bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabetstarzbetbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabetstarzbet
ԳրաԴաշտ Հաս Չախալյան

Հաս Չախալյան․ Արևելյան պատուհաններ

20.01.2022

Պատուհանը

Նադիրի մաշկի տակ ծանրություն էր գոյացել, սերտաճած մազերը դուրս չէին գալիս վաղուց անապատի ավազներում կորած ուղտերի ոտնահետքերի նման։ Նադիրը շտկեց վերնաշապիկի թեքված օձիքը, նրան թվաց՝ հայելու մեջ արծիվ թռավ, կտուցին՝ մի մեծ մազափունջ։

Բիբերը լայնացան զարմանքից, սիրտը սկսեց զարկել արագ, շունչը կտրվեց, թոքերում արցունքների քաղց էր։ Ինչքա՞ն պիտի լռեր իր կատարած մեղքի մասին, ինչքա՞ն պիտի ապրեր՝ հիշողության կացինը հողաթափերի տակ թաքցրած. ոչ ոք չգիտեր։

Ղուրանը շարունակաբար թերթելուց մատները  մաշվել էին, գիշերները սովորականից ավելի երկար էին։ Ոչ մի ձայն չկար, ոչ մի շշուկ չէր անցնում նրա խուլ լռության միջով։

Հեռու մի տեղ անհիշելի ժամանակներում Նադիրը լայնաթիկունք տղամարդ էր՝ խիտ մազածածկույթով և կոշտ բազուկներով։ Թևատակերը սափրել չէր սիրում, ոտքերի մազերի արանքից կարելի էր նկատել արյունատար երակներ, որոնք նման էին անապատի կարմիր օազիսներին։

Անապատում ապրող մարդիկ գաղտնապահ են թե ՛ իրենց հոգու, թե՛ մարմնի հետ։ Նրանք խնայում են իրենց հոգիներն Ալլահի ողորմածության համար։

Մարմնի հոգատարությունն ավելի հեշտ է՝ լողանալ, օծել անուշաբույրով կամ շոյել։ Մարմինը հոգուն մոտեցնելն է դժվար ծիսակարգ։ Հոգին կարող է ապրել առանց մարմնի՝ տիեզերական անվերջության մեջ զմռսվելով։

Իսկ մարմինն առանց հոգու կբացի իր խռիկները ու չի հասցնի շնչել ցամաքում ոչ մի վայրկյան։

Նադիրը շատ էր փորձել գտնել իր խաղաղությունը թե՛ կանանց, թե՛ խմիչքի դատարկության մեջ, սակայն ապարդյուն։

Այն օրը մայրամուտը հալվեց, ընկավ ներս՝ գլխաշորը գցելով գետնին, հետո ստինքները փշաքաղվեցին․ մատները պրկվել էին երջանկությունից։

Նադիրը համբուրեց կնոջ կրունկները՝ խուտուտ տալով քնած կրքերին։ Կինը  թավալգլոր եղավ. երկնքում լիալուսին էր։


***

— Բացի՛ր դուռը,- շշնջաց մի աղավնի՝ կտուցի մեջ կարմիր թելեր առած,- ես եկել եմ, որովհետև իմ մարմինը թաղել ես քո տանը՝ արմավենիների շքի տակ։

Խոստովանի՛ր Ալլահին մեղքդ։

Նադիրն արթնացավ քնից, թոռներն էին աղմկում։

— Կե՛ր այս նուշը,- ասաց թմբլիկ այտերով սևաչյա աղջնակը՝ փաթաթվելով պապին։

Նադիրը գրկեց աղջնակին, ցանկացավ մոռանալ երազը։

Աչքերը ճպճպացրեց ցավից, ապակու կտորներ նկատեց աչքերի մեջ։ 

Պատուհանը փշրվել էր. ո՞վ էր կոտրել։ Քամին ազատորեն խաղում էր թոռան վարսերի հետ… տարօրինակ զգացում էր։

— Եկե՛ք գնանք դուրս,- լսվեց աղախնի հորդորը, որը, սկուտեղը ձեռքին, թեյ էր բերում ծերուկ Նադիրի համար։

Երեխաները սկզբում չլսեցին, հրմշտեցին իրար։ Աղմուկը դարձավ այնքան անտանելի, որ պապն ինքը հրամայեց երեխաներին դուրս գալ ննջարանից։

— Պատուհանն ո՞վ է փշրել,- ասաց ծերուկը կեռ հոնքերի հարցական արտահայտությամբ։

— Ոչ ոք,- ավելացրեց զարմացած աղախինը։

Թեյը սառեց. կրկին Նադիրը խորհում էր։

Ալլահն ստեղծել է աշխարհը մարդու նմանությամբ։ Մարդն աշխարհի մի մասնիկն է, որովհետև առանց մարդու մյուս կենդանական էակների գոյությունն արդարացված չէր լինի։

Եվ ու՞մ է պետք սողունը, որը չի կարող քայլել, ու՞մ է պետք ձուկը, որը չի կարող թռչել, ու՞մ է պետք թռչունը, որը չի կարող լողալ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այս բոլորի համընդհանուր խտացումը մարդն է՝ անապատի դեմքով։

Ոչ մի ճշմարտություն բացարձակ չէ, և ամեն սուտ կարող է ճշմարտություն լինել:

Նադիրը քահ-քահ ծիծաղեց իր մտքերի վրա՝ սուր ծակոց զգալով կրծքավանդակի շրջանում: Ճշմարտությունը սուր սեպ է, խրվում է ներս և ծակում ավելի, ավելի:

— Այսօր ոչ մի ձուկ չեմ վաճառել,- ասաց մի կին՝ գլխաշորի եզրերը շտկելով:

Շուկայում  ամեն ինչ կար` չրերից մինչև անուշեղեն:

Մի քանի քայլ այն կողմ էլ կանանց ուլունքագործ զարդեր էին դրված. մոտեցող չկար:

— Վաճառում եմ մարմին,- շշնջաց կինը` փախցնելով հայացքը:

-Ձու՞կ , թե՞ մարմին,- հարցրեց հիացած տղամարդը:

-Երկուսն էլ,- ժպտաց կինը:

-Ամուսինդ…

-Չի իմանա,- ավելացրեց կինը՝ նայելով պատի տակ մեխված տհաճ տղամարդուն:

Իսկ դուք գիտեք` Նադիրը տեսավ ինքն իրեն. այդ տհաճ տղամարդն ինքն էր:

Դավաճանությունը գալիս է ոտաբոբիկ՝ առանց հատակին հետքեր թողնելու:

Ծերուկը ժպտաց, երբ մեռնում էր, միայն փոքրիկ աղջնակին հասցրեց մեղքը խոստովանել:

Սիրած կնոջը սպանել էր, հետո թաղել արմավենիների տակ, հետո սիրուն այգի էր կառուցել մյուս կնոջից ծնված զավակների համար:

Իսկ ո՞վ էր կոտրել այն գիշեր պատուհանը՝ այդպես էլ Նադիրը չիմացավ։


Գլխաշոր

Երկինքն այնքան մոտ է Լեյլայի պատուհանից, թվում է` ուր որ է մի աստղ կընկնի ներքև և կկորի դարչնագույն գլխաշորի տակ:

«Սաստիկ ցուրտ է, աղջի՛կս, անապատում»,- շշնջում է  կապույտ շրջանակի մեջ դրված մի կին:

Ու էլի փետուրներ են, ու էլի վերարկու չկա շոգին դիմանալու համար:

Մեկը քսքստոցով մտնում է ննջարան:

Լեյլան թաքնվում է անկողնու տակ` կրծելով եղունգները: Քսքստոցի հետ սրտի տրոփյունն ավելի է ուժեղանում, չի կարողանում շնչել, փակում է աչքերը:

Անապատում մոլորվել է: Մարմինը ծածկվել է ավազի հաստ շերտի տակ: Գլխաշորը կորցրել է ճանապարհին:

Հիմա որտեղի՞ց մի գործվածք գտնի ու ծածկի վարսերը․ եթե միայն ջայլամի  պես կարողանար թաքցնել գլուխը, գուցե խուսափեր  խորթ մոր հանդիմանություններից:

-Ալլահը կնայի աչքերիդ մեջ ու չի ների,- մռմռթում է քսքստոցը:

Լեյլան գիտի` օազիսը գտնելու է թեկուզ անապատից դուրս աստղերի մեջ:

Մեկ էլ՝ փռշտոց, ու պատրանքը կվերջանա:

— Թքի՛ր աղջիկ, մայրական ծեծ չես տեսել,- գոռում է մեկը՝ զայրացած քաշելով աղջկա վարսերից:

Ճիչն ու աղմուկը կարծրանում են` հարևան մզկիթից եկող նամազի հնչյուններին ձուլվելով:

Լեյլան ուշաթափվում է: Հետո նորից անապատ է, քթից արյունը շիթ առ շիթ խառնվում է ավազին: Ոչ մի ծպտուն չկա:

 «Երևի այսպես են մեռնում դեռահաս աղջիկները»,- մտածում է նա  և չի հավատում, որ կապրի: Ականջները ծովախեցի  են դառնում, հոգին` խխունջ:

Արևն սկսում է խշշալ:

Հոգեդարձությունը տևում է վայրկյաններ:

Մի՛ արթնացրեք մեռելներին, մարդի՛կ, մի՛ քանդեք մումիաների դամբարանները:

Մի՛ փնտրեք անցյալ ներկայի մեջ, անապատում գտնելու այլ ոսկորներ կան․ դրանք ավելի թանկ են, քան ձեր պեղած հնագիտական նմուշները, որոնցով զարմացնում եք աշխարհին` լցնելով թանգարանները հիմարացած այցելուների ժպիտով:

Ձեր ծախսած դրամը, տիկի՛ն, գնումների համար անտեղի է, որովհետև այդ գումարով գուցե վճարեիք մեկի կյանքի համար ու դառնայիք երջանկություն:

***

Արևը մայր է մտնում: Մտնում եմ գրախանութ՝  նոր գիրք գտնելու հույսով:

Հետ ու առաջ եմ գնում, գրադարակները դատարկ են: Էլի անապատ է ու ծովախեցիներ: Իսկ աստղերն ու՞ր կորան:

Սկսում եմ քայլել առանց կողքերս նայելու:

Գիրք չկա, գուցե հագուստ գնեմ:

-Սիրուն գլխաշորեր ունենք,- ժպտում է ֆիլիպինցի վաճառողուհին` պարզելով մի դարչնագույն գլխաշոր, որի ծալքերից արյան բույր եմ զգում: Փսխելու ցանկությունից մղված  նետում եմ ինձ դուրս:

Անապատը վերջանում է:

Ասում են` Լեյլային գտել են բեդուինները՝ խորթ մոր ծեծից անկողնու տակ մեռած։


Բրինձ

Անապատային երկնքում ամպերը թաթախվում են ավազի մեջ, իսկ երկնաքերերի բարձր կատարները բարդիների նման սոսափում են կողք կողքի:

Մզկիթաձև մարդիկ շտապում են աջ և ձախ,հյուսիս և հարավ, արևելքից արևմուտք՝ առանց մի վայրկյան ժամանակի լռությունն զգալու: Նրանք չեն տեսնում իրար, չեն բարևում շքամուտքերում ապրող սարդերին, որոնք թերևս թաքնվում են։ Կոկիկ ու մաքուր սալիկապատ մենություն է աստիճանների վրա՝ ոտնահետքեր փնտրելու անհնարինությամբ:

Մուբարակը մի կերպ աչքերը բաց է անում:

Սենյակում վխտացող ճանճերի տզզոցից  ականջները թմրել են, կարմրել:

Ձեռքը տանում է բարձի տակ՝ բջջայինը փնտրելու, հանկարծ վեր է թռչում կայծակնային արագությամբ, երբ հիշում է` ուշ է արթնացել և չի հասցրել մաքրել շքամուտքն ու հարկաբաժինները:

Մուբարակի պահակակետը  նման է խցի, որտեղից բուրում են հնդկական համեմունքներն ու ծանր  քրտնահոտը: 

Ասում են` ամբողջ օրը բրինձ է ուտում, կեսօրին` խմում թեյ, իսկ գիշերը՝ միզում  քնի մեջ:

Վախեցած է. ա՜յ քեզ լավ արդարացում:

Ճամպրուկը պահ է տվել անկողնու տակ, մի քանի մաշված շորերի հետ ունի նաև նորը` ատլասե վառ կանաչ վերնաշապիկ՝ երիզներին փղի կնճիթներ ասեղնագործած: Ամեն տարի Դիվալիի գիշերը* հագնում է այն՝ մթությունից լույս քաղելու հույսով:

Հետո մոմ է վառում` փնտրելով Հնդկաստանում ապրող ընտանիքին:

-Արցունքներս ոչ մի ռուփի չարժեն,- բղավում է կինը բարկացած  և անջատում տեսազանգը:

Մի ստվեր պոկվում է ծանր աղմուկից, բրինձը կուլ չի գնում, ճանճերը շատանում են, իսկ Դիվալին չի վերջացել:

Մուբարակի ոտքերը քարանում են, աչքերը՝ ճաքճքում:

Փող չկա, օդ չկա, խնայածը  քիչ է, երեխաները սոված են:

Դռան ետևում  գիշերը մլավում է: Ինչպե՞ս մի քանի դիհրամ գտնի, որ ուղարկի ընտանիքին:

Պատուհանը փակում է մտքերի առաջ և  խռում:


***

Անապատում եղյամ է նստել: Ավտոտնակի մեքենաները կեղտոտ են:

Հարևան շենքի տակ խմբվել են մարդիկ:

Ասում են` նպարեղենի խանութում գողություն է տեղի ունեցել անցած գիշեր:

Սակայն ո՛չ խանութի դուռն են կոտրել, ո՛չ էլ պատուհանները:

Մտել են աննկատ, հեռացել՝ գոռոցներով:

Ոստիկանները հասցրել են առգրավել գողոնը:

Ասում են`վտիտ դեմքով մի հնդիկ տղամարդ էր՝ աչքերը փոս ընկած. վախից միզում էր:

Իսկ երբ գողոնը վերցրին՝ երեխայի պես լաց եղավ:

***

Մուբարակի խցում ճանճեր էլ չկան, բայց բրնձի հատիկները թավալվում են դեռ գետնին, և կանաչ վերնաշապիկով մի տղա ժպտում է  քնի մեջ…..

——————

*Դիվալի- Lույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ 




No Comments

Leave a Reply