maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Կյանքը հրաշալի է, բայց նկատե՞լ ես՝ ինչով է այն ավարտվում…

18.04.2020

 

-Իրարից ինչո՞վ ենք տարբերում, ի՞նչ ես կարծում:

Նա ուրախ-շինծու հոգոց է հանում, հոնքերը սեղմում, կես-կատակ ասում.

-Ինչքան ես եմ տեսնում՝ ոչ մի բանով, ես-դու-նա, բոլորս նույն շունն ենք:

Խոսքը, հավանաբար, հոռետեսությունից է գալու, նրա կենսափորձի երես խորությունից: Նա արդեն վաղուց դադարել է կույրի նման ուրիշներին հավատալ, ոմանք նույնիսկ չմահավան լինելու համար թերագնահատում են նրան: Գոնե թող այդպես լինի: Իրականությունը տեսնելու ժամանակագրությունից՝ նա նաև ասում է. «Մենք խիստ, նախևառաջ, մեր հետաքրքրություններով ենք տարբերվում: Մոտիվացիա են ասում, թեպետ հիմա հարիր, գոռոզ բառ են մեջտեղ բերել՝ ամբիցիա, հավակնոտություն, էս էքսպրեսիայի տարում ի՞նչ հետաքրքրություն, ամբիցիա, ասա՛…»:

Պիտի ամեն կերպ փորձես հավատալ արտաքնապես, թե վերբալ (այսինքն՝ խոսվածքի հնչերանգով) աչքիդ ազնիվ երևացող անձանց: Նրանք, ասում-խոսում, «sms» են երբեմն գրում քեզ, ինստագրամում մեն-մի եթիմ ավատարով էջ ունեն, ընկած՝ օտար լուսանկարում, մեկուսի, ընկեր-կանանց կոնքերին ու վերևից բաց կրծքերին են նայում, տարակուսում՝ ի՜նչ էլ սրանց ամուսինները զարմանալիորեն միշտ կադրից դուրս են մնում: Մատնող է, մեկ-մեկ՝ ստից, քո կյանքի անփոխարինելի կեսի հետ էլ մի քսան կադր արա՛, միջից մի կուշտն ու երջանիկը հաջողացրու, դիր էջումդ, չասեն…

«Պիտի, ամեն կերպ», ու կրկին մնաս ֆրուստրացիայի մեջ: Վնաս չկա, համենայնդեպս: Այդ անձանց ոգևորության մեջ ինչ-որ փող դառնալու համար արված գովաբանություն է նա նկատում: Արդիական հարցերից խոսենք, պարդո՛ն: Իսկ երրորդ դեմքի մեջ, մոռացա ասել, ազատությունը շատ է, լեզվական բարեկրթությունն էլ՝ պարզունակ ու վայելուչ: Ամեն ինչում մի բան սարքելու, ստեղծելու հետաքրքրություն լինի գոնե…

Ի՞նչն է նրան զայրացնում: Ինքն էլ չգիտի: Բնավորությունից է հաճախ՝ թե ինչն իրեն հունից կհանի: Նրան, օրինակ, ռինգում իրար անողոքաբար շանսատակ անող, քիթ-մռութ արնաշաղախ աղջիկներն են ջղայնացնում, կնոջ հանդեպ հմայքը աղճատվում է կարծես, առավելևս՝ տեսարանից պոկ չեկող, հրճվանքի մեջ, տասներեք տարեկան նրա որդու միամիտ կրքոտությունն է պարզապես ցավալի: Մի բանն էլ, եթե փորձես արգելել՝ փսիխիկա, իրավունք…

Իսկ ընկերը, ահա, ասում է.

-Չեմ նայում էդ տուրուդմփոցները, իմը չեն, աղջիկ լինի, սևուսպիտակամորթ տորքանգեղ, նյարդերս թույլ են, չեն դիմանում: Առաջներում,- գանգատվում է նա,- ամեն ինչ ցուլի խոժոռությամբ տանում էի, իսկ հիմա՝ «нет»: Անբացատրելի մի ընկճվածություն, թույլ սիրտ, միասին ինձ խեղդում են, ալիքն իսկույն փոխում եմ:

Ի՞նչ, ի՜նչ…

Իրո՞ք:

Ուրեմն նյարդի բջիջները վերականգնվում են: Սուտ են մարդկանց գլուխը լցնում, թե իբր… Նա էլ է մի ժամանակ նեղվել բռնցքամարտ նայելուց, ի՜նչ բռնցքամարտ, տխուր երաժշտությունը առայսօր վանում է: Նա նույնիսկ դուդուկ չի կարողանում լսել: Մի օր ռուս ծանոթը, զարմացնելու համար, դուդուկ է միացրել մեքենայի սրահում, հեռու տեղ էին մեկնում: Նա խնդրել է. «Փոխիր, էլի՛, ուրիշ բան չունե՞ս»: Ընկերը զարմացել է.

-Ինչպե՞ս, էթնիկան քեզ դուր չի՞ գալիս, էն էլ՝ ձերը:

-Չէ,- ասել է,- տրամադրությունս կոտրվում է, տարիներ առաջ էի դուդուկ լսում, էլ ի՜նչ դիսկեր առնել: Հիմա ինձ քանդում ա լացկան մուզոնը, ոչինչ անել չեմ կարա…

Հոգեվերլուծություն է դառնում, ոնց որ, առանձին վերցրած մի մարդու համար: Քիչ-միչ այս իրականությունից գլուխ հանող անձը միթե՞ կարող է ամեն ժամ ուղտի նման խաղաղ լինել: Զարհուրելի երևույթներով լեցուն շրջապատ՝ հնարավո՞ր է աչք փակել: Թռի՛ր լուսին, դե… Մարդուն հունից շրջապատն է հանում, ինչպես ես դու քեզ հանդարտ պահելու, երբ կյանքը ընդամենը ծանր դիպվածների մի շարան է: Ձեռք թափ տալն ու անզգա լինելը խիզախություն է: Այո, ասա տեսնեմ, դու ինչպես ես աչքերդ փակում ու բացում, ես ասեմ՝ խաղաղ է կյանքդ, թե չէ:

Իսկ լույսը ծագելու հետ, երբ արեգակի կարմիր, տաք շողը խտուտ է տալիս երեսդ, քնատ շուռումուռ ես գալիս, ինչպես ես օրը դիմավորելու, քեզ համար հերթական մի սերիա՞ է լինելու դրախտում, թե՞ զարթնելուց տխրում ես, մռթմռթում անխոս, իբր գոնե անշառ փնտրտուքի մեջ սուզված էիր քո համար:

-Да плюнь ты на все это, долго будем жить что ли?- մտերիմ հանդիմանանքով ռուս ընկերն է հաճախ հուսադրում:

«Գլխիդ մի մազը լինեի» :

Մենք ենք ընտրում մեր հետաքրքրությունները: Կարող ես՝ անիմաց, քո իսկ հոգեկանի համար, ինքդ քեզ վնասակար տեղ տանել: Աչքով ենք ամեն ինչ ստանում, կարող ես նաև գլխիդ փորձանք բերել: Պետք է կռիվ տալ՝ խելացի լինել ու չվնասել ինքդ քեզ: Ինչպես նույն ինքն է ասում, էպիկական անուն-ազգանունով, միշտ անհաղորդ ու մտածկոտ ռուս Վալենտին Լոնդոնը:

-Братец, давай, будь на позитиве, хорош уже, нам отведено не так уж много, почему ты грызешь сам себя?

…Որպեսզի տպավորություն չլինի, թե նա անհույս ինտրովերտ է, ժամանակը տված նվնվալուն, պիտի ասել, որ ամեն ժամ, ամեն օր, հետաքրքրությունները նրան օգտակար մի ինչ-որ բան են սովորեցնում: Անհասկանալի է, թե տարիքի հետ ինչ կապ ունեն իմացության հոլովույթները: Ամեն օր նա իր մեջ կարծրատիպի մի արյունազեղ սպի է հայտնաբերում, անարդյունք փորձում հախիցը գալ: Իրոք, ծառի նման է մարդու ֆիզիոլոգիան, տարիներից պիտի խելքդ գա, իսկ այս կյանքը վաղաժամ հնարավորինս գլխի ընկնողները, կարծես, բնազանցության մոլորակից են…

Ամեն դեպքում, քո ժամանակը աստվածային ընծա է: Մի՞թե սա բացահայտում է: Ամենևին՝ ոչ: Լոնդոնի մեծավարի հոխորտումին՝ նա ասում է.

-Да успокойся ты, где во мне чего то нудного увидел, когда?- հետո հայտնի ռոքերի խոսքն է երգեցիկ հիշում. «Ах, да, Валя, «жизнь прекрасна, ты заметил-чем она вообще заканчивается?»: Հետո աշխուժանում են նրանք սուրճի, թեթև խմիչքի շուրջ:

Հանրահայտ ուռուցքաբան Դեվիդ Ագուսը հաստատում է. կենսուրախ մարդիկ, գրեթե երկուսը՝ մեկ հավանականությամբ, կարող են խուսափել դարի չարիք հանդիսացող քաղցկեղից, նույնիսկ վիտամիններն ի զորու չեն կանգնեցնել նրա ծագումը, վիտամին E-ն այսինչ ուռուցքին է նպաստում, D-ն՝ մի այլ: Հարցազրուցավարը՝ Շևարդնաձեի հանրահայտ սիրունատես թոռնուհին, մտահոգ, գիտնականին քրքրում է իր հարցերով: Ագուսը, առողջարար, վիտամին ժպիտը երեսին, բարեկիրթ բացատրում է: Աղջիկը մի ուրիշ տեղով է նորից մտնում, փորձում բռնացնել նրան՝ այդ հավասարակշիռ ամերիկացուն…

Դու կարո՞ղ ես կենսախինդ լինել: Չգիտեմ-չգիտեմ, այդ ինչպե՞ս, երբ ծնողներդ հիվանդ են, ողջ քո երկրային ժամանակը ապրել-ընտելացել ես նրանց, երեխայի սերը հավերժացել է կարծես քո մեջ, դու նրանց հոգեֆիզիոլոգիական մասնիկն ես, այդ ինչպե՞ս ես դու պատրաստվում կենսախինդ լինել: Ձևի համա՞ր, հոգեթերապիա՞: Ձևի համարը եսասիրության ոլորտից է, թեպետ ժամանակին ու բարքերին յուրահատուկ, ինչ խոսք…

Դու ենթագիտակցորեն մահվանը այդպես էլ չես կարողանում հավատալ, չես համակերպվում կյանքի դառնալի վերջերգանքին: (Մութ բաներից՝ հեռու, լա՛վ):

Մեր վեպերն իրար նման են: Մեր գրառումների վերջաբանը մեզ համար չէ, մեզանից անկախ, սուտ-մուտ, նրա մասին ճիգ ենք անում չմտածել: Միշտ կույր ձևանալով՝ տալիս ենք տրանսցենդենտալ աշխարհին: Ու՝ Լույսը բոլորի համար նույն կերպ է շարունակում լցվել ցերեկը: Երեսիդ կեղծավոր ժպիտից հանկարծ ընկեր-հարևան հուշտ չընկնեն, մի հալած յուղ էլ նրանց օրը չէ, չասեն՝ հոգեկան է, ի՜նչ է: Շրջապատը, զգլխիչ ու թշվառ, անվերջ դեսուդեն է անում մայթի վրա: Մեքենաներ են դեմ-հանդիման սուրում մինչև կեսգիշեր, ո՜վ է ուր շտապում, ո՜ւմ համար է այսօր նախասահմանությունը դարան սարքել, ո՜վ է հաջողել: Ամեն ինչ խաբուսիկ է:

Աստված գիտի…

Խինդն ու ժպիտը անկշիռ են: Համենայնդեպս, ջահել, դեռատի մի մայրիկ, ահա մանչուկի հետ, մայթեզրով դեպի քեզ մանկասայլը գլոր է տալիս: Նրա դեմքը հոգնաբեկ է ու խոհուն, միգուցե հղի է՝ դրանից է: Ահա գժուկն իր ձեռքի շխկշխկան խաղալիքը հարմարավետ իր սայլիկից դուրս է նետելու՝ անձայն քրքջա: Մոր դեմքը ավելի է ինքիրեն դժգոհ լինելու, նկատելի խիստ, նա իր մազափունջը բնազդաբար իր տեղն է նետելու: Այդ պահին դու գետնից սիրագորով խաղալիքը բարձրացնես, շփոթմունքի միջից՝ փչես, իբր վրայի փոշին թռցնում ես, հետո մեկնես տղացկան, դեռ տասներորդի աղջկա երեսահատ ունեցող մանկամորը: Հանկարծահաս մեծահոգություն …. մայրն իսկույն երախտիքի մեջ «շնորհակալ եմ է» շողշողալու: Օրդ սիրով լցվելու է, զվարթն ու խանդաղատանքը նյութ են դառնալու քո մեջ: Քաղաքավարի լինելը բարություն է, բայց այդ մասին՝ մի ուրիշ անգամ:

Մեր պատմվածքներն, ահա-ոչ գրական-կարող են իրարից տարբեր ու մատնիչ լինել, զգույշ պիտի վերաբերվել խոսքին, մանավանդ՝ գործին: Նա ու իր գործընկեր Լոնդոնը ամենևին տարբեր մարդիկ են, նրանց իրար՝ ընտանիքների հանդեպ գորովն ու ապրումներն են նմանեցնում գլխավորապես: Երկուսով նաև տարփալի աղջիկների հետևից են գրեթե նույն կերպ նայում, պլշում մինչև այն պահը, երբ նրանք իրենց առինքնող ուրվագծով տեսադաշտին արդենիսկ անհասանելի են դառնում : Չտես են, ի՜նչ են: Իրականում նրանք տարբեր են, այդ պատճառով, միջօրետքի սուրճից ու մի շիշ «տուբորգից» հետո, գալիք օրվա հանդիպմանը ընկերական մտերմությամբ են սպասում:

-Իսկ ես կարծում եմ՝ շուտով դու էլ ես աղջիկների տուրդմփոցին հեշտ ու հանգիստ նայելու,- Լոնդոնն է ասում,- տղադ ավելի է ոգևորվելու: Նրա համար էլ, առհասարակ, շատ մտածել պետք չէ, ուրիշ բան չլինի՝ բիզնեսմեն կդառնա, փողի ազարտն է հիմա ամեն ինչ, անախրոնիզմները մնացել են գրքերում, մեկ-մեկ են ներսուդուրս անում:

-Շատ հնարավոր է: Եթե ուզում ես իմ կարծիքն իմանալ, ավելին կարող եմ ասել. մենք ամեն ինչում վազում ենք դեպի մատչելին, սահմանները ոտնատակ ենք տալիս, դժվար է մի քանի խոսքով բացատրել, թե ինչու: Ու ինձ միշտ թվացել է, թե մենք երկա՜ր, երկար ճանապարհ ենք անցել, մինչև այդ սահմաները դրել ենք, չգիտեմ ինչու, համոզված եմ, որ մարդը մի անգամ այս խելակորույս շրջապտույտն արդեն անցել է, հենց այդ պատճառով էլ՝ հագեցել, խորշել ու սահման է դրել: Սա մի վաղեմի, կրկնվող շրջապտույտ է…

-Բարդացնում ես: Ժամանակը կարճ ա, քանի գնում՝ ավելի ա կարճանում…

-Հրաշալի ա …. իսկ դու նկատե՞լ ես…

Արամ Ալավերդյան

No Comments

Leave a Reply