maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Շուշանիկ Թամրազյան

«Արվեստն իր շնչառությամբ դեռ չէր հասցրել ածխացնել, փոխակերպել մեր երկու գոյությունները…»

12.01.2022

 

1910-1911 թթ. քսանմեկամյա Աննա Ախմատովան Փարիզում հանդիպում է Փարիզյան դպրոցի ամենամիայնակ և ինքնատիպ նկարչին՝ Ամադեո Մոդիլյանիին: 1958-1964 թթ. արդեն Խորհրդային Ռուսաստանում գրված և պարբերաբար լրամշակված այս տեքստը երիտասարդ արվեստագետի դիմանկարի մի փորձ է, բայց և անդառնալի բեկումների սպասումից պրկված, միաժամանակ այնքան ողբերգական և թեթևասահ XX դարասկզբի բանաստեղծական համապատկերը:

           Աննա Ախմատովա    

                                                         Ամադեո Մոդիլյանի

                                    (թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի)

Ես լիովին հավատում եմ այն մարդկանց, որոնց նկարագրություններում նա այնպիսին չէ, ինչպիսին ես եմ նրան ճանաչել, և ահա թե ինչու: Առաջին հերթին՝ ես նրա էության բնորոշ գծերից միայն մեկը (նրա շողարձակ էությունը) կարող էի ճանաչել — չէ՞ որ ես օտար էի պարզապես, հավանաբար, իմ հերթին, ոչ այնքան հասկանալի քսանամյա մի կին, օտարերկրացի, բացի այդ՝ ես ինքս մեծ փոփոխություն նկատեցի նրա մեջ, երբ մենք հանդիպեցինք 1911 թվականին: Ասես ամբողջովին մթնել էր ու մի տեսակ սմքել:

10 թվականին ես նրան չափազանց հազվադեպ էի տեսնում, ընդամենը մի քանի անգամ: Եվ, այնուամենայնիվ, նա ամբողջ ձմեռ գրում էր ինձ: Որ բանաստեղծություններ էր գրում՝ այդ մեկն ինձ չէր ասել:

Ինչպես հիմա սկսում եմ հասկանալ, նրան իմ մեջ ամենից շատ ցնցել էր օտար մտքերը գուշակելու, ուրիշների երազները տեսնելու իմ հատկությունը, և էլի մի շարք մանրուքներ, որոնց սովոր էին ինձ վաղուց ճանաչող մարդիկ: Նա շարունակ կրկնում էր. « On communique ! » («Մեր մտքերը հաղորդակի՜ց են իրար»)[1]: Հաճախ էր ասում.  «Il n’y a que vous pour réaliser cela » ( «Միայն Դուք կարող եք դա իրագործել»):

 Հավանաբար, երկուսս էլ չէինք հասկանում էական մի բան. այն ամենն, ինչ տեղի էր ունենում, երկուսիս համար էլ մեր կյանքի նախապատմությունն էր. նրա ՝ շատ կարճ, իմ՝ շատ երկար կյանքի: Արվեստն իր շնչառությամբ դեռ չէր հասցրել ածխացնել, փոխակերպել մեր երկու գոյությունները, դա լուսափաղփ, թեթև այն ժամն էր, հավանաբար, որ նախորդում է այգին: Բայց ապագան, որի ստվերը, ինչպես գիտենք, հայտնվում է վերջինիս երևալուց դեռ շատ առաջ, արդեն թակում էր պատուհանը, թաքնվում էր փողոցային լապտերների հետևում, թափանցում էր երազների հյուսվածք ու վախեցնում բոդլերյան ահարկու իր Փարիզով, որ պահ էր մտել ինչ-որ տեղ՝ մոտակայքում: Ու այն ողջ աստվածայինը, որ ամփոփված էր Մոդիլյանիի մեջ, առկայծում էր մի տեսակ խավարի միջից: Նա բացարձակապես նման չէր աշխարհում ոչ մեկին: Նրա ձայնն անհասկանալիորեն մեկընդմիշտ մնացել է իմ հիշողության մեջ: Ես գիտեի, որ նա ծայրագույն աղքատության մեջ է, և անհասկանալի էր, թե ինչով է ապրում: Որպես նկարիչ նա ճանաչման նշույլ իսկ չէր վայելում:

Այդ ժամանակ (1911 թվականին) նա բնակվում էր Impasse Falguière-ում (Ֆալգիերի փակուղում): Այնքան աղքատ էր, որ Լյուքսեմբուրգի այգում միշտ նստարանին էինք նստում՝ ընդունված վճարովի աթոռների փոխարեն: Առհասարակ չէր բողոքում ո՛չ կարիքից, որ միանգամայն ակներև էր, ո՛չ էլ ճանաչման նույնքան ակներև բացակայությունից: Միայն մի անգամ՝ 1911-ին, ասաց, որ նախորդ տարի ձմռանն այնքան վատ է իրեն զգացել, որ անկարող է եղել մտածել նույնիսկ իր համար ամենաթանկ բանի մասին:

Նա կարծես շրջապատված էր միայնության հոծ մի օղակով: Երբևէ չեմ հիշում նրան ինչ-որ մեկին ողջունելիս Լյուքսեմբուրգի այգում կամ Լատինական թաղամասում, որտեղ բոլորն էլ ինչ-որ չափով ճանաչում էին իրար: Երբևէ ես նրանից որևէ ծանոթի անուն չեմ լսել՝ ընկերոջ կամ նկարչի, ու երբևէ ոչ մի կատակ չեմ լսել: Ոչ մի անգամ նրան չեմ տեսել հարբած, և վրայից գինու հոտ չէր գալիս: Ըստ երևույթին՝ նա ավելի ուշ էր սկսել խմել, բայց հաշիշն արդեն տարտամորեն առկա էր նրա պատմություններում: Այդ շրջանում նա կյանքի տեսանելի ընկերուհի չուներ: Երբեք նովելներ չէր պատմում նախորդ սիրահարության մասին (ինչը, ավա՜ղ, այնքան հատուկ է բոլորին): Ինձ հետ երբեք չէր զրուցում ոչ մի երկրային բանի մասին: Հարգալից էր, բայց դա հետևանքն էր ոչ թե ընտանեկան դաստիարակության, այլ՝ հոգու մեծության:

Այդ շրջանում նա զբաղվում էր քանդակագործությամբ, աշխատում էր իմ արվեստանոցի կողքին՝ բակում. ամայի փակուղում լսվում էին նրա մուրճի հարվածները: Նրա արվեստանոցի պատերին անհավանական երկարության դիմանկարներ էին փակցված (հատակից մինչև առաստաղ, ինչպես հիմա թվում է ինձ): Այդ գործերի վերատպությունները չեմ տեսել ոչ մի տեղ – արդյոք պահպանվե՞լ են: Իր քանդակներին ասում էր «la chose» (բանը) – դրանք, կարծեմ, ցուցադրվեցին 1911-ին, « Indépendants»[2]-ի սրահում:

Ինձ խնդրեց գնալ՝ գործերը դիտելու, բայց ցուցադրությանն ինձ չմոտեցավ, որովհետև մենակ չէի, այլ՝ ընկերներիս հետ: Իմ մեծ կորուստների օրերին անհետացավ նաև ինձ նվիրած նրա լուսանկարը՝ այդ «բանի»՝ քանդակների պատկերով:

Այդ շրջանում Եգիպտոսը Մոդիլյանիի համար վերածվել էր զառանցանքի: Ինձ իր հետ տանում էր Լուվր՝ եգիպտական բաժինը դիտելու, վստահեցնում, որ մնացածն («tout le reste») արժանի չէ ուշադրության: Նկարում էր իմ դեմքը՝ զարդարված եգիպտական թագուհիների և պարուհիների գլխանոցներով, ու թվում էր՝ նա գլխովին հափշտակված է եգիպտական հզոր արվեստով: Ըստ երևույթին, Եգիպտոսը վերջինն էր նրա հափշտակություններից: Շատ շուտով նա այնքան ինքնուրույն, ինքնակա մեկն է դառնում, որ նրա կտավները դիտելիս ուրիշ որևէ գործ հիշելու ցանկություն չես ունենում: Այսօր Մոդիլյանիի այդ շրջանն անվանում են «Période nègre»նեգրական շրջան»):

«Les bijoux doivent être sauvages »Զարդերը պետք է վայրի լինեն»),-ասում էր նա (աֆրիկյան իմ ուլունքաշարի վերաբերյալ) ու նկարում էր ինձ այդ շարանով: Գիշերը, լուսնի լույսով տանում էր ինձ՝ «Պանթեոնի հետևում ծվարած հին Փարիզը» տեսնելու («le vieux Paris derrière le Panthéon»»): Քաղաքը լավ էր ճանաչում, բայց մի անգամ, այնուամենայնիվ, մենք մոլորվեցինք: « J’ai oublié qu’il y a une île au milieu» («Մոռացել էի, որ արանքում կղզի կա»),-ասաց: Նա է ինձ ցույց տվել իսկական Փարիզը:

Միլոսյան Վեներայի վերաբերյալ ասում էր, որ հիանալի կազմվածք ունեցող կանայք, որոնց արժե քանդակել և նկարել, միշտ անշուք տեսք են ունենում իրենց զգեստների մեջ:

Անձրևի ժամանակ (Փարիզում հաճախ է անձրևում) Մոդիլյանին քայլում էր հսկայական, շատ հին ու սև մի հովանոցով: Երբեմն նույն այդ հովանոցով նստում էինք Լյուքսեմբուրգի այգու նստարանին, տաք, ամառային անձրև էր մաղում. ինչ-որ տեղ՝ մեր կողքին, նիրհում էր le vieux Palais à l’Italienne (Իտալական ոճի հին Պալատը), ու մենք երկուսով բարձրաձայն Վերլեն էինք կարդում, որ լավ հիշում էինք անգիր, և ուրախանում էինք, որ նույն գործերն ենք հիշում:

Ամերիկյան մի մենագրության մեջ մի օր ես կարդացի, որ Մոդիլյանիի վրա, հավանաբար, մեծ ազդեցություն է ունեցել Բեատրիս X.-ը՝ նույն այն կինը, որ նրան « perle et pourceau » («մարգարիտ և խոզուկ») է կոչում: Կարող եմ և անհրաժե՛շտ եմ համարում վկայել, որ Մոդիլյանին նույնքան խորագետ էր և լուսավորյալ Բեատրիս X.-ի հետ ծանոթությունից դեռ շատ առաջ, այսինքն՝ 10 թվականին: Եվ հազիվ թե մեծ նկարչին «խոզուկ» անվանող կինն ունակ լիներ որևէ մեկին որևէ հարցում լուսավորելու:

Մեզնից ավելի տարեց մարդիկ ցույց էին տալիս Լյուքսեմբուրգի այգու այն ծառուղին, որով Վերլենը՝ երկրպագուների իր բազմությամբ, «իր սրճարանից» ամենօրյա իր ճարտասանությունից հետո ուղղվում էր դեպի «իր ռեստորան»՝ ճաշելու: Բայց 1911-ին այդ ծառուղով քայլում էր ոչ թե Վերլենը, այլ բարձրահասակ մի պարոն՝ անբասիր սերթուկով, լայնեզր գլխարկով ու Պատվո Լեգեոնի ժապավենով — իսկ հարևաններն ասում էին փսփսալով. «Անրի դը Ռենյե՜ն»:

Երկուսիս վրա էլ այդ անվան հնչյունները որևէ տպավորություն չէին գործում: Անատոլ Ֆրանսի մասին Մոդիլյանին (ինչպես մի շարք խորագետ փարիզցիներ) լսել անգամ չէր ուզում: Ուրախանում էր, որ ես նույնպես չէի սիրում: Իսկ Վերլենը Լյուքսեմբուրգի այգում գոյություն ուներ միայն որպես արձան, որի բացումը տեղի ունեցավ հենց այդ տարի: Այո՛, Հյուգոյի մասին Մոդիլյանին ինձ պարզապես ասաց. « Mais Hugo — c’est déclamatoire ! » («Բայց Հյուգոն ամպագոռգո՜ռ է»):

                                                                                 ***

Մի անգամ մենք, հավանաբար, սխալ էինք պայմանավորվել, ու գնալով Մոդիլյանիի հետևից՝ ես նրան տանը չգտա ու որոշեցի մի քանի րոպե սպասել: Գրկիս կարմիր վարդերի խուրձ էր: Արվեստանոցի փակ դարպասի հետևում երևում էր բաց պատուհանը: Պարապությունից չիմանալով՝ ինչ անել՝ սկսեցի ծաղիկներն իրար հետևից նետել արվեստանոց: Առանց Մոդիլյանիին սպասելու՝ հեռացա:

Երբ հանդիպեցինք, իր տարակուսանքը հայտնեց. ինչպես էր ինձ հաջողվել թափանցել սենյակ, եթե բանալին իր մոտ էր: Բացատրեցի՝ ինչպես էր դա եղել: «Անհնա՜ր է – նրանք այնքան գեղեցիկ էին պառկած հատակին…»:

Մոդիլյանին սիրում էր գիշերը թափառել Փարիզում, ու հաճախ լսելով նրա քայլերը փողոցի նիրհող լռության մեջ՝ մոտենում էի պատուհանին ու շերտավարագույրի հետևից նայում էի լուսամուտներիս տակ վարանող նրա ստվերին:

Արդեն քսանականների սկզբին այդ շրջանի Փարիզը կոչում էին «le vieux Paris» («հին Փարիզ») կամ «Paris avant guerre» («նախապատերազմական Փարիզ»):

Թաղամասերի մեծ մասում դեռևս մեծ հաջողությամբ շարունակում էին բանել կառքերը: Կառապաններն իրենց փոքրիկ գինետներն ունեին, որ կոչվում էին « Au rendez-vous des cochers » («Կառապանների ժամադրավայր»), ու դեռևս ողջ էին երիտասարդ իմ ժամանակակիցները, որոնք շուտով ընկնելու էին Մարնում կամ Վերդենում: Ձախ ավանգարդի բոլոր նկարիչները՝ բացի Մոդիլյանիից, ճանաչված էին: Պիկասոն նույնքան հայտնի էր, որքան այսօր, բայց այդ տարիներին բոլորն ասում էին «Պիկասո և Բրակ»: Իդա Ռուբինշտեյնը Շեհրեզադե էր պարում: Դյագիլևյան Ballets Russes-ը (Ստրավինսկին, Նիժինսկին, Պավլովան, Կարսավինան, Բակստը) աստիճանաբար վերածվում էր նրբագեղ ավանդույթի:

Այսօր մենք գիտենք, որ Ստրավինսկու ճակատագիրը նույնպես սերտաճած չէր մնալու դարասկզբի առաջին տասնամյակին, և որ նրա ստեղծագործությունը դառնալու էր XX դարի ոգու ամենաբարձր արտահայտությունը երաժշտության մեջ: Այն ժամանակ մենք դա դեռ չգիտեինք: 1910 թ. հունիսի 20-ին ներկայացվեց «Հրեղեն հավքը»: 1911-ի հունիսի 13-ին Ֆոկինը Դյագիլևի համար բեմադրեց «Պետրուշկան»:

Նոր բուլվարների կառուցումը Փարիզի կենդանի մարմնի վրա (որ նկարագրում է Զոլան) դեռ ավարտին չէր հասցվել (Ռասպայ բուլվարը), Վերները՝ Էդիսոնի ընկերը, Taverne de Panthéon-ում (Պանթեոնի պանդոկում) ինձ երկու սեղան ցույց տվեց  ասելով. «Սրանք էլ Ձեր սոցիալ-դեմոկրատները – այստեղ՝ բոլշևիկները, այստեղ՝ մենշևիկները»: Կանայք անցողիկ հաջողությամբ փորձում էին հերթագայել տաբատն (jupes-culottes) ու գրեթե ոտքերը բարուրող կիսաշրջազգեստները (jupes-entravées): Բանաստեղծությունը բացարձակապես անտեսված էր, ու պոեզիա գնում էին միայն այս կամ այն չափով հայտնի նկարիչների նկարազարդումների համար: Այն ժամանակ ես արդեն հասկանում էի, որ փարիզյան գեղանկարչությունը կլանել է ֆրանսիական պոեզիան:

Ռընե Գիլը «գիտական պոեզիա» էր քարոզում, ու նրա այսպես կոչված՝ աշակերտները մեծագույն դժկամությամբ այցելում էին մետրին:

Կաթոլիկ եկեղեցին սրբադասել էր Ժաննա դ՛Արկին:

                                                         Et Jehanne, la bonne Lorraine,

                                                         Qu’Anglois brûlerent à Rouen[3]

Ես մտաբերեցի անմահ բալլադի այդ տողերը նոր սրբադասված կույսի արձանիկներին նայելիս: Այդ արձանիկները, որ վկայում էին կասկածելի ճաշակի մասին, նոր էին սկսել վաճառել եկեղեցական պարագաների կրպակներում:

                                                                              ***

Մոդիլյանին շատ էր ցավում, որ չէր կարող հասկանալ իմ բանաստեղծությունները, ու ենթադրում էր, որ ինչ-որ հրաշքներ էին ամփոփված այդ տողերում, մինչդեռ դրանք բանաստեղծական առաջին երկչոտ փորձեր էին միայն (օրինակ՝ 1911-ին՝ «Ապոլլոնում»): Ապոլլոնյան «գեղանկարչության» վրա (տե՛ս «Արվեստի աշխարհ») նա անկեղծորեն ծիծաղում էր:

Ես ապշեցի, թե ինչպես մի անգամ Մոդիլյանին գեղեցիկ անվանեց ակնհայտորեն տգեղ մի մարդու ու երկար պնդեց: Դեռևս այն ժամանակ ես մտքում ասացի, որ նա այլ հայացքով է աշխարհը տեսնում:

Համենայն դեպս, այն, ինչին Փարիզում ասում էին նորաձևություն՝ զարդարելով այդ բառը շքեղ մակդիրներով, Մոդիլյանին ընդհանրապես չէր նկատում:

Իմ նկարների համար ես որպես բնորդ չեմ ծառայել, նկարում էր իր տանը –նկարները նվիրում էր ինձ: 16 նկար: Խնդրել էր, որ դրանք շրջանակի մեջ դնեի ու փակցնեի իմ սենյակում: Նկարները ոչնչացան Ցարսկոյե սելոյի տանը՝ հեղափոխության առաջին տարիներին: Փրկվեց միայն մեկը, որում, ի տարբերություն մյուսների, այնքան էլ զգալի չէ հետագա տարիների մերկ մարմիններով կտավների շունչը…

 Նրա հետ ամենից հաճախ բանաստեղծություններից էինք խոսում: Երկուսս էլ ֆրանսերեն շատ բանաստեղծություններ գիտեինք անգիր. Վերլեն, Լաֆորգ, Մալլարմե, Բոդլեր:

Ինձ համար երբեք Դանտե չի արտասանել: Գուցե այն պատճառով, որ այդ ժամանակ ես դեռ իտալերեն չգիտեի:

Մի անգամ ինձ ասաց. «J’ai oublié de vous dire que je suis juif» («Ես մոռացել եմ ձեզ ասել, որ հրեա եմ»): Որ ծնունդով Լիվորնոյից էր՝ ասել էր ինձ ամենասկզբում, ու նաև՝ որ 24 տարեկան էր, թեև 26 տարեկան էր:

Ասում էր, որ իրեն հետաքրքրում են օդագնացները (օդաչուները, ինչպես կասեին այսօր), բայց ամեն անգամ, երբ ծանոթանում էր նրանցից մեկի հետ, հիասթափություն էր ապրում. ընդամենը մարզիկներ էին (իսկ ի՞նչ էր նա ակնկալում):

Այդ ժամանակ վաղահայտ, թեթև սավառնակները, որ, ինչպես հայտնի է, գրադարակների էին նման, պտտվում էին ժանգոտ և ծուռումուռ իմ հասակակցի (1889)՝ Էյֆելյան աշտարակի գլխավերևում:

Այն ինձ մի վիթխարի մոմակալ էր թվում, որ ինչ-որ հսկա մոռացել էր թզուկների մայրաքաղաքում: Բայց դրանում արդեն իսկ գուլիվերյան մի բան կար:

                                                                           ***

…Իսկ շուրջը մոլեգնում էր բոլորովին վերջերս հաղթանակած կուբիզմը, որ այդպես էլ  խորթ մնաց Մոդիլյանիի համար:

Մարկ Շագալն արդեն Փարիզ էր բերել կախարդական իր Վիտեբսկը, իսկ Փարիզի բուլվարներում անհայտ երիտասարդի կարգավիճակով շրջում էր դեռ չծագած այն աստղը՝ Չարլի Չապլինը: «Մեծ համրը» (այդպես էին այն ժամանակ անվանում կինոն) դեռ չէր խզել իր պերճախոս լռությունը:

                                                                   ***

«Իսկ հեռավոր Հյուսիսում…»… Ռուսաստանում, մահացել էին Լև Տոլստոյը, Վրուբելը, Վերա Կոմիսարժևսկայան, սիմվոլիստները ճգնաժամային իրադրություն էին հայտարարել, ու մարգարեանում էր Ալեքսանդր Բլոկը.

                                     « Օ՜, եթե միայն իմանայիք, մանուկնե՜ր,

                                     Խավարն ու ցուրտը գալիք մեր օրերի… »

        Այն երեք վիթխարի կետերը, որոնց վրա այսօր հանգչում է XX դարը՝ Պրուստը, Ջոյսը և Կաֆկան, դեռ չէին ապրում իբրև առասպելներ, թեև կային, ապրում էին մարդկային իրենց կյանքով:

                                                                              ***

        Դրան հետևած տարիներին, երբ այն ներքին համոզմունքով, որ Մոդիլյանիի նման մարդը պետք է շողարձակեր՝ ես հարցուփորձ էի անում Փարիզից վերադարձողներին, պատասխանը մշտապես նույնն էր. չգիտենք, չենք լսել:

        Միայն մի օր, երբ մենք վերջին անգամ միասին մեկնում էինք Բեժեցկ՝ մեր տղայի մոտ (1918 թվականի մայիսին), ու ես Մոդիլյանիի անունը հիշատակեցի, Ն. Ս. Գումիլյովը նրան «հարբած հրեշ» կամ նման մի բան անվանեց ու պատմեց, որ իրենք ընդհարում են ունեցել Փարիզում, որովհետև ինչ-որ մարդկանց ներկայությամբ Գումիլյովը սկսել է ռուսերեն խոսել, իսկ Մոդիլյանին ընդվզել է: Եվ նրանց երկուսին էլ մոտավորապես ապրելու երեք տարի էր մնում, և երկուսին էլ մեծ փառք էր սպասվում հետմահու:

        Մոդիլյանին քամահրանքով էր վերաբերվում ճանապարհորդներին: Համարում էր, որ ճամփորդությունները զեղծումն են իսկական մի արարի: «Մալդորորի երգերը» մշտապես պահում էր իր մոտ՝ գրպանում. այդ գիրքն այն ժամանակ մատենագրական հազվագյուտ երևույթ էր: Պատմեց, թե ինչպես էր Սուրբ Զատկի առավոտյան ժամերգությանը ռուսական եկեղեցի գնացել՝ հետևելու եկեղեցական թափորին, որովհետև շատ էր սիրում շքեղ հանդիսություններ:

        Ու թե ինչպես «հավանաբար, շատ կարևոր դիրքի տեր մի պարոն» (ենթադրաբար՝ դեսպանատնից) երեք անգամ ողջագուրվել էր իր հետ: Մոդիլյանին, թվում էր, առանձնապես չէր էլ հասկացել այդ ամենի նշանակությունը…

         Երկար ժամանակ ինձ թվում էր, որ ես այլևս երբեք ոչինչ չեմ լսի նրա մասին… Այնինչ դեռ շատ հաճախ էի լսելու…

                                                                                   ***

        ՆԷՊ-ի առաջին տարիներին, երբ այդ օրերին գործող Գրողների միության վարչության անդամ էի, մենք սովորաբար խորհրդակցություններն անց էինք կացնում Ալեքսանդր Նիկոլաևիչ Տիխոնովի առանձնասենյակում (Լենինգրադ, Մոխովսկայա, թիվ 36, «Վսեմիրնայա Լիտերատուրա» հրատարակչություն հասցեով): Այդ շրջանում նորից կարգավորվել էին արտերկրի հետ կապված փոստային առաքումները, և Տիխոնովը մեծ թվով օտարալեզու գրքեր և ամսագրեր էր ստանում: Ինչ-որ մեկը (խորհրդակցության ժամանակ) ինձ մեկնեց արվեստին նվիրված ֆրանսիական ամսագրերից մեկի համարը: Բացեցի – Մոդիլյանիի լուսանկարը… Փոքրիկ խաչ… Ծավալուն հոդված, որ մահախոսական էր հիշեցնում. այդ հոդվածից ես իմացա, որ նա XX դարի մեծ նկարիչ է (հիշում եմ՝ նրան համեմատում էին Բոտիչելլիի հետ), ու որ արդեն նրան նվիրված մենագրություններ կան անգլերեն և իտալերեն լեզուներով: Հետո՝ երեսունականներին, ինձ նրա մասին հաճախ էր պատմում Էրենբուրգը, որ մի շարք բանաստեղծություններ է նվիրել Մոդիլյանիին «Բանաստեղծություններ նախօրեների մասին» իր գրքում և նրա հետ ծանոթացել էր Փարիզում, մեր հանդիպումից տարիներ անց: Մոդիլյանիի մասին կարդացել եմ նաև Կարկոյի երկերում՝ «Մոնմարտրից մինչև Լատինական թաղամաս» գրքում, ինչպես և բուլվարային այն վեպում, որի հեղինակը Մոդիլյանիին համադրում է Ուտրիլլոյի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ հիբրիդային այդ երևույթը բացարձակապես նման չէ 10-11 թվականների Մոդիլյանիին, իսկ այն, ինչ արել է հեղինակը, արգելված և անթույլատրելի հնարքների դասին է պատկանում:

        Իսկ արդեն բոլորովին վերջերս Մոդիլյանին դարձավ «Մոնպառնաս 19» ֆրանսիական բավական անճաշակ ֆիլմի հերոսը: Դա շատ տխուր է:

                                                                                                                 Բոլշևո, 1958-Մոսկվա, 1964


[1] Փակագծերը, ֆրանսերեն մեջբերումներն ու տեղանունները Ա. Ախմատովայինն են:

[2] « Indépendants» ֆրանսերեն նշանակում է «Անկախներ»: Այսպես էր կոչվում դարասկզբին Փարիզում գործող Երիտասարդ նկարիչների ընկերությունը, որ ցուցադրության իր սրահներն ուներ:

[3] Հատված Ֆրանսուա Վիյոնի «Բալլադ անցած ժամանակների կանանց մասին» բանաստեղծությունից: Տողացի՝ «Ու բարի Ժաննան Լոթարինգիայից,/Ում անգլիացիք այրեցին Ռուանում»: Տե՛ս Միշել Փոլադյանի թարգմանությունը. «Ժաննան, որին այն մութ գիշեր/անգլիացիք տվին հրի/Մեծ Ռուանում, դա վաղուց էր/», «Ֆրանսիական պոեզիա», 1984, Երևան:

No Comments

Leave a Reply