bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Անի Անտոնյան Արցախ ԳրաԴաշտ

Անի Անտոնյան․ Մորեգույն ծաղիկներ

02.04.2022
Նվիրվում է պատերազմի մասնակիցներին, այրվածքաբան, պլաստիկ վիրաբույժ Կարինե Բաբայանին, բժիշկներին, որոնք կյանքեր փրկեցին։

Եվան այդ գիշեր էլ քնեց ծանրացած կոպերով, ինչպես վերջին հինգ ամսվա ամեն լուսացող օրը։ Աչքի առաջ Վարդանն էր՝ փաթաթված եռագույն բարակ դրոշով, չնայած աշուն էր ու կտրող ցուրտ։ Ինքը մոտենում է լավ արդուկած պատանքին, դողդոջուն ձեռքով բարձրացնում ու շոշափում թռչունի, որը եկեղեցու կամարակապ պատուհանից ընկնող լույսից թափանցիկ է թվում։ «Մեր հանդիպմանն իմ սիրած շորը կհագնես»,- լսվեց Վարդանի ձայնը, ու մինչ աղջիկը կփորձեր հասնել անջատիչին՝ նվվոցով քարշ տալով սրածայր սեղանին դիպած ազդրը, շուրջբոլորը լռություն տիրեց։ Կեսգիշերն անց փողոցներում երթևեկող մեքենաների ուրվագծերը տարածվեցին սենյակում, և փոշեհատիկների միջից տեսավ սիրելիին՝ նույնչափ գեղեցիկ ու առնական ուսերով, ինչպես իրենց առաջին հանդիպման ժամանակ։ 

Հաջորդ օրն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Վարդան Կարապետյանի հուշաղբյուրի բացումն էր։ Հետաքրքրասեր ամբոխի շրջանակն աստիճանաբար մեծացավ, փողկապավոր մեկը հրամայեց մի կողմ քաշվել և հենց կենտրոնում բարձրախոս դրեց։ Կապույտ շարֆի մեջ հաստ վիզը մտցրած քաղաքապետը ճառ կարդաց կյանքի ու մահվան, «պարտքի» մասին, չնայած մեքենայական բառակույտից այդքան էլ հասկանալի չէր՝ ինչպես է քսանամյա երիտասարդն իր կարճ կենսափորձով այդքան պարտք կուտակել։ Երբ Վարդանի ճերմակած հայրն ու մայրը թևանցուկ առաջ եկան, մեծից փոքր, սպայից շարքային, նույնիսկ թաղային հեղինակություն վայելողները խոնարհվեցին։ Պահը կերկարեր, եթե տեսադաշտում չերևար Եվան՝ դարսերով դեղին զգեստով ու բարձրակրունկներով։

«Անարժանի մեկը»,- ի պատասխան աղջկա բարևի՝ մտմտաց սգավոր մայրն ու թեքեց երեսը։ Տղամարդիկ բազմիմաստ լռեցին, իսկ Աստղիկ տատն ինքնակոչ հարսի հետևից ցուցադրաբար «բաբա» չափեց։ Արցունքը կուլ տալով՝ Եվան մատներով կարդաց Վարդանի անունը, ծաղիկները թողեց հուշաղբյուրի ջրավազանում ու արագ հեռացավ։ Տանկային վաշտի հրամանատար, կապիտան Ասրյանը, որը ծառայության ընթացքում Վարդանի թիկունքն էր, ու Արցախից հատուկ ժամանել էր՝ արարողությանը մասնակցելու, ձեռքը տարավ դեպի ծոցագրպանում պահված ծրարը։ Ներկաներից ներողություն խնդրելով՝ դուրս եկավ շարքից ու հազիվ բռնեց փողոցն ի վար շնչակտուր վազող Եվայի թևը։

— Ներեցե՛ք, օրիո՛րդ, Դուք շատ կարևոր բան եք թողել ինձ մոտ։ 

— Ե՞ս․․․ Ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում։ 

— Վերցրե՛ք սա։ Կիսում եմ Ձեր ցավը․ ես իմ լավագույն զինվորին ու ընկերոջն եմ կորցրել։

— Դուք ճանաչե՞լ եք Վարդանին։ Ուրեմն․․․ ուրեմն ինձ չե՛ք խաբի, այստեղ բոլորը ստում են։ Այդ մասունքները նրա՛նը չէին։ Ախր պատերազմի նախորդ օրն էինք խոսում, հեռախոսը ձեռքիս՝ քնել էի առանց «բարի գիշեր» մաղթելու։ Անիծված հերթապահությունից հետո այնքան էի հոգնել․․․

Հուզմունքից ծածկեց դեմքը, ցամաքած ակունքից գլորված մի քանի կաթիլը ներծծվեց մաշկի մեջ։

— Չգիտեմ՝ որքան Ձեզ կօգնի, բայց ինձ մխիթարում է միտքը, որ նվիրյալի եմ ճանաչել։

— Գնացե՛ք, Ձեզ սպասում են։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։

Հանրակացարանի նեղլիկ միջանցքում սվացող քամին շարժում էր երկաթե ձողերին փռված մանկական լվացքը։ Արամիկը ոտաբոբիկ վազեց քրոջն ընդառաջ, գրկեց բաց ծնկները։ Եվան արագ փոխեց «մանչի» թաց վարտիքը, տաքացրեց ոսպով ապուրը, նրան ծածկեց բրդյա շալով։

-Սուրենյանն ասեց՝ էս տարի շուտ ա ցրտելու։ Կոմունալների տակից ո՞նց ենք դուրս գալու։ Էս անտեր հոդացավն էլ՝ մի կողմից։ 

— Մի՛ մտածիր, մա՛, ավագ բուժքրոջն ասել եմ՝ էս ամիս օրումեջ հերթապահություն գրի։ Գոնե կկարողանամ քեզ նորմալ հետազոտության տանել։ 

— Խնայի՛ քեզ, բալե՛ս։ Աստված մեծ ա, մի դուռ կբացի։ Էնքան ես նիհարել՝ էդ լայն շորերդ վրայիցդ կախվում են։ Հաց դնեմ, կե՛ր։

— Էհ, մա՛մ, առանց ինձ սեղան նստել չսովորեցիր, էլի, — փորձեց իրար վրա բերել մոր անխնամ մազափնջերը, — Աստծուցդ էլ խռովել եմ։ Պառկել եմ ուզում։

Ծրարը քրտնել էր ափի տաքությունից։ Կուչ եկավ ճռռացող բազմոցի մեջ ու բացեց քառածալ նամակը։ 

«Բարև, ի՛մ Եվա։ Գիտես, չէ՞, կատարյալ սուտ ա, իբր Ադամը չգիտեր իր գլխի գալիքը։ Բայց դե շան աղջիկ Եվան շատ քաղցր էր, խեղճը ո՞նց դիմանար։

Կարոտել եմ քեզ։ Ասրյանը համոզում ա, որ պայմանագրային դառնամ։ Արդեն սկսել ա էս կողմերում հարմար հող նայել, որ մեզ համար տուն սարքենք։ Արցախը հրաշք ա, շունչդ մաքուր օդից կտրվում ա․ զորացրվեմ՝ կգնանք ճամփորդության։ «Բանակի գերազանցիկ» տվեցին, արձակուրդ եմ գալու՜։

Եվաս․․․ ասեցի, չէ՞, որ կարոտել եմ։ Սահմանին խառն ա, սպասում ենք՝ խաղաղվի։ 

Էսքան ժամանակ չհասկացա՝ ինչի ձեր մուտքի կատուն ինձ չի սիրում։ Ձեր տուն հասնելու համար միշտ թանկ երշիկ եմ առնում, որ հանկարծ չանչերը չձգի։ Սիրում եմ էդ գժին։ Քեզ էլ․․․»։

Միջանցքում արձագանքող հեծկլտոցը խեղդվեց շչակների ձայնից։ Այդ աշուն պաղ քամին անխնա ավլում էր ոտնահետքերը կարմիր ավազով նրբանցքներից, որտեղ կանգնել էր իրենց ժամանակը։

Առավոտյան Եվան մորը հայտնեց մայրաքաղաք տեղափոխվելու մասին։ 



****

Այրվածքաբանական կենտրոնի չորրորդ հարկի պատուհանագոգերին միշտ ծաղկունքի շունչ կա։ Տարատեսակ զոլավոր ու փետրավոր բույսեր, որոնք վերարտադրության անխախտ օրենքով անդրադարձնում են արևի լույսն ու կոկոն տալիս։ Խիստ կեցվածքով, փոքրամարմին, շպարից զուրկ դիմագծերով կին է բաժնի ղեկավարը, որի ձեռքերի նրբությունն ու բնական եղունգները միանգամից աչքի են ընկնում։ «Մո-րե-գույն»,- բժշկուհու հերթական խալաթը տեսնելով՝ մտքում մի քանի անգամ կրկնեց Եվան՝ փորձելով վերահաստատել իր լեզվական լավ հիշողությունն ու գունային նրբերանգները զգալու տաղանդը։ Կարինե Բաբայանի այցեքարտը բժշկական խալաթներն էին՝ մեկը մյուսից նրբակար ու կոկիկ։ 

— Եվա՛, ընտանիք, երեխա ունե՞ս։

— Միայն մայր ու եղբայր, բժշկուհի՛։ Ինձնից փոքր է 13 տարով։ 

— Ոնց եմ սիրում մերօրյա միջինն անց տարիքի կանանց․ կայուն են, ուժեղ, չեն վախենում ուշ մայրանալու հետ կապված միֆերից։ Իսկ դու՞։ Տեսե՞լ ես՝ 405 պալատի ֆիկուսը ոնց է ծաղկել։ Քո ժամանակն էլ է։ Սիրած տղա ունե՞ս։

— Ե՞ս․․․ Ունե՛մ։ Տանկիստ էր, զոհվել է պատերազմում։ 

Բժշկուհու շուրթերը դողացին անցյալ իրողությանը հակառակ Եվայի հաստատակամ ներկայից, ակնոցի հետևում թաքնված փոսիկները ջրակալեցին։ Իրեն ոչ հատուկ շտապողականությամբ ձեռքերի մեջ առավ բուժքրոջ ափը։ 

— Կներես, աղջի՛կս։ Մեր աշխատանքում հուսադրող բառերը կարևոր են, բայց երբեմն՝ այնքան ավելորդ։ Հավատա՛ ինձ՝ անդամահատված ամեն հիվանդի ցավն իր հետ ապրում եմ, շատ դժվար է։ Դրանից հետո տեսնել՝ ինչպես է սնուցման խանգարում ունեցող վերջույթը սպիանում ու լավանում, անբացատրելի է։ Սպիները հիշեցում են, որ քաոսից հետո կյանք կա։ Կօգնեմ քեզ՝ ինչով կկարողանամ։ 

Մինչև դուռը ճանապարհեց։ Խստապահանջ այդ կնոջից Եվան մոր կարոտն առավ։ Այս ժամին սովորաբար արևն իրենց խոհանոցում է լինում, մայրը՝ շյուղը ձեռքին կամ հեռուստացույցի առաջ, որովհետև վաղ առավոտից արդեն հասցրել է հացը թխել, կող ու կուշտը հավաքել, լվացք-արդուկ անել։ Նա երբեք չի ուշանում։ Մեկ-մեկ թվում էր, որ ի սկզբանե նա հենց մայր է ծնվել՝ ամբողջ աշխարհի հոգսը թևերին։ Ամեն ինչ տեսել էր՝ որբություն, ծանր կենցաղ, բռնություն, միայնություն։ Ու երբ սկսում էր շյուղերը մատների արանքում վարպետորեն պտտել, կարծես իր կյանքը նորից էր հյուսում՝ իր ուզած գույնով, թելով, մի գծով։ Ճակատագրից վրեժ լուծելու այլ ձև չգիտեր։ Մայրը միակն էր, որ օրհնեց դստեր ու իրենից տասը տարի փոքր Վարդանի սերը։

Կիրակի էր։ Խոր այրվածքների բաժնի նախասրահում անսովոր լռությունից հեռուստացույցի ձայնն անընդհատ արձագանքում էր նույնաբովանդակ խոսքերը․ «Ադրբեջանի զորքերն օդային ու հրթիռային հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ»։ Բժշկուհի Բաբայանն անկյուններում խմբված, լարված բուժանձնակազմին իրար գլուխ հավաքեց․

— Տուն, կենցաղ մոռանում ենք․ ամեն ինչի պիտի պատրաստ լինենք։ Հնարավորինս օգնում ենք իրար։ Ես կհերթապահեմ, մինչև պատերազմը վերջանա։ Ցանկացած հարցով՝ ինձ մոտ։ 

Երեկոյան հիվանդանոցն արդեն դղրդում էր իրար հերթ չտվող շտապօգնության մեքենաների անկանոն կանգառներից։ Մայրերի լացը սողոսկում էր պատուհաններից ներս, տղամարդիկ չորրորդ հարկի բարձրությունից փոքր լապտերներ էին թվում․ ծխախոտի մնացուկները վայրկենական պատեցին ամբողջ բակը։ Վերելակից ոչ ոք չէր օգտվում։ Ցավագար դեմքով հայրերը, որդիներին գրկած, աստիճաններով վազում էին վիրահատարան։ Ամենուր գոռոց էր, որ կենդանական ոռնոցից տարբերվում էր միայն արտաբերման հաճախականությամբ։ Ցավային շոկով հինգ զինվորի անմիջապես տարան վերակենդանացման բաժանմունք։ Ահաբեկված Եվան բռնում էր յուրաքանչյուրի ձեռքը, ստուգում զարկերակը, թթվածնային ապարատի ցուցանիշը, զրուցում հետները, թեև ոմանք անգիտակից էին։ 

— Գագոն․․․ Գագոն մնաց էն տան մեջ։ Ես․․․ կամազը ես քշեցի։ 

Տղամարդու հանկարծակի շարժումներից բուժքույրը թռավ տեղից ու մեխանիկորեն, ինչպես եղբոր ջերմությունը չափելիս, ձեռքը դրեց ճակատին։ 

— Հանգստացե՛ք, Դուք հիվանդանոցում եք։ Արտաքին արյունահոսությունն արդեն դադարեցրել ենք, բայց այրվածքներ ունեք։ Մենք Ձեր մասին հոգ կտանենք։ 

— Գագոն․․․ Գագոն մնաց էն տան մեջ։ 

Ստիպված եղան քնեցնել։ Եղունգների տակ չորացած ցեխ էր, կարծես զառիվար ընկնելիս հողակույտը քերած լիներ։ Եվային զարմացրեց սուր գործիքով թևին դաջված արյան կարգը, որը դեռ թարմ էր։ Գիշերը լուսացրեց նրա կողքին։ 

Բժշկուհի Բաբայանը մի սենյակից մյուսն էր վազում։ Նայում էր ածխացած մարմիններին ու բղավում․

— Շունչ կա․ ոչ մեկդ չհամարձակվի մահվան մասին խոսել։ Պատրաստե՛ք պլաստիկայի։

Մեկին նոր դեմք էր տալիս, մյուսին՝ կրծքավանդակ, երրորդին՝ վերջույթներ։ Մոռացել էր ուտելը, քնելը, տուն չէր գնում։ Անձամբ էր վիրակապում ամեն զինվորի։ Բոլորը զգում էին նրա ցավը, բայց մոտենալ չէին համարձակվում։ Դեռ դիմանում էր։ Մեկ անգամ նույնիսկ վիրահատարանից գրեթե վռնդում էր նորեկ օրդինատորին, երբ վերջինս փորձում էր անդամահատվածին բացատրել, որ չեղած վերջույթի ցավը երևակայական է։

— Всё, всё, ազնիվ խոսք, էլ մոտ չեմ գա, միայն` հանգստացի՛ր,- սրտապնդում էր Բաբայանն ու թափով ոտքերն ուղղում աշխատասենյակ։ 

Բաժնում բոլորը գիտեին՝ դռնից այն կողմ ինչ է կատարվում։ Մշուշված ակնոցները երբեք չէին խաբում։ 
Այն օրից, ինչ արտերկրից թանկ բեռ եկավ՝ ուլտրամանուշակագույն «սև» լամպը, մթնոլորտը փոխվեց։ Ֆոսֆորային այրվածքով հիվանդները, որոնք դեռ այտուցներ ունեին, արդեն տուն գնալուց էին խոսում։ Բժշկուհին Եվային եղեգնաձորցի Կարենին խնամակալ էր նշանակել․ նախ՝ չափազանց նրբազգաց էր՝ հասկանալու համար, որ պատերազմի թելով կապված այդ երկուսը բավականին մտերմացել են, հետո զարմանալի զուգադիպությամբ Կարենին ոչ ոք չէր այցելում։ Զինկոմից տեղեկացրել էին, որ աշխարհազորային էր, կին ու երեխա ունի։ Բազմաթիվ անպատասխան զանգերից հետո տնայցն անհրաժեշտություն էր։ Հարազատներից ոչ ոք դուռը չբացեց։ 

Եվան մշակում էր Կարենի վերքերը։ Թարթիչները թափվում էին ֆոսֆորի կոշտ հատիկները մաքրելիս, իսկ աղջիկը նրան նմանեցնում էր ֆրանսիական կինոյի իր սիրելի կապտամաշկ հանցագործին։ Մի տարբերությամբ՝ Կարենի աչքերը խորամանկ չէին։ Պարզ էին, ինչպես առաջին անգամ երկինք տեսած մանկանը, խորունկ ու շագանակագույն, ինչպես օբսիդիանի մեջ բեկված արևը։ Երբեմն թվում էր, որ դրանք Վարդանինն են։ Իսկ միգուցե բոլոր սիրահար աչքե՞րն են նույնը։  

Ամբողջ հարկը 44-օրյա պատերազմի զինվորներինն էր։ Երեկոները մի տեսակ խաղաղվել էին, սենյակներից «ախպերների», թասով գինի լցնելու մասին երգեր էին լսվում։ 

Կռիվը վերջացավ։ Երկու ամիս անց այրվածքաբանական կենտրոնը ճանապարհեց վերջին վիրավորին։ 

Եվան հրաժեշտ տալու էր եկել։

— Այ թե հաջողացրիր, Եվա՛։ Ճամփորդելը լավ միտք է, բայց ինչու՞ Արցախ, էն էլ՝ այս խառը ժամանակներում։ 

— Ասում են՝ բնությունը հրաշք է, բժշկուհի՛, շունչդ մաքուր օդից կտրվում է։

— Դե ուրեմն ինձ դաշտային ծաղիկներ կբերես։

— (ժպտալով) Մորեգու՞յն։

— Մո-րե-գույն։

Լուսանկարները՝ Արմեն Ենգոյանի

No Comments

Leave a Reply