bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletOnwin GirişMebbisjojobetmatbetholiganbetgrandpashabetbetkomtipobettrendyol indirim kodubim aktüelkayseri evden eve nakliyatdeneme bonusu veren sitelertipobetCasibombets10kredi hesaplamaa101 aktüelholiganbetvevobahisbelugabahiscasibombetnisbetorspinslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netholiganbet
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Ալիս Հովհաննիսյանի նպատակասլաց լավատեսությունը

16.08.2022

Ալիս Հովհաննիսյանը թե՛ իր գրականությամբ, թե՛ իր կենսափիլիսոփաիությամբ անկոտրում լավատես է: Նա նպատակասլաց լավատեսությամբ իր մերձավորներին և ընթերցողներին տանում է դեպի լուսավորի, աստվածայինի, ազգայինի հաղթանակն ու անում է դա համոզիչ, աներկբա կերպով: Նրա այս հավատամքը առավել ընդգրկուն դրսևորման է հասել երեք վեպերում, որոնց էլ կփորձենք անդրադառնալ այս հոդվածում:

«Եթե կա հայ գրականություն, այն պետք է լինի շարժման մեջ, իսկ գրականությունը գեղարվեստական չի լինի, եթե զուրկ լինի ռիթմերից: Սա արձակի համար ավելի էական է, քան բանաստեղծության, քանի որ պոեզիան երևի մեղեդու, ռիթմի և բառի համամասնությամբ է ծնվում, իսկ արձակը պետք է մի քիչ մտորի, թե լույս աշխարհ գալուց հետո և քայլ անելուց առաջ մեկնարկային ո՞ր գծի վրա է դնելու ոտքը: Հետո կարող է փոխել թե՛ գիծը, թե՛ արագությունը, թե՛ ռիթմը, եթե արդեն հմուտ վազորդ է և մտադիր է անպայման հասնել հաղթական վերջնակետին»,- սա հատված է Ալիս Հովհաննիսյանի հետ ունեցած իմ հարցազրույցից` «Ճյուղեր-տերևներ»վեպի առնչությամբ:

Այս վեպը, որ առայժմ վերջինն է գրողի ստեղծագործական պահոցում, պատմական անցյալի ու մերօրյա իրականության յուրօրինակ խաչաձևումների գրական համադրում է, որում իրական ու երևակայական հերոսները մեզ ներքաշում են մեր ժամանակի անհանգստությունների խճճված լաբիրինթոսի մեջ` դրա ծայրը հասցնելով մինչև Անիի թագավորության ոչ պակաս անհանգիստ ժամանակաշրջան:

Շատ ժամանակակից գրողների մոտ է նկատվում գրականության ժառանգորդական կապը մեր դասականների հետ: «Ճյուղեր-տերևներ» վեպը ևս բացառություն չէ այս առումով: Մեր ժողովրդի համար բախտորոշ 1937 թվականին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Երկիր հայրենի» դրաման` անդրադառնալով Գագիկ թագավորի գահակալության, Վեստ Սարգսի դավաճանության, Անիի անկման ժամանակաշրջանին: Նույն այդ ժամանակաշրջանի անդրադարձն ենք տեսնում նաև «Ճյուղեր-տերևներում»: Երբ Ալիս Հովհաննիսյանին հարցրի, թե ինչով է բացատրվում այս հանգամանքը, նա մեկնաբանեց. «Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրող միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները։ Իհարկե, Դեմիրճյանը ժամանակակիցս չէ, բայց հենց պատմական այս շրջանին` անիական շրջանին, գրողները չեն կարողանում անտարբեր նայել»:

Մենք հասկանալիորեն հակված ենք պատմական թեմայով գրված գեղարվեստական գործերում առավելապես տեսնել դրանց հեղինակների ստեղծագործական երևակայության դրսևորումները, խստորեն չդատել և չվերլուծել դրանք` որպես պատմական փաստերի արձանագրում, չընկալել գրողների երևակայության թռիչքները` որպես իրական եղելությունների ճշգրիտ վերարտադրություն: Բայց ինչ-ինչ պատահականություններ ոչ պատահականորեն զուգահեռվում են ազգի կենսագրության, իրական պատմության և գրողական մտահղացման տիրույթներում: Այսպիսի մի զուգահեռումի արդյունքում Ալիս Հովհաննիսյանը հայտնաբերել է իր վեպի գլխավոր հերոսուհու` Շուշանի նախատիպին հայոց պատմության անհաշիվ ծալքերում: «Վեպը գրելու ընթացքում,- ասում է գրողը,- չափից դուրս շատ եղան զուգադիպություններ, երբ հորինվածքը հանկարծ գտնում էր իր բնօրինակին: Սա արվեստի անբացատրելի երևույթներից է երևի: Երբ արդեն որոշել էի, որ իմ հերոսուհու անունը Շուշան պետք է լինի, պատմագրության մեջ գտա, որ իմ հերոսուհու մայրական տատին` Մեծ իշխան Գրիգոր Համզեի տիկնոջը, Շուշան են կոչել»:

«Ճյուղեր-տերևներ» վեպի գործողություններն առաջ մղող կերպարների մեջ, ըստ իս, առավել կարևորվում է բժիշկ-փիլիսոփա Պանտալեոն-Արտուրոյի անձը: Արդյո՞ք սա գրողի ներքին համոզմունքի կամ գուցե ցանկության արտահայտությունն է այն իմաստով, որ բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքներում մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը վճռվում են գիտության, հոգևոր արժեքների հոլովույթում: Ալիս Հովհաննիսյանը հակված է կարծելու, որ բժիշկ Պանտալեոնը, որը պատմական անձ է և, ըստ Րաֆֆու, իսկապես էլ թաղված է Գետաշենում` մի բլրի վրա, պիտի որ շատ մեծ դեր ունեցած լիներ պալատական Անիում: Այդուհանդերձ, նա կարծում է, որ փիլիսոփաները` գուցե, բայց գրողները միշտ չէ, որ կարողանում են ազդել քաղաքական իրադարձությունների վրա:

Սովորաբար պատմական ժամանակներին անդրադարձումների դաշտում ստեղծագործողները չեն հիշատակում նորօրյա դեմքերին: Սակայն Ալիս Հովհաննիսյանն անցյալի ստվերների հետ միասին հանդես է բերել մեր կողքին ապրող, մեզ քաջածանոթ այսօրվա երևելիներին, որ պիտի հարյուրամյակներ անց դառնան պատմավիպասանության նյութ ու առանցք:

Իսկ ո՞րն է այդ առանցքը հենց իր` Ալիս Հովհաննիսյանի համար, եթե նա գրական շրջապտույտներ է կատարում իր ապրած ժամանակներում: Դա, իհարկե, Գյումրին է, թե՞ Լենինականը, Կումայրին` իր աշխարհացունց ողբերգությամբ, իր երկրաշարժով, որի ավերածությունը գրողի հոգում շարունակվում է ու հառնում գրեթե բոլոր հետերկրաշարժյան տարիների գործերում, բայց առավելապես՝ «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակում: 

Գրեթե օրվա, ժամի ճշգրտությամբ «Ճյուղեր-տերևներում» պատմվում է վերջին տասնամյակներում մեր գլխով անցածը, բայց գրողը շրջանցում է 88-ի երկրաշարժի ժամն ու ամսաթիվը, որը, այնուամենայնիվ, իր չարագույժ ներկայությամբ հայտնվել է գրքի կազմին ու բազմաթիվ էջերում: Գրողը բացատրում է, որ թեև «Ճյուղեր-տերևներում» ժամն ու ամսաթիվը չկան, որ հերոսուհու գրառումները վերսկսվում են դեկտեմբերի 7-ից հետո` աղետից օրեր անց, այդուամենայնիվ երկրաշարժի չարագույժ ոգին իշխում է իր վեպում: Իսկ գրառումներ չկան, որովհետև այդ օրերին Շուշանը չէր կարող գրիչ առնել ձեռքը, գրառումներ անել, ինչպես որ ինքը` Ալիսը չի կարողացել 1988-ի վերջին օրերին և 1989-ի առաջին ամիսներին: Եվ գուցե նաև այն պատճառով, որ «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակում հերոսներից մեկի` բռնցքամարտիկ Մուկուչի տեսած բազմախորհուրդ երազի նկարագրությունից հետո անհնար էր ավելի հզոր մի տող գրել երկրաշարժ կոչված ամենակուլ հրեշի ու մարդկային մեղքի գիտակցման մասին: Մեղքի, որը ծնեց երկրաշարժ:

Ալիս Հովհաննիսյանը ձգտում է այն գաղափարաբանությունը հասցնել իր ընթերցողին, թե ամենայն մեծ ու փոքր չարիք թաղված է մեր արարքների ու ասելիքի խորքերում:

Իր երեք վեպում էլ գրողը իբրև աշխարհի անցուդարձերի էպիկենտրոն է դիտարկում Հայաստանը, իբրև կատարված ու կատարվող իրողությունների գլխավոր շարժիչ ուժ` հային: «Օղակը փակվում է» վեպում Հայկի կերպարով նա նորօրյա Նոյի ծնունդն է շեփորում, և մարդկությունը` որպես գոյատևումի փարոս, իր համար կեցավայր է ընտրում Հայաստանը: Ազգային արժանապատվության, մեր գոյատևումի նկատմամբ հավատի հավաստիացումները, սակայն, զերծ են սնապարծության դրսևորումներից: Ալիս Հավհաննիսյանի հերոսները իրեղեն են, մարդկային թուլություններով ու անկատարություններով: Բայց այդուհանդերձ, նրա վեպերում գերիշխող է այն մտայնությունը, թե հայ մարդն աշխարհի մերանն է, հայի տեսակը կոչված է ի մի բերելու բոլոր ցեղերն ու ռասսաները` ի հեճուկս այն ծիծաղելի գիտափորձերի, այն «իմաստուն» միջազգային ծրագրերի, որոնք հղանում են աշխարհի հզոր տերությունների գիտնականներն ու քաղաքական գործիչները` այս կամ այն սրճարանում մի պատառ ուտելիքի կամ մի կում ըմպելիքի վայելումին զուգընթաց, ինչպես որ դա ներկայացվում է «Օղակը փակվում է» վեպի հերոսների` երիտասարդ գիտնական Քեթի և նրա ավագ գործընկեր Ֆոքսի պարագայում:

Ալիս Հովհաննիսյանի վիպագրությունը ձևավորում է գրական մի տարածություն, ուր ոչինչ իմիջիայլոց չէ, թեթև ու հպանցիկ չէ: Նրա գրողական տեսադաշտում, նրա գրչի երկնումներում դրամատիզմով հագեցած դեպքեր են ու այդ դեպքերից գլուխ հանելու դատապարտված մարդկային ճակատագրեր: Թվում է, թե այդպիսի ասելիքով ներկայացող գրողը պիտի մռայլ, ծանր, ճնշող պատումաշար մատուցի իր ընթերցողին, թե պիտի լույսը, հույսը, ապագայի հանդեպ հավատը մի կերպ, շատ աղոտ շողարձակեն նրա տողերում: Բայց գուցե թե իր ընթերցողի հանդեպ  մարդկային կարեկցանքից, գուցե թե ներքին լավատեսությունից դրդված կամ պարզապես գրողի ենթագիտակցական, բնազդական մղումով՝ նրա գրչի տակ ամենալուրջ ասելիքը հանկարծ ստանում է զավեշտի երանգավորում, ամենադրամատիկ թվացող իրադրության մեջ նա ծիծաղ է ներդնում, և այս իմաստով շատ է հիշեցնում մեր ազգային ճակատագրի խրթին ոդիսականի տարատեսակ դիպվածները գեղարվեստավավերագրող Գուրգեն Մահարուն, որ արցունքի միջից ծիծաղելու հնարքի մեծագույն վարպետն էր հայ գրականության ողջ համապատկերում: 

Ալիս Հովհաննիսյանին չի կարելի ներկայացնել այս կամ այն քաղվածքի ծավալներում, նրա գաղափարակիր հերոսներին չի կարելի բնորոշել մեկ-երկու արտահայտությամբ, մեծ կամ փոքր դիալոգների հերթագայությամբ: Այդ հերոսներին հնարավոր չէ կոնկրետացնել ու ճանաչել` վկայակոչելով նրանց արտաքինի, խառնվածքի, ճակատագրի վերաբերյալ գրողի տված նկարագրությունները:

Իսկ գուցե, այնուամենայնիվ, չդիմադրեմ գայթակղությանը, փորձեմ ինչ-որ կտորներ մեջբերել քննության առարկա երեք վեպերից: Ավերված Գյումրու փլատակներից վեր հառնող մի կյանքի պատմության վրա է կանգ առնում ընտրությունս, որը թերևս ամենատիպականն է Հայաստան աշխարհը համառորեն չլքող տեսակների համար: Ուրեմն, հետևենք Ալիս Հովհաննիսյանի հարյուրավոր էջերից ընտրված մի քանի պատառ գրին` «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակից, որը ոչ միայն երկրաշարժված, պատուհասված Գյումրու և գյումրեցի տատի, այլև վերջին տասնամյակներում անհաշիվ սասանումներից հիմնախախտված Հայաստանի ու նրա հավատարիմ-համառ բնակիչների մասին է:

«Դեկտեմբերի 7-ի աղետալի րոպեին, ընտանիքի տատը սովորականի պես իր լայն փեշերը փռած` նստած էր նույն բազկաթոռի մեջ, որ հարյուր տարի առաջ նրա ամուսինը բերել էր Վանից…

…Տատին դուրս չբերեցին փլատակներից, այլ նրա խնդրանքով շուրջը մաքրեցին, տան քարերից չորս պատ շարեցին և ծածկ դրեցին…

…Տատի մահից հետո Լենան փորձեց տեղաշարժել նրա ճոճաթոռը` մի քիչ շարժվելու տեղ բացել: Հենց այստեղ էլ հեքիաթի կախարդանքի նման բացվեց նստատեղի մաշված թավիշը, դուրս թափվեց ընտանիքի դարավոր գերդաստանական հարստությունը»:

Էլ ինչո՞ւ զարմանալ, երբ ի հեճուկս իրեն կարեկցելու նախատրամադրված ամերիկաբնակ հայերի` Լենան ներկայանում է թագուհուն վայել հագուկապով և շքեղաշուք զարդերով: Նա, որ սեփական տանից վռնդվել էր փողոց ընդամենը մոր տված օժիտի մեկ վերմակով ու բարձով, ժառանգում է ամուսնու 125-ամյա տատի` Արևմտյան Հայաստանից փրկած ու տասնամյակներով պահպանած տոհմական գանձերը: Ասել է թե՝ Ալիս Հովհաննիսյանը հավատում է ոչ միայն հայ ժողովրդի` երկրաշարժից հառնելու, այլև 1915-ի գեհենից ու հետագա ողբերգություններից հառնելու,  նախնիների կուտակածին տեր դառնալու հեռանկարին:

Ալիս Հովհաննիսյանի պատկերած իրականության ու անիրականի համաձուլվածքում մի բան հստակ է` նրա հերոսները չեն դադարում հավատալ ու ապավինել տեսիլքին:

Գրողը կարծում է, որ տեսիլքները հենց այնպես, զուր տեղը չեն հայտնվում, որ դրանք պետք է ընկալել որպես Աստծո շնորհ, աստվածային պարգև։

Ճիգ անենք, հավատանք ու ապավինենք այս շնորհին,  չմտածենք, թե ընդամենը ինքնախաբեություն են մեզ մշտապես չլքող լուսավոր տեսիլքները, որոնք, ուզենք թե չուզենք, անքակտելի բաղկացուցիչն են դարձել դեպի հավերժը միտված մեր ազգային ոդիսականի: Ինչ էլ որ պատահի, միևնույն է, մեզ վիճակված չէ անհուսության գիրկն ընկնելու ճակատագիրը, որովհետև ինչպես Ալիս Հովհաննիսյանի լավատեսությունն է հավաստում այդ ճշմարտությունը, այնպես էլ իրենից տասնամյակներ առաջ այդ են վկայել մեր բազմաթիվ երևելի գրողներ:

«… երբեք չէ ներկայացված Տիար Հուսահատության եւ ոչ մեկ ծանոթություն ունի անոր հետ»,- հային տրված` երգիծաբան Նշան Պեշիկթաշլյանի գնահատականն է:

«Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ` հուսահատություն»,- սա էլ Դերենիկ Դեմիրճյանն է:

Ուրեմն փաստենք, որ Ալիս Հովհաննիսյանն ավագների հերթափոխն ստանձնած ջահակիրն է, որ իր բաժին վազքուղին անցնելուց հետո պիտի նաև հոգա այդ ջահն արժանի հաջորդին փոխանցելու մասին:

Գրողի մասին ցանկացած գրականագետից ավելի լավ պատմում են նրա գործերը: Ուստի, այս վերլուծությանը կից կներկայացնենք հատվածներ Ալիս Հովհաննիսյանի երկու վեպերից, որոնցից մեկը՝ փաստագրական ճշգրտության, մյուսը գրողի տեսիլիք-հավատամքի վրա են կառուցված: Առաջինը կոչ է հնչեցնում չմոռանալ մեր ազգին պատուհասած ողբերգական անցքերը, իսկ երկրորդը հրամայում է չհուսահատվել ու հավատալ լուսավոր անխուսափելիին: 

Կարինե Ռաֆայելյան

Ճյուղեր, տերևներ

(հատված)

Բայց մի օր մեզ հայտնի էր դառնալու եղելությունը… Օրը չուշացավ: Բաքվի ջարդերից փրկված Իրինա Հայրապետովան Անդրյուշի ու Անահիտի հետ կատարվածը ամբողջությամբ տեսել էր իր տան պատուհանից: 

Հունվարի 16-ին, ինչպես միշտ՝ առավոտ վաղ աշխատանքի գնալիս, ճանապարհին տագնապեցնող բան չէր նկատել կամ չէր ուզեցել նկատել: Պահակը «Էլեկտրոցենտրալի» գլխավոր հաշվապահին ինչպես միշտ, առանց անցաթուղթ ստուգելու, ասաց. «Բարև՛, Իրինա՛  խանում»: Աշխատակիցներս ասացին. «Բարև՛, Իրինա՛ խանում»: Քիթս խոթեցի թղթերիս մեջ, որ չտեսնեմ սրանց հայացքների անսովոր լինելը: Հեռախոսից ձայնը ռուսերեն ասում էր. «Լավ կանեք, անմիջապես հեռանաք»: Սուսուփուս թողեցի թղթերս, ոչ ոքի ոչինչ չհանձնարարեցի: Ադրբեջանցի աշխատակցուհիս առաջարկեց ռուս ամուսնուս` Ժենյայի հետ գնալ երկաթուղային կայարան, նստել ռեստորանում: «Էնտեղից էլ ձեզ կուղարկենք Մոսկվա: Դրությունը շատ լուրջ է»:  Սովորական տիրական ձայնս կորել էր, վերցրի պայուսակս, գնացի տուն: Տանը Ժենյան վախից արդեն եղունգներն էր կրծում: Երկու ժամ չանցած՝ փողոցում սարսափից խզված օգնության կանչեր լսեցի: Ժենյան ուզեց դուրս վազել, չթողեցի: Սկսեցին դուռը թակել: Երկաթից էր: Շտապում էին, չխորտակեցին: Վարագույրի ծերպից տեսա Արմենիքենդի ահուսարսափ Մանդալայ եղբայրներից մեկին: Ժենյան մի կողմ հրեց ինձ, դուրս թռավ տնից: Քիչ անց  գունատված հետ եկավ: «Մի՛ նայիր,- հևում էր,- պատուհանից էլ չնայե՛ս. նայելու բան չի: Մանդալայներն իրենց տարերքի մեջ են… Ինչ որ էդ գազանների մասին գիտեինք, հեչ, Մանդալայների ինչ լինելը հիմա է երևում».. «Ի՞նչ է, սա Մանդալայների՞ կռիվն է»:  «Չէ՛, բոլոր թուրքերն են գազազել, հայերի՜ն են մորթում: Քեֆի մեջ են, միլիցիա չկա, սրանց դեմն առնող չկա»: Ժենյան նորից դուրս թռավ: Չէի կարողանում վարագույրի ծերպից հեռանալ: Համոզված էի՝ թիկունքումս էլ են չարքեր կուտակվել: Տեսա՝ Մանդալայներից մեկը բռնեց դիմացի շենքից դուրս եկող Անահիտին, մյուսը՝ երկու տարեկան երեխային գրկած ամուսնուն: «Չէ՛, հիմա բաց կթողնեն»,- ինքս ինձ հուսադրում էի: Կրտսեր Մանդալայը ի բնե ծամածուռ, այլանդակ դեմքը ավելի ծռմռեց, հռհռաց: Անահիտը մեկնեց բանալին, որով հենց նոր կողպել էր ծնողների տան դուռը: Ծնողները նախորդ օրն էին հեռացել Բաքվից: Անահիտը սպասել էր ամուսնու գալուն, իբր՝ ավելի ապահով հեռանալու համար: Մանդալայը վերցրեց բանալին… Տեսադաշտիցս բաց էի թողել մի ակնթարթ… Տեսա Մանդալային տղամարդու անմարմին գլուխը մազերից բռնած հռհռոցով ճոճելիս… Որտեղից որտեղ, ծուխ-մուխ ժայթքելով, մի զրահամեքենա հայտնվեց: Թվաց` սա Մանդալայների գործի շարունակողն է, որ այդ գործը ավարտ չունի, բոլորի ձեռքերից վերցնելու են բանալիները, բոլորի գլուխները ճոճելու են մազերից բռնած: Մանդալայները չքվեցին զրահամեքենայից արձակված կրակահերթից, կարծես չէին էլ եղել: Զրահամեքենայից մի տղա իջավ: Բացեցի պատուհանը, գուցե այդ զինվորն ինձ էլ հանի զարհուրանքից: «Մի՛ վախենա, քո՛ւյրս, հայ եմ», — ասաց, գրկեց երեխային ու մինչ նրան կտեղավորեր զրահամեքենայում, Անահիտը գետնից վերցրեց ամուսնու գլուխը, գրկի մեջ առած` մտավ զրահամեքենան: Վերադարձած Ժենյան ինձ հրամայեց. «Չգժվե՛ս»:

Ինձ փոխանցված այս պատմությունը կատարվել էր ուղիղ տասը օր առաջ` 91-ի հոկտեմբերի 16-ին, նույն այն փողոցում, որտեղ իր աչքերի առաջ մեծացել, դպրոց էր գնացել Անահիտը: Նույն խաղաղ ձայնով Իրինան շարունակեց մնացածը: Ժենյան մի կողմ էր քաշել գլխատված Անդրյուշի մարմինը, սպասել էր մինչև մի ադրբեջանցի հարևան միացել էր իրեն, որոշել են ինչ գնով էլ լինի, մարմինը տեղափոխել Հայաստան: Թե Անդրյուշի գլուխն ու մարմինը ոնց իրար գտան, ինձ անհայտ մնաց… Եռաբլուրում Անդրյուշի մարմինը հանգչում է ամբողջական…

Սա չէ այս պատմության ավարտը, և այն, ինչ հիմա գրառելու եմ, դա էլ չէ ավարտը… Ավարտը ոչ ոքի հայտնի չէ… Մե՜ծ հույս ունեմ, որ միայն մեր Տեր Աստծուն հայտնի ավարտը բարի է վերջապես…

Լուկինոն գրկել էր ինձ, կարծես իմ դողացող մարմնից անջատվող հոսանքը պետք է անպայման անցներ իր միջով, նոր միայն հեռանար:

Կարենը թաղումի ժամանակ ու հետո Անահիտի նվաղած մարմինն իր ամուր գրկի մեջ պահեց: Լուկինոյի հետ նրանց տարանք Բագրատաշեն՝ Անահիտի ծնողների մոտ: Երեխան լռել էր… ձայնը լսվում էր միայն լաց լինելիս… Իր աչք-պատուհաններով տեսել էր մի բան, ինչ ոչ ոք չպետք է տեսնի իր ողջ կյանքի ընթացքում:

«Ահա թե ինչեր են ծնվում, երբ հայ կինը ուզած-չուզած քնում է թուրքի հետ»,- իր խոսքը Մանդալայների մասին եզրափակել էր Իրինան: «Ինչո՞ւ ուզած-չուզած»: «Որովհետոև նրանց գեղեցկուհի մորը փախցրել էր բանդիտ հայր Մանդալայը: Իմ հայրն ու մայրը նրա վշտից մեռան… Էդ գեղեցկուհին իմ հարազատ քույրն էր:  Քրոջս կենդանության օրոք միայն մի անգամ հայ հարևանուհուս խնդրանքով փորձեցի բարեխոսել, որ հանգիստ թողնեն իրենց միակ տղային` Կարենին: Հռհռացին, խոստացան, բայց դրանից հետո ավելի վատ եղավ: Մի կերպ պրծացրինք, ընտանիքով տեղափոխվեցին Երևան: «Հա՛, Կարեն էր տղայի անունը: Մոտիկ է եղել մեր հարևանի գեղեցկուհի աղջկա հետ: Մանդալայների ախորժակն էր քաշել էս մեր Անահիտին: Նրան էլ պրծացրինք, փախավ Երևան, մորաքրոջ հետ էր ապրում: Ինքս ինձ անիծում եմ, գուցե կարո՞ղ էի էդ չարաբաստիկ օրը դուրս գալ փողոց, փռվել նրանց ոտների առաջ, հիշեցնել, որ հալալ մորաքույր եմ: Գուցե համարձակվեի: Բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց»… Վերջացնում եմ գրառումս… Կարծում էի, թե այսքան ամիսներ անց վերջապես կկարողանամ մի քիչ թեթևացնել սիրտս, բայց վերապրումս ավելի տանջալից եղավ… Հանկարծ այս Մանդալայ անունն սկսեց դոփել ուղեղիս մեջ… Ճգնեցի հիշել… Ոչ մի առնչություն չեմ գտնում իմ ու այս եղբայրների միջև… Միտքս լարվում է, ուզում է անպայման հատել սահմանագիծը, որ կարծես շամփուր լինի, վրան պետք է գան, շարվեն ծվատ հիշողության կտորներ, բայց կասեցվում են երկար ճանապարհի անթիվ արգելքներից:

Արտուրոն գտավ պատասխանը: Ուռհայեցին տվել է Գագիկի սպանության զարհուրելի պատմությունը, որ Անդրյուշը գիտեր… կատակել, անցել էինք հաստատ… Գագիկին սպանել էին հոռոմ Մանդալեյ եղբայրները… խեղդամահ էին արել… «Վեց ամիս անց,- կարդում ենք Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ,- Գագիկի քաղաքից Բանիկ անունով մի մարդ եկավ, որը Գագիկ թագավորի մարմինը գիշերով, գաղտնաբար հանեց և տարավ նրա քաղաքը, ազգականների մոտ: Ողջ հայ ժողովուրդը մեծապես ողբաց նրան: Գագիկին թաղեցին իր Պիզու վանքում: Մնաց իր որդի Հովհաննեսը: Ահա այդ օրից վերացավ Բագրատունիների հայոց թագավորությունը, իրականացավ հայոց մեծ վարդապետ Կոզեռնի մարգարեությունը, թե` «Կբնաջնջվի թագավորությունը Հայոց երկրից»:

Բայց հետո Կիլիկյան թագավորություն ունեցանք:

Օղակը փակվում է

(հատված)

Գառնիի մոտ մի օղակաձև ագարակ կա հիմա, որտեղ երջանիկ ու հաշտ ապրում են այս գրքի բոլոր հերոսներն ու հերոսուհիները: Գիշեր ու ցերեկ այնտեղ լսվում է ելակավաճառ կնոջ ուրախ ծիծաղը, որ իր արձագանքն է գտնում ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնության մեջ, որն իրականում ամենևին էլ անկենդան չէ, քանի որ մի առավոտ, Հայկից ավելի վաղ՝ հինավուրց Թաթուլի բերդի ավերակների մեջ զարթնելով, երբ դեռ չէին մարել գիշերվա փոքրիկ խարույկի կրակները, Գառնո ժայռերից մեկի վրա՝ խնձորը ձեռքին պարող աղջկա, խմբապարի մեջ մտած հովիվների, երկար մորուսով իմաստուն ծերունու ժայռապատկերների միջև Քաթրինը տեսավ իր հրեշտակի մարմարե արձանը, որի անհետանալը մեկնման թոհուբոհի մեջ չէր նկատել:

— Ուրեմն՝ այստեղ մարմարի երակ կա,- ասաց նրա կողքին հայտնված Հայկը:

— Քո հայրենիքում կյանքի երակ կա,- ասաց Քեթը,- ես հիշեցի, թե քեզ որտեղ եմ տեսել առաջին անգամ: Սթենի ու Քրիստինայի սեանսներից մեկի ժամանակ ես հանդիպել եմ Նոյին: Դու նրա որդիներից մեկն էիր:- Հետո գորովանքով շոյեց Հայկի սև գանգուրներն ու մորուսը:

— Խե՜ղճս,- ասաց նա,- ճիշտ և ճիշտ գվատեմալացի Հիսուսի նման ծոր տալով,- քանի հազար անգամ ես եկել այս աշխարհն ու գնացել՝ առանց ապրելու հույսդ կորցնելու: Քա՜ջս:

Այդ պահին Հայկը ձգում էր իր լայնալիճ աղեղը: Հեռվից մոտեցող երիտասարդ հովիվն ու նրա մայրը նոր կթած կաթ էին բերում նորապսակների համար: Մայրը Հայկին կացարան տված պարսկահայ միլիոնատիրուհին էր, իսկ երիտասարդին չէին ճանաչում ո՛չ Հայկը, ո՛չ էլ Քեթը:

— Սա իմ որդին է,- ասաց մայրը խանդաղատանքով,- մենք որոշեցինք նրա սրտի ուզածի պես վարվել, վաճառեցինք մեր գործարանները. հիմա այստեղ բազմաթիվ ոչխարներ ենք պահելու:

— Ոչ թե իմ, այլ Տիրոջ սրտի ուզածը կատարեցիք, մա՛յր,- ասաց տղան, հետո դարձավ Քեթին ու Հայկին.- Մեզ ու ձեզ պատկանող ոչխարները, այծերն ու կովերը բազմածին են լինելու:

— Ժայռերից մեղր է հոսելու,- ավելացրեց մայրը:

Դիմացի ժայռին սինձ քաղող կարմիր գլխաշորով ելակավաճառուհու ծիծաղը քչքչաց ու արձագանքեց բոլոր ժայռերում ու ձորերում:

Արդեն սկսվել էր դեպի գյուղակ բերող ճանապարհի շինարարությունը: Այդ գործին Հակոբն էր ձեռնարկել: Նա լոսանջելեսյան աղբի վերավաճառումից գոյացրած գումարը որոշել էր այսպես դնել գործի մեջ: Աշխատանքի ղեկավարը Գուրջիև ազգանունով մի փոքրամարմին մարդ էր: Նա չէր պարծենում իր ազգանունով ու գլուխ չէր գովում՝ իր պապի արկածները վերհիշելով, այլ, ի տարբերություն պապի, որ Մոնտեբլոյի պարտեզներում անիմաստ աշխատանք էր կատարել տալիս իրեն հավատացող բազմաթիվ մարդկանց (աշխատանք` հանուն աշխատանքի), մարդկային քրտինքի ամեն մի կաթիլը փորձում էր կյանքի ու սիրո վերածել: Մտքով իսկ չէր անցկացնում վերակենդանացնել պապի  հիմնադրած «Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը»: Ազատ ժամերին նրա թևի տակ էր դրված «Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը» գիրքը: Նա ասում էր, որ իսկապես էլ Գուրջիևն ու Բեհեղզեբուղը նույն անձն են եղել, և ինքն էլ իսկապես նույն տղան է, ում պապը պատմում էր եռուղեղ տարօրինակ մարդկանց ու նրանց անհեթեթ մոլորակի մասին: Եվ ասում էր, որ այս մոլորակին ու նրա բնակիչներին սիրելու պատճառով  է վտարվել երկնքից: Ասում էր, որ չի զղջում, քանի որ եկել է մի փոքրիկ քար դնելու մարդկանց ճշմարիտ ճանապարհի կառույցին:

— Քե՛թ,- ասաց Հակոբը,- ամերիկացիք ո՞նց են ասում, երբ մի փորձանքից ուզում են ազատվել,- ու ինքն էլ պատասխանեց:- Ասում են՝ «Պրծացրո՛ւ հետույքդ»: Իսկ հայերն ասում են՝ «Պրծացրու գլուխդ»: Այսինքն՝ ամերիկացիների համար հետույքն է կարևոր, իսկ հայերի համար՝ գլուխը: Քո կարծիքով՝ մենք մեր ի՞նչն ենք պրծացրել՝ գալով Հայսատան:

— Մեր հոգին,- Քեթի փոխարեն պատասխանեց Ռոզին, ում արևից շառագունած ճակատին Սեմյուելը փորձում էր հարմարեցնել դաշտային ծաղիկներից իր ձեռքով հյուսած պսակը:

Ճանապարհի նախագիծն արել էին ոճրագործի երկու քեռորդիները: Նրանք քափ-քրտինք մտած հետևում էին, որ հայ շինարարները, սովորության համաձայն, հուրթ ու քշի գործ չանեն: Իսկ ոճրագործի մայրը պաղ աղբյուրներից ջուր էր կրում նրանց համար, քանի որ շինարարների մեջ գտել էր իր մահապարտ որդուն:

No Comments

Leave a Reply