maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան Կինո

Կինոյի և կինոկրթության նոր կենսաձևը

02.05.2020

Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անետա Երզնկյանին: Կրթական համակարգին կորոնավիրուսի համավարակի պարտադրած աշխատաձևը իր վրա է սևեռել ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև ողջ հանրության ուշադրությունը, ուստի մենք փորձել ենք խնդիրը դիտարկել ներսից և իրազեկվել, ինչպես ասում են, առաջին ձեռքից:

Մեր զրույցի թեման կինոկրթությունն է և կինոն՝ առհասարակ:

— Տիկի՛ն Անետա, հեռավար կրթության սկզբունքը շատ արագ ներմուծվեց կրթական բոլոր հաստատություններում, այդ թվում՝ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ի՞նչ մոտեցումներ է որդեգրել բուհը այս օրերին, և արդեն կարելի՞ է գնահատել հեռավար կրթության արդյունքները ինչ-որ կերպ:

— Հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Ինքնըստինքյան մեզանում կատարվեց it հեղափոխություն, որի մասին մենք խոսում էինք երկար ժամանակ: Խոսում էինք, բայց այն գործնականում չէր կիրառվում: Չէինք գտնում դրա հնարավորությունը: Մտածում էինք՝ դե մի օր կգա դրա ժամանակը, և մենք դա կանենք: Ահա այդ օրը եկավ: Պետք է ասեմ, որ մեր դասախոսները շատ պատրաստակամորեն անցան ուսուցման այդ ձևին, գործի դրվեցին և՛ zoom ծրագիրը, և՛ messenger-ը, և՛ Viber-ը: Այսինքն՝ տեխնիկական տարբեր հնարավորություններ գտնվեցին համացանցային ուսումնառության տիրույթում: Չէի ասի, թե այդ ամենը եղավ առանց դժվարությունների, բայց այդ դժվարությունները հաղթահարվեցին, և սկսվեց հեռավար ուսուցումը՝ ըստ դասացուցակի: Մեր ուսանողները տանն են, ենթարկվում են բոլոր այն սահմանափակումներին, որոնք դրված են մեր առջև: Զարմանալի է, որ հիմա ավելի լայն շրջանակներ են ընդգրկված դասավանդման գործընթացի մեջ: Եթե կենդանի դասերի ժամանակ լինում էին բացակայություններ, ապա հիմա կարծես թե այդ հարցն ավելի հեշտ է լուծվում: Թե որքանով է այս համակարգն արդյունավետ, կերևա հետագայում: Որակական ցուցանիշը մենք ավելի ուշ կկարողանանք գնահատել: Բայց այն, որ այս ձևաչափը գործում է և գործում է նորմալ, անվիճելի է: Նույնիսկ մեր այն դասախոսները, որոնք տարիքի բերումով պիտի որ դժվարություն ունենային այս համակարգով աշխատելիս, այսօր հաղթահարել են այդ դժվարությունները և աշխատում են: Բոլորի տանն էլ երիտասարդներ կան, որոնց օգնությամբ նրանք կարողացել են անհրաժեշտ էլեկտրոյանի ծրագրերը ներբեռնել, և հիմա դասավանդումն իրականանում է: Հեռավար դասավանդումն ունի իր առանձնահատկությունները, իր մեթոդաբանությունը: Կենդանի շփումները, իհարկե, այլ ընթացք են ունենում, հեռավարը՝ այլ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կմշակվեն մեթոդաբանական մոտեցումներ հեռավար կրթության համար, որոնք կտարբերվեն անմիջական դասապրոցեսի համար սահմանվածից: Բայց պետք է արձանագրել, որ մեր բուհի դասախոսական կազմը պատրաստ էր այս անցումին, և սա վերաբերում է ոչ միայն կինոյի ֆակուլտետին, այլև մյուս բոլոր ֆակուլտետներին: Թերևս, դերասանի վարպետության, պլաստիկայի դասապրոցեսներն են որոշ բարդությունների առաջ կանգնում, բայց նույնիսկ այս դեպքում են գտնվում ինչ-ինչ լուծումներ: Եվ համացանցով տարածվող միջազգային փորձն էլ նպաստում է, որ մենք կարողանանք լավ օրինակերը վերցնել ու տեղայնացնել մեզ մոտ: Հետաքրքիր էր, որ ոչ ոք չընդդիմացավ հեռավար ուսուցման մեթոդին, ոչ ոք անհմաձայնություն չարտահայտեց: Մարդիկ շատ արագ կողմնորոշվեցին, ժամանակ չկորցրին և վերականգնեցին ընդհատված ուսումնական պրոցեսը: Արդյունքները ամփոփելու իմաստով շատ կարևոր են քննությունները, որոնք ևս պետք է հեռավար լինեն, ինչպես արդեն գիտեք: Խոսքը ընթացիկ քննությունների, ստուգարքների և եզրափակիչ քննությունների մասին է, իհարկե: Մեր ուսումնական պրոցեսի մի կարևոր հատված է դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: Եվ հիմա փորձում ենք գտնել նաև այս աշխատանքը իրականացնելու տարբերակը: Եթե ինքնամեկուսացման ռեժիմը շարունակվի նաև մայիսի 15-ից հետո, մենք պաշտպանությունները կիրականացնենք առցանց տարբերակով, իսկ եթե դուրս գանք այդ ռեժիմից, ապա կանենք բնականոն ձևով: Փոխվում է նաև ընդունելության քննությունների ձևաչափը: ԿԳՄՍ նախարարությունը բուհերին առաջադրել է մեկ քննությամբ ընդունելություն անցկացնելու պահանջը: Եվ մենք մեր բուհի համար գտել ենք ելքը: Խոսելով կոնկրետ կինոյի ֆակուլտետի մասին՝ տեղեկացնեմ, որ մենք որոշել ենք միավորված մեկ քննություն անցկացնել՝ նախկին երեքի փոխարեն: Մենք կարողացել ենք ճիշտ բաշխել բալային համակարգը քննական ձևի մեջ, և կարծում եմ, որ այս տարբերակն անգամ կարող է ավելի արդյունավետ լինել՝ իր սեղմության, կոնկրետության շնորհիվ: Կարևորում ենք նաև հարցազրույցի պարագան, որովհետև շատ անհրաժեշտ է ստուգել մարդու ընդհանուր պատրաստվածությունը: Այդ շփման մեջ ավելի լավ են բացահայտվում երիտասարդների ստեղծագործական հնարավորությունները, մտածողության առանձնահատկությունները:

-Ինքնամեկուսացումը արվեստի որոշակի ժանրերի պարագայում կարող է և այնքան աղետալի չլինել: Ասենք՝ գրողը կարող է ինքնամեկուսացման մեջ գիրք գրել, նկարիչը՝ նկարել, կոմպոզիտորը՝ երաժշտություն հորինել: Սակայն կինոն թիմային աշխատանքի ոլորտ է և նախատեսված է զանգվածային սպառման համար: Կարելի՞ է ասել, որ կինոն արվեստի ամենատուժած ոլորտն է ստեղծված պայմաններում, անգամ համաշխարհային կինոիրադարձություն Կաննի փառատոնն է տեղափոխվել առցանց հարթակ: 

-Շատ լավ հարց տվեցիք, և Ձեր հարցում արդեն պատասխանը կա: Ճիշտ եք, կինոն թիմային աշխատանքի արդյունք է: Մենք նույնիսկ բուհում ենք աշխատում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ուսանողական տարիներին արդեն երիտասարդները կարողանան համատեղ աշխատանքին վարժվել, որ ռեժիսորը կարողանա համագործակցել օպերատորի հետ, ձայնային ռեժիսորի հետ, նկարիչերի հետ, խաղարկային ֆիլմի դեպքում՝ նաև դերասանների հետ: Ռեժիսորը լիդեր է, այո, բայց նա պետք է կարողանա ճիշտ հարաբերվել բոլոր նրանց հետ, որոնք ներգրավված են ստեղծագործական պրոցեսում: Այո՛, կինոն այս վիճակում շատ է տուժում: Օրինակ՝ մեր ուսանողների մեջ կան այնպիսիք, որ ունեն անավարտ կինոաշխատանքներ, քանի որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ աշխատել: Առհասարակ, կինոարտադրությունն այս պահին դադարի մեջ է: Մի տեսակ սպասողական վիճակ է կինոյում հիմա, քանի որ այն շատ կենդանի պրոցես է: Իհարկե, ինքնամեկուսացումը չի նպաստում կինոյի զարգացմանը կամ հանրահռչակմանը: Բայց ես լավատես եմ և մտածում եմ, որ սա կանգառի մի պահ է, restart մի վիճակ: Միգուցե սա մի նոր շունչ հավաքելու, նոր զարգացումների հնարավորություն կբացի կինոյի համար: Սա, իհարկե, իմ կարծիքն է և իմ ցանկությունը: Ինչ վերաբերում է Կաննի կինոփառատոնին, նույնիսկ չեմ պատկերացնում այդ առցանց տարբերակը: Կինոփառատոնը, բացի լարված աշխատանքային վիճակներից, նաև տոն է ենթադրում: Մեր «Ոսկե ծիրանի» օրինակը բոլորիս աչքի առաջ է: Այդ օրերին ամբողջ քաղաքն է դառնում տոնական, լրիվ ուրիշ մթնոլորտ է տիրում Երևանում: Այդ օրերի փոխշփումները, հանդիպումները, վարպետաց դասերը մի այլ էներրգետիկա ունեն, առցանց տարբերակով չես կարող դա ապահովել՝ ըստ իս: Կենդանի շփումների դաշտը շատ կարևոր է, շատ օգտակար: Եվ երբ ասում ենք, որ կինոփառատոները խթանում են կինոյի զարգացումը, դա հենց այնպես չենք ասում, դրանք սոսկ բառեր չեն: Ես Հարություն Խաչատրյանին բազմիցս եմ ասել, թե ինչպիսի անհամբերությամբ ենք բոլորս սպասում «Ոսկե ծիրանին»:

-Դե՜, այս տարի ստիպված կլինենք սպասել մինչև նոյեմբեր:

-Այո՛: «Ոսկե ծիրանը» մի մեծ, արտասովոր լույս է մեր կյանքում, որը մեզ լիցքավորում, ապրեցնում է մինչև հաջորդ տարի: Հարություն Խաչատրյանին շատ շնորհակալ եմ, որովհետև նրա շնորհիվ մեր ինստիտուտում վարպետաց դասեր են անցկացրել համաշխարհային այնպիսի մեծություններ, ինչպես Քշիշտոֆ Զանուսին, Տոնինո Գուեռան, Ռուստամ Խանդամովը… Այս շարքը երկար կարելի է շարունակել: Եվ երբ հիմա Կաննի կինոփառատոնը պիտի անցկացվի առցանց ձևաչափով, ես դա լավ չեմ պատկերացնում: Դա ինձ համար ներդաշնակ վիճակ չէ: Բայց պիտի տեսնենք-հասկանանք: Գուցե ինչ-որ  հետաքրքիր ձևեր են գտնել կազմակերպիչները, և սա էլ իր գեղեցկությունը կունենա:      

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply