maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Սուրեն Սարումյան

Ճամփորդություն դեպի Մռավի լեռներ

18.02.2020

ճանապարհը

Ճանապարհի հերթական ոլորանի հետևից Մռավը դուրս է գալիս անսպասելիորեն` իր վիթխարի մարմնի կտրուկ, ինչ-որ չափով էվերեստի գագաթը հիշեցնող ուրվագծերով ծառանալով շերտ-շերտ միմյանց հաջորդող անտառապատ լեռների վրա: Ճանապարհից վերև նայելիս թվում է, թե այս կուսական անտառներում մարդու տրորած արահետներ չեն կարող լինել, սակայն ակնհայտորեն վերջերս սպասարկված ճանապարհն ու օրեցօր զարգացող ռազմական ենթակառուցվածքը հուշում են, որ Արցախի Հանրապետության այդ դժվարամատչելի հատվածում մարդիկ կան, ու նրանք անդուլ աշխատում են՝ թե՛ երկրի հյուսիսային սահմանը պաշտպանելու, թե՛ սեփական ծառայության պայմանները բարելավելու նպատակով:

Այս կետից Մռավի գագաթը հիշեցնում է Էվերեստը

Ճանապարհը խրթին ոլորաններ է նկարում լեռնալանջերին: Կտրուկ բարձրանալով սարի փեշն ի վեր` նա իր անհարթ եզրով հպվում է ինչ-որ հեքիաթային հսկայի կառուցած ամրոցի աշտարակների պես վեր խոյացող ժայռերին, հետո գլխապտույտ վայրէջք կատարում լեռների արանքը` իր վրա նստած փոշու հաստ շերտը թոթափելով լեռնային գետակի սառը ջրերի մեջ:

Հերթական վերելքից հետո ներքևում երևում է դեռևս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Գյուլիստանը: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, գիտակցում են, որ Գյուլիստանը վաղ թե ուշ տեսնելու է իր իսկական տերերի վերադարձը: Պատերազմից ավերված գյուղի վերականգնման համար լայնորեն գովազդվող նավթադոլարներից գեթ մեկ սենթ չի ծախսվել: Հեռադիտակի տասնապատիկ խոշորացնող ոսպնյակների մեջ պարզորոշ երևում են կիսաքանդ տների անհավասար պատերը` կարոտի ու տխրության խելահեղ ապրումներ առաջացնելով: Մեզանից որևէ մեկը չի խոսում: Այդ պահին բոլորիս համակած մտքերն արտահայտելու համար բառեր պետք չեն:

Թանձրացող թախիծը քամու հետ տատանում է ծառերի սաղարթներն ու թափվող տերևների գունագեղ արցունքներով կաթկթում գետնին:

-Գնանք,- ցածրաձայն առաջարկում է եղբայրս` Վահանը: Լուռ զբաղեցնում ենք մեր տեղերը, և մեքենան շարժվում է առաջ:

Հերթական երկարատև վերելքից հետո ճանապարհը վերջապես դուրս է պրծնում աշնանային անտառի երփներանգ գերությունից: Արդեն Մռավի լանջին ենք` ալպիական մարգագետինների գոտում: Այս վայրեր ամառը ուշ է գալիս և շուտ հեռանում, սակայն ճամփեզրին աճող երիցուկները ներքևում այլևս չեն հանդիպում: Աննկարագրելի է նաև օդի թափանցիկությունը: Հորիզոնի հատուկենտ ամպերից վերև երևում են Մեծ Կովկասի ատամնավոր գագաթները, իսկ ներքևում` հարթավայրին կառչած մեգի քուլաների տակ, թաքնվել են Գանձակն ու Մինգեչաուրի ջրամբարը:

Մեզ  ուղեկցող Մաքսիմը` մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման ավագը, նկատելով մեր հիացմունքը, ասում է, որ մեկ ժամ ուշացել ենք:

-Եթե գայիք նախքան արևածագն ու լուսատուի առաջին շողերը դիմավորեիք այստեղ, անկրկնելի տեսարան էիք վայելելու,- ափսոսանքով ասում է նա:

-Իսկ Կիրովաբադը (խորհրդային շրջանում այդպես էր անվանվում Գանձակը) ու Մինգեչաուրի ջրամբարը երևո՞ւմ են,- հետաքրքրվում է Վահանը:

-Այո, իհարկե,- պատասխանում է Մաքսիմը,- պարզապես հիմա խանգարում է մուժը:

-Մյուս անգամ ավելի շուտ կգանք,- խոստանում է մեր մյուս ընկերը` Սևակը` ամուր բռնելով բարձունքը հաղթահարելու ամեն մետրի հետ ավելի «խեղճացող» մեքենայի ղեկը: Անգամ ամենագնաց «Տոյոտայի» չորս  լիտր աշխատանքային ծավալ ունեցող հզոր շարժիչին լեռնային նոսր օդը չի հերիքում:

-Գազի ոտնակը մինչը վերջ սեղմել եմ,- իր վարորդական չարչարանքն է նկարագրում Սևակը,- սակայն մեքենան չի ընթանում, այլ սողում է:

-Իսկական լեռնագնացի պես,- փոքր-ինչ լռելուց հետո «Տոյոտայի» հասցեին հաճոյախոսում է Սևակը:

Քանի դեռ ներքևում ես, թվում է, թե ճանապարհը հասնում է գագաթ: Մոտենալուն զուգընթաց՝ նորից համոզվում ենք, որ լեռներում հեռավորություններն ու չափերը խաբուսիկ են: Այնուամենայնիվ, շարունակում ենք վստահ լինել, թե գագաթ հասնելը հեշտ է լինելու, որովհետև ճանապարհի ավարտի ու Մռավի գագաթի միջև ընկած հեռավորությունը դեռևս շարունակում է թվալ աննշան :

Հարթավայրերում ճանապարհները սովորաբար չեն ավարտվում: Նրանք անընդհատ միանում են ու նորից բաժանվում, ձևավորում խաչմերուկներ, շրջադարձեր, ոլորաններ` ողջ երկիրը պատելով արյունատար երակներ հիշեցնող խիտ ցանցով: Այլ է բանը լեռներում: Մեր ճանապարհն ավարտվում է հանկարծակի: Այդ կետից հասկանալի է դառնում, որ գագաթն ամենևին էլ մոտ չէ:

-Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ գագաթ բարձրանալու համար,- հարցնում եմ ամենագետ Մաքսիմին:

Մտովի հաշվարկներ է կատարում:

-Գնալ-գալու համար առնվազն մի վեց ժամ կպահանջվի,- կարճատև թվաբանությունն ավարտելով` պատասխանում է 36-ամյա զինվորականը և մատով ցույց տալիս Մռավի մարմնից դուրս ցցված հսկայական քարերի արանքով գալարվող երթուղին:

«Իրոք լեռները զարմանալի են,- մտածում եմ ես` հետևելով Մաքսիմի արևախանձ մատի շարժումներին,- գագաթին հասնելու համար նախ պետք է հեռանալ գագաթից»:

Տեսարան Մռավի լեռնաշղթայից

Գագաթ տանող գրեթե աննշմար արահետը որոշ ժամանակ ուղիղ բարձրանում է մեր գտնվելու վայրից, հետո կտրուկ շրջադարձ կատարում ու սկսում հեռանալ գագաթից: Արահետը, դավադրություն նյութած խռովարարի պես, պտտվում է գագաթի շուրջը և բարձունքին է մոտենում թիկունքից: Առանց ժայռամագլցման հանդերձանքի՝ դիմացից Մռավի գագաթ բարձրանալը, ըստ երևույթին, անհնար է:

-Գագաթի վրա Արցախի դրոշն է,- մտքերս ընդհատում է Մաքսիմի կենսուրախ ձայնը:

Գագաթ բարձրանալու համար անհրաժեշտ ժամանակի` Մաքսիմի կատարած հաշվարկը հուսախաբ է անում: Գիտակցում ենք, որ այսօր Մռավի գագաթը չենք հասցնելու նվաճել: Հոգոց հանելով` Մռավի հետ ավելի մոտ ծանոթությունը թողնում ենք ոչ հեռավոր ապագային ու բարձրանում N  մարտական դիրք` գնդապետ Կ. Ջալավյանի  հրամանատարությամբ գործող զորամասի ամենից բարձր հենակետը:

Դիրքում

Լեռան ժայռոտ ծերպերի մեջ մխրճված դիրք բարձրացող հյուրերին տեսնելով` դիրքապահ  զինվորների բարեսիրտ դեմքերին իսկույն ժպիտ է հայտնվում: Մեզ անկեղծորեն ուրախ են ընդունում: Ջերմորեն բարևում ենք: Ամուր սեղմում տղաների կոշտուկապատ ափերը: Հարցնում որպիսությունը: Ամեն ինչ կարգին է՝ վստահեցնում են միաբերան և մեկը մյուսից առաջ ընկնելով՝ սուրճ ու թեյ առաջարկում: Դիրքապահների հյուրասիրության հրավերն ընդունում ենք երախտագիտությամբ: Ընդարձակ գետնատնակի մի անկյունում դրված սեղանի վրա ակնթարթորեն թխվածքաբլիթներ ու կոնֆետ է հայտնվում: Տղաների առօրյայի մասին անշտապ խոսակցության ընթացքում նրանցից մեկն ասում է, որ այդ դիրքում ծառայում է նաև ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցի ուղիղ շառավիղը` անվանի նախնու ազգանունը կրող շարքային Տիգրանը: Հաջորդ ակնթարթին պարզ է դառնում, որ Տիգրանը տվյալ պահին կատարում է դիտորդի պարտականությունները, հետևաբար` գտնվում է դիտակետում:

Տղաներին շնորհակալություն ենք հայտնում թունդ, անասելիորեն համեղ սուրճի համար և Մաքսիմի ուղեկցությամբ բարձրանում վերև:

Շարքային Խանփերյանցը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է, սակայն բնակվում է Կապանում: Իններորդ ամիսն է, ինչ բանակում է: Ծառայությունից չի գանգատվում: Ասում է, որ ինքը ծառայում է ՊԲ ամենից լավ դիրքում:

-Օդաչու և օդային նավատորմերի հրամանատար Մեծ Պապից երևի ժառանգել ես երկնքի կարոտը,- կատակում եմ ես,- չէ՞ որ դու ծառայում ես Արցախի երկնքին ամենից մոտ դիրքում:

Տիգրանն ի պատասխան լուռ ժպտում է:

-Հոգեբանորեն պատրա՞ստ ես մոտալուտ ձմռանը,- հարցնում եմ ավիացիայի մարշալի շառավղին,- այս վայրերում, ասում են, ձմեռը խստաշունչ է լինում:

-Իհարկե պատրաստ եմ,- վստահեցնում է Տիգրանը:

Խոսակցությանը միջամտում է Մաքսիմը. ստորաբաժանման` ցանկացած անակնկալին պատրաստ լինելն ապահովելը նաև ավագի ծառայողական պարտականությունն է:

-Մենք պատրաստ ենք և՛ ձմռան անակնկալներին, և՛ հնարավոր մարտական գործողություններին,- Մաքսիմի ձայնում պողպատի զրնգոց է հայտնվում,- մենք ունենք ամեն ինչ: Ունենք նաև անձեռնմխելի պաշարներ, որոնք օգտագործելու ենք միայն այն դեպքում, եթե ձյունաբուքը ժամանակավորապես անանցանելի դարձնի այստեղ բերող ճանապարհը: Ասեմ նաև, որ դեռևս երբեք չի եղել այդ պաշարներին դիպչելու կարիք:

Աչքս ընկնում է զինվորական ճշգրտությամբ մի գծի վրա շարված մորթյա կիսամուշտակներին:

«Ահա և ապացույցը»,- մտածում եմ և խոսքը փոխում:

-Իսկ ինչպե՞ս է իրեն պահում հակառակորդը:

Մաքսիմը ցույց է տալիս իրենց դիրքերից զգալիորեն ավելի ներքևում՝ լեռան լանջերի մեջ օտարածին բեկորների պես խրված ադրբեջանական դիրքերը:

-Սովորաբար խելոք է պահում,- պատասխանում է ստորաբաժանման ավագը,- իսկ եթե հանկարծ փորձի ինչ-որ սադրանքի դիմել` անմիջապես ճնշելու ենք նրան,- ասում է` մի  փաղաքուշ հայացք նետելով խոշոր տրամաչափի գնդացրի կողմը,- համապատասխան հրաման, իհարկե, ունենք:

-Այս կողմերում վայրի կենդանիներ էլ կլինեն,- ոչ այն է հարցնում, ոչ այն է հաստատում է մինչ այդ խոսակցությունը լուռ ունկնդրող Սևակը:

-Այո՛, այո՛,- անհապաղ պատասխանում է մյուս դիրքապահը` Վանիկ Առաքելյանը,- մի երկու հերթափոխ առաջ ա՛յ այն փեշով (ցույց է տալիս Մռավի գագաթից իջնող նեղ թեքությունը) արջն իր երկու քոթոթի հետ բարձրացել է վերև ու քիչ հետո իջել ներքև:

-Ընդամենը հինգ րոպեում. ես էլ եմ տեսել,- ընկերոջ խոսքը շարունակում է Տիգրանը:

Ակնհայտ է, որ արջային ընտանիքի լեռնային զբոսանքի անհավանական արագությունը դեռևս շարունակում է զարմացնել Տիգրանին:

-Հո՞ չեք կրակել նրանց ուղղությամբ,- տղաների հոգու հետ փորձում եմ խաղալ ես:

-Ի՞նչ եք ասում, պարոն փոխգնդապետ,- անկեղծորեն վիրավորվում են նրանք,- մեր հակառակորդն ուրիշ է, սահմանի այն կողմում:

Հակառակորդի մասին խոսելիս տղաները սառնասիրտ են և վճռական, այնպես, ինչպես վայել է իրական, իր մասնագիտությանը լավ տիրապետող զինվորականին: Ներքևում, որտեղ լեռների արանքում նետված բարակ սպիտակ թելի պես ձգվում է դեպի Մռավի գագաթնամերձ դիրքը տանող ճանապարհը, հայրենիքի մասին խոսքերը հաճախ բարձրագոչ են թվում: Այստեղ, որտեղ ժամանակ առ ժամանակ ցածում են մնում նույնիսկ ամպերը, հայրենիքի մասին խոսելու կարիք չկա: Արցախի հյուսիսի պահապանները նախընտրում են հայրենիքը սիրել լուռ, սիրել իրենց ամենօրյա գործով:

Քիչ հետո հրաժեշտ ենք տալիս տղաներին ու սկսում մեր երկարատև վայրէջքը դեպի Երից Մանկանց հռչակավոր վանքը:

Երից Մանկանց վանքը

Պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում, Մելիք-Իսրայելյանների կողմից: Մելիք-Իսրայելյանները պատմական Եկեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, ինչի մասին վկայում է ‹‹Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս›› արձանագրությունը:
Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են: Բնակելի սենյակների տակ կան նկուղներ, որոնք եղել են պահեստներ, գուցե և թաքստոցներ: Խաչաձև գմբեթակիր հորինվածք ունեցող եկեղեցին շինված է անտաշ քարերով, սպիտակավուն, ներքուստ չորս քառակուսի սյուներով, բակում կան բնակելի սենյակներ: Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից: Բազմաթիվ և գեղեցիկ քանդակների մեջ հատկապես արժե հիշատակել արևի ժամացույցը՝ քարի վրա կերտված :

Ճանապարհին, երբ Մռավի գագաթը սկսում է անհետանալ, ասես կախարդանքով հայտնված ամպերի մեջ մենք, իրարից անկախ, խոստովանում ենք, որ այցը Մռավի դիրքապահներին առաջին հերթին անհրաժեշտ էր մեզ:

-Այո՛, մեր երկրի ամենից կարևոր Մարդը Մռավը պահող զինվորն է,- ասում է Սևակը:

Մեզնից ոչ մեկը չի առարկում:

Սուրեն Սարումյան
Լուսանկարները՝ հեղինակի

Ստեփանակերտ — Մարտակերտ — Տոնաշեն — Մրավի լեռներ — Ստեփանակերտ

No Comments

Leave a Reply