maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Արուսի տատն ու մադամ Դընյովը

09.05.2022

Շուշին վերագտնելու հավատով

-Чай, кофе, валериана…?

Սովորաբար այս տանը հյուրերին դիմավորում էին Чай, кофе, потанцуем?  կատակ-հարցով: Սա ասես նշանաբառ էր՝ շեմից ներս մտնողների հումորի ու յուրայինության սահմանը որոշելու համար:

Արուսի հյուրն իհարկե, ընտրեց վալերիանան. դաժան գիշեր էին լուսացրել, ճակատագրական կորուստ էին ունեցել: Պատմական կորուստ: Տիեզերաչա՜փ: Հրեշտակների քաղաք էին ներխուժել դևերն ու դիվապաշտական-անճոռնի ծիսակարգով աղարտել սրբերի տաճարը:

Ողջ ազգը պատեպատ էր խփվում՝ այս կորուստը ըմբռնելու, դրա հետ համակերպվելու, կորցրածն ինչ-որ կերպ վերադարձնելու հույսով:

Թեև հույսն այդ ցավալիորեն աղոտանում էր, քանզի ցնցակաթվածի մեջ երերացող ազգին սփոփանք-զվարճալիք մատուցելու «բարի» մղումով ապաշնորհ մեկն ինչ-որ անհաջող կրկես էր սարքել: Եվ թամաշայի արդյունքում ինչ-որ թանկարժեք օծանելիք ու նոութբուք էին հայտնվել օրվա կորուստների թոփ-տասնյակի առաջին հորիզոնականում:

Իսկ այդ ժամանակ Արուսի որդին, որ պատերազմի առաջին օրից կամավորագրված կռվում էր Արցախում, չզսպվող արցունքներն էր մաքրում, ինչպես որ նրա զինակից քաջերը: 44 օր թշնամու գծում նա ականներ էր տեղադրել, վտանգել կյանքը, արհամարհել գերվելու, ըստ իր կայացրած վճռի՝ ինքնասպանվելու հավանականությունը, իրեն պահել մահապարտի սառնասրտությամբ ու վճռականությամբ: Իսկ հիմա արցունքների միջից շաղված պատկերներն էր հետ ու առաջ անում, հեռախոսից ջնջում 44-օրյա պատերազմի ֆոտոքրոնիկոնը: Արուսը նրան էր սպասում, Արուսի համար պատերազմը չէր ավարտվել: Ինչպես որ չավարտվեց այդուհետ:

Արուսի հյուրն արագ հեռացավ՝ մխիթարական ոչ մի լուր չիմանալով կամավոր տղայի մասին:

Կործանարար հրադադարից անցել էր ինն օր, որդին չկար ու չկար: Արուսն իր սովորական զբաղմունքին էր. քչփորում էր համացանցի սուտուպատիր լրահոսը, փորձում եղած-չեղած ճշմարտությունների արանքից դուրս բերել հավանական իրականությունը, ջրի երես հանել որդուն վիճակված ճակատագրի իսկությունը: Հեռախոսը լուռ էր, որդին չէր զանգում, գիտեր հեռախոսների ու թշնամու մահաբեր զենքի դավադիր դաշինքի մասին:

Արուսի աչքն ընկավ նախապատերազմյան մի տեսանյութի: Կատրին Դընյովի 109-ամյա մայրը՝ դերասանուհի Ռենե Սիմոնո Դընյովը, ծեքծեքում էր տեսախցիկի առջև, շրջազգեստի ծալքը կոկետորեն հարդարելով՝ պատմում, որ իր առաջին դերը խաղացել է յոթ տարեկանում՝ Օդեոն թատրոնում: Գանգատվում էր, որ վերջին ութսուն տարում իր սիրելի սիգարետներն այն չեն, լրիվ փչացրել են…

Արուսն էլի ինչ-որ բաներ որսաց անդարդ ֆրանսուհու դատարկ շաղակրատանքից ու հիշեց իր տատին. տատս, եթե ապրեր, կլիներ ճիշտ սրա տարիքին, ասել է թե՝ Ադրբեջանից ավելի տարեց են տատս ու էս մադամը:

Տատից Արուսը հատկապես հիշում էր մատներից եկող ձվածեղի համը: Տատը հացը թաթախում էր յուղոտ ձվածեղի մեջ, պատառ անում ու կերակրում իրեն: Միշտ մտածել է, որ տատի մատների համը խառնվում էր ձվածեղին, դրա համար էլ ձվածեղն արտառոց համեղ էր դառնում: Հետո երբեք էդքան համեղ ձվածեղ չի կերել:

Հետաքրքիր է՝ եթե մի օր, անսպասելի, մեռնի մադամ Դընյովը, և եթե էն աշխարհում հանդիպեն տատս ու նա, ինչի՞ մասին կխոսեն: Տատս կասի՞, որ առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը 44 օր մեռնում էր Ֆրանսիայի ու աշխարհի աչքի առաջ, և Շառլին պաշտող երկիրը մատը մատին չտվեց՝ ահազարհուր մահաշարը կանգնեցնելու համար: Ֆրանսուհին կընկալի՞, թե ինչ է ուզում իրենից Շառլի հայրենակից խորշոմապատ հայուհին, որի թոռն արդեն 53 օր խելագարվում է՝ զինվորյալ որդուց մի հուսադրող լուր չունենալով:  Մադամ Դընյովը հավանաբար կփորձի տատիս ինչ-որ բան ասել՝ մի բան ասած լինելու համար: Ասենք. «Ի՞նչ մեղք ուներ Ֆրանսիան, որ թուրքն իր սիրած ներկայացման հերթական արարն էր բեմադրել հայկական հողում»: Եվ իհարկե, հարկ էլ չի համարի մտածել, թե այդ ներկայացման հաջորդ արարը ո՞ր հողում են խաղալու թուրքերը, գիշանգղերի ախորժակով՝ ո՞ր երկրի երկնքում են խոյապար բռնելու ԱԹՍ-ները, դրանց դեմ ելած իրենց որդիների համար ի՞նչ լեզվով են աղոթելու մայրերը, եթե չմոռանանք, որ Ֆրանսիան այսօր ամենից շատ է լցված թրքահաչով, և որ «Շառլի Էբդո»-ի սպանդն ու Փարիզի Աստվածամոր կրակված տաճարը էդ մեծ թրքահաչի ոչ փոքր նախավարժանքներն էին, թերևս:   

Հետաքրքիր է, Կատրինի մայրը կհարցնի՞ տատիս, թե ինչից է մահացել նա ջահել-ջահել՝ 74 տարեկանում: Ու եթե հարցնի, կհասկանա՞, թե ոնց է պատահում, որ կյանքում բոլոր հնարավոր դժբախտությունները տեսած կինը չի դիմացել ուրախությանը: Մահացել է ուրախությունից:

Հա՛, հա՛, Արուսի՝ անմայր մեծացած, մանկությունից որբ տատը, որ հետո էլ շատ երիտասարդ տարիքում որբևայրի է դարձել, վեց երեխա մանուկ հասակից առանց ամուսնու մեծացրել, չի դիմացել առաջին տղա թոռան բանակից վերադառնալու ուրախությանն ու ինը թոռների շուրջպարի կենտրոնում հայտնվելով՝ ուրախությունից կաթվածահար է եղել: Տեսնես՝ մեռնելու էս տեսակը ժառանգակա՞ն է: Որովհետև եթե որդին ողջ-առողջ տուն գա…

-Մա՛մ, էդ ի՞նչ ես խմում:

Որդին գաղտագողի էր հատել Հայաստան-Արցախ սահմանը, որովհետև 44-օրյա մսաղացից հետո պարզվել էր, որ էդ սահմանը հատելը միջազգային հանցագործություն է, ահաբեկչություն, որ էդ հողը, որտեղ ինքը ծառայել է վեց տարի առաջ ու էլի կռիվ տվել թուրքի դեմ, հիմա մերը չէ, որ մենք այն զավթել ու անօրինաբար սեփականել ենք՝ օր ու արև չտալով մեր «խեղճ», «բարեպաշտ» հարևաններին:

Վալերիանայի հերթական սրվակը Արուսի ձեռքից սահեց-ընկավ խոհանոցի սալահատակին ու փշուր-փշուր եղավ: Ծնկները թուլացան, բայց ուժերը հավաքած՝ մնաց կանգնած: Որդու ամուր գրկում տևական-լարված անշարժությունից հետո զգաց սրտի` հետզհետե կանոնավորվող զարկերն ու հասկացավ, որ ուրախությունից մեռնելու գենետիկան կարծես թե չի գործում:

Ուրեմն, հույս կա, որ մի օր, երբ հրեշտակները վերադառնան իրենց բնօրրան, ու Արուսի նման մահկանացուները գնան նրանց խնկաբույրով դիմավորելու, Արուսը կդիմանա ուրախությանն ու իր տատի նման չի մեռնի էդ մեռնելու չափ մեծ ուրախությունից: Ու աղտեղությունից մաքրված քաղաքում արցունքների միջից կժպտա հրեշտակներին՝ հրեշտակների թևերով «Տեր ողորմեա»-ների շարականներ ուղարկելով քաղաքն իրենց արյունով ավելի սրբագործած նորօրյա հրեշտակներին, իր տանջված-ուրախությանը չդիմացած տատին ու անդարդ մադամ Դընյովին, որը, այնուամենայնիվ,  մեկ տարի անց, շա՜տ անսպասելի, կմահանա Փարիզում՝ մտքով էլ չանցկացնելով, թե ի՜նչ հավանական հանդիպում է իրեն սպասում էն աշխարհի հնաբնակ Շառլի հայրենակցուհու հետ:  

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply