bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
ՄշակութաԳիծ Իսրայել Ասրյան

Անծանոթուհին Սենից․ ամենից շատ համբուրված աղջիկը

02.06.2021

Այս տխուր պատմությունը տեղի է ունեցել Փարիզում, նախանցած դարի վերջերին։ Այդ ժամանակ Սենից մի երիտասարդ աղջկա մարմին էին դուրս հանել։ Նա 16-17 տարեկան էր։ Բռնության հետքեր չկային, ուստի համարեցին, որ նա ինքն է իր կյանքին վերջ տվել։

Այնպես էր ստացվել, որ այդ տարիներին Սենում շատ էին ինքնասպանություններ գործում։ Փարիզի դիահերձարան տասնյակ մարմիններ էին բերում, և եթե հանգուցյալի անձը հաստատել չէր հաջողվում, մարմինը դնում էին ապակիներով պատված սև մարմարե սեղանին։ Ցանկացած անցորդ կարող էր զննել այն և, միգուցե, ճանաչեր։
 Այն աղջկան, որի մասին խոսում ենք, այդպես էլ ոչ ոք չճանաչեց։

Ասում են՝ պաթոլոգոանատոմիստներն այնքան էին հմայված նրա դեմքի գեղեցկությամբ և հանգստությամբ, որ որոշեցին գիպսե մահադիմակ պատրաստել։ Այն ժամանակ դա տարածված պրակտիկա էր։ Իսկապես, հանգուցյալը խաղաղ ժպտում էր, ինչն ամենևին բնորոշ չէր ինքնասպաններին և ջրում խեղդվողներին։ Թեև հանգուցյալի դիմագծերը կանոնիկ, անթերի չէին, դիմակն այնքան նուրբ և հմայիչ էր ստացվել, որ դրանից շատ կրկնօրինակներ պատրաստեցին, ապա սկսեցին վաճառել։ «Սենից անծանոթուհու» մահադիմակն արվեստի գործ դարձավ։ Դրանով զարդարում էին բնակարանների պատերն ու խանութների ցուցափեղկերը, իսկ նկարիչները դրա օրինակով դիմանկարներ էին նկարում։

Բազմաթիվ տեսակետներ կային հանգուցյալի դեմքի խորհրդավոր արտահայտության վերաբերյալ: Փիլիսոփաները, նայելով ծեփապատճեին, խոսում էին կյանքի և մահվան մասին։ Ալբեր Կամյուն «անծանոթուհու» ժպիտը համեմատում էր Մոնա Լիզայի ժպիտի հետ։ Որոշ գրողներ  պատմություններ էին նվիրում նրան։ Պոետ և մշակութային քննադատ Ալ Ալվարեսն իր գրքում գրել է, որ նորաձևության սիրահար գերմանուհիների մի ամբողջ սերունդ նրա արտաքինը կատարյալ էր համարում։
Լուսանկարչության զարգացմանը զուգընթաց՝ «քնած գեղեցկուհուն» «վերակենդանացրին»՝  լայն բացված աչքերով նկարելով։ 1934 թվականին Վլադիմիր Նաբոկովն անհայտ ջրահեղձին նվիրեց «Անծանոթը Սենից» բանաստեղծությունը, որում ենթադրում էր, թե նա ինքնասպան է եղել՝ հրապուրված ինչ-որ «անիծյալ զբոսամոլ, այրված երազողով»։

20-րդ դարի կեսերին նույնպես անծանոթուհու պատմությունն ալեկոծում էր նկարիչների մտքերը, և հենց այդ ժամանակ այն անսպասելի շարունակություն ստացավ։ 1950-ականներին նորվեգացի Օսմունդ Լաերդալը զարգացնում էր տիկնիկների, բեռնատարների և այլխաղալիքների արտադրության փոքր բիզնեսը։ Նա նաև առաջին օգնության պարագաներ էր արտադրում՝ փոքր խմբաքանակով։ Հենց նրան դիմեց ավստրիացի բժիշկ, սիրտ-թոքային վերակենդանացման թերապիայի հեղինակ Պետեր Սաֆարը։ Պետք էր ստեղծել մանեկեն՝ սրտի մերսման և արհեստական շնչառության հմտությունները կատարելագործելու համար։ Լաերդալը պատվերին լուրջ վերաբերվեց, որովհետև նա 1955 թվականին, ջրից դուրս քաշելով և արհեստական շնչառություն տալով, փրկել էր իր խեղդվող որդուն։

Մտորելով՝ Օսմունդը որոշեց, որ մանեկենը պետք է «կին» լինի, որպեսզի, երբ անհրաժեշտ լինի փորձարկել բերանից բերան շնչառությունը, ուսանողներից ոչ մեկը հոգեբանական խոչընդոտ չունենա։ Նորվեգացին հիշեց իր տատիկի հյուրասենյակում կախված դիմակը։ Այո՛-այո, «Անծանոթը Սենից»-ը տան ներհարդարանի զարդ էր անգամ Նորվեգիայում։ Անծանոթուհին դեմք նվիրեց մանեկենին, և այն ստացավ Աննա անունը։ Ավելի ճիշտ, մարզասարքը կոչվեց «Վերակենդանացրու Աննային» (Resusci Anne

Իհարկե, հիմա սիրտ-թոքային վերակենդանացման վարժությունների բազմաթիվ մանեկեններ կան, այդ թվում՝  տղամարդ-մանեկեններ։ Կան նույնիսկ այնպիսի մանեկեններ, որոնցով սովորեցնում են բարդ ծնունդ ընդունել։ Իսկ ինչ վերաբերվում է Աննային, 1960-ականներից նա սիրտ-թոքային համակարգի վերակենդանացման հմտություններ է «սովորեցրել» ավելի քան 400 միլիոն փրկարարի։ Հենց այդ պատճառով «Անծանոթուհին Սենից»-ը կոչում են «Աշխարհում ամենից շատ համբուրված աղջիկ»։

Փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուր՝ vokrugsveta.ru, wikipedia.org

No Comments

Leave a Reply