կոչված է մատը պահել ժամանակի զարկերակի վրա ու փորձել այդպիսով ինչ-որ բան ստանալ: Եթե 2020-ին համընդհանուր վտանգն ավարտվի, 2021-ի արվեստում այս ամենի հետազոտություն-անդրադարձներին մենք ականատես կլինենք: Հուսանք, որ այդ անդրադարձողների մեջ կլինեն նաև հայ արվեստագետներ, եթե ոչ՝ խաղարկային, ապա վավերագրական կինոյի, և եթե ոչ՝ կինոյի, ապա արվեստի մյուս ասպարեզում:                   

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Գլխավոր լուսանկարում (հեղինակ՝ Ասատուր Եսայանց) Կարեն Ավետիսյանն է՝ Կաննի 71-րդ կինոփառատոնում
    

No Comments

Leave a Reply