maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Շառ սերիալ  

01.03.2024

«Արջը»

Անձրև է գալիս՝ աստված լացում է…

Հայրս հին այբբենարանի որսկանն է, բեղն է պակասում: Խառնել է երեխայի հոգին բարդ հարցեր տալով: Հարցը տալիս է, մինչև մտածես, էլի նույնը.
— Էս Յանըշ Կադըրն ա, այ էս թվանքը ճտինը, տե՛ս ինչքան ա նման: Աա՜յ, էն ետևինն էլ Ռոզան ա, լվացքը թառ ա տալիս շուշաբանդից: Բո՜ւմ, Յանըշ Մանվելը տրաքացրեց ծառի վրա: Ուշադի՛ր, երկու ծիտ ընկավ, քանի՞սը մնաց ծառին…

Հին այբբենարան-Հին Կտակարան: Հայրս ինքն է հիմա հրահանը ձիգ տվել, հասաս բռնել թաքլուլան, մտել խամբարի արտը, թո՛ղ ոչ ոք չխանգարի: Ձեն-ծպտուն չլինի՛, նա խելահեղ գործողության է պատրաստվում: Պլպլան Տափի իր ու իր ընկեր Մավրիկի ձեռքով աճեցված արտի միջին լորի վտառ է հայտնվել, պիտի ենթարկվի անհապաղ ոչնչացման:

Խիղճդ ի՜նչ ասեմ: Սոված եք: Փուռփուռ դեղնակտուց լորիկին մեն-մի ծտի կոտորակը հերիք է: Խակի գույն փետուրը լորիկի տեսքին է, որ նա ավելի խեղճուկրակ երևա, որ նրա աչքերին նայես, սիրտդ մորմոքի: Սիրուն լորիկի մտքով ամենևին չի անցնի, թե իր կյանքի վերջին վայրկյաններն են:Երանի հանգիստ թողներ հայրս աշխարհի ամենաանմեղ թռչնակին: Չէ՛, ո՞նց բռնես ձեռքը, կասի՝ դու գիժ ես, ինչ ես հասկանում: Ընկեր ասացի, հին շուլլեր Մավրիկն է: Իբր թոշակի անցնելու հետ դարձի է եկել, նույն մանր խարդախն է: Չոր ուռենու լուցկի փայտ է դարսել վառարանի մեջ, մարդուն դրդել հանցանքի, ու սպասում է քիչ հեռու հյուղակի մեջ, դեն կացե՛ք, ինքը խոհարարն է: Գարնանը, մտքովդ ինչ սերմ անցնի, քարքարոտ ցանքի մեջ են դրել երկուսով: Հյուղակի մեջ ընկեր Մավրիկի կրակն ահա ճարճատեց: Հատուկ են գետափին կեսօրաճաշի համար խուրդա դռիկ արել՝ դեղին տաքդեղ, լոլիկ, զիլ կանաչի, ջրկոտեմը՝ կա ու կա: Մտքներին է՝ լոր ու չալ դռոն սպանեն գարու ցելը կտրելու հետ: Որս հասկացողը գիտի, որ չալ դռոնի դոշը թագավորի ուտեստ է: Մենակ դոշը:

Ուրիշ երջանկություն կա՞…

Անմեղիկի սպանության հարցում հայրս, այնուամենայնիվ, ընկրկեց: Նա իրեն, նախ, ձևի համար սկսեց արդարացնել, ինչպես նահանջի ժամանակ են աջուձախ սուտի-մուտի կրակում, հետո հասկացնել տվեց, որ ինձ համար կյանքում ամեն քայլի պատրաստ է:
-Դու ինձ չես հասկանա,- ասաց հայրս՝ հեռվանից գալու տարբերակով:
-Չեմ ուզում հասկանալ: Աչքերին նայիր, մի տես ի՜նչ խեղճուկրակն ա:
-Երանի՜ քեզ: Դու իսկի տեղյա՞կ ես` ինչ ա կատարվում: Իսկական կռիվը նոր ա սկսվել, կռվից հետո:
— Արի կոմպրոմիսի գանք. թո՛ղ սա վերջին լորը լինի: Համաձայնվի՛, իսկական կռվի առաջն առնենք:
-Հը՜…
-Խնդրում եմ, խնդրո՛ւմ:
-Եթե հասկացել ես՝ կռվից հետո եկած դաժան կռվի պահը, ուրեմն կոմպրոմիսը անպայման ա հարկավոր:
-Հասկացել եմ, բայց «վերջին լոր» խոսք չլինի հանկարծ, վերջինը պիտի կենդանի մնա՝ որպես լորերի հասարակության, ասենք, մի Նելսոն Մանդելա:
-Լա՛վ: Եթե ինձ խնդրում ա մի մարդ, որի համար կյանքում երկու անգամ անմոռանալի ուրախացել եմ, Հոսանի կնոջ Ալենի ճաշարանում ժամանակին մեծ խարջ քաշել՝ սեղան սարքել ընկեր-բարեկամի աչքալուսանքի համար, աշխարհով մեկ եղել, ուրեմն պարտավոր եմ ընդառաջ գալ կոմպրոմիսին: Իրիկունը կխոսենք,- ասաց նա ու՝ ծալեց թաքլուլան:
-Քո երկու ուրախությունը գիտեմ, միշտ երկու բաժակից հետո ասում ես:

-Երեկվա տեսածս՝ մենակ թող պատմեմ: Բայց նայի՝ Մավրիկի ականջը չընկնի հանկարծ, հետո… հետո՝ չծիծաղես ինձանով:
«Երանի մտնեիր սիրտս, տեսնեիր, թե քեզ ինչքան եմ սիրում»,- ամաչեցի նրան ասել մինչև պատմելը:

-Չեխովի հետ մի կուպեում գնում ենք Տագանրոգ: Դուրս եկանք միասին տամբուր, նա ակնոցը սրբեց, սիգարեթ ուզեց, ասացի՝ թութուն ա, թամբաքի, թերթի կտորներս պրծել են: Նա թե՝ թուղթ կճարվի, էդ լավ ա, որ թութուն կա: Մինչև իր թամբաքին գրողը — ի՜նչ հրաշք-կփաթաթեր, ասեցի՝ հետս «Արջն» ա, ձեր «Արջը», խնդրում եմ, կազմին ներսից ձեր ինքնագիրը թողնեք: Նա՝ լուռ, իր բարի, անհաղորդ երեսով համաձայնեց, թե՝ բե՛ր: Հետո սիրտս դողաց, ասեցի՝ ինչ վատ ա, որ շուտ եք մեռել, ձեզ «Արջի» համար Նոբելյան կտային: Առհասարակ, հետմահու էլ կարելի ա տալ, իբր խոսքիցս իսկույն փոշմանեցի՝ հանկարծ քեֆին չկպնի, բայց… Սկսում էր արդեն ուշքը գլուխս գալ: Չեխովի քո տված պատմվածքների բարակ գիրքը, ինչքան քանդուքար արեցի կուպեի շորերս՝ չգտա: Անտոն Պավլովիչը անհետացավ: Սրտումս դաղ մնաց: Չլինի՞, որ ասացի… 

Եթե լուրջ՝ ես ոչ մի ազգի չեմ սիրում: Իսկի հայերին էլ չեմ սիրում, աչքով աչք չունեմ: Իմ սուս անելո՞ւն ես նայում: Տատի-պապի էի սիրում երեխա վախտերքը, մեկ էլ քրոջս՝ Արևիկին: Թամբաքին էլ՝ սուտ ասեցի, ամենասիրած սիգարետս Ռոդոպին ա: Ո՞ւր ա, Ռոդոպին աչքները կոխեցին, մեղմ ասած: Կռիվ բերեցին, ո՛չ ճոնդ կա, ո՛չ պուճախ: Ո՞նց ասես մի զեռ ազգի՝ սիրում եմ: Քարը տրաքի, բան ա, էլի՜, ասեն՝ տիտիկ արա, հանգստացի, ոչինչ, էլի, կասենք՝ Չեխովին ենք սիրում մենակ, «Արջի» մեջ էն կնոջը: Էն մեր կոմպոզիտորը՝ կոտորածից խելագարված, ո՜նց չսիրես երգերը՝ արյանդ մեջ են: Բա որ արյանդ մեջ չեն, ո՞նց ես փշաքաղվում, երբ մի որևէ բալկոնից ձենը գալիս ա: Բակունցը, մեր Բակունցը, ագրոնոմը, թո՛ղ միրհավ չլինի, ծռըկուտկուտ լինի, հիմա գրեն: Բա կարո՞ւմ են, որ գրեն: Լենինականցի Վաղոն, մենակ պուլիմոտը վերցրել դիրքում նստել ա, ո՜ւր կորավ Վաղոն, ո՞նց չսիրես նրան: Ո՞նց չսիրեն յեմիշճանեցի էն շաշին, Վարդանին, քսաներեք անգամ, ասում են, տանկի մեջ տրաքել ա: Լսի՛ր, տղա՛ս, արդեն չեմ կարում ինձ տիրապետել… եթե էս մարդիկ չլինեին, կատեի սրանց անսիրտ տեսակը: Կատեի ու գիտական հիվանդություններիս առաջը կբացեի: Դու ինքդ լավ գիտես…

Հա: Քիչ մնաց մոռանամ: Անտոն Պավլովիչն ասեց՝ շուն-գել, ձեր մահն էլի մենակ թե ռուսը չուզի: Որ փողը կա՝ ի՞նչ ռուս, ի՞նչ հայ: Երես մի՛ տվեք մուրտառ խոսողներին, փոխարենը՝ պոլիտիկա սովորեք, թե չէ՝ մերոնք վատն են, մի ամսում ձեզ կսարքեն կազակական երկրամաս, կամ ավելի վատը՝ կթողնեն թուրքի հետ դեմ առ դեմ…
24. 04. 2017

«Милый друг»

Որ երեկվա կյանքի մասին խոսում են, հարյուր ռուբլանոցը, անպայման ասում են, կարգին փող էր: Ու կարմիր արև ժամանակներին՝ մենք երեխա էինք: Սարոն Քոլատակը թողել, դերձակ է եկել Խաչենի ձախ ափը: Հիմա եմ, որպես բարեկիրթ, Սարո ասում, նրա փոթ անունը անհարմար է գրական հայերենով ընթերցողին հրամցնել: Աբուռը երեսին ականջի համար անվայել հնչողություն ունի, ամոթ է: Ի՜նչ գեշ ու ծիծաղելի անուն ասես, տունը շինվի՛, մարդու վրա դնեն էս ձորում: Անուն դնելը, իմիջիայլոց, տաղանդ է, քանի՜ առնվազն վաստակավոր դերասան, գրող ու երգիծաբան կլինի կորած էս Խաչենագետ: Աստված գիտի: Միտքս ուրիշ է: Սարոն շնորհալի դերձակ է: Տարաշխարհիկ փեշակը, ըստ երևույթին, առավել ևս՝ կանանց համար հրապուրիչ նրա արտաքինը — զիլ կապույտ աչքեր, սլավոնական երես, խուճուճ մազեր, լոթի ժպիտ —  մարդու ճակատագիրը կանխորոշել էին: Անկեղծ պիտի լինել ասել, դերձակի մշակույթը, նախևառաջ, երևի հենց կնոջ համար զգեստ ստեղծելու համար է: Իսկ երբ տղամարդն է վարպետը, դեռ չափսեր էլ պիտի վերցնի, կոնքուսրունք տրորի, իբր հենց էնպես ստացվեց, ուրեմն Սարոյի ճակատագիրը նաև ինչ-որ կենսափիլիսոփայական օրինաչափության է տրվում:

Անթիվ անգամ պսակվել է նա: Ավելի ճիշտ, փոքրիշատե ծանոթ-ընկեր, եթե բանուգործ թողնի, սիգարետը թարս ատամների արանքում, մատները մեկ-մեկ ծալի, թե՝ «Սիրունը՝ չորս, Նինան՝ վեց, կամ Սվետիկը՝ ութ», մեկ է, ոչ ոք տեղյակ չէ վերջնական թվին: Պսակվելը՝ պսակվել, դու ասա՝ գիտեն քանի երեխա ունի լույս աշխարհ եկած իր անթիվ կյանքի ընկերուհիներից, կամ ո՛ր երեխան որ կնոջից է ու որ թվի ծնունդ: Անհայտ է պատմությանը:

Շրջապատի համար, ամեն դեպքում, ընկերական մարդ էր Սարոն, բնավորությունը՝ կանգնած մի ծով: Սա ամենևին չի խոսում, թեպետ, էն մասին, թե բեկված ճակատագրի արարած է նա:  Թող թունդ կնահաճո լիներ, հենց էն է՝ կնահաճո, ո՛չ կնամոլ: Կնամոլը բաբնիկն է, թո՛ւհ, հեռու տար: Ահա նա՝ անձայն ծիծաղում է, ու տե՛ս կապույտ աչքերն ինչպես են մատնում: Իսկը բոզի աչքեր: Իհարկե, քեֆը հազար է, եկե՛ք վատ բան չմտածենք: Կնահաճո-կնամոլ, պիտի խոստանանք, որ սովորական ինսինուացիա են ընդամենը էս խոսքերը: Սարոյի դիմագծի մեջ նույնիսկ ազնվաբարո հատկություն կարելի է գտնել: Մարդը երբեք չի ստել կնոջը, թե սիրում եմ: Զգացմունքը խամրել է, կամ ինքն է ասել՝ նե՛տ, գերանդին քամի է ընկել, արի՛ բաժանվենք, կամ թե՝ հերթական կինն է կռիվ-աղաղակով թողել՝ հերանց տուն գնացել: Էս է: Բայց, միևնույն է, Սարոն անխռով դեմք է: Ահա նրա ձայնը կարկամում է, երեսին՝ լիրբ ժպիտ ծպուլի արեց, տուդի-սուդի: Ուրեմն՝ ընկերների հետ էլի զիլ նստել են: Աչքերի պղտորի վրա դժվար ջոկես՝ ինչ է կատարվում նրա կրծքի տակ իրականում: Ու, ամենակարևորը. ոչ մեկը չի տեսել՝ ինչպես է նա կանանց սիրահետում, ո՛չ մի տեղ, ո՛չ մի չափարի մոտ, ո՛չ մի աղբրի դեմ զրուցում, մեքենան էլ՝ առջևի ակները գրեթե իննսուն աստիճան գոռոզական թեք: Չեն տեսել: Տղամարդիկ, սովորաբար, մեզ մոտ ցուցամոլ են, մեկի հետ ճամփա գնան, կամ կլուբում կինո գնալիս՝ պատահական իրար կողքի են նստել, վախենան շուռ գան բարև ասեն, բայց ընկերների մոտ անպայման է որձականալը, թե՝ լուծված հարց է, հանդիպում ենք: Տարբեր իմաստ ունեն կնահաճոն ու կնամոլը: Որտեղից որտեղ հերթական փասիային գերելու համար, Սարոն մի արտառոց ջանք չի թափելու: Լույսը բացվեց.

-Ըհը՛, Սարոն էլի ա պսակվել…

Կինը կատու է, չէ՞, ի՞նչ է սիրում կինը, դուք ասացե՛ք: Տղամարդու սիլի-բիլի, կամ՝ լա՛վ, եկ ասենք՝ հաճոյանք՝ էսքան բան: Տղամարդու քաղցր-մեղցր մոտեցումը՝ կնոջն անվերապահ հունից հանում է, զահլեն տարար ու՝ նրա սրտի մեջ կրակը բրթաց: Հայտնի ձև է, Սարոն գիտի… Մի րոպե՜, ըհը՛, անձնատուր արեց: Ուրիշ ճար չկա, կինը՝ Վանքից է բերել, Կիչանից, թե՝ Հաթերքից, փաղաքշանքի ու ուշադրության անկուշտն է: Մոլորակը կանանց ցեղինն է, ինչ ուզի՝ իրենը պիտի լինի: Հետն էլ՝ հաստատուն փող է աշխատում Սարոն, ո՜ր խելքը պակասը «չէ» կասի նրան:

-Սարոն, լսե՜լ եք, էլի պսակվում ա: Վա՜յ, ես քո…

«Հայլուրը» սպասեն պրծնի, ֆրանսիական նոր սերիալ են տվել՝ «Милый друг» (Մոպասան): Խոզապահ Ժուխրայ Սամոյին նայիր, ձիու թամբին շեքը մազոլ անի, Կարապետի Խութից հասնի տուն, «բա հինգերորդ սերիան եմ բաց թողել, վեցն էլ ձեռքից տա՞մ, տը շտո՞»: Տատիկն իբր չի նայում, կինոն հարսուտղայի համար է, բազմոցին նստել վեր է կացել, նստել՝ էլի է վեր կացել: Երեք անգամ թոմթորել սեղան է դրել-հավաքել, բան ու գործ չունի: Աչքի տակով ժամանակ առ ժամանակ տատին նայել է ու՝ խնդացել…

-Վայ, թաղե՛մ քեզ, սա տոշնի մեր դարզի Սարոն ա: Կըպըկուտուր լընե՛ք դուք, իրենք-իրենք գալիս ճանկն են ընկնում:

Պաչել ես ճակատիդ դրել՝ կին է, սուրբ է, շողոքորթ փիսո է: Չէ՛, չէ, հաշվենկատ, տեղը տեղին, հանգամանքները ձեռքին՝ երեխա է բերել, բա ի՞նչ ես ուզել: Մարդկային ցեղի ակունքը կինն է, ամեն ինչ ներեք նրան: Ներելը՝ մի կողմ, աշխարհի հարցերը, հեռու մնացե՛ք, թող կինը լուծի: Համեստն է Սահակյան, արեգակը ծիպուլի արեց՝ ծուխ է տվել, փեթակը բացել.

-Էս մենք ենք, Մանվե՛լ, ձու ենք դրել, սա էլ դուք եք, բոռերը, ո՛չ դարդ, ո՛չ ցավ: Արի ըստեղ, սա փեթակ չէ, սա մոլորակ ա,- ամուսնուն է ասել:

-Եկե՛ք մեզանից հրաժարվեք, տենց լավ չէ…

-Յոթ օր լիներ ձեզնից հրաժարվելուն, ո՜ւր ա, ո՜ւր ա…

Սարոն արդեն ահել է, խուճուճ մազերը չալպուտուրիկ՝ գլխին: Աղջիկ մարդու տա, տղա բանակ ճամփու դնի, տուտը բռնել՝ էլի պսակվում է: Աչքն անթարթ է՝ կողքից ինչ են ասելու, զմայլելի կյանքի տերուտիրականն ինքն է:

Ճիշտ է-սուտ, թե մասխարաչու հորինվածք, Սարոն էլի է պսակվել: Գիշերը եկել է, նորատի կողակցի հետ նա պառկել, խորհրդավոր ծխել է: Ինչ է գլխին խփել, շուռ է եկել թե.

-Ախչի, մի դես նայի՛, կարո՞ղ ա քեզ առաջ մի անգամ էլ եմ բերել…                                       

30.01.18

Տխուր աչքերով շուն հայրենիք

Ջահել մարդուկին, թողել են խեղճ շանը դռանը սոված-ծարավ, փող էին դիզել, քոչել նոր ապարանք: Անգութ արարածնե՛ր: Զարմանալու ի՞նչ կա, շուրջը լիքն են սրանցով: Իմիջիայլոց, ասում են՝ մանկատան մեծացածները անգութ ու անսիրտ են լինում: Վերացական խոսք է, մանկուրտները միտս եկան ակամա:

Խեղճ անտերն էնքան կատաղի ու ջլոտ, հաչի՜-հաչի, օրուգիշեր դրսի անցորդին ուզել է պոկոտել, թե ինչ զիլան շուն է: Ու տմարդիք երկաթե շղթան թողել են վզին, սոված-ծարավ, չքվել նոր բնակարան: Խե՛ղճ շուն, մի՛ օր սոված նստի, երկո՛ւ, երե՛ք, սկսի սրտակեղեք կաղկանձել: Բա ի՜նչ անի…

Մեր տանից բավական հեռու էր ջլապինդը, չենք տեսել: Մարշրուտկի Ռոբիկն է նկատել՝ շունն իրեն ձևում է, ինչ է պատահել: Նա մտել է անտեր բակն ու կապանքից արձակել պատանդին: Ի՞նչ անի դավաճանի կողմից լքված հին ընկեր շունը, ուրախ-ուրախ իսկույն իրեն տվել է թափառական կյանքին: Ուր նայում ես՝ անտեր շուն, մեկն էլ թող ինքը լինի:

Երկու տարի առաջ էր, դեկտեմբերի վերջ: Սիրտդ միշտ ասում է՝ հինը մնա հին տարում: Լեզուդ ոնց պտտվի, ասես՝ հիվանդը թող շունը լինի: Մենակ ուտել-քնել-զարթնելու վարքի տեր մարդու խելքին էսպիսի միտք կլինի: Դեկտեմբերի իսկական ցրտերին մեր Ջոյը հիվանդացավ: Բժիշկն անզգա ասաց՝ տարե՛ք, էնպես արեք, որ չտանջվի: Ջոյը մեզ չի տանջել, մի գորշ առավոտ լուռ շունչը փչել է: Կոտրվել ենք, էլ շուն-կատու չենք ունենալու, խոսք չլի էդ մասին, անտերներին կերակրես՝ բավական է: Ութ-տասը տարի հետդ ապրել է, շնչավոր ազնիվ արարած, դո՛ւ էլ ես մեր դարդը:

Իսկ անտեր-թափառականը ոտի տակ է տալիս թաղամասը: Սրա դռանը մի թիքա թռցնի, նրա դռանը թուքումուր ու ծեծ ուտի: Անիծված շան կյանք: Որոշեցինք՝ մեր բակ բերել անանունին: Կերակրենք, տակը շոր կամ չոր խոտ դնենք, ով գիտի, գուցե ուզի մեզ հետ մնալ: Ջոյից հետո ենք դառնացել ու երդվել՝ էլ գլխներիս ցավ չենք բերելու: Ինչ երդվել էս ժամանակներին, լիքը վիշտ ու հոգս: Հզոր ու խիզախ բերդապահ բոսորագեղը՝ էսօր ճակատագրի կամքին: Շունը օտար իր ցեղակցի բունը, սպանես, չի մտնի: Զարմանալի է: Նախօրոք բույն եմ սարքել հին տախտակից, երկաթե վզնոց-շղթա գնել խանութից: Նա բռան միջից արագ սովորեց ուտել: Կենդանու թշնամին սարսափն է, հանկարծ կոտրեց նրան, էլ դժվար դողը սրտից դուրս գա: Մարդ ես, չէ՞, մի օր բռնեցի նրան, որ էլ բաց չթողնեմ: Մկանուտ ու ձիգ, արի՛ մենակ հախիցը եկ, շղթայի դիր: Լավություն ես ուզում անել, ժամը ժամին հաց կուտի, երբ ուզի՝ հաչ կտա, մտքին դրեց՝ մտնի իր օթյակ, քուն մտնի: Շան լեզու չգիտես, խաթրն առնես, նրա ուշումիտքն ազատությունն է: Հարևանը եկավ օգնեց, անանունը կապեցի մեր բակի ընկուզենու տակ: Անբախտն իսկույն հոնքերն իրար տվեց: Դես պրկեց շղթան՝ դեն, տխրեց ու այլայլվեց, փորձեց ազատվել, բայց ինչպե՞ս: Հասկացավ՝մի կտոր հացի համար գերի ընկավ, ձեռքից գնացին ազատության քամի օրերը: Ի՜նչ ափսոս…

Անանուն ստրուկ շունը ուտում էր տված կերը, ճարն ի՞նչ:Երեք օր աջուձախ ցատկոտեց՝ կտրելու պողպատե շղթան, անտեր ազատության համը բերանումն է մնացել: Պատշգամից նայող երկու անսիրտ մարդու աչքի առաջ էր էս տեսարանը: Նա հետո սկսեց ոռնալ, վերջին միջոցն է: Բոթաբեր անձուկը բռնեց մեր բակը: Կաղկանձ, տխուր աչքեր, կրկին՝ ո՜ւուու, մռայլ կանխազգացություն կախվեց շան գլխավերևի ընկուզենուց: Քանի ոռնոցի երկնային ուրվականը ալիք չէր տվել, որոշեցի արձակել նրան:  Շունը կուչ եկավ ու սրսփաց, ամեն վատ միտք գլխովն անցավ, բայց ասացի՝ գնա՛, ինչպես ասում են՝ ստիպելով սիրված չես լինի, տե՛րը քեզ հետ: Փախավ-գնաց, ետ չնայեց անգամ, ապերախտ քոփա՛կ, քեզ շան կյանքն է տրված, թափառի՛ր քո համար: Գնա ու՝ մի օր կուշտ եղիր, մի օր՝ սովահար, էն մի օրը՝ էլի կուշտ ու հալածյալ, մի օր մրսիր, թակ կեր ու կաղալով մեկի ձեռքից մի կերպ ազատվիր: Նա փախավ: Իսկ մենք տխրեցինք, հիշելով մեր նորամեռիկ թազլիկ Ջոյին:

Մի քանի շաբաթ, թե ամիս է անցել: Գործից եկել, ավտոտնակի դարպասը բացել, մեքենան տեղավորում եմ: Ա՛յ քեզ հանդիպում: Ծանոթ մի շուն շան տղա հեռվից ինձ տեսավ, ու նրա մեղավոր աչքերը սուտի փայլեցին: Ճանաչ լինելով՝ պոչը թափ տվեց, ետևին սեղմեց ու քսմսվեց ոտքերիս, մի անառակ որդու վերադարձ: Հասկացա, ազատությո՜ւն, բայց որ սովե՞լ ես: Ուտել է ուզում, աստծո խեղճ արարածը, սակայն ապրեցնող ու դաժան կապանքներից գլուխ է վերցրել ճողոպրել: Ինչ մեղք ունի նա, ճղվել է երկու քարի արանքում, ստրկանա՝ կուշտ լինի՞, թե՞ սովահար, մեղկ ու շվայտ ու՝ իր քեֆին: Երկյուղը կարդացի նրա աչքերի մեջ: Վախեցավ ձեռքիցս մի կտոր հաց ստանա, ի՞նչ անի: Կողքանցի, զգուշավոր, հանկարծ էլի շղթայի դնելու համար սիրաշահել չլինի: Հոգնել է Մուխին — անունը Մուխի եմ դրել, չգիտես ինչու: Հոգնել է, իսկապես, անմիտ թափառումներից, անտերուդուս ցեղակիցների հետ աշխարհի երեսը չափելուց նա ձանձրացել է: Անվարան կարելի է ասել նաև՝ հացը ախոյանի դուռն է բերել: Իմ ու իրեն շղթայից ազատած հարևանի անշահ մղումը նա ուշացումով է գնահատել: Կամաց-կամաց Մուխին մեր բակի ամենեցին ու տերուտիրականը դարձավ, թազլիկի նման ընտանիքի մի անդամ: Մեկ-մեկ նույնիսկ մտածում էի՝ թազլիկը կենդանի լիներ, սիրտը խանդից կպայթեր: Թեպետ, թազլիկը եթե ողջ-առողջ լիներ, Մուխին թափառական իր կյանքին կմնար: Ճակատագիրը ծովի երեսին խատուտիկի բմբուլ է ընդամենը:

Կինոյի վերջաբանը: Երկու-երեք տարի է արդեն, Մուխին որպես արդեն բակի հնաբնակ, հարևանություն է անում մեր ձախ կողմի հարևանի հավերժ անոթի թողնված լյումպեն իր ցեղակիցների հետ: Երբեմն հետները խաղս է տալիս, երբեմն իրար սաստիկ գզվռտում են, արնակոլոլ լինում, մի տեսար՝ բարիշեցին ու սիրալիր, խելապակաս վազվզուք տվեցին, մի՝ իրար շնավարի կերան, պատառոտեցին ու սկսեցին մի շաբաթ կաղալ: Մի օր շքամուտքի դուռը բացում եմ՝ ինչ տեսնեմ. հարևանի կեղտոտ ու բոկոտն թազի շներից մեկը գողեգող եկել է մեր բակ, Մուխիի ամանը աչքերով, շնչահատ դատարկում է, իսկ ինքը, անհայտ գթասիրտն ու բարերարը, վիզը դրել թաթերին՝ նայում է իր տանից: «Դաբրո» է տվել Մուխին, իսկույն գլխի ընկա: Ընկերասեր, առատաձեռն Մուխին ինձ տեսնելով, ցատկեց ու հարձակվեց խեղճուկրակ, քունձռի եկվորի վրա, դուրս է անելու հենց հիմա մեր բակից իբր: Զվարճալի մի  տեսարան: Ջղայնանալ ուզեցի, սակայն զարմացա Մուխիի խորամանկ ու մեծհոգի պահվածքից… ուրեմն, քանի տեսնող չկա, ցեղակից սովածին բաց է թողել իր տարածք, աչք պոկի, մի բան բերանը դնի, մեղք է: Հանկարծակի դուրս եմ եկել ռաստ եկել, դրությունը փրկելու համար՝ նա իսկույն դիմի շան խառնվածքի համար մեծագույն աֆյորայի՝ բանսարկու աղվեսի նման նետվի իր կլիենտի վրա, իբր ինքը ամենևին տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում, էս րոպեին ջարդուխուրդ է անելու անպատկառին ու ջհանդամի ծոցն ուղարկի: Ու էդպես էլ արեց, պատկերացրե՛ք:

Ինչպես ասացի, շունը բնավորություն ունի՝ իր ցեղակից մեկ ուրիշի բնից խորշել, ամանից չուտել: Էսքանի գլխին՝ շունը շան ոտքը չի կոխի նաև, հայտնի խոսք է…

Գալիք օրերին, ժամը ժամին՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, լափը ձեռքիս դուրս եմ գալիս բակ, լցնում նրա ամանը, հոտոտում ու ձեռ չի տալիս: Էս ի՞նչ նորություն է: Նախ՝ մտածեցի, թե նա խռովել է ինձանից՝ ցեղակիցների հանդեպ անսիրտ միջադեպի առումով: Սա ինչ խաթա է գլխիս եկել, մեռա արդեն՝ հին լափը տանել-թափելով: Ավելի շուտ, ձանձրալի է արդեն ձեռ չտված լափն ամեն օր տան դիմաց ավտոտնակի կողքի սովածներին տալու հոգսը: Մտքովս անցնում էր նաև, որ Մուխին խոկում է պարզապես ուրիշների պղտորած ամանից նորից ինքն էլ ուտի, բայց… Արդեն, իրոք, ձանձրանում էի՝ տանել հեռվում ամանը թափել: Ուրիշ աման գտա, նրա համար նորից թարմ լափ լցրի, հին իր ամանը, դեռ հին կերակուրը մեջը, ոտքով դեն հրեցի, կարգին ծանր ալյումինե թավա է:

Մյուս օրը բազրիքից ի՜նչ տեսնեմ: Ալյումինե թավան ատամներով Մուխին քարշ է տալիս դեպի ավտոտնակի դուռը: Ուրեմն, թո՛ղ ցեղակիցն էլ կուշտ լինի, ներս չգա հանկարծ, ու՝ տերը խաղաղ լինի իր համար: Ի՜նչ մի ցնցի նրա համբերությունը: Իրական հրաշք: Շունը թույլ է մտածումից, հասկանալի է, ահա ազնիվ լինելու հանգամանքը: Մտածումի զեղումն է գետը թափել արժեքները:

Տխուր աչքերով Մուխին իմ հայրենիքն է…

23.01.2024

No Comments

Leave a Reply