bodrum escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escortankara escortataşehir escortMarsbahismarsbahisjeux de pouletOnwin GirişMebbistipobetbetkom1wintrendyol indirim kodujojobet
Իսրայել Ասրյան Կինո

Աարոն Բլեյզ․ անիմացիայի աշխարհը

12.08.2020

  «1989 թվականին ես ավարտեցի Ռինգլինգ արվեստի քոլեջը՝ իլյուստրացիայի բաժնի վկայականով։ Հետո ինձ աշխատանքի վերցրին Walt Disney Feature Animation-ում, որտեղ անցկացրի 21 տարի՝ մասնակցելով երբևէ նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլմերից մի քանիսի ստեղծմանը։ Այդ ժամանակ ինձ բախտ վիճակվեց աշխատել որպես անիմատոր, որպես գլխավոր անիմատոր՝ «Փրկարարներն Ավստրալիայում», «Գեղեցկուհին և հրեշը», «Ալադդին», «Առյուծ արքան», «Պոկահոնտաս», «Մուլան» ֆիլմերում, և որպես համառեժիսոր՝ «Եղբայր արջ» ֆիլմում, որը առաջադրվեց «Օսկարի»՝ «Լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում»։ Այս մասին տեղեկանում ենք Աարոն Բլեյզի կայքից։

Այլ ժամանակներ էին

Այլ ժամանակներ էին։ Ո՛չ համացանց, ո՛չ տեսակոնֆերանս, ո՛չ էլեկտրոնային փոստով նկարների փոխանակում։ Բլեյզն աշխատում էր Ֆլորիդայում գտնվող Դիսնեյի ստուդիայում։ Նկարահանավող  ֆիլմի վրա աշխատում էր նաև Կալիֆորնիայի ստուդիան։ Դա մեկ այլ «երկիր» է՝ մեկ այլ ժամային գոտում։ Բլեյզը տեսապատճենում էր իր նկարները, համարակալում  ու կապավորի միջոցով ուղարկում Լոս Անջելես։ Նույնն արվում էր նաև անիմացիայի ժապավենների պարագայում։ Ռեժիսորների հետ կապ էր հաստատում հեռախոսով՝ ծանրոցի՝ տեղ հասնելու հաջորդ օրը։ Մի ամբողջ շաբաթվա աշխատանքի արդյունքը կարող էր դառնալ ֆիլմի ընդամենը մի քանի վայրկյան։

Ուրեմն, ինչպե՞ս էր Աարոնը ստեղծում ճշմարտանման առյուծին՝ «Առյուծ արքա» մուլտֆիլմում։  90-ականներին Դիսնեյում դա հետևյալ կերպ էր արվում։  «Մենք նկարում էինք բնօրինակից,- ասում էր Բլեյզը:- Առյուծներ էին բերել ստուդիա։ Նրանց քայլեցնում էին, որպեսզի մենք կարողանանք վերծանել շարժումները, անատոմիան, առհասարակ՝ ամեն ինչը: Հետո այդ բոլորը վերարտադրում էինք թղթի վրա»։

Վայրի երեխա

Բլեյզը մեծացել է Ֆլորիդայում։ Նրա ընտանիքն ապրել է տրեյլերում (շարժական տնակ)։ Նա «վայրի երեխա» էր, երբեք կոշիկ ու վերնաշապիկ չէր հագնում, հաճախ պատված էր լինում տիզերով։ Ֆլորիդան նրա անձնական դրախտն էր։ Նա անդադար նկարում ու նկարում էր, բայց չէր պատկերացնում՝ ինչպես դրանով գումար աշխատի, որ կարողանա ապրել։  Հետո, երբ  17 տարեկան էր, այրվեց Բլեյզի տունը։ Վիճակը ծանրացավ։ Նա պատրաստ էր թողնել արվեստն ու գործի անցնել անտառտնտեսությունում։ Բայց Բլեյզի խորթ հայրը համոզեց նրան աչքաթող չանել նկարչական հմտությունները: 

Բլեյզը հաղթահարեց դեպի ռեժիսուրա տանող բարդ ճանապարհը։ Նրա նկարահանած «Եղբայր արջը» ֆիլմը (2003) առաջադրվեց «Օսկարի», և Դիսնեյի փայլուն ճանապարհը մոտեցավ իր ավարտին։ Նա փակեց Ֆլորիդայի ստուդիան, որտեղ 365 մարդ էր աշխատում։ Բոլորն ազատվեցին աշխատանքից, բացի Բլեյզից և ինը հոգուց, որոնք հետո տեղափոխվեցին Կալիֆորնիա։ 

«Ամեն ինչ փոխվում է,- ասում է Բլեյզը,- փոխվում է շուկան, փոխվում են ֆինանսական հնարավորությունները։ Շատ դժվար էր իմ ընկերներին, մտերիմ մարդկանց, որոնց հետ ես մեծացել եմ, անցկացրել եմ կյանքիս վերջին 20 տարին, տեսնել գործազուրկ ու քամուց քշված։ Եվ դա իմ առաջին մեծ հարվածն էր»:

Բլեյզը, նրա կինն ու երեխաները տեղափոխվեցին Կալիֆորնիա։ Նրանք ամեն ինչ նորից սկսեցին և՝ բավական արագ․ Բլեյզը նորից ֆիլմ էր նկարում։ Քերընի մոտ կրծքի քաղցկեղ ախտորոշեցին։ Դիսնեյը օգնեց Բլեյզին տանը խանութ հիմնել։ Որոշ գործընկերներ միացան նրան։ Նա կարողացավ աշխատել տանն ու հոգ տանել Քերընին։

«Բայց երկուս ու կես տարի անց՝ 2007-ի մարտի 11-ին, նա մահացավ իմ ձեռքերում, և դա ջախջախիչ հարված էր ինձ համար,- ասում է Բլեյզը։- Ես դրա մասին շատ եմ խոսում իմ ելույթների ժամանակ․ ինչպես պետք է տրամադրվեք, որ կարողանաք աշխատել։ Քերընին կորցնելուց հետո ես շեղվեցի իմ կյանքի բնականոն ընթացքից։ Նա իմ երկրորդ կեսն էր, իմ ամբողջ կյանքի սերը, և ես լրիվ մոլորված էի ու խորապես վշտացած, ինչպես և մեր երեխաները։ Փորձում էի վերադառնալ աշխատանքի՝ այդ հոգեբանական բեռով, ֆիլմ նկարահանել, ուղղորդել ստեղծագործական խմբին, ինչն ինձ համար գրեթե անհնար էր։ Դա անհնար էր»։
Բլեյզը հաճախ ինքն իրեն հարցնում է՝ ի՞նչ կլիներ, եթե Քերընին ավելի շուտ ախտորոշեին․․․
«Եթե նա ապրեր, ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը։ Անհամեմատ՝ այլ»։ Միգուցե Բլեյզը դեռ կաշխատեր Դիսնեյում։ Հնարավոր է՝ հիմա արդեն իր չորրորդ ֆիլմը նկարեր։ Ո՞վ գիտի։ Բայց նա համոզված է, որ տանն աշխատելն իրեն ավելի շատ հաճույք է պատճառում, քան աշխատանքը ստուդիայում։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուրը ՝ creativebloq.com



No Comments

Leave a Reply