maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կրեատիվ Գոհարիկ Գրիգորյան Կերպարվեստ

Արվեստանոց դարձած խորդանոցը կամ մասնագիտությունը՝ կավագործ

07.05.2023

Բագրատունյաց փողոցի դեղատներից մեկում այցելուների ուշադրությունը դեղերից առավել գրավում են  65-ամյա Ռաֆայել Հարությունյանի ձեռքի աշխատանքները։  Ռաֆայել Հարությունյանը  միայն 60 տարեկանում գտավ իր հոգու դեղը՝ իրեն այդքան հանգստություն բերող մասնագիտությունը՝ կավագործությունը։ Դեղատունը պատկանում է նրան, որտեղ էլ հաճախ  դեղերից քիչ հեռու ցուցադրում է իր աշխատանքները։

— Երբեմն այցելուները մոռանում են դեղերի անուններն ու ասում, որ ես եմ մեղավոր. աշխատանքներս այնքան գեղեցիկ են, որ շեղում են իրենց ուշադրությունը՝ մոռանալ տալիս դեղատուն այցելելու նպատակը:

Մեր հերոսն իր տան նկուղը (մի դատարկ ու անհարդար տարածք) արվեստանոց է դարձրել, որտեղ էլ այժմ անցկացնում է օրվա մեծ մասը։ Ստեղծագործում, արարում և կավին է  հանձնում այդ պահի իր մտքերն ու տրամադրությունը։

— Տարածքը, որտեղ հիմա աշխատում եմ, երկար տարիներ որպես խորդանոց է ծառայել,  ավելորդ և ոչ պետքական իրերն այդտեղ են պահվել:  Հիմա դա արվեստանոց է, որտեղ պահվում են ինձ համար ամեանակարևոր աշխատանքները։

Արվեստանոցում գրեթե միշտ միացված է  նվագարկիչը, որից հնչող երաժշտությունը խառնվում է աշխատանքային գործիքների ձայներին և տրամադրություն ստեղծում։  Երգերի ընտրության հետ վարպետը կապ չունի, բայց ասում է՝ ճաշակով նվագարկիչ է։

— Ռադիոն իմ ընկերն է: Որոշել էի հեռուստացույց գնել, հետո մտածեցի` աշխատե՞մ, թե՞  հեռուստացույց նայեմ, ավելի լավ է ռադիո գնեմ։

Կյանքի ընթացքում բազմաթիվ մասնագիտություններ և աշխատանքներ փորձած մեր հերոսը կավագործի աշխատանքին յուրահատուկ սիրով է մոտենում։

— Կյանքում ինչ գործ ասես, որ ձեռք չեմ գցել` ձկնորսությունից մինչև կարի արտադրամաս, բայց հենց կավի հետ գործ ունեցա, հասկացա, որ սա իմ կյանքի ուղեկիցն է։

Նոր մասնագիտությունը սովորել է համացանցից։ Ուսուցիչ չի ունեցել։

— Իմ ուսուցիչը եղել է համակարգիչն ու այն փորձը, որը ժամանակի ընթացքում ձեռք եմ բերել` օր օրի հմտանալով արածս գործում։

Արվեստանոցում շարված յուրաքանչյուր աշխատանքից մեկական օրինակ է, քանի որ աշխատանքները ստեղծվում են  պահի երևակայությամբ։

Ընտրած արվեստի մեջ մեր հերոսի հետաքրքրությունն ու կարողությունը միայն կավագործությամբ չի սահմանափակվել։
 
Կավագործությունից բացի նաև դուրգ է պատրաստում։ Երբ որոշեց սկսել զբաղվել կավագործությամբ, ոչ գործիք ուներ, ոչ էլ սարքավորում, համացանցում շատ տարբերակներ գտավ, բայց վստահ չէր դրանց  որակի վրա և երկար փնտրտուքներից հետո որոշեց իր ձեռքով պատրաստել։

Դուրգ պատրաստելը նրա համար գումար աշխատելու միջոց է, իսկ կավագործությանը նայում է  որպես սիրելի զբաղմունքի։

— Երբ ցանկանում էի դուրգ գնել, դժվար կացության մեջ ընկա: Բացի այն, որ չէի վստահում որակին,  նաև  հասկացա, որ բավականին թանկ արժե, և որոշեցի ինքս պատրաստել։ Առաջին դուրգս հենց ինձ համար պատրաստեցի` անհրաժեշտությունից ելնելով, հետո որոշեցի ուրիշների համար ևս պատրաստել և դրանով գումար վաստակել։ Չափեցի ձևեցի, խորհրդակցեցի տարբեր մասնագետների հետ և գործի անցա։ Էլեկտրական մասը դրսից եմ պատվիրել։ Ֆորման այստեղ եմ պատրաստել տվել։ Զրոյից պատրաստել եմ, մոտ 10-12 հատ արդեն վաճառել եմ։

Հոսանքով և մեխանիկական համակարգով աշխատող դուրգը անհամեմատ հեշտացնում է կավագործի աշխատանքը։ Ասում է․

— Սարքի պատրաստմանը մոտեցել եմ կավագործի և ինժեների տեսանկյունից։ Ամեն մանրուք հաշվի եմ առել։

Ռաֆայել Հարությունյանը վստահեցնում է, որ իր պատրաստած դուրգը արտասահմանում պատրաստած դուրգերին զիջում է միայն արժեքով։

Բազմաթիվ դժվարություններ տեսած վարպետն իր հանգստությունը գտնում է կավի մեջ։

— Բոլոր տարրերը կան կավի մեջ` հող, կրակ, ջուր, երևի դրա համար եմ այսքան սիրում կավով աշխատել։

Արվեստանոցում աշխատանքները պահելու տեղ էլ չի մնացել, բայց ոչ նվիրել, ոչ էլ վաճառել չի կարողանում. դժվարանում է աշխատանքներից բաժանվել։

— Կինս է երբեմն վաճառում, ափսոսանքով ասում եմ` ինչի՞ ես վաճառել․․․

Կավագործին իր արվեստանոցում երկար ժամանակ մենակ չեն թողնում. նրա կերպարը հետաքրքրում է շատերին և  հաճախ գալիս են ծանոթանալու։ Նա էլ իր հերթին այցելուներին ծանոթացնում է կավագործության գաղտնիքներին և անգամ օգնում կավով որևէ բան պատրաստել։

— Ինձ հաճախ այցելում են ուսանողներ, լրագրողներ, սիրով ընդունում եմ, ինձ լավ եմ զգում այդ ուշադրությունից և ցուցաբերած հետաքրքրությունից։ Շատերի պատրաստած աշխատանքներն արվեստանոցում են պահվում, ես ինձնից եմ հուշ թողնում իրենց նյութերում, իրենք իրենցից` իմ հավաքածուներում։

Գոհարիկ Գրիգորյան
Աստղիկ Գևորգյան

No Comments

Leave a Reply