maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobet girişjojobetmarsbahisjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobetjojobethacklinksahabetsahabetperabetmarsbahisbahis sitelerigrandpashabetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomjojobetjojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetmeritking girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetbetcioonwinbetebetonwinmeritkingsekabetsahabetmarsbahismatbetbetebetjojobetdeneme bonusuMarsbahisjojobetjojobethacklinkextrabet girişJojobet216
Արմինե Սարգսյան Կերպարվեստ Հրատապ

Կրկեսի արքայի «վերադարձը»

02.05.2020

Երևանի պետական կրկեսը վաղուց քաղաքը զարդարող խորհրդանիշ է հիշեցնում: Կրկեսի շենքը վերանորոգվում է, «բացվում»՝ մե՛կ այս տարի, մե՛կ այն տարի …. ու վերջը չի երևում: Երևանցիների տեսադաշտից դուրս է նաև Կրկեսի արքայի՝ Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը: Միառժամանակ լուրեր պտտվեցին, թե ար­ձա­նը հա­մա­հունչ չէ շեն­քի արտաքին տեսքի հետ ու վերադարձից հետո դր­վե­լու է շեն­քի ներ­սում:

Օրերս, Երևանի ավագանու որոշմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկի՝ կրկեսին հարող պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ: Եկավ նաև հուշարձանի վերատեղադրման ժամանակը:
Ժողովրդական նկարիչ-քանդակագործ Լևոն Թոքմաջյանից փորձեցինք պարզել՝ որ  հատվածում է դրվելու իր հեղինակած հուշարձանը, տեսանելի լինելո՞ւ է՝ ինչպես նախկինում:

«Նախկինում, երբ կրկեսի շենքը ցածր էր, արձանը դրված էր աստիճանների վերնամասում, հիմա կրկեսը եռակի-քառակի անգամ մեծացել է. արձանի չափը չի փոխվելու, մի քիչ պատվանդանն եմ բարձրացնելու»,- ասաց Լ. Թոքմաջյանը: Նշեց, որ   հանդիպել է պուրակի ճարտարապետի հետ, երկու տարբերակ են ընտրել: Մի դեպքում դրվելու է մեջքով դեպի հյուրանոցը, դեմքով՝ դեպի կրկես ու բաց տարածք:

Երկրորդ  տարբերակի համաձայն՝ տեղադրվելու է շենքի դիմացի  փոքր թեք հատվածում:

Էսքիզները կներակայացնեն քաղաքի գլխավոր ճարտարապետին, կխորհրդակցեն, ու ընթացք կտրվի գործին:
Պարզվեց նաև, որ իսկապես եղել է առաջարկ՝ «Ենգիբարյանին» շենքի ներսում կանգնեցնելու, բայց քանդակագործը դեմ է եղել, պարզաբանել է, որ քանդակը մոնումենտալ լուծում ունի, ներսում տեղադրելը  անհնար է:  Դա իր նվերն է քաղաքին,  որոշումն էլ անխախտ է:

Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը տեղադրվել է 1998-ի մարտի 26-ին՝ նրա ծննդյան տարեդարձի առթիվ: Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բրոնզից ու վարդագույն բազալտից, բարձրությունը 3,6 մետր է։

Հուշարձանի արխիվային և նախագծային լուսանկարները ardi.am-ին տրամադրել է Լևոն Թոքմաջյանը

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply