maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Ադրինեն մի օր որոշել է հեռանալ և իր բառերը վերցրել է իր հետ»…

06.11.2021

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել արձակագիր, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի «Ադրինե» ժողովածուն, որում ընգրկված են հեղինակի համանուն վիպակն ու «Հեքիաթասացը», «Անձնական թերթիկ», «Գործողում» պատմվածքները։ Զրույցի առիթը նոր գիրքն է։

Ինչո՞ւ և ինչպե՞ս գրվեց «Ադրինեն»։

-«Ադրինեն» գրվեց 2021-ին՝ հունիս-հուլիս ամիսներին, սկսել եմ Երևանում, ավարտել՝ Ծաղկաձորում՝ ամառային կանգառների մեր փոքրիկ տանը: Հուլիսին ճեմարանի վերջին դասին հաջորդած երկար զբոսանքից հետո թերակղզուց վերադարձա Երևան, և գրվեցին գլխավոր հերոսուհու՝ Սառայի առաջին դրվագները. պատկերներ, որ վաղուց ուղեկցում էին ինձ ու ծնվել էին հեռացող արձագանքի նմանվող աշխարհի զգացողությունից: Իր շուրջ փոշիացող աշխարհի համապատկերում ապրող, շարժվող, մտածող հերոսուհու առօրյա անցուդարձը նկարագրելու ցանկությունը. զգեստապահարանը, աշխատանքային առօրյան, առանձին ակվարիումների տրոհված իրականությունը… Հետո աստիճանաբար զգացի, որ ուզում եմ դա արտահայտել շարունակական պատումի միջոցով: Ու եթե խոսում էի աքցանի մեջ հայտնված և ամեն ժամ աքցանները մերժող Սառայի մասին, պետք է գրեի նաև Ադրինեի մասին՝ բոլոր աքցաններից ու ծուղակներից անդին, ամեն օր վերսկսվող իր մեկնումով: Ադրինեն մի օր որոշել է հեռանալ և իր բառերը վերցրել է իր հետ: Թե՛ Սառան, թե՛ մյուս հերոսուհին՝ Աստղիկը, իրենց ներքին կյանքն ամբողջովին վստահել են այդ մեկնումի զարկերակին: 

-Իսկ ո՞րն է մյուս հերոսուհու՝ Աստղիկի բանալին:

-Աստղիկի կերպարը հայտնվեց՝ ի հակադրություն Սառայի: Եվ հիմքում նորից մի հիշողություն-զգացողություն էր: Երկու-երեք տարի առաջ հանգամանքների բերումով այցելել էի ամբողջովին ապակեպատ մի երկնաքեր՝ ներսում գործող ժամանակակից գրասենյակներով և կազմակերպություններով: Սպասասրահում նայել էի մեծադիր ապակիներին, մտահղացումը նրբաճաշակ էր: Շատ եմ սիրում ապակեպատ տարածություններ, ու դա ինձ օգնել էր ժամանակավորապես հաշտվել «բիզնես-կենտրոնում» գտնվելու գաղափարի հետ… Նայել էի շուրջս՝ բացարձակապես օտար այդ աշխարհին, օտար կերպարանքներին, որ դեսուդեն էին անում՝ սահուն, անվրեպ, անբռնազբոսիկ: Ես էլ մի քանի ժամով հայտնվել էի այդ անսայթաք ընթացքի մեջ. տհաճ չէր, բայց ինձ զգում էի «ոչ մի տեղ»: Համենայն դեպս՝ շատ հեռու անանցանելի խցանումների, պատնեշների, արգելակումների, խոչընդոտների այն աշխարհից, որ մի քանի րոպե առաջ թողել էի դրսում, և որը շատերիս պարզ, ամեն մի պաթոսից զերծ առօրյան է: Ես և այդ մարդիկ՝ ներսում, լրիվ տարբեր երկրներում, աշխարհներում էինք ապրում: Ես զգացի, որ եթե ուզեմ նրանց ասել՝ ինչ է կատարվում դրսում, ինչից է բաղկացած իմ և ընտանիքիս կյանքը, պարզապես չեմ կարողանա, կեսից կլռեմ: Բայց աշխարհագրորեն օտարերկրացիներ չէին, ծնվել էինք, հավանաբար մեծացել էինք նույն երկրում: Աստղիկն ու Սառան ներքուստ շղթայված են ընդհանուր անցյալով, բայց իրենց կատարած ընտրությունների բերումով ակամա օրըստօրե հայտնվել են լրիվ օտար աշխարհներում… Ու ես հիշեցի իմ սեփական ապրումը «Էլիտ պլազայում»՝ հարազատներիցս մեկի հետ հանդիպմանը սպասելիս, ապակիների կախարդանքը, «ոչ մի տեղ» լինելու գլխապտույտ, բայց ժամանակավոր թեթևությունը… Աստղիկը դատապարտված է սեփական ընթացքի անսայթաքությանը: Բայց, ի վերջո, պարզվում է, որ նա նույնպես հետևում է Ադրինեի հետագծին, ավելին՝ դրանով է ապրում: Եվ ամեն ինչ ավարտվելու է, արտերևույթների սրընթաց դիմակահանդեսը կանգ է առնելու նույնքան միանգամից, որքան սկսվել է: 

-Գրական հանդիպումների ժամանակ Ձեր խոսքը զարմանալի ինքնաբուխ ու սահուն է։ Նույնքան սահո՞ւն է գրվում տեքստը։

-Նախ՝ շնորհակալ եմ Ձեր գնահատականի համար: Անկեղծ ասած՝ ես չունեմ դրա զգացողությունը. ճիշտ հակառակը՝ վերջին երեք տարիներին բառերը դարձել են շատ դժվար, ասես ամեն անգամ տարտամության, տձևության աղմկոտ, անվերջանալի միջանցքներ հաղթահարեն… Սա վերաբերում է բանավոր խոսքին: Իսկ գրավոր խոսքի դեպքում, եթե հնարավոր է առանձնանալու, ստեղծագործական աշխատանքի վրա կենտրոնանալու շքեղությունը, այո՛, գրում եմ միանգամից և կարելի է ասել՝ սահուն. հաջորդական, չեղարկվող տարբերակներ չեն լինում: Թղթի վրա բառերը իմն են՝ ավելի պաշտպանված: 

-Պատերազմից  հետո, թեև դրանից առաջ էլ, շատ էր աղմուկը, այդ աղմուկի մեջ ինչպե՞ս ենք լսելու գրականության ձայնը, «հեռվից եկող բառերը»։

-Չգիտեմ: Հավանաբար, այս հարցին յուրաքանչյուր ընթերցող պետք է պատասխանի յուրովի: Բայց մի բան հաստատ է ինձ համար. գրականության, առհասարակ իսկական արվեստի «ձայնը լսելն» այսօր ավելի անհրաժեշտ է, քան երբևէ: Եվ խոսքը հրապարակախոսական կամ քաղաքականացված գրականության մասին չէ: Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ իմ անձնական փորձի հիշողությունը: Ամենածանր իրադրություններում ինձ միշտ մի քանի տողեր են փրկել՝ իհարկե փոքրաթիվ, բայց, այնուամենայնիվ, բանաստեղծական տողեր, որ ամեն անգամ ապաքինել են իրականության վնասված հյուսվածքը: Ինչ վերաբերում է աղմուկին, ցավոք, այն միշտ է և ամենուր՝ անկախ պատերազմներից և քաղաքական պայքարի հռետորաբանությունից: Դասախոսի աշխատանքն ինքնին բաղկացած է նաև աղմուկից կամ աղմկոտ խոսքերից. պաշտոնական, փայլեցված, հղկված նախադասություններ, որոնք հաճախ կլանում, խլացնում են իսկական, կենդանի բառերը, որ կուզեիր արտաբերել, խոսքի կենդանի թրթիռը: Ինձ համար դրանք հավասարազոր են աղմուկին՝ տխուր և ախուսափելի: Բայց, իհարկե, վերջին ամիսներին մենք բոլորս ապրում, մտածում, շնչում ենք ահագնացող, աղետալի, ներաշխարհը կաթվածահար անող աղմուկի պայմաններում:

-«Սառան երբեք իրեն մանկավարժ չէր համարել, բայց ուսանողների հետ աշխատանքն առաջին իսկ տարուց ստացվել էր անարգել ու արդյունավետ»։ Ի՞նչ ունեն ասելու այսօր միմյանց  ուսանողն ու դասախոսը։

-…Հավանաբար, այն, որ չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է հեռանում մի ամբողջ աշխարհ՝ այնքան ամուր ու նվիրական, որ դեռևս կենսունակ է և չի սպառել իր ասելիքը. այն, ինչին մեզնից շատերն ասում են հայրենիք: Չգիտեմ, բայց ինձ թվում է՝ այսօր այդ հայրենիքը դարձել է շատ շոշափելի: Ինձ համար դա առաջին հերթին մեր լեզուն է, որովհետև իմ խորին համոզմամբ՝ հնարավոր չէ անտեսել սեփական լեզուն ու հաղթական պետություն լինել: Ինձ համար նվիրական այդ հայրենիքը նաև մեր գրականությունն ու արվեստն են՝ իրենց ամենաբարձր դրսևորումներով, մեր գրականության հոգևո՛ր սկիզբը, որ պարզ, պատմական իրողություն է, և արդեն շատ ուշ է՝ հանկարծ դրանից հրաժարվելու համար այսօր՝ 21-րդ դարում, մեր հիշողությունը, «կապուտաչյա հայրենիքի» մեր կարոտը, արարող մեր սկիզբը, որ այսօր անտեսելու, առավել ևս՝ ստորադասելու իրավունք չունենք՝ չնայած օգտապաշտության և համահարթեցման ժամանակակից հաղթարշավին… 

-Դասացուցակի անհամատեղելիությունը աշխատանքային գրաֆիկի հետ… Սա կրթակա՞ն, թե՞ սոցիալական խնդիր է։

-Խոսքն ուսանողների՛ աշխատանքային գրաֆիկի մասին է, որ հիշատակվում է վիպակում: Դա ո՛չ կրթական խնդիր է, ո՛չ էլ սոցիալական, ես դա կկոչեի գլխիվայր իրականություն: Այլ անվանում չեմ կարող տալ այն իրադրությանը, երբ մագիստրատուրայի ուսանողը նայում է աչքերիդ և ասում. «Ներեցեք, ես աշխատանքի եմ, չեմ կարող հաճախել: Չհասցրեցի հանձնարարությունը կատարել, որովհետև աշխատավայրում…», մինչդեռ մագիստրատուրայում երեք ազատ օր է տրված ուսանողներին: Աստիճանաբար ձևավորվում է աշխատող-ուսանողի արտոնյալ կարգավիճակը, ինչն անհարգալից ու անհեթեթ է բոլոր այն դասընկերների հանդեպ, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում և իրենց պարտավորված են զգում հաճախել բոլոր դասերին՝ առանց որևէ արտոնության: Դեռևս հինգ տարի առաջ նման պահվածքն անհնար էր համալսարանում, թեև մագիստրատուրայում աշխատող ուսանողների թիվը նույնն էր, բայց աշխատանքային գրաֆիկը կառուցվում էր՝ ըստ համալսարանական դասացուցակի: Գործում էր ուսանողական կեցվածքի, պարտականությունների բոլորովին այլ ընկալում: Այսօր դասացուցակի անտեսումը դարձել է օրինաչափ: Բայց սա շատ լուրջ և խորքային խնդիր է, որ բխում է առհասարակ վճարովի համակարգի խեղված ընկալումից, սխալ կազմակերպումից, սպառողական մտածելակերպի հաղթարշավից և դրա հետևանքներից… Իսկ հետևանքներից մեկը Համալսարան հասկացության, ակադեմիական կրթության եթե ոչ փլուզումը, ապա աստիճանական քայքայումն է: Համալսարանը տարաբնույթ վճարովի դասընթացներ հրամցնող կենտրոն չէ. դասընթացներ, որոնք պետք է հատուկ բաղադրատոմսերով համապատասխանեցվեն սպառող-ուսանողների նախասիրություններին և աշխատանքային գրաֆիկներին: Այս քայքայիչ գործընթացի ամենաիսկական զոհը լուրջ և արժանապատիվ ուսանողն է, իսկ այդպիսիք, բարեբախտաբար, դեռ կան և քիչ չեն: 

-Դուք կեսկատակ անդրադառնում եք «հաղորդակցական խնդիրներին» և  «հեռահաղորդակցություն խոստումնալից ապագային…» Մենք գիտակցում ենք, որ կարճելով  տարածությունը՝ մեծացնում ենք տարածությունը, որ արագության դարում ժամանակը հոսում է։ Բայց ստացվում է՝  մարդն անզոր է իր իսկ ստեղծած գիտության դեմ, ինքն իր դեմ։  

-Իրավացի եք: Ու «հաղորդակցության» այդ շքերթի (հաղորդակցություն, որտեղ այլևս ոչ ոք չի հանդիպում ոչ մեկին) տխուր վկայություններից մեկն էլ մեր ֆակուլտետի վերանվանումն էր: Ես 2011-ին աշխատանքի եմ ընդունվել Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, այսօր աշխատում եմ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում: Ես վերանվանման, փաստորեն՝ ֆակուլտետի ծրագրային, արմատական վերափոխման մասին իմացա, երբ գիտխորհրդում արդեն համապատասխան որոշումն էր կայացվել, ու ոչինչ փոխել հնարավոր չէր: Ընկերներիս կատակով ասում էի «Հեռահաղորդակցության ֆակուլտետ»: Կդժվարանայի ասել՝ ինչ է նշանակում հաղորդակցության մասնագետ, նույնիսկ՝ միջմշակութային հաղորդակցության մասնագետ: Ու ճակատագրի հեգնանքով՝ ֆակուլտետի վերանվանումից շուրջ մեկ տարի անց հեռահաղորդակցությունը՝ մեծ և փոքր իր էկրաններով, հեռավար դասերով, ներխուժեց համալսարան՝ ոչ թե կատակով, այլ միանգամայն լուրջ… 

-Գրքում  հասարակական-քաղաքական խնդիրների հետագիծը կարծես տանում է դեպի 2008 թվական…

-Իրականում կա մի հետագիծ՝ անհատի պատմությունը, անհատի հայացքը, և այն տանում է դեպի 90-ականներ՝ մեր սպասումներով, մեր պայծառ երազներով, որոնց առջև ընկրկում էին ժամանակ և տարածություն, բարձր ամբարտակները տեղի էին տալիս, մի ժամանակ, երբ «մենք»-ը հնարավոր էր անձամբ իմ կյանքում, որ պատանի էի: Եվ մեր շփումը արտաքին աշխարհի, Արևմուտքի հետ նույնպես համակված էր նույն անխառն պայծառությամբ, այն ներքին վստահությամբ, որ մեզ սպասում են՝ ահամբերությամբ, անկեղծ հիացմունքով մեր արվեստի ու մշակույթի, երիտասարդ ու վերընթաց մեր անկախության նկատմամբ… Ներքին վստահություն, որ պատրանք չէր: Եվ անհատի՝ այս դեպքում՝ Սառայի պատմությունն ինձ համար կանգառների առիթ էր՝ երբեմն կարևոր, երբեմն էլ՝ նվիրական: Ասես հերոսուհին նստել է սրաթռիչ մի ճոպանուղի ու սուրում է սեփական կյանքով՝ մերօրյա իրականությունից հասնելով մինչև սկիզբ՝ 90-ականներ: Հիշատակվում է նաև 2008-ը՝ մարտի մեկը, բայց դարձյալ անհատի տեսանկյունից, զերծ որևէ քաղաքական ենթատեքստից: Եվ դա վերոհիշյալ իրադարձությունների իմ անձնական ապրումն է, իմ սեփական խտացած զգացողությունները, տեսածիս վավերագրումը: 

-Այնուամենայնիվ, կգրվե՞ր «Ադրինեն» կամ այսպիսի՞ն կլիներ, եթե չլիներ, 2020-ի ողբերգական պատերազմը։

-Նշեմ, որ քանի որ հերոսուհու պատմության մեկնակետը մերօրյա իրականությունն է, անուղղակիորեն հիշատակվում է նաև հետպատերազմական իրադրությունը, պատերազմին հետևած նախընտրական քարոզարշավի տխուր իրողությունը, այդ ամենը հիշատակվում է դարձյալ նույն՝ անհատի տեսանկյունից: Պատերազմի հանգուցալուծման, ուխտադրուժ փաստաթղթի ստորագրման մասին քաղաքացու իմ դիրքորոշումը ես հայտնել եմ մի շարք հոդվածներով ու բաց նամակներով: Այն շատ ուղղակի է և հստակ: Վիպակը նման խնդիր չէր դրել իր առջև, և իմ ստեղծագործություններն առհասարակ հասարակական-քաղաքական ուղերձների խոսափող չեն, դա բնորոշ չէ ինձ: Բայց կան մարդիկ և նրանց ճակատագրերը, ու արտաքին և ներքին իրադարձությունները, որ պայմանավորում են այդ ճակատագրերը: Խնդրո առարկան մարդն է, նրա ներքին պատմությունը: Ինչ վերաբերում է պատերազմի և վիպակի ուղղակի կապին, ինձ թվում է՝ «Ադրինեն» կգրվեր՝ անկախ պատերազմից: Իրականում հարցադրումը, որից ծնվել է Ադրինեի կերպարը, վաղուց էր ինձ հուզում: Մի իրականությունում, որտեղ անտեսանելի լծակները հավակնում են ներխուժել ոչ միայն մարդու անձնական կյանք, առօրյա, այլ ներաշխարհ, զրկել մարդուն մինչև իսկ ներքին իր անձեռնմխելիությունից, անհատին առնել թափանցիկ մի փորձանոթի մեջ, Ադրինեն հեռանում է ապակե փեղկերի աշխարհ՝ իր վերջնական անձեռնմխելիությունը գտնելով ապակե տիրապետությունում, անթափանց մի թափանցիկության մեջ… «Ամեն ինչ դառնում է թափանցի՜կ». վերջին շրջանում՝ մինչև պատերազմը հեռուստաէկրաններից, համացանցում կրկնվող այս ֆրազն ինձ հաճախ է ստիպել ծիծաղել: Հիշում եմ՝ սրանից մի քանի տարի առաջ՝ 2018-ին, Համալսարանի ճանապարհին իրար հաջորդող ցուցափեղկերից մեկում գունատ երկնագույն, զարմանալի գեղեցիկ մի հորտենզիա էր դրված: Այդտեղ հայտնվել էր ակամա, որովհետև դա ծաղկի կրպակ չէր, ու որևէ բան սքողելու, պատսպարելու որևէ հնարավորություն չուներ, ցուցափեղկն ու փողոցները կողոպտում էին ամեն ինչ, կողոպտում էին մինչև վերջ: Անցնելիս ամեն անգամ իմ ու ծաղկի հայացքները հանդիպում էին իրար… Եվ սևեռուն այդ հարցը ամեն անգամ համալսարանի ճանապարհին. ի՞նչ է անում անհատը, երբ հանկարծ մի օր ակամա հայտնվում է այդ իրադրությունում. վստահ էի ու վստահ եմ, որ գտնում է ճանապարհը, օրինակ՝ անթափանց, դիմադրող մի թափանցիկության բանալին… Հետո մի օր ծաղիկն անհետացավ: Բայց այդ մտորումների արդյունքում գրվեց «Հորտենզիա» պատմվածքը՝ Թեկղիի կերպարը, որ ամեն օր «Իվենթինդուստրիայի» իր գործակալությունից տուն վերադառնալիս ցուցափեղկում փնտրում է ծաղկի համախոհ լռությունը, լուռ դիմադրությունը: Եվ հիմա էլ «Ադրինեն»՝ իր բառերով: Բայց, իհարկե, եթե չլիներ պատերազմը, իմ ապրումը, ապրումիս ընդգրկումը նույնը չէր լինի: Կեղծիքի, ամայացող աշխարհին փոխարինող սարքովի, պսևդո-իրականության, աքցանների զգացողությունը, ոչ միայն քո և աշխարհի, այլև քո և քո միջև հայտնվող պատնեշների զգացողությունը նույն ընդգրկումը չէր ունենա: 

-«Մի բան միայն պարզ էր. մինչև վերջին ծիծեռնակը չհեռանար, մնալու էր Երևանում»։ Խոսքը արտագաղթի՞ մասին է։

-Հեռացող ծիծեռնակների չուն զուտ կենսագրական ենթատեքստ ունեցող պատկեր է: Վաղ մանկությունից մինչև համալսարանական առաջին տարիները Ավանի մեր բնակարանում՝ ննջասենյակիս պատի ճեղքերից մեկում, պարբերաբար ծիծեռնակների ընտանիքներ էին հաստատվում: Եվ գիշերը՝ անհավանական մի ժամի, ծիծեռնակը զարթնում էր, սկսում էր խոսել: Նրանք, ովքեր երբևէ լսել են, կհասկանան. ծիծեռնակի ձայնը ո՛չ երգ է, ո՛չ ճիչ, հատկապես երբ հնչում է այդքան մոտիկից: Բայց անհանգիստ, չափազանց կենդանի մի բան կա այդ ձայնի մեջ: Կանչ, որ ճեղքում էր պատի փակ տարածությունը, ջնջում էր ներսն ու դուրսը, տանում ինձ լարված, թրթռուն մի միջտարածություն: Ու թեև բովանդակությունը մնում է անվերծանելի, բայց գիտես, որ շատ կարևոր, էական մի բան է ասում, որն ուղղված է հենց քեզ: Դա ծիծեռնակների իմ ապրումն է ամենավաղ հասակից, որ հետո տարիների ընթացքում ինձ համար կապվեց խոսքի առեղծվածի հետ, վերծանման կարիք ունեցող խոսքի հետ: Այն խոսքը, որ ծնվում է երգի, մաքուր հնչյունի նման: Իմ ամենասիրելի տեքստերից մեկում՝ Էսքիլոսի «Ագամեմնոնում», գուշակուհի Կասսանդրայի «օտար» ու անվերծանելի խոսքը համեմատում են «ծիծեռնակների վայրի ճռվողի» հետ: Իհարկե, սա ընդամենը ազդեցիկ համեմատություն է: Բայց ամեն անգամ ակամա հիշում եմ ծիծեռնակների իմ սեփական ապրումը՝ հանդիպումը ոչ միայն անթարգմանելի, այլ չափազանց կենդանի, անդիմադրելի հնչյունների հետ… Երբեք չեմ կարողացել անտարբեր լսել, ու հետևում եմ նաև ժամանակագրությանը. ամեն տարի ծիծեռնակները գալիս են ապրիլի առաջին օրերին և հեռանում օգոստոսի սկզբին: Ես իններորդ հարկում եմ ապրում, ու մայիս-հունիս ամիսներին, երբ սկսվում է ծիծեռնակների տենդագին պտույտների շրջանը, հետևում եմ նրանց իմ պատշգամբից: Շատ մոտիկ են թռչում: Թե երբ են հեռանում՝ արձանագրեցի մի անգամ, լրիվ պատահաբար: Մի տարի հուլիսին մի քանի օրով թողեցի պատշգամբս, մեկնեցի Երևանից, և հետո այդ մի քանի օրը դարձավ մի քանի շաբաթ: Երբ վերադարձա, ծիծեռնակները չկային: Երկնքում օգոստոսի շիկացած ճերմակն էր: Մի պահ պատկերացրի՝ ինչպես են ծիծեռնակներն ամեն երեկո նույն ժամին պտտվել պատշգամբիս շուրջ, ու չգիտեմ՝ ինչու շատ ծանր էր: Այնպես որ՝ խիստ անձնական պատճառներով ծիծեռնակներին սպասելը, ծիծեռնակների հետ քաղաքում մնալը ինձ համար կապված է հավատարմության զգացման հետ: Բայց դա ավելի շուտ զգացողություն է, քան այլաբանություն: 

-Ադրինեն հեռացող բառերի, հեռացող երազանքի մարմնավորո՞ւմն է։

-Այո, բառերը հեռանում են մի տեղ, որտեղ այլևս անձեռնմխելի են, չեն ընդունում աքցանների լեզուն: Բայց հեռացումը վերսկսվում է ամեն օր, իր երթուղին է ուղարկում Սառային և Աստղիկին, որոնց ներքին կյանքը սերտաճած է այդ մեկնումի չդադարող տրոփյունին: Օգնում է նրանց դիմադրել, քանի դեռ հնարավոր է: Ադրինեի դիմադրությունը նաև Սառայի և Աստղիկի դիմադրությունն է: Ճիշտն ասած՝ Ադրինեին վերաբերող առաջին դրվագը սկզբում միանգամայն իրական էր, և՛ Փարիզի ութերորդ թաղամասն էր իրական, և՛ Ժակմար-Անդրեի թանգարանը, որտեղ ինքս հաճախ եմ այցելել Ֆրանսիայում անցկացրած ուսանողական տարիներին և միշտ զարմանալի պաշտպանված եմ ինձ զգացել… Ե՛վ բնակարանի ներքին հարդարանքը, որովհետև ինքս շատ եմ սիրում ապակի… Հետո ապակին ինձ տարավ իր հունով… Աստիճանաբար հասկացա, որ ուզում եմ ապակու միջոցով արտահայտել թափանցիկության, խոցելիության այն վերջին սահմանը, որից հետո դառնում ես անխոցելի, անձեռնմխելի: Ի դեպ՝ ապակին երբեք էլ ինձ համար փխրունության խորհրդանիշ չի եղել: Պարտադիր չէ, որ «ապակե գազանիկները» փշրվեն: Համենայն դեպս, եթե «Ադրինեում» դրանք փշրվում են, ապա փշրվում են ապակու տիրապետությունից դուրս: Այդպես՝ պատանեկության տարիներից ներքին մի վեճ ունեի «Ապակե գազանանոցի» հետ… Այնպես որ՝ Ադրինեի կերպարն իրական դիմագիծ ունի և ամենևին մտածված չէր՝ որպես երազ-աղջիկ, հետո աստիճանաբար դարձավ Սառայի և Աստղիկի ամենանվիրական դեմքերից՝ «ես»-երից մեկը, որը շարունակում է ապրել նրանց զուգահեռ և, ըստ էության, օգնում է նրանց ապրել: Այն ամբողջական, անաղճատ «ես»-ը, որտեղ նրանք մենակ են լիաթոք շնչող բառերի հետ: 

-«Միևնույն է, բառերն իրեն հասկանում էին»… Հարց չունեմ. տպավորիչ էր։ Երկար մտածում էի, ինչպես որ երկար կանգնում եմ կտավի առաջ։

-Շնորհակալ եմ: Դա իմ անձնական ապրումն է, որ նոր չէ: Պարզապես համաճարակի ներմուծած կեղծ իրականության պայմաններում դարձավ ավելի տևական և որոշակի. բառերը, իմ բառերը՝ գրված կամ թեկուզ չստացված առօրյա վայրիվերումների հետևանքով, կիսատ, բզկտված, միևնույն է, իմ ամենահուսալի ուղեկիցներն են, վկաները: Նրանք միշտ կան և ինձ հետ են: Միշտ պետք է մի ներկայություն, որն անխոս հասկանում է քեզ, ամեն ինչ գիտի քո մասին: Մի բառ ես գրում ծոցատետրում, թեկուզ՝ օրագրային մի գրառում, և օրը փրկված է ամենակուլ իր տձևությունից: Ինձ թվում է, որ օրագիրն անգամ իրականում դու գրում ես ոչ թե ինքդ քեզ կարդալու կամ հետագայում ինչ-որ մեկի կողմից կարդացված լինելու չխոստովանված ակնկալիքով, այլ պարզապես այդ պահին դու ինքդ քեզ վստահում ես սեփական խոսքիդ, փնտրում ես նրա՝ հավատարիմ վկայի հայացքը: Բոլորովին վերջերս այդ մասին նորից մտածել եմ Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը» թարգմանելիս: Զնդանում կյանքի վերջին շաբաթներն ապրող երիտասարդ տղան ամեն օր թղթին է հանձնում իր կյանքի ժամերը՝ գրեթե վստահ, որ ոչ ոք իրեն չի ընթերցելու: Բայց չի կարող չգրել, դա միակ կենսական արարն է, անդուլ մի պայքար չգոյության դեմ: Ու միակ վկան սեփական բառերն են: Եվ Հյուգոյին հաջողվել է այդպիսի խորությամբ ու ճշմարտացիությամբ պատկերել սեփական բառերի նկատմամբ ունեցած բացարձակ այդ վստահությունը, որովհետև դա հենց իր՝ բանաստեղծի առօրյա ապրումն է: Համենայն դեպս, ես այդպես եմ ընկալում, և ինձ համար դա երկի ամենաուժեղ գիծն է: Ամենասիրելի մարդկանց հետ էլ՝ հայրիկիս, մայրիկիս, քույրերիս հետ, ես կապված եմ բառերով: Բառերի նկատմամբ ունեցած կենսական այդ վստահությամբ, որը նույնն է բոլորիս համար: Խոսքի այդ ընկալումով: Հավանաբար, հենց այդ զգացողությունն է ինձ թելադրել Ձեր նշած նախադասությունը, և լավ է, եթե զգացվում է, որ այդտեղ խոսքն ինձ համար շատ կարևոր բանի մասին է: 

-Գիրքն ավարտվում է սեպտեմբերյան, քաղաքային տեսարանով։ Մի կողմից սեփական կյանքում այլաբնակ լինելու զգացողությունն է, անժամկետ գործուղումը, մյուս կողմից՝ պարզ առօրյան՝ հեռախոսազանգերը, դասացուցակը, սրճարանը, կանգառը, տաղավարն ու բակի տղաները։ Պարզապես կյանքը շարունակվու՞մ է …

-Այո, գիրքն ավարտվում է երեք պատմվածքով, որոնք ավելի վաղ են գրվել՝ անմիջապես նախորդ գրքիցս՝ «Տարեգրությունից» հետո՝ 2019-ին: Ձեր նշած աշնանային քաղաքի պատկերը վերջին՝ «Գործուղում» պատմվածքից է, որի հերոսուհին ներքին և արտաքին պաշարմանը դիմադրելու, պաշարումը մերժելու միակ միջոցը գտել է մտացածին, տևական մի գործուղման մեջ. ինքն իրեն ուղարկել է գործուղման ու հետևում է իր ներքին երթուղուն, մինչդեռ առջևում ուսումնական տարեսկիզբն է, ուսումնական ծրագրերն ու համառ պայքարը հանուն դասաբաշխումների ու դրույքաչափերի, բեմականացված ամբիոնի նիստերը… Այո՛, կյանքը միշտ է շարունակվում: Բայց ես սիրում եմ իմ հերոսուհիներին, որոնք միշտ գտնում են իրենց ներքին կյանքը, ներաշխարհը պաշտպանելու, անմասն պահելու ձևը՝ անգամ իրենց այլուր գործուղելու գնով: 

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply