maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան Կինո

  «Արի՛ Ֆրունզիկի հետ լուսանկարվենք»

18.10.2023

Այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը: Ցանկացած հոբելյանի հետևում կանգնած է մարդը՝ իր ստեղծագործ աշխատանքով, իր թողած ժառանգությամբ, որով միս ու արյուն է առնում ընդհանուր մեծ գործը: Հայ կինոյի երախտավորներից մեկն էր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որին էլ առնչվում է այս հրապարակումը:

Գրեթե տասը տարի առաջ՝ 2004 թվականի ամռանը, հյուր գնացի Ալբերտ Մկրտչյանին, երբ նոր-նոր վերաբացվել էր Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը՝ առանց Մհերի. նա այլևս երկնքի բնակիչ էր ու վերևից էր հսկում իր տան անցուդարձին:

Մենք զրուցեցինք շատ երկար, բայց զրուցակցիս պահանջով հրապարակվեց միայն այն հատվածը, որն ինքը նպատակահարմար գտավ:

Հիմա էլ չեմ հանրայնացնի ժամանակին արված հրապարակումիցս դուրս մնացած հատվածները: Բայց կասեմ, որ դրանք չափազանց սրտառուչ, եղբայրական սիրո ու կապվածության մասին վկայություններ են, որ գուցե մտերիմներին հյատնի են նաև:

Չգիտեմ, թե այս պահին ինչ կեռմանների է դեմ առել Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռի համար մղվող պայքարը, բայց այնքա՜ն ցավալի է տեսնել անառողջ, ոչ ստեղծագործական խմորումների տարափը լուսավոր մարդու անունը կրող ոգեղեն տարածության շուրջ: Սա, իհարկե, այլ թեմա է, որին տրվել չարժե, երբ խոսքը Մհեր և Ալբերտ Մկրտչյանների հիշատակին է առնչվում: Մանավանդ որ, մեր այդ օրվա հանդիպումը, գոնե ինձ համար, չափազանց լուսավոր ու ջերմ դրվագ է՝ մանր խնդիրներով այն պղտորելու համար:

Նույնիսկ այդ օրն արված լուսանկարը թույլ չի տա, որ ես մռայլ, այսրոպեական մտքերի տրվեմ: Երբ ավարտել էինք զրույցը, Ալբերտ Մկրտչյանին խնդրեցի, որ լուսանկարվենք՝ օրը նաև այդպես հավերժացնելու համար:

-Արի՛ Ֆրունզիկի հետ լուսանկարվենք,- ասաց:

Ու մինչ ես գլխի կընկների, թե ինչ ասել է Ֆրունզիկի հետ լուսանկարվել, ինձ առաջնորդեց դեպի հանրահայտ կոմոդն ու դրա մոտ կախված՝ Մհեր Մկրտչյանի լուսանկարը: Ահա այսպիսի անջնջելի ակնթարթներ, որ ապրեցի Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ, որն առաջինն էր իմ կյանքում, բայց ոչ՝ միակը: Մյուս հանդիպումների մասին՝ գուցեև կպատմեմ հաջորդիվ: 

Թատրոնը՝ թանկ մասունքների և հուշերի պահոց

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ «Հացթուխի կինը» ներկայացմամբ իր հարկի տակ երևանայն թատերասեր հասարակությանը հյուրընկալեց Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը: Կարճ ժամանակ անց նրան վիճակված էր գոցել դռները և վերաբացվել մեծ ընդմիջումից հետո, երբ արդեն ավարտվել էր հազարների կուռքը դարձած Վարպետի երկրային կյանքը: Այս է, թերևս, պատճառը, որ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնն այսօր ոչ թե սոսկ հանդիսասրահ է ու թատերաբեմ, այլև անգնահատելի մասունքների և չխամրող հիշողությունների պահոց, ուր երկար դեգերումներից հետո հանգրվանել են  «Մեր մանկության տանգոյից» քաջածանոթ կոմոդն ու կարի մեքենան, հին ու արդիական պատեֆոնը՝ ձայներիզներով, Մհեր Մկրտչյանի ձեռքով տարբեր ժամանակներում արված դիմանկարները և էլի շատ ուրիշ արժեքներ, որոնք ի մի բերելով՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ալբերտ Մկրտչյանը պիտի ստեղծի թանգարան՝ թատրոնի մեջ:

Թատրոնի երկրորդ կյանքն սկսվեց հունիսի 10-ին՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» մոնո-ներկայացմամբ: Հուլիսի 17-ին ներկայացվեց Ժան Անույի «Էվրիդիկեն»: Բեմադրության են պատրաստվում Հենրիկ Հովհաննիսյանի  «Կույրը կամ երկու լումա», Սամվել Խալաթյանի «Ծաղրածուն» թատերգությունները, ծրագրված է բեմականացնել շոուներ, ամանորյա հանդիսություններ, ստեղծել մանկապատանեկան ստուդիա և, որ ամենակարևորն է, թատրոնի շուրջ համախմբել իսկապես տաղանդավոր դերասանների:

Ալբերտ Մկրտչյանի բնորոշմամբ՝ այս թատրոնը հոգու յուրատեսակ ինդիկատոր է, և եթե մարդն անազնիվ է, ապա իրեն անհարմար է զգում այստեղ և շատ արագ հասկանում, որ իր ներկայությունն ավելորդ է:

Օր օրի ահագնացող Մհեր Մկրտչյանի լեգենդը յուրաքանչյուրն ընկալում ու վերապատմում է իբրև հատկապես իրեն հասու ու հայտնի իրողություն, և եթե նույնիսկ Վարպետի ոչ թե սոսկ եղբայր, այլ «մոր արգանդից համախոհ» Ալբերտ Մկրտչյանը որսում է հորինվածքի ու իրականի շոշափելի սահմանն այդ պատմությունների մեջ, ներողամիտ ժպիտով ասում է, որ ամեն բան պայմանավորված է Մհերի (Ֆրունզիկի) նկատմամբ ունեցած մեծ սիրով:

«Հացթուխի կինը» բեմադրությունից հետո Մհեր Մկրտչյանը պատրաստվում էր բեմադրել Լևոն Շանթի «Կայսրը» և էլի շատ ուրիշ թատերգություններ, սակայն կյանքի անխուսափելի օրինաչափությունները պարտադրեցին իրենցը, և նույնիսկ մեծերն ի զորու չեն կառավարելու դրանք: Այսօր Մհեր Մկրտչյանի չիրագործված ծրագրերն ունեն շարունակողներ. «Կայսրը» բեմադրելու ցանկություն են հայտնել Արմեն Էլբակյանը և Վլադիմիր Մսրյանը:

Ալբերտ Մկրտչյանն ինքը, որ հոգու մղումով ժամանակավորապես հրաժարվել էր իր երազած կինոնկարը նկարահանելուց և նվիրվել թատրոնի վերաբացման գործին, այժմ վերադարձել է կինո և սկսել նկարել չորս տարով ուշացած իր ֆիլմը:

-Այս թատրոնում ուրախ և տխուր շատ իրադարձություններ են կատարվում,- պատմում է նա,- ինչպես որ Ֆրունզիկին էին կոչում «ուրախ և տխուր» մարդ: Հաճախ պատահական անցորդները, թատրոնի մոտով անցնելիս, ուղղակի կանգ են առնում ու խոնարհվում ցուցանակի առաջ, իսկ շատ երիտասարդ շնորհալի դերասան-դերասանուհիներ գալիս են և առաջարկում իրենց ծառայությունները՝ չակնկալելով վարձատրություն անգամ:

-Ինչի՞ց կամ ումի՞ց եք Դուք լիցքեր ստանում կյանքում:

-Ամեն ինչից: Օրը բացվեց, տեսա լույսը, արդեն լիցքեր եմ ստանում: Քայլեցի օրվա բացած ճանապարհներով, տեսա բարի ու չար մարդկանց, լիցքեր եմ ստանում: Եթե մարդը ի ծնե պաթոլոգիկ հիվանդ չէ, ուրեմն նրա չարությունն ունի պատճառներ, և ես փորձում եմ դրանք հասկանալ: Վատ մարդ չկա աշխարհում: «Շնչառություն» ֆիլմում մի տեսարան կա, որտեղ հերոսը եկեղեցում ասում է. «Երեկվա ճիշտն այսօր սուտ է, այսօրվա սուտը վաղը ճիշտ կլինի»: Ամեն ինչի պատճառները պիտի փնտրես:

-Եթե նույն հարցը Մհեր Մկրտչյանին տային, ի՞նչ եք կարծում, ինքն ի՞նչ կպատասխաներ: Իր բեմից, իր թատրոնից, իր ֆիլմերից դուրս ի՞նչն էր նրան ոգեշնչում, նա գո՞հ էր իր ապրած կյանքից:

-Երբ մարդը մեկին սիրում կամ ատում է, դրա մեջ միշտ չափազանցություն կա: Մանավանդ երբ ինքն ուզում էր պոռթկալ, խոսել իր սիրո կամ ատելության մասին, անպայման չափազանցությունների մեջ էր ընկնում. հայ ենք, չէ՞: Բայց մի բան հաստատ է. ինքն ապրելու այդ ճանապարհն էր բռնել՝ գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար: Դա իր ընտրությունն էր: Ինքը բավական խելոք անձնավորություն էր, բավական նրբազգաց: Դյուրահավատ էր անչափ, բարի էր անչափ: Չկար մարդ, որին ատեր: Ես մի անգամ եմ տեսել նրա ատելությունը. մի ամբողջ ճանապարհի ընթացքում Մհերն ատում էր: Երևանից Իջևան էինք գնում: Ես նկարում էի իմ դիպլոմային աշխատանքը՝ «Լուսանկարը» ֆիլմը, Հենրիկ Մալյանը՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ճանապարհին մի վետերոկ կար (այն ժամանակ այդպես էին ասում): Մեքենան կանգնեցրեց: Մի քիչ վատ էր զգում, ուզում էր 50 գրամ օղի խմել: Ասաց, որ այդտեղ մի շատ լավ մարդ կա, և մտավ ներս ու վաճառասեղանի մոտ կանգնածին հարցրեց.

-Հովսեփն ո՞ւր է:

-Վատ էր զգում, տուն գնաց,- եղավ պատասխանը:

Ֆրունզն ասաց.

-Դե լի՛ց:

-Ի՞նչ պիտի լցնեմ,- ջղայնացավ այդ մարդը:

Ֆրունզը զայրացավ, սարսափելի վիրավորվեց, եկավ նստեց ավտոմեքենան առանց օղի խմելու և ամբողջ ճանապարհին ուղղակի պոռթկում էր.

-Մի՞թե դա կինո չի տեսել, թատրոն չի գնում, մի՞թե հեռուստացույց չի նայում: Ինչո՞ւ նա ինձ չճանաչեց:

Նա չէր կարողանում ներել այդ մարդուն, որ իրեն՝ Հայաստանում, ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դերասանին չի ճանաչել: Ես այդ մի անգամն եմ նրան դժգոհ տեսել, մնացած բոլոր դեպքերում գոհ է եղել և բոլորին ներել է: Մենք իրար շատ էինք նման, միայն թե ինքը մի քիչ անօգնական էր՝ մորս էր քաշել:

Ինչևէ, այդ զորեղ անօգնական մարդու մշտաներկա ոգին թևածում է այսօր իր անունը կրող թատրոնում, և նա կենդանի ժպտացող լուսանկարից դիմավորում է ներս մտնող յուրաքանչյուրին:

Կարինե Ռաֆայելյան

 Լուսանկարներից երկուսը՝ համացանցից

No Comments

Leave a Reply