Երկար դադարից հետո մայիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և այլք։ «Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված է նոն-ստոպ մյուզիքլային ոճով, իսկ երկրորդ մասում հյուրերը հանդես կգան: Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է:
![](http://ardi.am/wp-content/uploads/2021/04/175662121_1517288771809326_1399305944623062256_n-1024x1024.jpg)
«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը, խոսելով երեկոյի մասին, նշել է, որ համերգային ծրագիրը շատ հագեցած է լինելու։ Հին և սիրված գործերի հետ նաև նորերը կլինեն, որոնցից մեկը պատերազմից հետո ծնված երգ է, որն իրենց էմոցիաներն ու տրամադրությունն են փոխանցում կատարվածի մասին։ Ծրագրում կա մի մաս, որին 7-11 տարեկան 4 սկսնակ երեխա է մասնակցում:
No Comments