maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobetjojobet girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobet girişjojobethacklinktipobettipobetmilanobetmarsbahisgrandpashabetholiganbetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomjojobetjojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetmeritking girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetbetciobetkombetebetonwinmeritkingsekabetsahabetmarsbahismatbetholiganbetjojobetdeneme bonusuMarsbahisdumanbetdumanbethacklinkextrabet girişHoliganbet
Կրեատիվ Արցախ Վովա Արզումանյան

Արցախի քաղցր համն ու ժպիտները

15.01.2023

— Ծնվել և ապրում եմ Արցախում, կյանքիս երջանիկ օրերը մնացին Շուշիում,- Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող, ՈՒԳԸ նախագահ Աշխեն Ասրյանն իր պատմությունն այսպես է սկսում։

Երջանկությունն իսկապես Շուշիի ամեն քարի, ծառի, շենքի ու լուսամուտի մեջ էր, չավարտվող սպիտակ մայթերով քայլող երջանկություն էր։ Շուշին չվերջացող երջանկության քաղաք է։ 

— Շուշիի մասին լավագույն հիշողություններս զուգորդվում են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ գտնվող մեր դպրոցի հետ։ Ղազանչեցոցը շուրջ տասներկու տարի ունենալով մեր աչքի առաջ՝ լիակատար խաղաղության մեջ երազում էինք հավերժական լուսե հայրենիքի մասին` մտովի նախանշելով ապագայի լավագույն անելիքները․․․

Աշխենն արդեն որոշել էր` պատմաբան է դառնալու։

Երկրորդ կուրսում էր, երբ սկսվեց պատերազմը։

Ասում է․

— Կորուստների շղթան դեռ երկար կշարունակվեր, եթե մի օր չորոշեինք դեմ գնալ պատերազմի հետևանքներին ու նորից արարել։

Սովորելուն զուգահեռ նա իր փոքրիկ բիզնեսն է հիմնադրում (Time to sweet)` քաղցր համ ու ժպիտներ պարգևելով Արցախի բնակիչներին։ Հրուշակագործության հետ Աշխենի առաջին «ծանոթությունը» եղել է մայրիկի` տիկին Էլմիրայի միջոցով։

— Պատերազմից առաջ գրեթե ամեն օր մեր տանը մայրիկս ստեղծում էր «քաղցր տրամադրություն»։ Պատերազմից հետո որոշեցինք միասին սկսել ու զարգացնել այն հենց Արցախում։ Հրուշակագործությունը մասնագիտությանս հետ իհարկե կապ չունի, սակայն, եթե կա սեր արածդ գործի հանդեպ, ամեն ինչն էլ հնարավոր է համատեղել։

Աշխենի եկամտի միակ աղբյուր հանդիսացող հրուշակագործության բիզնեսը օրեցօր զարգանում է` շնորհիվ նրա աշխատասիրության ու նվիրումի։ 

Time to sweet



Մեկ ամսից ավելի է Արցախը շրջափակման մեջ է։

— Աշխատելը դժվար է, քանի որ կա հումքի պակաս, եղած մթերքներն էլ պետք է խնայել։ Խանութների դատարկ դարակները, չվերջացող հերթերը (կես կիլոգրամ շաքարավազ, հնդկաձավար գնելու համար) տխուր պատկեր է ստեղծում, բայց և պայքարող հայի տեսակն է ցույց տալիս։ «Կարևորը մենք Արցախում ենք և հողը մեզ ուժ է տալիս»,- այս խոսքերը շատերի շուրթերից ենք լսում,- պատմում է Աշխենը։ 

Թեև քիչ, բայց աշխատում են։ Եղել են դեպքեր, երբ հաճախորդներն են առաջարկել տրամադրել մթերք, միայն թե պատվերը պատրաստվի և հասցվի իրենց։ Աշխենը վստահ է՝ հզոր և կայուն հայրենիք ունենալու գրավականներից մեկը չընդհատվող աշխատանքն է։

Հետաքրքրվեցինք նաև ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության գործունեությունից։ Աշխենն ասաց, որ գիտական կյանքն այս շրջանում անմասն չի մնում բլոկադայի հետևանքներից։ 

— Մինչ բլոկադան հայաստանյան մի շարք բուհերից գիտաժողովների հրավերներ ենք ստացել, ուսանողները աշխատում են իրենց մասնագիտական հոդվածների վրա։ Տա Աստված՝ այս իրավիճակը օր առաջ դեպի լավը հանգուցալուծվի, որ կարողանանք այդ գիտաժողովներին նաև մեր ներկայությունը ապահովել,- եզրահանգեց Աշխեն Ասրյանը։

No Comments

Leave a Reply