maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կինո Սիրանույշ Գալստյան

Արտավազդ Փելեշյանի գրքի առիթով

20.08.2019

Հիշո՞ւմ եք, Ձեր ստեղծագործական երեկոյի ավարտին՝ ֆիլմերի ցուցադրությունից և Ձեզ հետ շփումից հետո, «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնից լսվեց մի հանդիսատեսի ճիչ, բողոք… Նա ասաց. «Ինչո՞ւ ինձ տարաք, հասցրիք Տիեզերք ու հետո վերադարձրեցիք Երկիր…»: Բոլորը զարմացած նայում էին, բայց նա լավ հանդիսատես էր և ըմբռնել էր Ձեր ստեղծագործության ու մտածողության էությունը, թեև ամենայն հավանականությամբ, չգիտեր, որ կինո ստեղծելուց բացի, Դուք նաև հեղինակ եք գիտական հայացքով գրված աշխատությունների:

Ինչպես հայտնի է, հնագույն ժամանակներում կրոնը և գիտությունը միաձույլ էին, բնափիլիսոփայության մեջ միավորված էին բոլոր գիտությունները, որոնք հետո անջատվեցին փիլիսոփայությունից և ձեռք բերեցին ինքնուրույնություն: Արվեստները նույնպես վայելում էին իրենց ինքնակեցությունը: Վերածննդի տիտանները, հատկապես` Լեոնարդոն, իր մտքի հանճարի գործունեության տիրույթում վերամիավորեց գիտությունը և արվեստը: Պատահական չէ, որ Ձեր ամերիկյան կոլեգան` ռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն, Ձեզ անվանել է «կինեմատոգրաֆի Լեոնարդո դա Վինչի»[1]:

«Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի արխիտեկտոնիկան արվեստի, գիտության, գաղտնագրերի, փիլիսոփայության, առասպելների և պատմության միահյուսումն է: Այդ ճանապարհով է հաստատվում ոչ միայն Փելեշյան կինոփիլիսոփայի և պոետի «մատրիցան»` մտավոր, զգայական դաշտի միասնական տեսությունը, այլև հաստատվում է աշխարհի և նրանում կատարվող երևույթների միասնականությունը:

Մարդը Տիեզերքի մոդելն է: Տիեզերքը մեզնից դուրս անվերջն է և միաժամանակ մեր մեջ է թաքնված: Այդ իսկ պատճառով, այն հիրավի ճանաչելու համար պետք է կամ գիտնական լինել, կամ պոետ: Պոետ, բանաստեղծ, ոչ թե պարզապես արվեստագետ: Պոետական տեսանկյունից իրերին նայելու Ձեր կարողությունը թույլ է տալիս տեսնել անտեսանելին` անսահմանությունը, որ մեզնից այդքան հեռու է և միևնույն ժամանակ մեր մեջ է… Ձեր ֆիլմերում մենք տեսել ենք ոչ միայն «մարդկանց երկիրը»` Գոյության մանրամասները, այլև Հավերժության` Տիեզերքի կերպարը, լսել նրա սրտի բաբախյունը: Եվ կարծում եմ՝ պետք է տրամաբանական դիտվի ու ընկալվի այս գրքի ի հայտ գալը՝ իբրև գիտական սխրանք և հակակշիռ` աշխարհում տեղի ունեցող քաոսային մանր վազքի: Տիեզերքն այստեղ ներկայացված է իբրև կենդանի օրգանիզմ: Եվ նշվում է, որ «նա ակնթարթորեն է «տեսնում» ամեն ինչ, որ կատարվում է իր ներսում»: Նախ կուզեի հատկապես շնորհակալություն հայտնել այս համոզմունքի համար, և իհարկե, գրքի վերջում հիմնավորված Հույսի համար` «որ այնպիսի կատարյալ և բանական էակ, որպիսին մեր Տիեզերքն է, անհնար է, որ ինքնասպան լինի: Ոչ մի աշխարհի վերջ չի լինելու…»:

Այս գիրքն առաջին հայացքից կարող է մարտահրավեր թվալ գիտությանը` անցյալի ու ներկայի գիտնականներին: Սակայն, ըստ իս, այն երկխոսություն է, երկխոսություն` տարբեր ժամանակների գիտական մտքի կրողների հետ, մանավանդ` Նյուտոնի և Էյնշտեյնի: Այդպես, այստեղ կարդում ենք. «Նյուտոնը գուշակում էր, որ «ինչ-որ բանի», իրեն անհայտ մի սուբստանցիայի մասնակցություն պետք է անհապաղ լինի, որը մի մարմնի գործողությունը փոխանցում է մյուսին»: Ճիշտ այդպես՝ նույն այդ անհայտ սուբստանցիայի մասնակցությամբ, փելեշյանական կինոյում մի կադրի գործողությունը փոխանցվում է մյուսին` անկախ հեռավորությունից…

Էյնշտեյնը Նյուտոնի երկարաժամկետ գործողության սկզբունքն անվանել է միստիկ երկարաժամկետ գործողություն: Ըստ Փելեշյանի` «շտապել են բոլոր այն գիտնականները, ովքեր ժխտել են Նյուտոնի ակնթարթային երկարաժամկետ գործողությունը»:

Հիրավի, «կինոն, փիլիսոփայության և գիտության նման, գործ ունի ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿ և ՇԱՐԺՈՒՄ հասկացությունների հետ»: Դուք և կինոյի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի քանի հոգի բարձրացրել, հասցրել եք կինոն պոեզիայի տիրույթ` յուրովի վերաձևելով Տարածությունն ու Ժամանակը, հաղթահարելով իրականությունը և արդյունքում արարելով նոր իրականություն` Ձեր Տիեզերքն ու աշխարհը, Տիեզերք, որ երկու կիսագունդ ունի, ինչպես մարդկային ուղեղը, և մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իր «հակոտնյան» ունի և դրա շնորհիվ է «տեսանելի»: 

Մի բան կա, որ կապում է կյանքը, գիտությունն ու արվեստը, դա այն է, որ ամեն ինչ շարժվում է հայտնիից դեպի անհայտը, դեռ անհայտը: Իսկ Ձեր տեսությունն ու արվեստը տանում են դեպի անհայտ անհայտը, և դեպի Արարատ լեռան մեծ ու փոքր գագաթների հավասարակշռություն ու յուրօրինակ սիմետրիա…

Մեծ անհրաժեշտություն կար սույն գրքի անգլերեն թարգմանությունը հրատարակելու: Դրա միջոցով Դուք ոչ միայն կերկխոսեք ժամանակակից գիտնականների հետ, այլև համաշխարհային շրջանառության մեջ կհայտնվեն Հայոց աշխարհում վերջին տարիների պեղումների ժամանակ հայտնաբերված բազում արտեֆակտերը` իրենց արժանի տեղը գտնելով այս զարմանահրաշ աշխարհի տարբեր քաղաքակրթությունների թողած առեղծվածների և չբացահայտված գաղտնիքների կողքին` իբրև քաղաքակրթության օրրանի իրեղեն ապացույցներ և հիշեցում:

Սիրանույշ Գալստյան
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Լուսանկարը՝ Արտավազդ Փելեշյանի ֆեյսբուքյան էջից

Հ.Գ. Կինոգետն այս խոսքով հանդես է եկել 15 նոյեմբերի, 2018թ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ` վարպետի ներկայությամբ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Սիրանույշ Գալստյանին՝ նյութը ardi.am-ին տրամադրելու համար:


[1] Годфри Реджио: «Технологии – это фашизм сегодня», записала Людмила Донец, пер. С англ. Н. Рощаховской, «Искусство кино», № 12 //2000, декабрь.

No Comments

Leave a Reply