maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Ալիս Հովհաննիսյան, Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ-2

17.01.2020

Սկիզբը՝ այստեղ

Երբ արդեն գնում էր տատը, հանդիսավորությամբ սեղանին դրեց 10000 դրամ: Խունկն ու մոմերը, ուրեմն, խորհրդանիշեր էին, իսկ սա արդեն «բնակարանամուտի» նյութեղեն նվեր է: Նրա գոհունակ տեսքը վաստակածի, իր արժեքն իմացողի գիտակցությամբ ճառագող սալոնային մադամ կարող էր ներկայացնել, մանավանդ՝ թոռանն այցելելուց առաջ հարկ էր համարել մի քիչ ավելի ճաշակով համադրել իր ունեցած հագուստ-կապուստը: «Ծովային գա՞յլն է տվել»,- հետաքրքրվեց  Մարիամը, թեև գիտի՝ «հա» կամ «չէ» ասելու փոխարեն միայն Ջոկոնդայի նման կժպտա ու կցուցադրի իր մանկատան կոփվածքով, առողջ ատամները: Դրանցով նա այն դժնդակ ետպատերազմյան օրերին անտառից հավաքած խակ, թթվաշ սալոր էր կրծել, պոպոք ու կաղին էր ջարդել, ծամել՝ ինչ ծամվել էր:

«Տա՛տ ջան, ո՞նց եմ դուրս գալու քո լավության տակից», — ասաց Մարիամը:

«Ո՞նց, — տատը իր թատերական քմծիծաղով նայեց պատերին, հայացքը կանգնեցրեց հավերժահարսերով գորգի վրա, — Որ մեռնեմ, դագաղիս սեղանին էս գորգը կփռես, բայց էնպես, որ նապաստակը անպայման երևա»:

«20000 էլ լրացնեմ, տանեմ Եղիսաբեթին, վարձս տամ»,- բարձրաձայն մտածեց Մարիամը: Տատը նույն անվրդով կերպարանքով, ինչ-որ մեկի կամ որևէ երևույթի հանդեպ իր քամահրանքն ընդգծելով, բացեց հնամաշ պայուսակը, խառնշտորելիս մի ակնթարթ այլայլմունք ապրեց, բայց իսկույն էլ գույնը տեղը եկավ: Ժպտաց: Խորքերից հանված 500 դրամանոցները գրբացի լրջությամբ զույգ-զույգ շարեց ու ասաց.«Ըհը, էս էլ քեզ 20000: Տա՛ր, տուր Եղիսաբեթին: Կասես տատս է տվել: Չկարծի, թե դու միլիոնատեր ես»: «Թող կարծի դու ես միլիոնատեր, տա՛տ ջան,- ոգևորվեց Մարիամը,-Տանեմ խանութ, մեծացնեմ»: «Ինչո՞ւ»: «Անհարմար չէ՞ կոպեկներով վարձը տալը»: «Դո՛ւ գիտես, բայց փողը փող է»: «Դե լավ, հենց էսպես էլ կտամ»,- մեղմեց Մարիամը, բայց քանի որ շուտով խանութ էր գնալու, որոշեց համենայն դեպս ճանապարհին հասկանալ՝ դրանք մեծացնե՞լն է ճիշտ, թե՞ չմեծացնելը:

                                                       *** 

Մարիամին հայտնի է, որ ինքը մեծ սիրո պտուղ է: Հայրը գլուխը քարշ արած աշխատել, տուն է կառուցել իր սիրած, փայփայած կնոջ ու զավակի համար: Մայրը նրա հետ ջուր, ավազ, անգամ հղի վիճակում քար է կրել, պատերը միասին են շարել: Մարիամը ոսկե գնդակի պես հոր գրկից մոր, մոր գրկից հոր գիրկն է թռել: Ամեն ինչ լավ էր, բայց տուն դնելուց հետո հայրը չհասցրեց մի քիչ էլ նեղ օրվա համար փող ետ գցել, ու երբ կինը հիվանդացավ, հակառակ նրա աղաչանքների, գլուխը կորցրած՝ գրավ դրեց նվիրական տունը… Ոչ մի բժշկություն չէր օգնում: Կնոջը փրկելու բոլոր հույսերը կորցրեց ու կախվեց, որ նրա մահը չտեսնի: «Հեքիաթի սեր էր,- ասմունքողի իր անուրանալի տաղանդով պատմում էր տատը Մարիամին,- միայն էպոսներում կհանդիպես էդպիսի անձնուրացության, որ ինքնատյացության է հասնում»:

Իսկ թե ինչ էր ասել տատը իր հարազատ աղջկա մահվանից հետո, Մարիամը չի փորձում վերլուծել, քանի որ նրա իմացած տարբեր կրոնական ուսմունքներից իր գիտելիքները անբավարար են: Ահա թե ինչ էր բարբառել տատը ի լուր դստեր դագաղի շուրջը նստած մեկ-երկու հարևանների. «Եթե ես իրենից շուտ մեռնեի, նա չէր դիմանա: Իսկ ես դիմացկուն եմ, ես է՛ս էլ կտանեմ»: Եվ դիմացավ:

 Մարիամը բարեբախտաբար չէր տեսել հորը կախված վիճակում, բայց հետո մոռացել էին, իր ներկայությամբ այնքան էին պատմել դեպքի մանրամասները, որ նա գրեթե տեսել էր նրան պարանին ճոճվելիս: Այդ տեսարանը, հակառակ իր ջանքերի, երբեք չի խամրում հիշողության մեջ: «Թույլ մարդ էր,-ասել էր տատը,- կնոջը կորցնելու ահից, տունը ձեռքից գնալուց հետո, էլ իմաստ չտեսավ իր ապրելու մեջ,- Դե, ես որ գոնե կայի… այս ու այն կողմից ինձ խորհուրդներ տվող չկար, ու դա լավ էր: Քեզ դաստիարակեցի, ոնց որ ճիշտ էի համարում»:

Մարիամը երբեք երեսով չի տա, որ տատը հիմարաբար կորցրեց բնակարանը՝ իրենց միակ ունեցվածքը: Ստամբուլ-Երևան առևտրային ճանապարհի վրա ծախսեց ամեն ինչ: Տոնավաճառում զբաղեցրած տարածքը անուղղելի ռոմանտիկ լինելու ու նաև շշմածության պատճառով նույնպես շուտով ձեռքից գնաց: Կամ էլ մանկատանը թվաբանություն լավ չէին սովորեցրել: 

                                                         *** 

  Մի քիչ հետո դպրոցից կգան Մարոն ու Մարինեն: Նրանց համար սեղանին կարագ ու երշիկով բրդուճներ է թողել, մի շիշ մրգահյութ: Դեռ մինչև երեկո մնալու է խանութում, գործերի արանքում տեսնելու է, թե մարդիկ ո՜նց ու ինչքան են առուտուր անում, ուրախանալու է, որ բոլորը իր նման չեն, փող ունեն, ինչ ուզում, առնում, կերցնում են երեխաներին, իրենք էլ կուշտ ուտում են: Խանութի տիրուհին երեկվանից մեկ-մեկ թույլ է տալիս, որ ապրանքը կշռի: Գուցե մտքին կա՝ Մարիամի մաքրասիրությունը, ինտելեկտը տեսնելով, վաճառողուհի՞ դարձնի: Երեկ նույնիսկ վաճառողուհու փոխարեն պանիր ու երշիկ կտրատեց, ճանապարհեց գնորդին:

«Եթե Աստված տա, պապան մի քիչ փող ուղարկի, ամռանը գնում ենք Արցախը ուսումնասիրելու», — ասել էր երեկոյան Մարինեին՝ Արցախի մասին դասը սովորեցնելիս: Գուցե մի հնար գտնեն, որոշ հաջողակների նման տուն, հողամաս, անասուն ձեռք բերեն, էնտեղ էլ ապրեն: Ու գուցե իրականանա Բակունցի նման գյուղատնտես դառնալու իրենց ցնորքը: Բայց, Տեր Աստված, օգնի՛ր, որ Մարիամը ռոմանտիկ տատի հետքերով չգնա հանկարծ: Չնմանվի անապատում միրաժներ տեսնողներին:

Ոչ ոք գյուղինստիտուտում իր ափսոսանքը չէր հայտնել, թե ո՞ւր կորան այն գերազանցիկ աղջիկն ու տղան, որ կարծես խենթի պես սիրում էին իրար: Արթուրն ու ինքը, ընդամենը մեկ տարի անվճար սովորելուց հետո, գնալ-գալու փող չունենալու, բացակայությունների շեմը չհաղթահարելու պատճառով, ընկան լիկվիդների տակ ու ավարտվեց նրանց ուսումնառությունը: Դեսուդեն ընկած գործ որոնեցին: Մարոն ու Մարինեն ծնվեցին Արթուրենց գյուղում: Ապրեցին մի տան մեջ, որի բնակիչները Ռուսաստանում էին: Բայց այսուայնտեղ թափառելուց կշտացած՝ մի օր վերադարձան, երբ արդեն Արթուրը ասֆալտ թափող ախալքալակցիների խմբի հետ Ռուսաստան էր մեկնել:  Գյուղում երկհարկանի տուն դրած հորեղբայրը, մի շարք օրենքներ վկայակոչելով, թույլ չտվեց մտքով անգամ անցկացնել պապական հողի մի ծայրին մի քոլիկ կառուցելը: Երևանաբնակ հորաքույրը բնակարանը վարձով էր տվել պարսիկներին, ինքը անհայտ է, թե որտեղ էր ապրում: Մորուքավոր կոշտ ու կոպիտ պարսիկ տղան Մարիամի հուսահատ խոսքերից ոչինչ չհասկացավ, շրխկացրեց դուռը:

Երեխաների հետ մնաց փողոցում…

                                                       *** 

  Առավոտյան կարծես հեռուներից դանդաղ մոտեցող զեփյուռի պես մի բարեբախտության շորշոփ էր զգացել, բայց քանի որ վախենում էր բանի տեղ դնել օտար, սարդոստայնի չափ նուրբ ու ճարտար այդ տատանումը, մոռացության մատնեց: Չէ, ոչ մի դեպքում չի ուզում նմանվել անուղղելի ռոմանտիկ տատին, որ քիչումիչ բուդդայականություն է ուսումնասիրել ու դրանով է արդարացնում իր ճակատագրապաշտ լինելը և այն հավատը, թե՝ ապագան այս կամ այն աշխարհում դրական է տրամադրված իր հանդեպ՝ որպես իր վարած պատվավոր կյանքի արժանի վարձ:

Այնուամենայնիվ մեծացրել էր տատի տված փողը: Երբ թղթադրամները ձեռքին բարձրանում էր Եղիսաբեթի հարկաբաժնի աստիճաններով, հոգու թեթևության ալիքը նորից օտարոտի շոյեց այրվող երեսը: Տանտիրուհու ուրախ ժպիտը զարմացրեց Մարիամին: Սովոր էր, որ տանտիրուհիները թթված դեմքով նախ նայեին ձեռքին, ապա երախտագիտություն պարտադրող եղանակով հիշեցնեին երկու-երեք օրով վարձն ուշացնելը: Առաջին վարձավճարն էր մեկ ամիս ապրելուց հետո: Նախորդ տանտերերը մինչև նախապես երկու ամսվա վարձը չստանային, սենյակի բանալին չէին տա:

«Արի՛, նստի՛ր, սուրճ խմենք»:

Մարիամը հազիվ կարողացավ չշփոթվել օտար կնոջ անհասկանալի ուշադրությունից: Նստեց: Ու արդեն մտածում էր, թե ոնց է դուրս գալու Եղիսաբեթի բարի վերաբերմունքի տակից՝ ինչպես միշտ, երբ որևէ մեկը թեկուզ ձևի համար մի լավ խոսք էր ասում իրեն կամ երեխաներին: Նայեց շուրջը: Քիչ մնաց հարցներ. «Ուզո՞ւմ եք, պատուհանները սրբեմ», — բայց անսպասելի օգնության հասած մի հաճելի բթություն կանխեց նրան:

Կեղծի կամ ճշմարիտի աներևույթ ներկայությունը Մարիամը միշտ կարողացել է տարբերել օդում տարածվող բույրի պես: «Ես անասունի բնազդ ունեմ», — ասում է տատը ու հավատում իր ասածին: «Եթե այդպես է, իրենից եմ ժառանգել մարդկանց միանգամից ճանաչելու հատկությունս, այն տարբերությամբ, որ նրա պես ինքնախաբեությամբ զբաղվելուց հեռու եմ», — մտածում էր Մարիամը, երբ նկատեց, որ այս անգամ կարծես թե արդեն համաձայնել է վստահել իր բարի կանխազգացողությանը:

 Մարիամը սիրում էր սուրճ խմել, բայց օրվա ընթացքում մեկից ավելին խմելը Արթուրի մեկնելուց հետո շռայլություն էր համարում:

«Ես դնե՞մ սուրճը, փոքրը ես եմ», — ասաց ու նկատեց, որ շփանում է, ու դա լավ է, ճիշտ է, այդպես ավելի ուրախ է:

«Իհարկե դի՛ր, Սիրվարդիս՝ փոքր աղջկաս տարիքին ես: Ինձ համար դառը կեփես»: 

Եղիսաբեթի անուշ վարվեցողությունը սուրճի բույրի հետ էր խառնվել: Օդը թեթև էր:

Մարիամը սուրճը քաղցր էր սիրում, բայց չափից շատ համարեց շաքար ավելացնելը: Առանց շաքարի էլ անսովոր քաղցր վիճակի մեջ էր: Երևի մեկ էլ մոր գրկում էր այսքան լավ զգացել:

Եղիսաբեթը բերեց ընտանեկան ալբոմները: Դրանց ամեն մի էջից լուսավոր ժպիտներ էին ցոլանում: «Ահա թե ի՜նչ կյանքով պետք է ապրի մարդը, որ այսքան բարություն ունենա իր մեջ», — ժպտում էր Մարիամը և ուրախանում: Այս մոլորակի վրա բոլորին չէ ուրեմն, որ վիճակված է չքավոր, զրկանքներով լեփ-լեցուն կյանք ապրել: Մի օր էլ իր Մարոն ու Մարինեն գուցե այսպես երջանիկ ժպտան, երբ Արթուրը վերադառնա, երբ Արցախի մի սիրուն, հեռավոր գյուղում տուն ունենան…

Մարիամը ալբոմի էջերը թերթելու հետ կարծես փափուկ նիրհի մեջ Եղիսաբեթին պատմում էր իր ու Արթուրի նպատակների մասին: Քիչ մնաց անկեղծանար ու ասեր, որ դրանց հավատ ընծայելու, տատի ռոմանտիզմի ժառանգաբար իրեն անցած լինելու դեմ ինքը անվերջ կռվի մեջ է ու զգոն: Ուզում է հնարավորինս շուտ վարժվել այն մտքին, թե այսպես գորովագութ խոսակցելով՝ իրեն ուրիշ մեկի տեղը չի դնում Եղիսաբեթը: Իսկ այդ ուրիշ մեկը նստած է իր կողքին, կարծես հրմշտում է իրեն, ինքն էլ՝ այդ ուրիշ մեկին: Ամեն մեկն ուզում է հասկանալ, թե ո՞ւմ է ավելի շատ հասցեագրված այս օտար կնոջ բարությունը:

«Քեզ միանգամից սիրեցի, -ասաց Եղիսաբեթը, կարծես Մարիամի դեմքին գրվել էին իր մտքերը, իսկ նա էլ հեշտությամբ կարդում էր: Ու ավելի շատ զարմացրեց շարունակելով, -Մարդկանց ես առաջին հայացքից եմ ճանաչում: Ամուսնուս հետ հենց առաջին հանդիպումից հասկացա, որ նա է իմ կյանքի ընկերը, ու չսխալվեցի»:

Այս խոսքերն ասելիս նա մի այնպիսի քնքշանքով էր ափը դրել մի լուսանկարի վրա, որ երբ ափը ետ տարավ, Մարիամը պատրաստ էր նկարից դուրս նայող մի Զորավար Անդրանիկ տեսնելու: Այնտեղից ժպտում, ամբողջ աշխարհին ողջունում էր ջահել գեղեցկուհի Եղիսաբեթը, նրա երկու աղջիկները զարդարված ու պայծառ արքայադուստրեր էին, իսկ արքան, իսկ արքա՜ն…

Մարիամը ինքն էլ չէր հասկանում դեռ, թե ինչո՞ւ է արքայի դեմքին դժբախտության կամ դժգոհության կամ գոնե րոպեական անբավականության թեկուզ մի ամպիկ փնտրում… Նրա երջանիկ ժպիտը փռված էր փայլուն դեմքին, իր զավակների, նրանց մոր վրա: Իսկ երբ գրեթե հասկացել էր, եղունգները սեղմեց բռի մեջ, որ կրծքից դուրս չթռչի զարմանքի… կյանքի անիրավության դեմ անսպասելի հայտնված բողոքի ճիչը:

 Մարդկային դեմքեր հիշելու մեջ իր մրցակիցը միայն տատն է: Չէ՛, սխալվում է… Նրանից ժառանգած այս հատկությունը երևի այս անգամ չի աշխատել…

Երբ արդեն սուրճի հետ մի ումպով կուլ էր տվել իրեն պաշարած ապշությունը, իսկ Եղիսաբեթը դեռ իր փափուկ հիշողությունների ափին էր, Մարիամը, մի բան ասած լինելու համար, հարցրեց աղջիկների անունները: Եղիսաբեթը գուրգուրանքով մեկառմեկ նաև նրանց զավակների անուններն ասաց: Նրա քնքշագին շեշտերից նկարները կենդանանում էին:

-Սա էլ ամուսինս է, — ասաց նա ու տխրեց: Միշտ մտածում էի, թե միասին ենք ծերանալու, բայց… բայց ինձ խաբեց:

            Մարիամի մեջ արդեն կասկած չէր մնացել, որ սա նույն Սերոբն է, որ Նաիրայի հետ դեռ երկրաշարժից առաջ, գալիս էր իրենց տուն ու գիշերում: Ուրեմն Եղիսաբեթը գիտի, որ ամուսինն իրեն խաբել է, բայց սա ի՞նչ անհասկանալի քնքշանք է իրեն խաբած մարդու հանդեպ:

              -Երևի բաժանվել եք, — առանց մտածելու խոսեց Մարիամը և իսկույն էլ զղջաց: Մի քիչ էլ կարող էր լռել, մինչև դեռ էլի ինչ-որ բաներ իրենք իրենց պարզվեին:

               — Հա, բաժանվել ենք: Այնքան անսպասելի հեռացավ… Ոչ ես, ոչ էլ ինքը երբևէ չէինք մտածել դրա մասին, նույնիսկ վատ երազ չէինք տեսել:

Եղիսաբեթի անձեռոցիկները մեկը մեկի ետևից թրջվում էին արցունքներից…

Շարունակելի

No Comments

Leave a Reply