bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Արփինե Բեջանյան Կերպարվեստ

Քարի և փայտի փորագրության ժողովրդական վարպետը

17.12.2022


Պատումներ առաջին դեմքովԱրմեն Գոգինյան, քանդակագործ

****

Դուք ինձ կյանք պարգևեցիք, ես ձեզ՝ խաչքար

«Դեռ դպրոցական հասակից սեր եմ ունեցել նկարչության նկատմամբ։ Բանակում ծառայելու ժամանակ պատահական հայտարարություն կարդացի, որ կա Արվեստի ժողովրդական համալսարան։ Դիմեցի և ընդունվեցի գեղանկարչության բաժին։ Սկսեցի ծանոթանալ գեղանկարչության գաղտնիքներին։ Բանակի հրամանատարությունը` տեսնելով, որ զբաղվում եմ գեղանկարչությամբ, ինձ հանձնարարեց տարբեր տեսակի գեղանկարներ՝ նատյուրմորտ, բնանկար, դիմանկար անել։ Այնտեղ ձևավորում էի պատի թերթերը։ Գեղանկարներից մեկը` «Կեչիների պուրակը», զորացրվելու ժամանակ վերցրել եմ ինձ հետ։ Բանակից վերադառնալուց հետո ինձ անմիջապես ընդունեցին Նոյեմբերյան ավանի երկու դպրոցներում` որպես նկարչության ուսուցիչ։ 1967-ին ուսուցչության հետ զուգահեռ բացեցի մեծ լուսանկարչատուն։

1982 թվականին, մորս մահից հետո, որոշեցի, որ ծնողներիս հիշատակի համար խաչքար եմ պատրաստելու։ Մեկ տարեկան եմ եղել, երբ հայրս հայրենական պատերազմի ժամանակ զոհվել է, մայրս մենակ է մեծացրել ինձ։ Հիշում եմ, որ այդ ժամանակ Կոմունիստական կուսակցությունը թույլ չէր տալիս խաչքար պատրաստել։ Երբ քարը տաշում էի, երեք անգամ պատվիրակություն եկավ և ասաց, որ դադարեցնեմ, բայց ես հստակ որոշել էի և համառորեն ավարտին հասցրի։ Արդեն 1983-ին իմ առաջին խաչքարը պատրաստ էր։ Ի վերջո դարձա 17 խաչքարի հեղինակ։

Աշակերտներիս հետ որոշեցինք մի խաչքար փորագրել և նվիրել Նոյեմբերյանի եկեղեցուն

Գործիքները, որոնցով կերտել էի առաջին խաչքարը, ձեռքիս տակ էին մնացել և մի օր որոշեցի փայտից էլ ինչ-որ բան ստանալ։ Մի գդալ սարքեցի և նվիրեցի մեր հարևանուհուն։ Այսօրվա նման հիշում եմ` ինչքան գովեստի խոսքեր ասեց, ես էլ մտածեցի՝ դե որ այդքան լավ է ստացվել, ուրեմն արժե շարունակել։

Ինձ միշտ հետաքրքրել էր փայտի փորագրությունը, նայում էի վարպետների փորագրությունները և ուզում էի ինքս էլ փորձել, բայց չէի կարողանում։ Ինչ-որ մի բան պետք է ինձ առաջ մղեր, ինչպես որ այդ խաչքարը մղեց դեպի փայտի փորագրություն։ Փայտի և քարի վրա փորագրության դժվարությունները տարբեր են։ Փայտը փոքր դետալ է, եթե կոտրվի, այդ կտորը կարող ես մի կողմ դնել և մեկ ուրիշը վերցնել, բայց, երբ քարի վրա ես աշխատում, իրավունք չունես սխալվելու, ամբողջ նյարդային համակարգդ պետք է գործի դնես՝ ցանկացած դետալի ճիշտ կերտման համար։

1987-ին ինձ շնորհեցին փայտի և քարի փորագրության ժողովրդական վարպետի կոչում։ Նույն թվականին բացեցի իմ անհատական ցուցահանդեսը` Նոյեմբերյանում։ Իմ ցուցահանդեսներին ներկա են եղել բազմաթիվ նշանավոր մարդիկ՝ Վարդգես Պետրոսյանը, Հայրիկ Մուրադյանը, Ջիվան Գասպարյանը, Մհեր Մկրտչյանը, Գոհար Գասպարյանը, Լուիզա Սամվելյանը և այլք։ Ծանոթ եմ եղել Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի հետ։ Աշխատանքներս երբևէ չեմ վաճառել, կյանքիս նպատակը փայտի փորագրությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում տարածելն է եղել։ 2017-ից աշխատում եմ «ԱՐԱՐ» հայ արվեստի պահպանման և հանրահռչակման կենտրոնում՝ որպես քարի և փայտի փորագրության վարպետ։

Սկզբի ամիսներին մի քանի աշակերտ ունեի։ Հետո, երբ նրանք արդեն սովորեցին և սկսեցին փայտի տեսքով նվերներ պատրաստել իրենց ընկերների, ծնողների և հարազատների համար, կարծես հետաքրքրություն առաջացավ երիտասարդների շրջանում և աշակերտներիս թիվը կտրուկ աճեց, այնքան, որ դասասենյակներում չէին տեղավորվում։

Ունեցել եմ աշակերտներ, որ մինչ ուսանելն ասում էին` արդեն 25, 26 տարեկան եմ, ուշ է որևէ նոր բան սովորելու համար։ Նրանց պատմում էի, որ ես 44 տարեկան էի, երբ առաջին փորձերս արեցի։

Հասկացա, որ փայտի փորագրությամբ, խաչքարագործությամբ և առհասարակ արվեստով զբաղվելու համար երբեք էլ ուշ չէ։ Կարևորը սիրես քո մասնագիտությունը և սիրով աշխատես, միայն այդ դեպքում այն գեղեցիկ կստացվի։

Սկզբում աշակերտներիս միայն փայտի փորագրություն էի սովորեցնում, բայց որոշ ժամանակ ինքս ինձ հարց տվեցի՝ ինչու՞ միայն փայտի փորագրություն, եթե նրանք նույն խնամքով քարի վրա էլ կարող են աշխատել։ Ի վերջո, աշակերտներիս հետ որոշեցինք բոլորով մի խաչքար փորագրել և նվիրել Նոյեմբերյանի եկեղեցուն՝ բակում տեղադրելու համար։

Արվեստը ժառանգաբար է փոխանցվել

Հիմա ես 82 տարեկան եմ, երեք որդիների և մեկ դստեր հայր, չորս թոռների և հինգ թոռնուհիների պապիկ, ունեմ մեկ ծոռ և մեկ ծոռնուհի։ Կարծում եմ՝ կարողանում եմ տալ նրանց հայրական այն ջերմությունը, որը ես չեմ ստացել։

Արվեստը ժառանգաբար է փոխանցվել մեր ընտանիքում։ 2013-ին Կողբի միջնակարգ դպրոցում ցուցահանդես ունեցա, որին բացի ինձնից մասնակցեցին նաև թոռնիկներս` Սիրանուշը իր նկարներով, Կարենն ու Արենը իրենց փորագրություններով։ Ցուցահանդեսը անվանեցինք «Գոգինյաններով»։

Ուզում եմ մի գաղտնիք ասել՝ ես սուրճը երկու ձեռքով եմ խմում։ Ձեռքերս ա՛յ այդքան դողում են։ Հաճախ ինձ ասում են՝ Պարոն Գոգինյան, ախր երևում է, որ վարպետի աշխատանք է, դուք ինչպե՞ս եք ասում, որ աշակերտներն են փորագրել։ Ես ասում եմ, որ եթե ես գործիքն առնեմ ձեռքս ու սկսեմ փայտին կամ քարին հարվածել, ձեռքերիս դողալու պատճառով՝ 3-րդ փորձից նոր միայն գործիքին կհարվածեմ, դա էլ արդեն հարց է՝ կհաջողվի՞ պոկել փայտի կամ քարի այն կտորը, որը ուզում եմ տաշել։ Հիմա ես չեմ կարողանում աշխատել։ Ես կազմում եմ գծագրերը և ուղղություն եմ տալիս աշակերտներիս, նրանք էլ աշխատում են այնպես, ինչպես ես կաշխատեի։

Արվեստն ապրում է մեզանում ու մեզնից հետո

Երբ առաջին խաչքարն էի փորագրում, մի օր ինձ մոտեցավ մի մարդ և ասաց. «Գոգինյան, դու մեզնից հազար տարի ավել ես ապրելու, ասացի՝ ո՞նց է հնարավոր, մենք միասին ենք ապրում ու ամենքս մեր ժամանակին էլ կգնանք։ Ասաց` քո փորագրած խաչքարերը, ամենաքիչն եմ ասում, հազար տարի ապրելու են, դու էլ ապրելու ես նրանց հետ»։ Երևի նա ճիշտ էր, որովհետև արվեստն ապրում է մեզանում ու մեզնից հետո։

 Վերջերս վրձին և մատիտ վերցնելուց բացի հաճախ մտքերս թղթին եմ հանձնում։

Մտքերը, որոնք հանձնվում են թղթին, նման են նկարի, որը հանձնվում է կտավին։ Դրանք երբեք չեն հնանում ու միշտ ապրեցնում են հեղինակին։

Թե ավազին հետքեր թողնես, ծովն ու քամին կմաքրեն,

Թե սառույցին, ձյան վրա՝ մինչև գարուն կմնա,

Քարի վրա հետքեր թողնես՝ հուր հավիտյան կգնա,

Եթե անգամ լսել չուզեն պատմությունը քո կյանքի

Խաչքարերդ, գրքի նման, քո կյանքը միշտ կպատմեն:

Արփինե Բեջանյան

No Comments

Leave a Reply