bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
ՄարզաԴիտակ Տաթև Խաչատրյան

Արվեստի փափուկ ուժը (Բերդ)

08.09.2020

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը   (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) իր հերթական համերգի համար ընտրել էր արտասովոր ձևաչափ: Այն կայացավ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյանի, տավուշցի ֆլեյտահար Լիլիթ Բաղդասարյանի մասնակցությամբ: 

Ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Խաչատրյանի, Տիգրանյանի, Կանաչյանի, Չայկովսկու, Վերդիի այլոց ստեղծագործությունները, որոնք տիեզերքից եկող ներշնչանքով արարված լինելու իրենց վեհությամբ կատարելապես ներդաշնակ էին մեր սահմանապահ եզերքի չքնաղ բնապատկերներին:

Մայրաքաղաքից եկածներս համերգին ներկա լինելու վայելքին զուգորդեցինք նաև շրջայցը, որը ներառում էր Բերդի Սուրբ Հովհաննես եղեկեցին՝ կառուցված 2015 թվականին, Ցլիկ Ամրամի բերդի ավերակները, «Սորաններ» դենդրոպարկի տարածքը:

Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը,  բարձրաստիճան այլ պետական և հոգևոր այրեր:

Հանդիսատեսին ողջունեց Նիկոլ Փաշինյանը՝ ի մասնավորի ասելով. «Այսօրվա մեր այցն ամփոփվում է աննախադեպ համերգով: Այսպիսի միջոցառումները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածարջանի Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին: Հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը … Ընդհանրապես տարբեր մասշտաբների հաղթանակներն օդից չեն ընկնում: Դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունք են»:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն իր խոսքում նկատեց. «Երևանյան հեռանկարներ» փառատոնն իր գործունեությամբ համատեղել է մշակույթն ու քաղաքականությունը՝ օգտագործելով արվեսի փափուկ ուժը՝ որպես մեր երկրի կարևորագույն զենքերից մեկը»: Նա մեջբերեց Հայաստանի բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի՝ համերգի առիթով արված ուղերձը. «Սիրելի՛ բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություներին և անարդարությանը, որոնք իրականացնում է չարի ավերիչ ուժը: Բարձրագույն արվեստի մեջ է հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան»:

Նախաձեռնությունը, որ կրում էր «Թիկունքը՝ մշակույթ» խորագիրը, հիրավի շեշտադրված սատարումի ու խոնարհումի գործոն էր մեր հայրենիքի սահմանն անառիկ պահող Բերդ քաղաքի համար և ոչ միայն մշակութային, այլև հոգեբանական հզոր ազդակ էր երկուստեք՝ թե՛ երաժիշտների, համերգի կազմակերպիչների, թե՛ մեր անկոտրում սահմանապահ-հայրենակիցների համար:

Ամենատպավորիչը տավուշցիների, հատկապես մանկահասակների վառվող աչքերն ու ոգեշնչված հայացքներն էին՝ որպես ամենահավաստի վկայությունն այն բանի, թե անճաշակության փթթուն ծավալումը մեր մարզային ու ոչ մարզային հասարակության շրջանում բնավ էլ պայմանավորված չէ իբրև թե ձևավորված պահանջարկի թելադրանքով: Այդօրինակ մեկնաբանությունը մեր ժողովրդին արված անորակ առաջարկությունները սրբագործելու ապաշնորհ փորձ է, որը մի ակնթարթում ձախողվում է՝ բարձր մշակույթի ամենահպանցիկ հովերին բախվելու պարագայում:

Տաթև Խաչատրյան    

Լուսանկաները՝ Դավիթ Մովսիսյանի

No Comments

Leave a Reply