maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Էմմա Սիմոնյան

Անդրադարձ Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» գրքին

10.02.2024
«Երաժշտության ոլորտում մի հասկացություն կա` զգուշավոր բաս. մարտական հոսպիտալ տեսած ամեն զինվոր հետագայում այդ զգուշավոր բասի միջով անցել է, որպեսզի ինքն իրեն բարոյապես մեղսունակ զգա՝ դեպի գալիք օրեր կրկին առաջ գնալու համար»:
Արամ Ալավերդյան

Ժամանակակից գրող Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» պատմվածաշարի («էդիթ պրինտ» հրատարակչություն) հիմքում Արցախյան առաջին պատերազմն է։ Հեղինակը մեզ ոչ միայն տեղեկություն է հաղորդում նշված շրջանում զինվորի, սպայի և աշխարհազորի կերտած մարտական ուղու մասին, այլև պատկերացում է տալիս նրանց կյանքի, կենցաղի նախասիրությունների վերաբերյալ:

Պատմվածաշարում ընդգրկված երկերը սերտորեն փոխկապակցված են իրար և միահյուսվելով մոտենում են վիպակի ժանրին՝ հանդիսանալով որպես մեկ ինքնուրույն ստեղծագործություն:

Աշուն է: Կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Մի տեղ Թամար տատը իլիկ է մանում, մեկ այլ տեղ Բաբոն թոռնիկներին պատմում է Լենկ Թեմուրի՝ իրենց երկիր կատարած արշավանքի մասին, որի դեմ դուրս է գալիս Գանձասարի մելիք Հասան Ջալալյանը, մի ուրիշ տեղ գինի են քամում, զբաղվում այգեգործությամբ և այլն: Հեղինակի հմուտ բանարվեստի կիրառության շնորհիվ ընթերցողն ասես շրջում է Արցախի գյուղերում՝ զգալով գինու, նոր թխվող հացի բույրերը, տեսնելով թեժ զրույցի բռնված տղամարդկանց, կամ սպասելով քաղաքից եկող նորություններին:

Պատմվածքի գլխավոր ոճական հատկանիշներից է խոսակցական լեզվի ընտրությունը: Յուրաքանչյուր տարածաշրջանի կյանքը պատկերելիս՝ գրվածքն ավելի տպավորիչ դարձնելու համար, հեղինակը դիմում է տվյալ բարբառին։

Տարին բերքառատ է:  Գյուղի իմաստուն ծերունիների միջոցով հեղինակն առաջ է քաշում ժողովրդական հավատալիքներն ու կենսափորձը. «Նախնիներն ասում են՝ տարին թե բերրի է, գլխակեր է. պատերազմի նշան է»: Ժողովրդական հավատալիքների գցած խոր արմատներից արված եզրահանգումն իրականություն է դառնում:

Արցախյան խաղաղ կյանքը գլխիվայր շրջում է երկրի գլխին պայթած պատերազմը: «Պատերազմը շրջում է մարդու, հանրության ինքնությունը. այն ուժեղների իրական ասք է, կյանքի, սիրո, մութ կրքերի, ստոր բնազդների…»: 

Պատերազմական դիտանկյունից, թերևս, ամենից հիշարժանն ու բազմաբովանդակը «Տասի ջոկատը» պատմվածքն է: «Տասի ջոկատից» Համլետը, Հրանտը, Աշոտը, Սամվելը, Սուրիկը, Հարոնը անձնվիրաբար պայքարում են հայրենյաց հողի, կրոնի և ազգային պատվախնդրության համար: Մինչև այդ բոլորովին անծանոթ պատերազմին՝ տղաները հոժարակամ զենք են վերցնում և նվիրվում երկրի պաշտպանության գործին: «Կռիվ գնացած տղաները մինչև այդ գրքում, կինոյում էին պատերազմ տեսել»,- գրում է հեղինակը: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի մեռնելու, կռվելու կամ հաղթելու մասին: Սակայն պատկերացումները փոխվում են առաջին իսկ կրակոցի հետ: Տղաների մեջ արթնանում է «հայի ոգին». մի զգացում, որը մինչև այդ անծանոթ էր իրենց: «Տասի ջոկատը» պատմվածքի գլխավոր հերոսը քսաներկուամյա Համլետն է, որի կերպարում խտացված է Հայ անձնվեր զինվորի կերպարը: Ցավոք, Համլետը դառնում է հավերժի ճամփորդ, սակայն նրա անձնվեր և հայրենասեր կերպարը դառնում է տղաներին անձնուրաց պայքարի մղող գլխավոր նախապայման: 

Յուրօրինակ հետաքրքրությամբ է պատկերված «Սխրավենդի կռիվը»: Հեղինակի ճկուն բառապաշարի շնորհիվ ընթերցողը «Տասի ջոկատի» հետ պայքար է մղում, շնչում վառոդի հոտը, լսում կրակոցների ձայները, հուզվում՝ ամեն կորստից, ոգեշնչվում՝ յուրաքանչյուր հաջողությունից: Պատերազմի շունչը տարածվում է ողջ երկրում: Այն ճեղքում է սահմանն ու մտնում տներ, հոսպիտալներ… «Իսկական դժոխքը մարտական հոսպիտալներն էին. ով վիրավոր կամ անվրեպ մի քանի րոպեով այդտեղ է այցելել, հետո շատ օրեր են պետք եկել՝ ինքն իրեն հավաքի»:

Նշված պատմվածաշարի միջոցով ընթերցողը  ծանոթանում է այդ շրջանում հայերի ունեցած զենքերին և զինտեխնիկային․ հեղինակը նաև մանրակրկիտորեն ներկայացնում է բնաշխարհը, շրջաններն ու գյուղերը: Ընթերցողն ասես ճանապարհորդում է Ցեխձորի անտառամիջով, տեսնում Պնաճորի հաճարենու անտառը, Վանքը, Մարտակերտը, Ասկերանը, Առաջաձորի տղամարդկանց հետ պաշտպանում հողը, Սխրավենդի մարտիկների հետ պայքարի մղվում, խրամատ փորում, հուզվում, Ստեփանակերտից զինամթերքի սպասում, զինվորների հետ հերթափոխի գնում, հաղթանակներից՝ ոգեշնչվում, կորուստներից  նախ՝ հուսալքվում, ապա՝ վրեժով լցվում: Եվ այս ամենի կողքին նուրբ գծերով հեղինակը պատկերում է Դավթի և Մարթայի սերը, որը թոթափում է ընթերցանությունից ստացած լարվածությունը:

Պատմվածաշարում հանդիպում ենք նաև հեղինակային նորաբանության: Հեղինակը ստեղծում է «Սուրվան» կոչվող ծովը: Ուշագրավ է այս պատմվածքը: Վահրամը թողնելով ամեն ինչ՝ իր իսկ պատրաստած նավակով դուրս է գալիս բաց ծով՝ գտնելու դրախտը: Մի քարայրում  հանդիպում է ծերունու, որ դրախտի առաջնորդն էր, և նրան ասում, որ իր երկրում սարսափներ կան: «Այնտեղ պատերազմի սարսափն է ամենուր: Ամեն օր մարդիկ պատերազմի են սպասում»: Ծերունին խոստանում է օգնել: Վահրամի այս երազը պարունակում է այլաբանություն: Բազում արհավիրքներ տեսած երիտասարդը իր երկրում փրկություն չգտնելով՝ դուրս է գալիս բաց ծով, ասել է թե՝ իր երկրի սահմաններից դուրս փնտրելու այն երկար սպասված խաղաղությունը, որի պակասը կա: Ցավոք, նրան չի հաջողվում, քանի որ «ժպտադեմ ծերունու» նման բոլորը խոստանում են օգնել, սակայն օգնությունը մնում է օդում կախված: Այստեղ վերստին հեղինակը առաջ է քաշում այն գաղափարը, որն արծարծված է «Սասունցի Դավիթ» էպոսում՝ օտարը մեր ցավը երբեք չի հասկանա, մեզ միայն մեր միասնական պայքարը կօգնի:

Գալիս ու անցնում են աշունները, իսկ «Տասի ջոկատի» գործը շարունակում են իրենց զավակները:

Պատմվածաշարի ավարտին հեղինակը հետադարձ հայացք է նետում դեպի անցյալ՝ փորձելով եզրահանգումներ անել և պատճառները բացահայտել:  Ներկայիս հարցերի պատասխանները պետք է փնտրել անցյալում, որովհետև…

 Զգուշավոր բասի օրեր են…

Էմմա Սիմոնյան

No Comments

Leave a Reply