maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomcasibommarsbahisbetebetmarsbahiscasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişbahsegelbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Ալբերտ Շվեյցեր. Լավ դաշնավորված ստեղնագործիքը՝ հարավային խաչի ներքո

15.03.2020

Ծերությունս անցել է և, հնարավոր է, կանցնի այստեղ` աֆրիկյան ջունգլիներում` դժբախտ ու երջանիկ երեխաների հոգսերի մեջ: Եվրոպայում ավարտվել է համաշխարհային պատերազմը, Արևելքում, սակայն, դրա օջախը դեռ մխում է: Մի քանի օր առաջ Խաղաղ օվկիանոսի վրայով թռչում էր ռազմական ինքնաթիռը, որ տանում էր հեղինակների կողմից «Մանկիկ» անվանակոչված ատոմային ռումբը: «Մանկիկը» պիտի պայթեցնեին ճապոնական բազմահազարանոց Հիրոսիմա քաղաքում: Համաչափորեն գվվում էին ինքնաթիռի շարժիչները` տանելով մահացու բեռը մահացու վտանգի մասին որևէ կասկած չունեցող խաղաղ բնակչության համար: Միևնույն ժամանակ ամերիկյան օդաչուների ականջակալներում, որպես ազդակոչ, ծորում էր ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերոյի» տագնապալի և սևեռուն երաժշտությունը: Սրտխփոցի նման ծորում էր այդ համառ երաժշտությունը` նկարելով դժոխքի պարունակները, երկատելով անցյալի և ապագայի միջև եղած տարածությունը, մարդկանց հոգիներում ընդմիշտ թողնելով չհարթվող սպի… Ի՞նչ էին մտածում օդաչուները:

….

Կոմունիստական քարոզչության կեղծիքը մերկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Եվ ԽՍՀՄ-ի զինվորները, որ հաղթել էին պատերազմում, ուրախ էին վերադառնում ոչ միայն ողջ մնացած լինելու, այլև այն պատճառով, որ հույս ունեին` հիմա կապրենք նորմալ մարդկանց նման: Ինչպես այդ եվրոպական բանվորները: Այո՛, պարտվածների կենցաղային մշակույթը առավել հզոր էր կոմիսարների քարոզչության դատարկ լոզունգներից: Զինվորների և սպաների գերակշիռ մեծամասնությունը տուն էր վերադառնում դատարկաձեռն, բայց փոփոխությունների թաքուն հույսով… Այնինչ, զինվորները վերադառնում էին իրենց ռմբահարված և չքավոր օջախները, որտեղ ամենուր նրանց սպասում էր պաթոլոգիկ Ստալինը:

….

Լավագույն գլուխները մտածում էին միջազգային իրավունքի արդարացիության և գերակայության մասին …. Անհրաժեշտ էր ունենալ միջազգային իրավաբանների համապատասխան կորպուս` խոշոր անհատականության մասշտաբով: Իսկ նրանց հեշտ չէ երևան հանել միջակությունների հսկա ծովում: Միջակները համաշխարհային ընկերակցության անունից ասված ընդհանուր նախադասություններով կարող են տրորել ցանկացած պետության (եթե այն կայսրություն չէ) շահերը: Եվ այդ ժամանակ նրանք կվարկաբեկեն հենց նույն միջազգային իրավունքը, հենց նույն համագործակցության ինստիտուտը, և շատ ու շատ տասնամյակներով, գուցեև` հարյուրամյակներով հետ կշպրտեն երկրների ու ժողովուրդների անհավատությունը և հենց համաշխարհային համագործակցության գաղափարը, հենց ցանկությունը… Բայց կարող է լինել և այնպես, որ անտարբերությունը դառնա այդ միջազգային համագործակցության մի մասը… Եվ այդ դեպքում այն կլինի մարդկության ամենաահավոր մեղքը:

Ալբերտ Շվեյցերը աֆրիկյան ջունգլիներում

….

Ես աֆրիկյան ջունգլիներում մտածում եմ հենց մարդկային կյանքի արդարացիության մասին, մարդու` որպես բավականաչափ բանական եզակի գոյության, թեկուզ այդ գոյության բոլոր հայտանիշերը գնում են դեպի անգիտակցականը. այդպես ծառարմատներն են երաշտի ժամանակ սնում սաղարթը, ճյուղերն ու տերևները, իսկ անձրևի ժամանակ տերևները, արմատները և ճյուղերը միասին սնում են ծառը:

….

Հետպատերազմյան այս ժամանակներում մարդկությունն առավել համառ է, քան անցյալում: Սկսել է ինքնակազմակերպվել` իր միջավայրից առանձնացնելով մասշտաբային մարդկանց: Բացվում են միջազգային խոշորագույն կազմակերպություններ` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԲՖ (Միջազգային բարեգործական ֆոնդ)… Դրանք ստեղծվել են (և դեռ էլի կստեղծվեն)` ստեղծելու համար պատասխանատվությունը յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր մարդու` պատմության, հենց կյանքի հանդեպ: Եվրոպան Նյուրնբերգյան դատավարությունից հետո բոլորովին այլ է. ի դեպ, արդեն ամբողջ թափով գործում է Միջազգային դատարանը: Այդ օրգանը կարևոր է` իբրև հավաքական բարոյական բաղկացուցիչ` մարդկության հավաքական կամքի համար:

….

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ ամենահետաքրքիր մարդ է դառնում հոգեգարը, պաթոլոգիկը, ծանր (գերադասելի է` անբուժելի) հիվանդը, մարդը` իբրև թե ազատագրված իրականությունից, մարդը, որի մտքի ու արարքների ազատությունն իսկական է, մարդը, որ արդեն վերամարմնավորվել է մեկ այլ մարդու մեջ…

….

Վերամարմնավորումը մարդկային գոյության կարևորագույն մասն է. երկրագնդի վրա ոչ մի կենդանի ընդունակ չէ վերամարմնավորվելու, ստեղծելու, օրինակ, թատրոնին կամ ինքնանկարին նման որևէ բան: Մարդն ունի այդ պահանջը` լինել ուրիշ, մտնել այլ հոգևոր-իմաստային համակարգ և դառնալ, օրինակ, թռչուն, ձուկ, ուրիշ մարդ… Հասկանալ ուրիշ գոյությունը հասկանալու օտարի ջանքի մեխանիզմը` իբրև սեփական ուժն ու թուլությունը ճանաչելու օրինակ: 20-րդ դարի մարդու երևակայությունը բորբոքված է, քանզի նա ստիպված է որոնել բարոյականության և իրականության սեփական տեղորոշիչները հենց կյանքի ճանաչման ուղղորդիչների բոլոր կարևորագույն բաղադրիչների լիակատար անկման փուլում: Աշխարհն առաջ էր մղել ազատությունը` որպես հարաբերությունների համակարգի համար հիմնական  և ամենակարևոր հարուցիչ կամ, ավելի ճիշտ, որպես տարածություն, որում պիտի լինի ընտրության ազատություն:

….

 20-րդ դարաշեմին բառերը կորցրել էին իմաստը և սկսել էին լցվել նոր բովանդակությամբ: Հնարավոր է` երկու համաշխարհային պատերազմների սանձազերծումը բառիմաստի ճգնաժամն էր:

Կոնրադ Լորենց

….

1948 թվականին ավստրիացի պրոֆեսոր Կոնրադ Լորենցը լքեց գերմանական ռազմագերիների ճամբարը Հայաստանում. Հայաստանի մասին հետագայում նա պատմում էր համակրանքով: ԽՍՀՄ-ը, «պրոֆեսորի» (ճամբարականները հարգանքով այսպես էին կոչում գիտնականին) առաջ բացելով «երկաթե վարագույրը», թույլ տվեց Լորենցին թևի տակ տանել իր գիտական աշխատանքը՝ միանգամայն նոր գիտության` էթոլոգիայի (կենդանիների վարքաբանության)  մասին, որում մասնավորապես խոսվում էր «մարդու մասին, որն իբրև տեսակ`  հայտնվել էր ժամանակների շրջադարձում…» Հայաստանյան ղեկավարները թույլ տվեցին Լորենցին այդ աշխատությունը դուրս բերել ոչ միայն ճամբարի, այլև, որ շատ ավելի բարդ էր, երկրի սահմաններից: Երևանյան ճամբարի ղեկավարությունն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի գերված գիտնականը կարողանա լիարժեքորեն զբաղվել գիտական աշխատանքով: Նրանք ինչ-որ տեղից գտել էին գրամեքենա՝ ռազմական ավար՝ լատինական տառատեսակով, պատճենաթուղթ և թուղթ… Խորհրդանշական է, որ Կոնրադ Լորենցն այդ ձեռագիրը կոչել է «Հայելու հակառակ կողմը»:

Շատ տարիներ անց` 1973-ին, իր մտքերի համար էթոլոգ Լորենցը Նոբելյան մրցանակ ստացավ:

….

Ուրեմն ստացվում է, որ ոչինչ կորած չէ, դեռ նոր-նոր է սկսվում…

Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան
Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply